GBoard

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GBoard
Googleboard logo.png
Տեսակ input method
Հեղինակ Google
Նախագծումը՝ Գուգլ
ՕՀ iOS, Անդրոիդ[1] և Wear OS
Լույս տեսավ՝ 2016 թվականի մայիսի 12-ին (iOS), 2016 թվականի դեկտեմբերի 12-ին (Android)
Պլատֆորմ iOS, Android
Արտոնագիր վկայագրված ծրագրային ապահովում

GBoard, Android-ի և iOS-ի ղեկավարման տակ գտնվող սարքերի համար Google-ի կողմից ստեղծված էկրանային ստեղնաշար: Ի սկզբանե այն թողարկվել է iOS-ի համար, իսկ հետո՝ Android-ի:

GBoard-ը իր մեջ ներառում է չընդհատվող ներմուծում, Google-ի որոնում, որն իր մեջ ներառում է պատասխանների հանձնում և նախագուշակում, էմոջիների ու GIF-պատկերների հեշտ որոնում և փոխանակում, մութ ետնաշերտի ընտրության կամ որպես ետնաշերտ սեփական պատկերի տեղադրման հնարավորություն, ձայնային թելադրանք: iOS-ում թողարկման պահին ստեղնաշարը «գիտեր» միայն անգլերեն[2], իսկ մնացած լեզուները ավելացվել են հետագա թարմացումներում: Իսկ Android-ի տարբերակի թողարկման պահին աջակցվում էր ավելի քան 100 լեզու[⇨]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

GBoard-ը iOS-ում թողարկվել է 2016 թվականի մայիսին[2], իսկ հետո՝ նույն թվականի դեկտեմբերին, այն, արդեն ստեղծված Google Keyboard հավելվածի համար մեծ թարմացման տեսքով, թողարկվել է Android-ի համար[3][4][5]:

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման պահին GBoard-ը իր մեջ ներառել է Google Search, շարունակական ներմուծում, GIF-պատկերների և էմոջիների հեշտ որոնում և փոխանակում, մտավոր ներմուծման շարժիչ, որը կանխագուշակում է՝ ինչ է գրվելու այնուհետև և շատ լեզուների աջակցում[2][3]: iOS-ում թողարկման պահին ստեղնաշարը «գիտեր» միայն անգլերեն[2], իսկ արդեն Android-տարբերակի թողարկման ժամանակ աջակցվում էր ավելի քան 100 լեզու[3]:

2016 թվականի օգոստոսյան թարմացման մեջ iOS-ի հավելվածում ավելացվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուները, ինչպես նաև ավելացվել է ֆունկցիա, որը թույլ է տալիս գրածի իմաստին մոտ էմոջի տեղադրել: Ավելացվել է մութ ետնաշերտի ընտրության և որպես ետնաշերտ սեփական պատկերը օգտագործելու հնարավորություն[6]:

2017 թվականի փետրվարյան թարմացման մեջ iOS-ի հավելվածում ավելացվել է խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, ֆիններեն, հունարեն, լեհերեն, ռումիներեն, շվեդերեն, կատալոներեն, հունգարերեն, մալայերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն լեզուների, ինչպես նաև ձայնային ներմուծման աջակցում[7][8]:

Ապրիլյան թարմացման մեջ Google-ը աջակցվող հնդկերեն բարբառների թիվը 11-ից դարձրել է 22[9][10]:

Հունիսյան թարմացման մեջ Android-ի համար ավելացվել է նկարված էմոջիների ճանաչման և հետագա արտահայտությունների կանխագուշակման հնարավորություն[11][12]:

Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

The Wall Street Journal-ից Նեյտան Օլիվարեզ-Ջայլսը գնահատել է ստեղնաշարը, մասնավորապես ինտեգրված Google Search-ը: Սակայն նա նշել է, որ տվյալ պահին այն չի աջակցում կողմնակի հավելվածների հետ ինտեգրումը: Դա նշանակում է, որ «գնել «Կապիտան Ամերիկա» ֆիլմի տոմսեր»-ի նման հարցումները իրան վերահասցեավորել են դեպի վեբ-դիտարկեչ, այլ ոչ թե հեռախոսում տեղադրված կինոթատրոնի հավելված: Նաև նա գովել է մտավոր ներմուծման շարժիչը: Նաը նա իմացել է նրա մասին, որ GBoard-ը «խելացի կերպով զուգադրում է էմոջիները բառերի հետ»: Նաև նա նշել է ստեղների չափսի փոփոխության և մեկ ձեռքով կառավարման հնարավորության բացակայությունը, սակայն տվյալ պահին այդ երկու ֆունկցիաները առկա են GBoard-ում: «Եթե դուք ուզում եք զանազանակերպել ստեղնաշարը, ապա GBoard-ը ձեր համար չէ»՝ այդպես է գրել նա[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gboard : le clavier Google débarque sur Android — 2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sarah Perez։ «Google launches Gboard, an iOS keyboard that lets you search without a browser | TechCrunch»։ Վերցված է 2017-07-13 
  3. 3,0 3,1 3,2 «Gboard, now available for Android»։ Google։ 2016-12-16։ Վերցված է 2017-07-13 
  4. «[Update: Official] Google Keyboard is now Gboard with v6.0 update—includes integrated search, dedicated number row, multiple active languages, and more [APK Download]»։ Android Police։ 2016-12-17։ Վերցված է 2017-07-13 
  5. Adi Robertson (2016-12-12)։ «Google’s great iOS keyboard is now on Android»։ The Verge։ Վերցված է 2017-07-13 
  6. «Olá Gboard: new languages, personal keyboards and more»։ Google։ 2016-08-04։ Վերցված է 2017-07-13 
  7. «Gboard for iPhone gets an upgrade»։ Google։ 2017-02-23։ Վերցված է 2017-07-13 
  8. James Vincent (2017-02-23)։ «Google upgrades its iPhone keyboard with voice dictation and 15 new languages»։ The Verge։ Վերցված է 2017-07-13 
  9. «Google dramatically improves support for Indian languages across Translate, Gboard and more»։ Android Central։ 2017-04-25։ Վերցված է 2017-07-13 
  10. «Google improves support for Indian languages in Google Translate, Gboard, and more»։ Android Authority (en-US)։ 2017-04-25։ Վերցված է 2017-07-13 
  11. Nick Statt (2017-06-12)։ «Gboard for Android now recognizes hand-drawn emoji and anticipates your next phrase»։ The Verge։ Վերցված է 2017-07-13 
  12. «Google's Gboard smart keyboard gets new bells and whistles»։ CNET (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  13. Olivarez-Giles Nathan (2016-05-12)։ «Review: GBoard Adds Google’s Search Box to iPhone Keyboards»։ Wall Street Journal (en-US)։ 0099-9660։ Վերցված է 2017-07-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]