HandWallet

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենդուոլեթ ծախսերի կառավարիչը[1] կամ Հենդուոլեթն անվճար[1] բջջային հավելված է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին հսկելու և կառավարելու իրենց եկամուտն ու ծախսերը։ Իր գոյության ընթացքում այն բեռնվել է ավելի քան 2,12 միլիոն անգամ, որի շնորհիվ օգտատերերը խնայել են ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Հենդուոլեթը մշակվել է MediaVision-ի կողմից PalmPilot PDA համար 2002 թ․։ Այնուհետև այն վերանայվել է և հասանելի է նաև Windows Mobile, Symbian և Windows համակարգերի համար։ 2012 թ․ այն կրկին փոփոխվել է՝ հասանելի դառնալով նաև Անդրոիդ համակարգի համար։ Այս ընթացքում թողարկվել է մեկ բետա տարբերակ և 6 նոր տարբերակներ[2]։

  • Բետա տարբերակի թողարկում - 2012 թ․ մայիսի 24
  • Տարբերակ 1 - 2012 թ․ հունիսի 5
  • Տարբերակ 2․0 - 2013 թ․ մայիսի 2 (բանկի հետ ավտոմատ սինխրոնիզացիայի և ձայնի ճանաչման համակարգերով)
  • Տարբերակ 3․0 - 2014 թ․ ապրիլի 1
  • Տարբրեակ 4․0 - 2016 թ․ դեկտեմբերի 11 (տվյալների ներմուծման և արտահանման հնարավորությամբ)
  • Տարբերակ 5 - 2016 թ․ մայիսի 1 (նոր օգտատերի ինտերֆեյսով)
  • Տարբերակ 6 - 2017 թ․ սեպտեմբերի 3 (ավելացված աշխատանքային խմբերով)

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդուոլեթը ներառում է՝

  • Բյուջեի կառավարում
  • Տարբեր փոխարժեքների հարցով աջակցություն
  • Ձայնի ճանաչում
  • GPS աջակցություն
  • Տվյալների ներմուծում և արտահանում[3]
  • SMS բանկինգ[2][4][5][6][7]
  • Վիջեթներ
  • Աշխատում է ավելի քան 50 լեզուներով

Հենդուոլեթը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել նոր հաշիվ և մուտքագրել տվյալները ձեռքով կամ ձայնի ճանաչման ֆունկցիայի միջոցով՝ կամ սինխրոնիզացնելով իրենց բանկի տվյալները հավելվածի հետ։ Այնուհետև, հավելվածը վերլուծում է ծախսային դինամիկան դիագրամների, գրաֆիկաների և աղյուսակների միջոցով և տրամադրում առաջարկություններ օգտատերերին իրենց գումարներն ավելի արդյունավետ կառավարելու վերաբերյալ։ Հավելվածը ստացել է 95% դրական արձագանք[8] և 4․3 աստղ (5-ից) Google Play-ում գրեթե 21,000 արձագանքների արդյունքում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «HandWallet Expense Manager FinTechs im Showroom». Fintech Hub by zeb. Retrieved 2017-11-25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 «Հենդուոլեթ». Handforum. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. Expense Manager (2014-10-10). «Work with HandWallet Expense Manager on the PC». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «HandWallet - Expense Manager». Download.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. «HandWallet Expense Manager». Vimeo. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Funderbeam». www.funderbeam.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «HandWallet Business Reviews and Pricing - 2017». www.capterra.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «Հենդուոլեթ». HandWallet. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  9. «Հենդոուլեթ ծախսերի կառավարիչ - Անդրոիդի հավելված Google Play-ում». play.google.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.