Gloria Victis հուշարձան
![]() ' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 47°32′34″ հս․ լ. 19°13′37″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2006 |
Շինության ձևը | Հուշարձան |
Gloria Victis հուշարձան (հունգ.՝ Gloria Victis Emlékhely, Փառք պարտվածներին), ստեղծվել է կոմունիզմի համընդհանուր զոհերի հիշատակին, գտնվում է Չյոմոր բնակավայրի գերեզմանատանը կից՝ Բուդապեշտի հյուսիսարևելյան սահմանի մոտ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս թեմատիկայով ստեղծված առաջին հուշարձանն է աշխարհում։ Հուշարձանն օծվել է 2006 թվականի հոկտեմբերի 21-ին՝ 1956 թվականի հունգարական հեղափոխության 50-ամյա տարելիցին։ Բացմանը ուղերձներով հանդես են եկել Լասլո Տյոկեշը, Ռայներ Էպելմանը և այլք[1]։ Միջոցառման իրականացմանն աջակցել է Վիկտոր Օրբանը[2]։
Հուշահամալիրը կառուցվել է 1944 թվականին զոհված երեք հունգարացի զինվորների գերեզմանների հարևանությամբ։ Համալիրի կենտրոնում տեղադրված է Յանոս Վիգի աշխատանքը[3]։ Շրջանաձև քարի վրա պատկերված են չորս մայրցամաքների քարտեզները, որոնց վրա նշված են տուժած տարածքները։ Հուշակոթողի 1956 հատվածը դիտվում է որպես հաղթական դրոշի հատված՝ նշելով այն փաստը, որ հունգարական հեղափոխությունն առաջինն էր, որ կարողացավ ստիպել ընդմիջելու համաշխարհային կոմունիզմի բետոնե պատը[4]։ 2008 թվականի հոկտեմբերին Եվրոպական Խորհրդի 1481 բանաձևը` վերնագրված «Տոտալիտար կոմունիստական վարչակարգի կողմից կատարված հանցագործությունների միջազգային դատապարտման անհրաժեշտություն», երեք լեզվով փորագրվել է «համաշխարհային պատի» հետևի կողմում։ Վերոհիշյալ բանաձևի երկու նախաձեռնողները՝ Շվեդիայից Գորան Լինդբլանդը և Բուլղարիայից Լաչեզար Տոշևը հուշահամալիրի բացման հռետորներն էին։ Այնուհետև հուշահամալիրի մաս է կազմել Հունգարիայի ուկրաինական համայնքի կողմից նվիրաբերված Հոլոդոմորի քարը[5], Խորհրդա-գերմանական պայմանագրի հուշաքարը, ինչպես նաև մարմարի հուշատախտակներ կոմունիզմի հրեա, գնչու զոհերի հիշատակին։ Հուշարձանը ստեղծվել և պահպանվում է Gloria Victis հիմնադրամի կողմից։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Beszámoló az avatásról»։ Gloriavictis.hu։ Վերցված է 2014-03-03
- ↑ «Orbán Viktor köszöntője»։ Gloriavictis.hu։ Վերցված է 2014-03-03
- ↑ vigart.hu
- ↑ «The Memorial»։ Gloriavictis.hu։ 2006-10-21։ Վերցված է 2014-03-03
- ↑ «Uwc President Eugene Czolij Visits The Ukrainian Community In Hungary»։ Ukrainianworldcongress.org։ 2011-07-08։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է 2014-03-03
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Gloria Victis հուշարձան կատեգորիայում։ |