Hazelight Studios

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hazelight Studios
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2014
ՀիմնադիրJosef Fares?
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ65 մարդ (անհայտ)
Կայքhazelight.se(անգլ.)

Hazelight Studios, տեսախաղերի մշակմամբ զբաղվող ընկերություն, տեղակայված Ստոկհոլմում։ Հիմնադրված է ռեժիսոր Ֆյուս Ֆարեսի կողմից 2014 թվականին, և ավելի հայտնի է որպես բազաօգտատեր խաղերի մշակմամբ՝ A Way Out և It Takes Two։ Երկու խաղերն էլ հրապարակվել են Electronic Arts-ի կողմից EA Originals լեյբլով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Ֆարս, ստուդիայի հիմնադիր

Յոզեֆ Ֆարեսը կինոռեժեսոր էր, մինչև այն պահը, երբ հիմնեց Hazelight խաղերի մշակմամբ զբաղվող ստուդիան։ Յոզեֆի կողմից մշակված առաջին խաղը դարձավ Brothers: A Tale of Two Sons, որը մեծ ճանաչում ձեռք բերեց քննադատների շրջանում 2013 թվականին։ Խաղի հաջողություն ձեռք բերելուց հետո Ֆարեսը, որոշեց հիմնել սեփական ստուդիան Ստոկհոլմում։ Այս ստուդիան պետք է զբացվել սյուժետային խաղերի մշակմամբ[1]։ Նրա թիմին միացան Brothers խաղի հիմնական մշակողները՝ Կլաաս Էնգդալը, Էմիլ Քլասոնը, Անդրես Օլսսոնը և Ֆիլլիպ Կուիանոսը։ Ստուդիան ներկայացվեց The Game Awards 2014-ի ժամանակ Electronic Arts-ի կողմից։ Electronic Arts-ը թույլ տվեց Hazelight-ին տեղակայվել EA DICE-ում, ավելի կետրոնացված աշխատելու համար[2]։

Ընկերության առաջին խաղը՝ A Way Out, ներկայացվեց EA-ի կողմից E3 2017-ի ժամանակ։ EA-ը ընկերությանը տրամադրեց 3,7 միլլիոն դոլար՝ խաղերի մշակման ընթացքում առաջացած ծախսերի և պարգևավճարների համար[3]։ Խաղը հրապարակվեց 2018 թվականի մարտին, և ընդհանուր առմամբ ստացավ դրական ակնարկներ և վաճառվեց 1 մլն օրինակ երկու շաբաթվա ընթացքում[4]։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Անվանում Պլատֆորմ Հրատարակչություն
2018 A Way Out Windows, PlayStation 4, Xbox One Electronic Arts
2021 It Takes Two Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mahardy, Mike (2017 թ․ մայիսի 3). «Brothers: A Tale of Two Sons Creator Announces Hazelight Studio». IGN. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. Suszek, Mike (2014 թ․ դեկտեմբերի 8). «Here's that teaser from Brothers dev's new studio, Hazelight». Engadget. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Fares, Josef (2017 թ․ հունիսի 11). «A Way Out creator Josef Fares: 'If you don't like it, you can break my legs'». VentureBeat. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Minotti, Mike (2018 թ․ ապրիլի 13). «A Way Out passes 1 million sold». VentureBeat. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.