Jump to content

Hit Me Hard and Soft

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hit Me Hard and Soft
Բիլլի Այլիշի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄայիսի 17, 2024 (2024-05-17)
ՁայնագրվածՀոկտեմբեր, 2022-Փետրվար, 2024
Ժանր
  • Ալտերնատիվ փոփ
  • բեդրում փոփ
Տևողություն43:45
Լեզուանգլերեն
Լեյբլ
Պրոդյուսեր
Բիլլի Այլիշի ալբոմների ժամանակագրություն
Guitar Songs
(2022)
Hit Me Hard and Soft
(2024)
Սինգլներ Hit Me Hard and Soft  ալբոմից
  1. «Lunch»
    Թողարկվել է՝ Մայիսի 17, 2024
  2. «Birds of a Feather»
    Թողարկվել է՝ Հուլիսի 2, 2024

«Hit Me Hard and Soft» (հայերեն՝ Հարվածիր ինձ ուժեղ և մեղմ), ամերիկացի երգչուհի և երգահան Բիլլի Այլիշի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2024 թվականի մայիսի 17-ին՝ Darkroom և Interscope Records լեյբլների միջոցով։ Սա նրա առաջին ստուդիական ալբոմն է 2021 թվականի «Happier Than Ever» ալբոմի թողարկումից հետո։ Այլիշը ալբոմը գրել է իր եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի հետ, ով նաև զբաղվել է ալբոմի արտադրությամբ։ Ալբոմի ժանրերն են ալտերնատիվ փոփն ու բեդրում փոփը[1]։

Ալբոմը զբաղեցրել է 20 երկրների ազգային չարթերի առաջին հորիզոնականը։ ԱՄՆ-ում ալբոմը դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի երկրորդ հորիզոնականում, իսկ ալբոմի 10 երգ ընդգրկվել է Billboard Hot 100 չարթի թոփ 40-ում։ «Lunch» երգը թողարկվել է որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «Birds of a Feather» երգը թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ և գրանցել է առևտրային մեծ հաջողություն՝ զբաղեցնելով Billboard Hot 100 չարթի երկրորդ հորիզոնականը և ընդգրկվելով տարբեր չարթերի թոփ 10-ում։ Ալբոմի առաջխաղացման համար Բիլլին հայտարարել է իր յոթերորդ՝ «Hit Me Hard and Soft: The Tour» համերգային շրջագայությունը, որը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերի 29-ին։

Նախապատմություն և ձայնագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դեկտեմբերին Բիլլին և Ֆինիսը սկսել են մտքեր փոխանակել՝ կապված Բիլլի երրորդ ստուդիական ալբոմի հետ[2]։ Apple Music-ին տված հարցազրույցի ժամանակ Բիլլին ասել է, որ հույս ունի 2023 թվականին սկսել գրել ալբոմը[3]։ 2023 թվականի դեկտեմբերին Բիլլին «Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի» ժամանակ հայտարարել է, որ ալբոմը գրեթե պատրաստ է[4]։ Երեք ամիս հետո նա հաստատել է, որ ալբոմի նախնական տարբերակը պատրաստ է[5]։

Ալբոմի շապիկը, որը լուսանկարել է ստորջրյա լուսանկարիչ Ուիլյամ Դրամը[6], պատկերում է Այլիշին, որը դռնից ընկնում է մուգ կապույտ ջրի մեջ։ Նկարահանումը տևել է վեց ժամ, որի ընթացքում Այլիշը անընդհատ երկու րոպե սուզվել է ջրի մեջ` ուսերին ծանր բեռով և առանց ակնոցների կամ քթի խցանների[7]: Այլիշը այն նկարագրել է որպես իր կյանքի ամենացավալի փորձառություններից մեկը[8][7]։

Առաջխաղացում և թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի ապրիլին տարբեր լրատվական հոդվածներ հաղորդել են, որ նկատվել են ալբոմի երգերից հատվածների վահանակներ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում[9], չնայած, դրանցում չէին նշվում արտիստի անունը, սակայն նկատվել է Բիլլիին բնորոշ՝ «blohsh» նշանը[10][11]։ Գովազդային վահանակներում գրված էին «She's the headlights I'm the deer» կամ «Did I cross the line?» տողերը[12]։ Բիլլին փոխել է իր սոցիալական հարթակների գլխավոր լուսանկարը կապույտ գույնով և կիսվել է մեկ այլ նկարով՝ «Do you know how to bend?» գրվածքով[13]։ Այնուհետև, Բիլլին իր բոլոր ինստագրամյան հետևորդներին ավելացրել է իր սթորիների՝ «մոտ ընկերներ» բաժնում[14][15]։ 2024 թվականի ապրիլի 29-ին Բիլլին հայտարարել է իր յոթերորդ՝ «Hit Me Hard and Soft: The Tour» շրջագայության մասին, որը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Քվեբեկում[16]։

2024 թվականի ապրիլի 13-ին Այլիշի ալբոմի «Lunch», «L'Amour de Ma Vie» և «Chihiro» երգերը հնչել են «Քոուչելլա» ամենամյա փառատոնի դիջեյ սեթի ժամանակ[17]։ Ապրիլի 24-ին Rolling Stone-ին տված հարցազրույցի ժամանակ նա հայտնել է, որ ալբոմի թողարկումից առաջ սինգլներ չի ներկայացնելու[18]։ Մայիսին «Chihiro»-ն ընդգրկվել է «Fortnite» խաղի թրեյլերում[19][20]։ «Birds of a Feather» երգը հնչել է Netflix-ի «Սրտի թրթիռը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի գովազդային հոլովակում[21]։ Մայիսի 15-ին և 16-ին, Այլիշը երկրպագուների համար ալբոմի լսման երեկո է կազմակերպել Բրուքլին թաղամասի Բարքլեյս սենթրում և Ինգլվուդ քաղաքի Կիա ֆորումում[22]։

«Hit Me Hard and Soft»-ը թողարկվել է 2024 թվականի մայիսի 17-ին։ Ալբոմը հասանելի է կասետ, CD, թվային ներբեռնում, սթրիմինգ և վինիլ LP տարբերակներով[23]։ Ալբոմի թողարկման հետ միասին Lunch-ը թողարկվել է որպես ալբոմի գլխավոր սինգլ[24]։ «L'Amour de Ma Vie (Over Now)» երգի երկարատև տարբերակը թողարկվել է որպես գովազդային սինգլ մայիսի 22-ին[25]։ Մայիսի 19-ին և 22-ին թվային ներբեռնման տարբերակով թողարկվել են ալբոմի մեկուսացված վոկալ, դանդաղեցված և ռեվերբ (Slowed & Reverb) և արագացված (Sped Up) տարբերակները[26][27]։ Հունիսի 6-ին թողարկվել է «Chihiro» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը անձամբ Բիլլին է[28]։ Հուլիսի 2-ից «Birds of a Feather»-ը ուղարկվել է ամերիկյան ժամանակակից հիթերի ռադիո՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ[29][30]։

Առևտրային հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի թողարկման օրը, «Hit Me Hard and Soft»-ը Spotify հարթակում 72,7 միլիոն անգամ ունկնդրել են, ինչը Այլիշի ամենամեծ սթրիմինգային օրն է հարթակում։ Իսկ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում այն ունկնդրել են 500 միլիոն անգամ, որը Այլիշի լավագույն սթրիմինգային շաբաթն է[31]։ Մոտ երկու մասում ալբոմը լսել են 2 միլիարդ անգամ, որը նման արդյունք գրանցած Այլիշի ամենաարագ նախագիծն է[32]։

«Hit Me Hard and Soft»-ը դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard 200 չարթի երկրորդ հորիզոնականում՝ թողարկման առաջին շաբաթում վաճառվելով ալբոմի 339,000 օրինակ, իսկ մաքուր վաճառքը կազմել է 191,000 օրինակ։ Չնայած, որ սա Այլիշի առաջին ստուդիական ալբոմն է, որը դեբյուտ չի կատարել չարթի առաջին հորիզոնականում, սակայն այն հանդիսանում է թողարկման առաջին շաբաթում նրա ամենաշատ վաճառված ալբոմը[33]։ Ալբոմի բոլոր 10 երգերը դեբյուտ են կատարել ամերիկյան Billboard Hot 100 չարթի թոփ 40-ում[34]։

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում ալբոմը դեբյուտ է կատարել բրիտանական UK Albums Chart չարթի առաջին հորիզոնականում՝ 67,100 վաճառքով, որը նրա ամենաշատ վաճառված ալբոմն է տարածաշրջանում։ Այն նաև երկրորդ ամենաշատ վաճառված ալբոմն է Մեծ Բրիտանիայում 2024 թվականին[35]։

# Անվանում Տևողություն
1. «Skinny»   3:39
2. «Lunch»   3:00
3. «Chihiro»   5:03
4. «Birds of a Feather»   3:30
5. «Wildflower»   4:21
6. «The Greatest»   4:53
7. «L'Amour de Ma Vie»   5:33
8. «The Diner»   3:06
9. «Bittersuite»   4:58
10. «Blue»   5:43
43:45

Շաբաթական չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2024) Ամենաբարձր
դիրք
Argentine Albums (CAPIF)[36] 1
Australian Albums (ARIA)[37] 1
Austrian Albums (Ö3 Austria)[38] 1
Belgian Albums (Ultratop Flanders)[39] 1
Belgian Albums (Ultratop Wallonia)[40] 1
Canadian Albums (Billboard)[41] 1
Croatian International Albums (HDU)[42] 2
Czech Albums (ČNS IFPI)[43] 1
Danish Albums (Hitlisten)[44] 1
Dutch Albums (MegaCharts)[45] 1
Finnish Albums (Suomen virallinen lista)[46] 1
French Albums (SNEP)[47] 1
Greek Albums (IFPI)[48] 2
Hungarian Albums (MAHASZ)[49] 1
Icelandic Albums (Tónlistinn)[50] 1
Italian Albums (FIMI)[51] 2
Japanese Albums (Oricon)[52] 12
Japanese Combined Albums (Oricon)[53] 16
Japanese Hot Albums (Billboard Japan)[54] 15
Lithuanian Albums (AGATA)[55] 1
New Zealand Albums (RMNZ)[56] 1
Nigerian Albums (TurnTable)[57] 75
Norwegian Albums (VG-lista)[58] 1
Portuguese Albums (AFP)[59] 1
Scottish Albums (OCC)[60] 1
Slovak Albums (ČNS IFPI)[61] 1
Spanish Albums (PROMUSICAE)[62] 1
Swedish Albums (Sverigetopplistan)[63] 1
Swiss Albums (Schweizer Hitparade)[64] 1
UK Albums (OCC)[65] 1
US Billboard 200[66] 2
US Top Rock & Alternative Albums (Billboard)[67] 1

Ամսական չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2024) Դիրք
Japanese Albums (Oricon)[68] 40

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրիա (IFPI Austria)[69] Gold 7500x
Կանադա (Music Canada)[70] Platinum 80 000^
Դանիա (IFPI Denmark)[71] Platinum 20 000^
Ֆրանսիա (SNEP)[72] Platinum 100 000*
Գերմանիա (BVMI)[73] Gold 75 000^
Իտալիա (FIMI)[74] Gold 25 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[75] Platinum 15 000^
Լեհաստան (ZPAV)[76] 2× Platinum 40 000*
Պորտուգալիա (AFP)[77] Platinum 15 000x
Իսպանիա (PROMUSICAE)[78] Gold 20 000^
Շվեյցարիա (IFPI Switzerland)[79] Gold 10 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[80] Gold 100 000^
ԱՄՆ (RIAA)[81] Platinum 1 000 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Թողարկում Լեյբլ Ծան.
Տարբեր Մայիսի 17, 2024 Ստանդարտ
[23]
ԱՄՆ Մայիսի 19, 2024 Թվային ներբեռնում Մեկուսացված վոկալ [26]
Մայիսի 22, 2024
  • Դանդաղեցված և ռեվերբ (Slowed & Reverb)
  • Արագացված (Sped Up)
[82][83]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Thorpe-Tracey, CJ (2024 թ․ մայիսի 18). «Billie Eilish – Hit Me Hard And Soft». The Quietus. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  2. Robinson, Ellie (2021 թ․ դեկտեմբերի 10). «Billie Eilish has already started writing her third album with brother Finneas». New Musical Express. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. DeSantis, Rachel (2022 թ․ հուլիսի 21). «Billie Eilish shares two-track release 'Guitar Songs': 'A little surprise'». People. Dotdash Meredith. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Martin, Annie (2023 թ․ դեկտեմբերի 15). «Billie Eilish says new album is 'almost done'». United Press International. News World Communications. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  5. Avila, Daniela (2024 թ․ փետրվարի 21). «Billie Eilish reveals her upcoming third album is 'mastered'». People. Dotdash Meredith. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  6. Կաղապար:Cite instagram
  7. 7,0 7,1 Martoccio, Angie (2024 թ․ ապրիլի 24). «Billie Eilish Would Like to Reintroduce Herself». Rolling Stone. Վերցված է 2024 թ․ հունիսի 26-ին.
  8. KIIS-FM (2024 թ․ մայիսի 24). «Billie Eilish Talks 'Hit Me Hard And Soft', Creating Her Album Cover, 'Lunch' & MORE!». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին – via YouTube.
  9. Jones, Damian (2024 թ․ ապրիլի 2). «Billie Eilish appears to tease new album on billboards around the world». NME. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  10. Aswed, Jem (2024 թ․ ապրիլի 2). «Billie Eilish billboards pop up, apparently teasing new album». Variety. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  11. Maher, Dani; Sangster, Ella (2024 թ․ ապրիլի 2). «Billie Eilish teases third album with cryptic billboards around the globe». Harper's Bazaar. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  12. Wang, Steffanee (2024 թ․ ապրիլի 2). «Billie Eilish just added a bunch of fans to her Instagram close friends». Nylon. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  13. Kelly, Dylan (2024 թ․ ապրիլի 4). «Billie Eilish is teasing her next album on her Instagram "close friends" story». Hypebeast. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  14. Rossignol, Derrick (2024 թ․ ապրիլի 4). «Billie Eilish has 110 million 'Close Friends,' at least according to Instagram, and followers are completely losing it». Uproxx. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  15. Bonner, Mehera (2024 թ․ ապրիլի 5). «Billie Eilish just revealed a giant new hip tattoo on her "close friends" Instagram». Cosmopolitan. Hearst Communications. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
  16. Harrison, Scoop (2024 թ․ ապրիլի 29). «Billie Eilish Announces "Hit Me Hard and Soft: The Tour"». Consequence. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  17. Geraghty, Hollie (2024 թ․ ապրիլի 15). «Billie Eilish previews new song 'Lunch' during secret Coachella DJ set». NME. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
  18. Martoccio, Angie (2024 թ․ ապրիլի 24). «Billie Eilish Would Like to Reintroduce Herself». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
  19. Tassi, Paul (2024 թ․ մայիսի 10). «Billie Eilish Teases New Song, CHIHIRO, In 'Fortnite,' Ahead Of Album Release Date». Forbes. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
  20. Gutierrez, Luis Joshua (2024 թ․ մայիսի 17). «Fortnite Festival Just Did Something It's Never Done Before». GameSpot. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
  21. Legaspi, Althea (2024 թ․ մայիսի 13). «'Heartstopper' Trailer Teases Season Three and Billie Eilish's 'Birds of a Feather'». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 13-ին.
  22. Jones, Damian (2024 թ․ մայիսի 16). «Watch Billie Eilish preview 'Hit Me Hard And Soft' at huge New York listening party». NME. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  23. 23,0 23,1 Lonsdale, John (2024 թ․ մայիսի 17). «Billie Eilish's 'Hit Me Hard and Soft' Has Arrived: Here's Where Fans Can Buy Each Edition Online». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  24. Partridge, Ken (2024 թ․ մայիսի 17). «Billie Eilish Celebrates Same-Sex Attraction On New Song "LUNCH"». Genius. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
  25. Rossignol, Derrick (2024 թ․ մայիսի 22). «Billie Eilish Shares A New 'Extended Edit' Of 'L'Amour De Ma Vie'». Uproxx. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  26. 26,0 26,1 «HIT ME HARD AND SOFT - EXCLUSIVE DIGITAL ALBUM (WITH ALL ISOLATED VOCALS)». Billie Eilish Store. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  27. «Billie Eilish ha pubblicato 'Hit Me Hard and Soft' nelle versioni 'Slowed & Reverb' e 'Sped Up'». Rolling Stone Italia (իտալերեն). 2024 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
  28. Jones, Abby (2024 թ․ հունիսի 6). «Billie Eilish Shares Self-Directed "Chihiro" Video». Stereogum. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  29. «Chart Roundup: "Espresso" Leads At Pop/CHR» (PDF). US Radio Updater. 2024 թ․ հուլիսի 2. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  30. «Your Radio Add Recaps». Hits Daily Double. 2024 թ․ հուլիսի 2. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  31. Brandle, Lars (2024 թ․ մայիսի 27). «Billie Eilish's Hit Me Hard And Soft Debuts With 500M Streams». Variety. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ url-status (link)
  32. Sepe, Alexandra (2024-07-17). «Glitter Magazine | Billie Eilish's New Album Surpasses 2 Billion Streams on Spotify». glittermagazine.co (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-26-ին.
  33. Evans, Greg (2024 թ․ մայիսի 27). «Billie Eilish Album Hit Me Hard And Soft Debuts At #2 On Billboard 200». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  34. Zellner, Xander (2024 թ․ մայիսի 28). «All 10 Songs From Billie Eilish's 'Hit Me Hard and Soft' Debut in Hot 100's Top 40». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 31-ին.
  35. «Billie Eilish scores biggest opening week of her career with third Number 1 album HIT ME HARD AND SOFT». Official Charts Company. 2024 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 27-ին.
  36. «Los discos más vendidos». Diario de Cultura (իսպաներեն). Argentine Chamber of Phonograms and Videograms Producers. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 22-ին.
  37. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Australiancharts.com. Hung Medien.
  38. "Billie Eilish – Hit Me Hard and Soft" (in German). Austriancharts.at. Hung Medien.
  39. "Billie Eilish – Hit Me Hard and Soft" (in Dutch). Ultratop.be. Hung Medien.
  40. "Billie Eilish – Hit Me Hard and Soft" (in French). Ultratop.be. Hung Medien.
  41. "Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=309 Billie Eilish – Chart history" Billboard Canadian Albums Chart for Billie Eilish.
  42. «Lista prodaje 22. tjedan 2024» (խորվաթերեն). HDU. 2024 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
  43. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202421 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.
  44. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Danishcharts.com. Hung Medien.
  45. "Billie Eilish – Hit Me Hard and Soft" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien.
  46. "Billie Eilish: Hit Me Hard and Soft" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland.
  47. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Lescharts.com. Hung Medien.
  48. «Official IFPI Charts – Top-75 Albums Sales Chart (Week: 25/2024)». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 26-ին.
  49. "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2024. 21. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia.
  50. «Tónlistinn – Plötur – Vika 21 – 2024» [The Music – Albums – Week 21 – 2024] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
  51. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Italiancharts.com. Hung Medien.
  52. "Oricon Top 50 Albums: 2024-05-27/p/2" (in Japanese). Oricon.
  53. «Oricon Top 50 Combined Albums: 2024-05-27» (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 23-ին.
  54. «Billboard Japan Hot Albums – Week of May 22, 2024». Billboard Japan (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
  55. «2024 21-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2024 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
  56. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Charts.org.nz. Hung Medien.
  57. «TurnTable Charts | Official Top 100 Albums | May 17th, 2024 - May 23rd, 2024». TurnTable. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 31-ին.
  58. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Norwegiancharts.com. Hung Medien.
  59. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Portuguesecharts.com. Hung Medien.
  60. "20240524 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company.
  61. «Slovak Albums – Top 100». ČNS IFPI. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 27-ին.
  62. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Spanishcharts.com. Hung Medien.
  63. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Swedishcharts.com. Hung Medien.
  64. "Billie Eilish – Hit Me Hard and Soft". Swisscharts.com. Hung Medien.
  65. "20240524 Top 40 UK Albums Archive". Official Charts Company.
  66. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=305 "Billie Eilish – Chart history" Billboard 200 for Billie Eilish.
  67. «Billie Eilish Chart History: Top Rock & Alternative Albums». Billboard. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  68. «Oricon Top 50 Albums: 2024-05» (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  69. «Austrian album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft» (German). IFPI Austria.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  70. «Canadian album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft». Music Canada.
  71. «Danish album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft». IFPI Danmark.
  72. «French album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  73. «Gold-/Platin-Datenbank (Billie Eilish; 'Hit Me Hard and Soft' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  74. «Italian album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. «New Zealand album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft». Recorded Music NZ.
  76. «OLiS - oficjalna lista wyróżnień» (Polish). Polish Society of the Phonographic Industry.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Click "TYTUŁ" and enter Hit Me Hard and Soft in the search box.
  77. «Portuguese album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  78. certweek IS REQUIRED for SPANISH CERTIFICATION.
  79. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Hit Me Hard and Soft'. IFPI Switzerland. Hung Medien.
  80. «British album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft». British Phonographic Industry.
  81. «American album certifications – Billie Eilish – Hit Me Hard and Soft». Recording Industry Association of America.
  82. «HIT ME HARD AND SOFT (SLOWED & REVERB) DIGITAL ALBUM». Billie Eilish Store. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 23-ին.
  83. «HIT ME HARD AND SOFT (SPED UP) DIGITAL ALBUM». Billie Eilish Store. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 23-ին.