Gate Tower Building

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gate Tower Building
Տեսակերկնաքեր, գրասենյակային շենք և հանրային անցուղիով շինություն
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունՖուկուսիմա-կու
ԲԾՄ71,9 մետր
Բարձրություն71,9 մետր
Հարկեր16
ՍպասարկողTKP Corporation
Հիմնադրված էփետրվար 1992
Բացված1992
ՇինարարՍատո Կոգիո
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Ելք դեպի Ումեդա
Ճանապարհի տեսքը ներքևից

Gate Tower Building (ճապ.՝ ゲートタワービル Գետո տավա բիրու), 16-հարկանի գրասենյակային շենք Ֆուկուսիմա-կուում (Օսակա, Ճապոնիա), որը հատկանշական է նրանով, որ ուղիղ նրա միջով անցնում է մայրուղի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը գլանաձև է, կառուցված է երկաթբետոնից, կառույցի հիմքում կրկնակի միջուկ է։ Ճանապարհը (Հանշին արագընթաց մայրուղու համակարգի մաս) անցնում է ուղիղ շենքի միջով՝ զբաղեցնելով 5-րդից 7-րդ հարկերը ներառյալ։ Շենքում գործող վերելակները (դրանք 4-ն են[1]), կանգ չեն առնում այդ հարկերում (4-րդից հետո անմիջապես գալիս է 8-րդը[2])։ Մայրուղին ու շենքը ոչ մի տեղ չեն հպվում[3][4]. այս առումով մայրուղին ավելի շատ նման է շենքի մեջ եղած բացվածքի միջոց կառուցված սեփական հենարաններով կամրջի։ Թունելի պատերը, որով անցնում է մայրուղին, ունեն ձայնամեկուսացման անհրաժեշտ մակարդակ։ Gate Tower Building-ի տանիքում կա ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հարթակ[2]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողակտորի սեփականության իրավունքը դեռևս Մեյձի ժամանակաշրջանի (1868-1912) սկզբից պատկանել է փայտով և փայտածուխով զբաղվող մի ընկերության, սակայն աստիճանական անցումը վառելիքի այլ աղբյուրների հանգեցրել է այս ընկերության վիճակի վատթարացմանը և շինությունների խարխլմանը[5]։ 1983 թվականին որոշվել է մասնակի քանդել և վերակառուցել այդ շրջանում գտնվող շենքերը՝ մասամբ կիսավերության և անհրաժեշտ արդիականացման պատճառով, բացի այդ, նույն շրջանում նախատեսվում էր կառուցել Հանշին արագընթաց մայրուղին[6]։ Սակայն այն ժամանակ գործող շինարարական կանոնները անհնարին էին դարձնում նույն տեղում շենք և ճանապարհ կառուցելը։ Մոտ 5 տարվա բանակցությունները հողի սեփականատերերի, Hanshin Expressway կորպորացիայի և քաղաքային կառավարության միջև հանգեցրին ընթացիկ ծրագրի իրականացմանը[7][8]։

Այդ իսկ պատճառով 1989 թվականին վերանայվեցին մայրուղիների շինարարության տեղական օրենքները, քաղաքների նախագծման մասին օրենքները, ինչպես նաև քաղաքը վերապլանավորելու և քաղաքաշինական օրենսգրքերը՝ ապահովելով այսպես կոչված Ռիտաի Դո-ռո Սեյդո (ճապ.՝ 立体道路制度) բազմամակարդակ ճանապարհային համակարգը, որը թույլ է տալիս շենքերը և ճանապարհային ցանցը միավորել մեկ տարածքում։ Այս համակարգն ի սկզբանե նախագծված էր Տոկիոյի Տորանոմոնո գործարար թաղամասի անմիջական մերձակայքում երկրորդ օղակաձև ավտոճանապարհի կառուցումը հեշտացնելու համար, բայց այնտեղ այդպես էլ չիրագործվեց[2]։ Փոխարենը համակարգը գործարկվեց Gate Tower Building-ի կառուցման ժամանակ, որը դարձավ Ճապոնիայում առաջին շենքը, որի միջով անցնում էր մայրուղի[2]։ Ճանապարհները նման դեպքերում սովորաբար կառուցվում են գետնի տակ, և շենքերի միջով նրանց անցնելը չափազանց հազվադեպ է։

Տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շենքը սկսել է կառուցվել մայրուղու կառուցումից հետո (բայց մինչև նրա միջով անցուղու կառուցումը)։ Ավտոճանապարհը շահագործման է հանձնվել 1983 թվականին, երկնաքերը՝ 1992 թվականի փետրվարին, իսկ շենքի միջով անցուղին բացվել է 1992 թվականի օգոստոսին[1]։
  • Շենքում կիրառված են տեխնիկական հատուկ լուծումներ՝ այն աղմուկից և թրթռումներից պաշտպանելու համար[9]։
  • Ճանապարհը շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերի վարձակալն է։
  • Հանշին մայրուղու որոշ հատվածներ վնասվել են 1995 թվականի երկրաշարժից, սակայն Gate Tower Building-ը դրան բարեհաջող դիմացել է[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Шоссе сквозь здание». Японская культура. 2019 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Gate Tower Building in Osaka - Expressway through the Building». Qasim Shinwari (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
  3. Hackl, Martin; Witt, Marco; Bethke, Simon; Beils, Martina (2016 թ․ դեկտեմբերի 28). «Verkehrsplanung: Durch dieses Hochhaus führt eine Autobahn» [Transportation planning: An Expressway passes through this sky scraper]. Galileo Magazine (German). No. 397. ProSieben.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Verkehrsplanung: Durch dieses Hochhaus führt eine Autobahn [Transportation planning: An Expressway passes through this sky scraper]. Galileo Lunch Break (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  5. «Gate Tower Building With a Highway Through it». www.amusingplanet.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
  6. «El Gate Tower Building de Osaka, o cuando las autopistas atraviesan edificios». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(Իսպաներեն)
  7. «Are these the most outrageous hotel designs ever?». News.com.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(անգլերեն)
  8. «10 Bizarre Buildings And Their Fascinating Histories». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(անգլերեն)
  9. «Трасса проходит через здание». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  10. «Неразрешимых проблем не бывает». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]