Jump to content

Girls in Their Summer Clothes (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Girls in Their Summer Clothes»
-ի սինգլը
Ժանրալտերնատիվ ռոք
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերBrendan O'Brien?

«Girls in Their Summer Clothes», ամերիկացի ռոք երգիչ Բրյուս Սպրինգստինի երգը «Magic» ալբոմից։ Թողարկվել է 2008 թվականի հունվարի 15-ին։ 2009 թվականի փետրվարի 8-ին Գրեմմիի 51-րդ արարողության ժամանակ երգն արժանացել է մրցանակի՝ Լավագույն ռոք-երգի և նոմինացիայի՝ Լավագույն վոկալ ռոք-կատարման համար[1]։

Փոփ ուղղվածություն ունեցող երգը, որը ներկայացնում է Բրյուսի հզոր ռոք վոկալը՝ փոփ-նվագախմբային վերադաշնակմամբ հիթ շքերթներում մեծ հաջողություն չի ունեցել. № 95-ը՝ ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում, № 67-ը՝ Pop 100-ում, և № 62-ը՝ Hot Digital Songs-ում[2][3][3][3]։

«Girls in Their Summer Clothes» երգը անվանվել է ալբոմի եզակի «թարմ» երգ, իսկ Ա․ Սքոթը «The New York Times» լրագրից նկատել է․ «Այնպես չէ, որ այդ 'Girls in Their Summer Clothes' երգը մելանխոլիկ չէ[4]․ դրա հեղինակը, վերջին հաշվով, կանգնում և դիտում է, թե ինչպես են վերնագրի աղջիկները անցնում իր կողքով»[5]։

Ջեյ Լուստինգը «Star-Ledger» թերթից գրել է, որ այս տխուր երգը «բացահայտում է աստիճանաբար և իր էքսցենտրիկ տեմպով, Սպրինգստինի երաժշտությամբ և վոկալով, դառնում ավելի ինտենսիվ»[2]։ Բրյուսն ինքը նման գնահատականի չէր սպասում և Գրեմմի մրցանակով պարգևատրվելու մասին միայն առավոտյան է իմացել թերթերից[6]։

Ստեղծագործությունների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Girls in Their Summer Clothes (Winter Mix)»
  2. «Girls in Their Summer Clothes (Live)»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Things Been A Little Tight ... But Grammy Honors 'Girls'». Backstreets.com. 2008 թ․ դեկտեմբերի 4.
  2. 1 2 Jay Lustig (2007 թ․ սեպտեմբերի 25). «'Magic' in the air». The Star-Ledger. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 1 2 3 «Artist Chart History - Bruce Springsteen». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016-04-06-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.
  4. ↑ Levine, Stuart. Springsteen’s ‘Magic’ is a rockin’ good time Արխիվացված 2009-02-17 Wayback Machine, MSNBC.com, Sept. 25, 2007. Accessed November 5, 2007.
  5. ↑ Scott, A. O. In Love With Pop, Uneasy With the World, The New York Times, September 30, 2007. Accessed November 5, 2007.
  6. ↑ Wallace, Lindsay (2009 թ․ փետրվարի 10). «Bruce Springsteen Exclusive: 'I Didn't Even Know I Was Up For A Grammy!'». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2009-03-17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]