Jump to content

Hors de combat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Hors de combat (ֆր.՝ մարտից դուրս), ֆրանսերեն տերմին, որը կիրառվում է պատերազմի օրենքներում՝ նշելու այն անձանց, ովքեր պատերազմի ժամանակ ի վիճակի չեն կատարել իրենց մարտական պարտականությունները, և, այդպիսով, սովորաբար չեն դիտվում որպես ակտիվ մարտիկներ, այլ՝ պաշտպանված անձինք։ Օրինակ՝ անաշխատունակ ինքնաթիռից պարաշյուտով ցած նետված անձինք, նավաբեկությունից փրկվածները, ինչպես նաև հիվանդները, վիրավորները, կալանավորվածները կամ այլ պատճառով անաշխատունակ համարվողները։ Այն դեպքերում, երբ նման անձը դրսևորում է դիտավորյալ թշնամական վարքագիծ, այդ պահից դադարում է իրավական պաշտպանության արժանանալ և կրկին դիտվում է որպես ակտիվ մարտիկ։

Ըստ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների՝ թշնամու այն մարտիկները, որոնք համարվում են «hors de combat» (պատերազմի ընթացքում մարտական գործողություններ կատարելու անկարողություն ունեցողներ), դիտվում են որպես ոչ մարտականներ և ավտոմատ կերպով ստանում են պաշտպանված անձանց կարգավիճակ։ Օրինական մարտիկները, որոնք համարվում են «hors de combat», ստանում են ռազմագերու (POW) կարգավիճակ և չեն կարող ենթարկվել հետապնդման միայն այն պատճառով, որ մասնակցել են ռազմական գործողություններին։ Անօրինական մարտիկները, որոնք համարվում են «hors de combat», այդպիսի արտոնություններից չեն օգտվում և կարող են ենթարկվել դատավարության և պատժի (որը կարող է ներառել նաև մահապատիժ, եթե կալանավորող պետությունը նման պատիժ նախատեսում է տվյալ հանցագործության համար)։

Ժնևյան կոնվենցիաների Առաջին արձանագրության համաձայն՝ անձը համարվում է «hors de combat», եթե․

(ա) նա գտնվում է հակառակ կողմի իշխանության տակ (կամ՝ վերահսկողության ներքո),
(բ) նա հստակ արտահայտում է հանձնվելու մտադրությունը կամ
(գ) նա կորցրել է գիտակցությունը կամ այլ պատճառով համարվում է անաշխատունակ՝ վիրավորումից կամ հիվանդությունից, ուստի անկարող է իրեն պաշտպանել, հաշվի առնելով, որ այս դեպքերից որևէ մեկում նա զերծ է մնում թշնամական գործողություններից և չի փորձում փախչել[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Protocol Additional to the Geneva Conventions of 12 August 1949, and relating to the Protection of Victims of International Armed Conflicts (Protocol I), 8 June 1977, Part III : Methods and means of warfare – Combatant and prisoner-of-war status #Section I – Methods and means of warfare, Article 41 – Safeguard of an enemy hors de combat, Paragraph 2». International Humanitarian Law. International Committee of the Red Cross. Վերցված է 2009թ. նոյեմբերի 23-ին.