Jump to content

Google Domains

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուգլի դոմենների տիրույթները

Google Domains, դոմենային անուններ գրանցող և դոմենների կառավարման ծառայություն, որը գործում է Google-ի կողմից[1]։ Այն գործարկվել էր 2014 թվականին և շարունակել գործել՝ հիմնականում բետտա փուլով, մինչև 2023 թ. սեպտեմբերի 7-ին նրա ակտիվների մեծ մասը ձեռք բերվեց Squarespace ընկերության կողմից։ Վաճառքը ներառում էր գրանցված դոմենների տվյալների բազաները, հաճախորդների հաշիվները և ռեգիստրի հավատարմագրումը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունը տրամադրում էր դոմենների գրանցում և DNS հոսթինգ։ Այն ապահովում էր կապակցում Google Cloud DNS-ի և Google Workspace-ի միջև[2]։ Բացի այդ, այն առաջարկում էր արագ կարգավորումների փաթեթ, որը դոմենները կապում էր Blogger, Google Sites, Squarespace, Wix.com, Weebly, Bluehost, Shopify և Firebase հարթակներին[3][4]։ Այն ապահովում էր դոմենների գաղտնիությանը։

Դոմենների գրանցման այս ծառայությունը հավատարմագրված էր ICANN-ի կողմից։ ICANN-ի կողմից Google LLC-ին հատկացված հերթական համարը 895 թիվն էր[5][6]։ Այս համարը փոխանցվել է Squarespace-ին՝ 2023 թ․ սեպտեմբերին, տեղի ունեցած վաճառքից հետո[7][8]։

Google-ը դարձավ դոմենային անունների գրանցող կազմակերպություն 2005 թվականին[9]։ Google Domains-ը հանրային գործարկվեց բետտային ռեժիմով 2015 թվականի հունվարի 13-ին[2]։

2022 թվականի մարտին Google-ը հայտարարեց, որ Google Domains-ը պաշտոնապես դուրս է գալիս բետա փուլից։ Այդ ժամանակ այն աջակցում էր 300-ից ավելի վերին մակարդակի դոմենների[10]։

2023 թվականի սեպտեմբերի 7-ին Google Domains-ի բոլոր ակտիվները՝ ներառյալ բոլոր հաճախորդների հաշիվները և մոտ 10 միլիոն գրանցված դոմենային անուններ — ձեռք բերվեցին Squarespace-ի կողմից՝ մոտ 180 միլիոն ԱՄՆ դոլարով։ Squarespace-ը հայտարարեց, որ անցումային շրջանից հետո գոյություն ունեցող դոմենները կփոխանցի իր սեփական «Squarespace Domains» հարթակ[11][12]։

Նույն օրը Google Domains-ը դադարեց ընդունել նոր դոմենային գրանցումներ (նոր դոմենների վաճառք) և սկսեց խորհուրդ տալ օգտատերերին անմիջապես օգտվել Squarespace-ից[13][14]։

Բոլոր դոմենները ամբողջությամբ տեղափոխվել էին Squarespace 2024 թվականի հուլիսի 10-ի դրությամբ[15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Kumparak, Greg (2014 թ․ հունիսի 23). «Google Gets Into Domain Sales». TechCrunch.
  2. 1 2 Perez, Sarah (2015 թ․ հունվարի 13). «Google Domains Launches To All In U.S. With Support For Blogger Integration, Templates And More Domain Endings». TechCrunch. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  3. ↑ Lisota, Kevin (2015 թ․ հունվարի 15). «Google Domains: Useful for some small business owners, but useless in many cases». GeekWire. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  4. ↑ Pinola, Melanie (2015 թ․ հունվարի 13). «You Can Now Buy and Sell Domain Names on Google Domains». LifeHack. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  5. ↑ «Registrar IDs». IANA. Արխիվացված է օրիգինալից 2023-07-16-ին. Վերցված է 2024-10-29-ին.
  6. ↑ McCarthy, Kieren (2005-02-01). «Google becomes domain name seller • The Register». The Register. Վերցված է 2024-10-29-ին.
  7. ↑ «List of Accredited Registrars». ICANN. Վերցված է 2023-09-19-ին.
  8. ↑ «Registrar IDs». IANA. Վերցված է 2024-10-29-ին.
  9. ↑ McCarthy, Kieren (2005 թ․ փետրվարի 1). «Google becomes domain name seller». The Register. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
  10. ↑ Hellard, Bobby (2022 թ․ մարտի 16). «Google Domains exits beta after seven years». ITPro (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
  11. ↑ «Squarespace Completes Acquisition of Google Domains Assets». PR Newswire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-09-10-ին.
  12. ↑ Shakir, Umar (2023 թ․ հունիսի 16). «Google sunsets Domains business and shovels it off to Squarespace». The Verge.
  13. ↑ Li, Abner (2023-06-15). «Google Domains shutting down, assets sold and being migrated to Squarespace». 9to5Google (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-06-15-ին.
  14. ↑ «Squarespace Completes Acquisition of Google Domains Assets» (Press release). PR Newswire. 2023-09-07. Արխիվացված օրիգինալից 2023-09-07-ին. Վերցված է 2023-06-15-ին.
  15. ↑ Schoon, Ben (2023-09-17). «Google Domains has stopped selling new domains». 9to5Google (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-09-19-ին.
  16. ↑ «About the Squarespace purchase of Google Domains registrations». Google Support.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Google Domains» հոդվածին։