Henan Airlines

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Henan Airlines
ՕՏՄԱ
VD
ՔԱՄԿ
KPA
Պայմանականչ
KUN PENG
Հիմնադրվել է2006
ԿենտրոններZhengzhou Xinzheng International Airport?
ԳլխամասՉժենչժոու, Չինաստան
kunpeng-air.com

Henan Airlines (նախկինում՝ Kunpeng Airlines), Տարածաշրջանային ավիաընկերություն Չինաստանում, գլխամասային գրասենյակը գտնվում է Չժենչժոու քաղաքում (Չինաստանի հյուսիսային մաս), ներքին և միջազգային օդային երթուղիներով իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Փոխադրողի կցագրման և նրա հիմնական տարանցիկ հանգույցը Չժենչժոու Սինչժեն միջազգային օդանավակայանն է։ Kunpeng Airlines–ը հիմնադրվել է որպես չինական Shenzhen Airlines ավիաընկերության և ամերիկյան Mesa Air Group ավիահոլդինգի համատեղ ընկերություն՝ դառնալով Չինաստանի՝ իր ժամանակի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը[1]։ 2009 թվականին Mesa Air Group-ը և Shenzhen Airlines-ը հայտարարեցին գործընկերային համաձայնագիրը լուծելու մասին, որից հետո ընկերությունը անվանափոխվեց՝ պաշտոնապես կրելով Henan Airlines անունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դեկտեմբերին ամերիկյան Mesa Air Group ավիահոլդինգը և չինական Shenzhen Airlines ավիաընկերությունը համատեղ Kunpeng Airlines ընկերության հիմնադրման վերաբերյալ պայմանագիր կնքեցին։ Նոր ավիաընկերությունը իր գործունեությունը սկսեց հաջորդ տարվա հոկտեմբերին՝ իրականացնելով կանոնավոր ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ, ինչպես նաև՝ չարտերային թռիչքներ։ Ընկերության նավատորմը կազմված էր Mesa Air Group-ից վարձակալած Bombardier CRJ-200 ինքնաթիռներից[2][3]։

2008 թվականի օգոստոսին Mesa Air Group-ի ղեկավարությունը հայտարարեց, որ նախատեսել է Kungpeng Airlines –ի ակցիաների իր փաթեթը վաճառել գործընկեր Shenzhen Airlines-ին[4]։

Նույն ամսին ավիաընկերությունը իր գլխամասային գրասենյակը տեղափոխեց Չժենչժոու՝ հույս ունենալով այդ քայլով ավելի շատ կանոնավոր չվերթեր ապահովել և հաղթահարել ֆինանսական ճեղքվածքը։ Փոխադրողի ղեկավարությունը հայտարարեց մոտ երկու հարյուր ինքնաթիռներ ձեռք բերելու և 2016 թվականին ավիաընկերության օրական չվերթերի թիվը 900-ի հասցնելու մտադրությունների մասին[5]։

2009 թվականի հունիսին Mesa Air Group Հոլդինգը իրեն պատկանող բոլոր ակցիաները վաճառեց նախկին գործընկերոջը, ինչից հետո վարձակալած CRJ-200 ինքնաթիռները վերադարձվեցին Mesa-ին։ Նույն թվականի հուլիսին Shenzhen Airlines –ը հայտարարեց դուստր-ավիափոխադրողի պաշտոնական անվանումը Henan Airlines –ի փոխելու և ընկերությանը մի քանի Embraer E-190 լայներներ փոխանցելու մասին[6]։

Նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ Henan Airlines ավիաընկերության օդային նավատորմը կազմված է հետևյալ ինքնաթիռներից[7]՝

ավիաընկերության օդային նավատորմը Henan Airlines
Ինքնաթիռի տեսակը Շահագործվող Պատվիրված Նստատեղ Ծանոթաթագրություն
J Y Ընդամենը
Comac ARJ21-700 100[8]
TBA
Ինքնաթիռի այս տեսակի համար խոշոր պատվեր է արված
Embraer E-190 4 6 92 98
Ընդամենը 4 100

Ավիաաղետներ և դժբախտ պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի օգոստոսի 24-ին Embraer E-190 (գրանցված որպես B-3130) ինքնաթիռը, Խարբին Թայպին միջազգային օդանավակայանից 8387 չվերթով դեպի Իչունի օդանավակայան թռչելիս աղետի ենթարկվեց վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռը դուրս եկավ թռիչքուղուց, բեկոր-բեկոր եղավ և այրվեց, 96 ուղևորից 42-ը զոհվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sino-American regional airlines set up in China
  2. Luchtvaart Nieuws, Mesa samen met Shenzhen Airlines in Chinese regionale maatschappij, 9 August 2007 (Dutch)
  3. East Valley Tribune, Mesa Air looks to China for growth Արխիվացված 2007-12-15 Wayback Machine, 15 August 2007
  4. «Mesa reports quarterly loss, plans to sell stake in Chinese JV | ATWOnline». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  5. Kunpeng to leave Xi'an for growing central Chinese market | ATWOnline
  6. «KUN PENG AIRLINES TO BECOME HENAN AIRLINESAsiainfo Services. December 9, 2009. Retrieved on July 11, 2010.
  7. Aircraft - ch-aviation.ch(չաշխատող հղում)
  8. BBC NEWS | Business | Ceremony inaugurates Chinese jet

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]