Ghost (ռոք խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ghost (այլ կիրառումներ)
Ghost
W0837-Hellfest2013 Ghost PapaEmeritusII 72400.JPG
Ghost logo.png
Հիմնական տվյալներ
Երկիր Շվեդիա Շվեդիա
Ժանրեր Հևի մետալ, դում մետալ[1], ստոուներ ռոք[2]
Գործունեություն 2008
Լեյբլ Rise Above Ltd.
Metal Blade
Iron Pegasus
Trooper Ent.
Seven Four Ent.
Loma Vista Recordings
Կայք ghost-official.com
Անդամներ
Papa Emeritus III
Nameless Ghoul
Nameless Ghoul
Nameless Ghoul
Nameless Ghoul
Nameless Ghoul
Նախկին անդամներ

Papa Emeritus (2008-2012)

Papa Emeritus II (2012-2015)

Ghost, շվեդական ռոք խումբ Լինկչյոպինգ (անգլ.՝ ՝Linkoping) քաղաքից, կազմավորված՝ 2008 թվականին։ Հատկանշական է, որ խումբը պահում է անդամների ինքնությունը։ Խմբի անդամներից հինգին անվանում են «Nameless Ghouls» (անանուն մարդագայլեր), նրանք հանդես են գալիս նույն համազգեստներով և դիմակներով, որոնք ծածկում են դեմքը, իսկ մեներգիչ՝ Papa Emeritus-ը կաթողիկոսի հագուստով և դիմակով, որը ունի կմախքի տեսք։ Խմբի իսկական անդամների անունները դեռևս անհայտ են։ Ամերիկայի միացյալ նահանգներում խմբին անվանում են Ghost B.C.

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտային ալբոմի ՝«Opus Eponymous» թողարկումը (2008-2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից մինչև 2010 թվականը խումբը գտնվում էր ձևավորման փուլում։ 2010 թվականի մայիսին խումբը պայմանագիր է ստորագրում բրիտանական լեյբլի՝ Rise Above Ltd հետ. Հենց 2010 թվականին խումբը թողարկում է «Demo 2010» դեմո-ալբոմը, որը կազմված էր 3 երգից և նոր սինգլը՝ Elizabeth։ Իսկ խմբի դեբյուտային ալբոմը, որը թողարկվեց հոկտեմբերի 18-ին, արժանացավ երկրպագուների և քննադատների գովեստին։ Ghost-ի դեբյուտային ալբոմը հայտնվեց շվեդական Grammis-ի «Best Hard Rock» անվանակարգում, սակայն չհաղթեց։ 2010 թվականի վերջին և 2011 թվականին խումբը շրջագայություն էր կատարում Եվրոպայում այլ հայտնի խմբերի հետ։

«Infestissumam» (2012-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմռանը 2012 թվականին թողարկվում է AbbaI’m A Marionette[3] երգի իրենց տարբերակը։ Նոր ալբոմի թողարկումը ծրագրվում էր 2013 թվականի գարնանը։ Հարցազրույցի ժամանակ՝ խմբի անդամներից մեկը պատմում է, որ Ghost-ը արդեն սկսել է ձայնագրման աշխատանքները Loma Vista Recordings-ի հետ։ 2013 թվականի փետրվարին պաշտոնական կայքում արդեն տեղադրված էր «Infestissumam» -ի թողարկման ճշգրիտ ամսաթիվը, ապրիլի 9-ին։ Մարտի 12-ին համացանցում հայտնվեց ևս մի երգ՝ նոր ալբոմից -Year Zero։ Իսկ ապրիլի 8-ին թողարկվում է ևս մի երգ - Monstrance Clock։ 2013 թվականի ապրիլի 9-ին պաշտոնապես թողարկվեց «Infestissumam»-ը։ Ալբոմը մեծ հաջողություն է բերում խմբին։ Մեկ շաբաթվա ընթացքում Ամն-ում վաճառվել էր 14 000 սկավառակ։ Շվեդիայում «Infestissumam»-ը ստացել է ոսկե ալբոմի կարգավիճակ։

«Meliora» (2014-2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սկզբին՝ խումբը վերադառնում է Շվեդիա, այնուհետև Ghost-ը հայտարարում է, որ արդեն սկսվել են ձայնագրման աշխատանքները։ 2014 թվականի մայիսի 28-ին հայտնի է դառնում ալբոմի անունը "Meliora", որը լույս է տեսնում 2015 թվականի օգոստոսի 21-ին։ Իսկ սինգլը "Cirice", որը թողարկվել էր մայիսի 31-ին՝ մեծ ճանաչում բերեց խմբին։ Իսկ նոր մեներգիչը՝ Papa Emeritus III-ը հանրությանը հանդես եկավ 2015 թվականի հուլիսի 3-ին։

Ընթացիկ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Papa Emeritus III — вокал (с 2015)
  • Nameless Ghoul — ритм-гитара (с 2008)
  • Nameless Ghoul — соло-гитара (c 2008)
  • Nameless Ghoul — бас-гитара (с 2008)
  • Nameless Ghoul — клавишные (с 2008)
  • Nameless Ghoul — ударные (с 2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dave Grohl drums on ABBA cover with doom metal band Ghost»։ NME։ 2013-01-21։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-14-ին։ Վերցված է 2013-02-06 
  2. Graham, Adam (2013-05-15)։ «Phantom metal: Swedish rockers Ghost work hard to stay anonymous»։ The Detroit News։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-14-ին։ Վերցված է 2013-05-29 
  3. «I’m A Marionette» http://drugmetal.ru

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]