Haikyuu

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Haikyuu
Haikyuu!!
Haikyuu!! Logo.png
Ժանրսպոկոն, կատակերգություն
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Թվական2014
Լեզուճապոներեն
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}» (բնօրինակ անվանում — Haikyuu!!)

«Haikyuu!!», սպորտային մանգա վոլեյբոլի ուղղվածությամբ, գրված Խառուիտի Ֆուռուդատեի կողմից: Մանգան դուրս է եկել 2012 թ. փետրվար ամսից Weekly Shōnen Jump ամսագրում և հրատարակվում է առանձին հատորներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինատա Սյոն միջնակարգ դպրոցի աշակերտ է, որը միամիտ տեսել է ազգային առաջնության հանդիպումը հեռուստացույցով, որից հետո սկսել է սիրել վոլեյբոլը: Հինատան ցանկանում է նմանվել այն հայտնի խաղացողին, որին նա տեսել էր հեռուստացույցով, իր «փոքրիկ հսկա» մականվան պատճառով, չնայած նրա փոքր հասակին: Շուտով Սյոն ստեղծում է վոլեյբոլի ակումբ իր դպրոցում, որտեղ և սկսում է իր ինքնուրույն պարապմունքները: Մասնակիցների բացակայության պատճառով ակումբը դառնում է ուղղակի խմբակ, բայց ուսման վերջին տարում խմբակը համալրվում է ևս 5 անդամներով, և Հինատան որոշում է կազմել թիմ և մեկնել մրցաշարին: Մրցույթին մեկնում են 3 առաջին կուրսեցիներ, որոնք դեռ ամբողջությամբ չէին սովորել վոլեյբոլի կանոնները, 2 երրորդ կուրսեցի և հենց Հինատան: Իրենց առաջին առաջնությանը թիմը պարտվում է, քանի որ նրանք խաղում էին Կիտագավա Դայտի դպրոցի հետ, որը հայտնի է իր ուժեղ խաղով և հայտնի խաղացող Կագեյամա Տոբիոյով, որը ստացել էր «խաղահրապարակի արքա» մականունը: Չնայած պարտությանը, Հինատան ցույց տվեց իր պոտենցիալը և աներևակայելի բարձր ցատկերը, որը հետաքրքրեց Տոբիոյին: Չհամակերպվելով պարտության հետ Հինատան երդվում է հաղթել և գերազանցել Կագեյամա Տոբիոյին: Ավագ դպրոց տեղափոխվելուց հետո Հինատան հանդիպում է իր հակառակորդին: Առաջին մի քանի օրը նրանք շատ լարված հարաբերություններ են ունենում, բայց հետո գտնում են ընդհանուր լեզու, և նրանց կյանքը միանգամից փոխվում է դեպի լավը:

Հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասունոյի ավագ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինատա Սյո, Կարասունո ավագ դպրոցի առաջին կուրսեցի, խաղում է կենտրոնական մեկուսացնողի դիրքում, ավելի շատ կատարելով հպումներ, այլ ոչ թե ամբողջական բլոկ: Համարվում է Կարասունոյի «ուժեղագույն խայծը» իր չնայած ցածր հասակին բարձր ցատկերի պատճառով: Սկզբում չէր սիրում Կագեյամային, որի պատճառով դժվարությունների առաջ է կանգնում թիմ մտնելուց, բայց հետո նրանք ընդհանուր լեզու գտան: Հինատան միջնակարգ դպրոցում պարտությունից հետո սկսում է պարապել կանացի վոլեյբոլի ակումբի հետ: Չնայած նրան, որ նա դեռ նորեկ է և չունի պաշտոնական խաղերի մասնակցության փորձ, նա շատ արագ աճ է ապրում իր կարողությունների մեջ ամեն խաղից հետո: Հասակը` 162,8 սմ (164,2 սմ):

Կագեյամա Տոբիո, Կարասունո ավագ դպրոցի առաջին կուրսեցի, դիրքը` կապավոր: Տիրապետում է փոխանցման շատ բարձր ճշգրտությամբ: Միջնակարգ դպրոցում՝ Կիտագավի Դայտիում, համաթիմեցիները նրան անվանել են «խաղահրապարակի արքա»` էգոիզմի և ընդունման համար անհնար փոխանցումների պատճառով, ինչի պատճառով Տոբիոն ջղայնանում էր: Կարողանում է իրականացնել մատուցում ցատկով: Ֆիզիկական բարձր ցուցանիշներ ունենալու շնորհիվ կարող է նաև ընդունել սպայկեռի դիրք, այս համակարգը առաջին անգամ օգտագործվեց Սեյձիի հետ խաղում, երբ խաղադաշտ դուրս եկավ ակումբի երկրորդ կապավորը՝ Սուգավառան: Կագեյաման շատ լուրջ է վերաբերվում պարապմունքներին, ամեն անգամ կատարելագործելով իր ունակությունները, ունի լավ ֆիզիկական տվյալներ, մարզում է իր մատները հրումների միջոցով:Հասակը` 180,6 սմ (181,9 սմ):

Սավամուրա Դայտի, վոլեյբոլի ակումբի ավագ և Կարասունո ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, դիրքը՝ ավարտող հարձակվող: Հանդիսանում է հիանալի ավագ, կարողանում է ոգեշնչել թիմակիցներին, բայց սարսափելի է ջղայն ժամանակ: Հասակը` 176,8 սմ:

Սուգավառա Կոսի, վոլեյբոլի ակումբի ավագի օգնական և Կարասունո ավագ դպրոցի երրորդ կուրսեցի: Նա Կագեյամայի նման կապավոր է, փոխարինում է նրան պետք եղած ժամանակ: Շատ բարի է: Լավ հասկանում է թիմակիցների հոգեվիճակը, ինչի պատճառով նրան շատ են սիրում: Հասակը` 174,3 սմ:

Աձումանե Ասախի, Կարասունո ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, զբաղեցնում է ավարտող հարձակվողի և անկյունագծային հարձակվողի դիրքերը: Հրաժարվում էր վերադառնալ թիմ նորից կանգնեցված լինելու վախի պատճառով: Բարձր հասակի և պինդ կազմվածքի պատճառով նրան հաճախ նմանեցնում են ավազակի: Իրականում նա շատ բարի և խոցելի է, միշտ մեծ պատասխանատվություն է զգում կատարած սխալների պատճառով: Հասակը` 184,7 սմ:

Տանակա Ռյունոսկե, Կարասունո ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, դիրքը՝ ավարտող հարձակվող: Կայուն և արդյունավետ խաղացող է: Կատակերգական հատվածներից մեծ մասը առաջանում է նրա պատճառով, օրինակ նրա դեմքի արտահայտության և անզուսպ լինելու պատճառով: Սիրում է, երբ իրեն անվանում են սեմպայ: Հասակը` 177,2 սմ:

Նիսինոյա Յու, Կարասունո ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, դիրքը՝ լիբեռո: Արդարացնում է իր լիբեռոյի դիրքը և դեպքերի մեծամասնությունում փրկում է գնդակը: Ընտրել է այս դիրքը, քանի որ հասկանում էր, որ այն շատ կարևոր է և հետաքրքիր: Հրաժարվում էր խաղալ առանց Ասախիի: Հասակը` 159,3 սմ:

Եննոսիտա Տիկառա, Կարասունո ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, դիրքը՝ ավարտող հարձակվող: Հասակը` 175,4 սմ:

Ցուկիսիմա Կեյ, Կարասունո ավագ դպրոցի առաջին կուրսեցի, խաղում է կենտրոնական մեկուսացնողի դիրքում, ակումբի ամենաբարձրահասակ խաղացողն է: Նա հաճախ է Հինատային վերևից նայում, ասելով, որ նա չպետք է հույսը դնի միայն իր ցատկի ուժի վրա: Սիրում է նաև հունից հանել Կագեյամային, անվանելով նրան «արքա»: Հասակը՝ 188,3 սմ:

Յամագուցի Տադասի, Կարասունո ավագ դպրոցի առաջին կուրսեցի, խաղում է կենտրոնական մեկուսացնողի դիրքում: Միակ առաջին կուրսեցին է, որը չի մտել հիմնական կազմ, ինչի պատճառով շատ էր ճնշվել: Հենց այդ պատճառով նա որոշեց սովորել ծրագրված մատուցման եղանակին Սիմադա Մակոտոյի մոտ և դառնալ ակումբի մատուցողը: Միշտ գտնվում է Ցուկիսիմայի կողքին, այն բանից հետո, երբ միջին դպրոցում Ցուկին փրկել է նրան: Հասակը` 179,5 սմ:


Աոբա Ձեսայի ավագ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Օիկավա Տոոռու, Աոբաձեսայ ավագ դպրոցի վոլեյբոլի ակումբի ավագ: Կագեյամայի սեմպայն է եղել, երբ նրանք միասին սովորել են Կիտագավա Դաիտիում: Կագեյամայի խոսքերով, համարվում է հիասքանչ կապավոր` զզվելի բնավորությամբ: Տիրապետում է մահացու մատուցման, բայց Տոբիոին, որին համարում է իր մրցակիցը և տանել չէր կարողանում, չի սովորեցրել դրան: Նայելով նրան Կագեյաման սովորել է մատուցելուն և բլոկին: Հասակը` 184,3 սմ:

Մացուկավա Իսսեյ, Աոբաձեսայ ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, ակումբի կենտրոնական մեկուսացնողներից մեկը:

Խամանակի Տակախիռո, Աոբաձեսայ ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, ավարտող հարձակվող:

Իվիաձումի Խաձիմե, Աոբաձեսայ ավագ դպրոցի վոլեյբոլի ակումբի ավագի օգնական և երրորդ կուրսեցի, ակումբի կենտրոնական մեկուսացնողներից մեկը: Օիկավա Տոոռուի մակության ընկերն է, փաստացի կատարում է ակումբի ավագի պարտականությունները:

Վատառի Սինձի, Աոբաձեսայ ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի և ակումբի միակ լիբեռոն:

Յախաբա Սիգեռու, Աոբաձեսայ ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի: Կապավոր:

Կինդայտի Յուտառո, Աոբաձեսայ ավագ դպրոցի առաջին կուրսեցի և կենտրոնական մեկուսացնող: Եղել է Կագեյամայի թիմակիցը Կիտագավա Դայտիում:

Կունիմի Ակիռա, Աոբաձեսայ ավագ դպրոցի առաջին կուրսեցի և ավարտող հարձակվող:


Նեկոմա ավագ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուռո Տեցուռո, Նեկոմա ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, վոլեյբոլի ակումբի ավագ, կենտրոնական մեկուսացնող: Կենմայի մակության ընկերն է: Հասակը՝ 187,7 սմ:

Կոձումե Կենմա, Նեկոմա ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, կապավոր: Ինտրովերտ: Ակումբի ամենափորձառու խաղացողներից մեկն է: Կուռոյի մանկության ընկերն է:

Կայ Նոբույուկի, Նեկոմա ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, վոլեյբոլի ակումբի ավագի օգնական և ավարտող հարձակվող:

Յակու Մոռիսուկե, Նեկոմա ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, լիբեռո:

Յամամոտո Տակետորա, Նեկոմա ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, ավարտող հարձակվող:

Ֆուկունագա Սեխեյ, Նեկոմա ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, ավարտող հարձակվող:

Ինուոկա Սոու, Նեկոմա ավագ դպրոցի առաջին կուրսեցի, կենտրոնական մեկուսացնող:

Խայբա Լև, Նեկոմա ավագ դպրոցի առաջին կուրսեցի, կենտրոնական մեկուսացնող: Իրեն համարում է ակումբի լավագույն խաղացողը, քանի որ ամենաբարձրահասակն է: Առանձնանում է վոլեյբոլի նկատմամբ բնածին տաղանդով: Կիսով չափ ռուս է, բայց երբեք չի եղել Ռուսաստանում: Հասակը՝ 194,5 սմ:

Սիբայամա Յուկի, Նեկոմա ավագ դպրոցի առաջին կուրսեցի, լիբեռո:


Դատեկոյի ավագ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիվա Կանամե, Դատեկոյի ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, կապավոր: Վոլեյբոլի ակումբի ավագ:

Կամասակի Յասուսի, Դատեկոյի ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, կենտրոնական մեկուսացնող և ակումբի ավագի օգնական:

Ֆուտակուտի Կենձի, Դատեկոյի ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, ավարտող հարձակվող:

Աոնե Տականոբու, Դատեկոյի ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, կենտրոնական մեկուսացնող: Շրջապատի մարդիկ վախենում են նրանից՝ դեմքի տարօրինակ արտահայության պատճառով, սակայն Աոնեն իրականում շատ բարի է:

Օբարա Յուտակա, Դատեկոյի ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, ավարտող հարձակվող:

Սակունամի Կոսուկե, Դատեկոյի ավագ դպրոցի առաջին կուրսեցի, լիբեռո:


Ֆուկուռոդանի ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկուտո Կոտառու, Ֆուկուռոդանի ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, վոլեյբոլի ակումբի ավագ: Հասակը՝ 185,3 սմ:

Ակաասի Կեյձի, Ֆուկուռոդանի ավագ դպրոցի երկրորդ կուրսեցի, ակումբի ավագի օգնական, կապավոր: Հասակը՝ 182,3 սմ:

Տացուկի Վասիո, Ֆուկուռոդանի ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, կենտրոնական մեկուսացնող:

Յամատո Սառուկույ, Ֆուկուռոդանի ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, ավարտող հարձակվող:

Ակինորի Կոնոխա, Ֆուկուռոդանի ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, ավարտող հարձակվող:

Խառուկի Կոմի, Ֆուկուռոդանի ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, լիբեռո:

Վատառու Օնագա, Ֆուկուռոդանի ավագ դպրոցի առաջին կուրսեցի, կենտրոնական մեկուսացնող:


Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմիձու Կիյոկո, Կարասունո ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, ակումբի մենեջեր: Հասակը՝ 166,2 սմ:

Տակեդա Իտտեցու, Կարասունո վոլեյբոլի ակումբի դասախոս, սակայն, չնայած դրան ընդհանրապես չգիտի վոլեյբոլի կանոնները, դրա պատճառով ամեն պարապմունքին գրառումներ է կատարում իր մոտ:

Ուկայ Կեյշին, Կարասունո ավագ դպրոցի շրջանավարտ: Հանդիսանում է ակումբի մարզիչը: Նրա պապը եղել է լեգենդար ակումբի մարզիչը և Նեկոմա ակումբի մարզիչի հակառակորդը:

Յածի Խիտոկա, Կարասունո ավագ դպրոցի երրորդ կուրսեցի, ակումբի մենեջերի օգնական:

Միչիմիա Յուի, Կարասունո ավագ դպրոցի կանանց վոլեյբոլի ակումբի ավագ: Միջնակարգ դպրոցից ընկերություն է անում Դայտիի հետ:

Տանակա Սաեկո, Ռյունոսկեի ավագ քույրը:

Ուկայ, Կեյշինի պապը, մարզել է ակումբը մինչև հիվանդանոց ընկնելը: Հիմա սովորեցնում է երեխաներին:

Իրիխատա Նոբուտեռու, Աոբաձեսայ վոլեյբոլի ակումբի մարզիչ:

Օիվակե Տակուռո, Դատեկո վոլեյբոլի ակումբի մարզիչ:

Նեկոմատա Յասուֆումի, Նեկոմա վոլեյբոլի ակումբի մարզիչ:

Տակինոուե Յուսուկե, Կարասունո ավագ դպրոցի շրջանավարտ: Սիմադայի հետ միասին հանդիսանում է Կարասունոյի հարևանների ասոցիացիայի անդամ:

Սիմադա Մակոտո, Կարասունո ավագ դպրոցի շրջանավարտ: Սիմադայի հետ միասին հանդիսանում է Կարասունոյի հարևանների ասոցիացիայի անդամ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]