Homunculus Loxodontus
| տեսակ | քանդակ և համացանցային մեմ |
|---|---|
| քանդակագործ | Մարգրիտ վան Բրիֆորտ |
| տարի | 2016 |
| նյութ | Էպօքսիդային խեժեր[1][2], polyester?[1][2], փայտ[1][2], մետաղ[1][2] և ապակի[1][2] |
| գտնվելու վայր | LUMC մանկական հիվանդանոցի բակ |
| հավաքածու | Լեյդեն |
պատկերված են
| |
Homunculus Loxodontus, նիդերլանդացի քանդակագործուհի Մարգրիտ վան Բրիֆորտի ստեղծագործությունը։ Ստեղծել է 2016 թվականի գարնանը։ 2017 թվականի սկզբից կերպարը մեծ ժողովրդականություն է ստացել ռուսական սոցիալական ցանցերում և Ֆեյսբուքում[4]։
Քանդակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակի երևակայական կերպարը ստեղծելուց հեղինակին՝ Մարգրիտ վան Բրիֆորտին ոգեշնչել են կայարաններում, հիվանդանոցներում համբերատար իրենց հերթին սպասող մարդիկ։ Կերպարը միաժամանակ նման է և՛ ծովաշան, և՛ փղի։ Այժմ Հոմունկուլուսը տեղադրված է LUMC մանկական հիվանդանոցի բակում, իսկ նախկինում գտնվել է Լեյդենի համալսարանի մասնաշենքերից մեկի մոտ՝ նստարանի վրա[5][6]։ Յուրատեսակ արձանը 2016 թվականին Լեյդենի ամենաշատ լուսանկարվող օբյեկտն է եղել[7]։
Կերպարը որպես մեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սկզբից քանդակի կերպարը ռուսական սոցիալական ցանցերում և Ֆեյսբուքում հայտնվել է, որպես մեմ՝ «Ժդուն» (ռուս.՝ Ждун՝ սպասող) անունով։ Սկզբում արձանի նկարի տակ հայտնվել են բազմաթիվ հետաքրքիր մակագրություններ, իսկ հետո նկարը սկսել են մոնտաժել հայտնի գեղանկարչական աշխատանքների հետ[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 http://www.beeldeninleiden.nl/veiling
- 1 2 3 4 5 http://levenmagazine.nl/homunculus-loxodontus-wint-publieksprijs-beelden-leiden/
- ↑ Sculptures in Leiden exhibition is intriguing and endearing — Leiden University, 2016.
- 1 2 «Вокруг шум: что за Ждун и кто его создал». meduza.io. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին. (ռուս.)
- 1 2 «Кто такой Ждун и как он поселился на знаменитых картинах». rtchive.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Sculptures in Leiden exhibition is intriguing and endearing.
- ↑ Homunculus Loxodontus wint publieksprijs bij Beelden in Leiden / Door LEVEN!
