FreeCAD
FreeCAD, անվճար, բաց կոդով ընդհանուր նշանակության եռաչափ համակարգչային դիզայնի և շինությունների տեղեկատվական մոդելավորման համակարգչային ծրագիր, որն օգտագործում է վերջնական տարրերի մեթոդը[7]։ FreeCAD ծրագիրը նախատեսված է մեքենաշինության համար, սակայն օգտագործվում է շատ տարբեր նախագծային նպատակներով, օրինակ` ճարտարապետության և էլեկտրատեխնիկայի նախագծման համար։ Քանի որ ծրագիրը բաց կոդով է, օգտագործողները կարող են ընդարձակել դրա ֆունկցիոնալությունը` օգտագործելով Python ծրագրավորման լեզուն
Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

FreeCAD ծրագրում օգտագործվում են գործիքներ որոնք բնորոշ են ճարտարապետական և մեքենաշինական նախագծային ծրագրերին։ Այն պարամետիկ մոդելավորման ծրագիր է, ինչը հեշտացնում է դրա հավելյալ ֆունկցիոնալությունը։
Ինչպես և շատ այլ եռաչափ համակարգչային մոդելավորման ծրագրեր, FreeCAD-ը ևս ունի երկչափ բաղադրիչ, թեև դա ծրագրի գլխավոր գործառույթներից չէ։
FreeCAD ծրագիրն օգտագործում է բաց կոդով գրադարաններ տարբեր հարթակներից, ինչպես նաև` կարող է օգտագործվել որպես գրադարան այլ ծրագրերի համար[8][9][10]։
FreeCAD ծրագիրն ունի իր ուրույն ֆայլային ձևաչափը՝ .FCStd (FreeCAD Standard file format)։ Դա ստանդարտ սեղմված ձևաչափ է, որն իրար հետ է պահում ֆայլերը՝ հատուկ կառուցվածքով։ Բացի այդ ձևաչափը FreeCAD-ը թույլ է տալիս նաև աշխատել DXF, SVG, STEP, IGES, STL, OBJ, DAE, SCAD, IV և IFC ձևաչափերով[11]։
DWG ձևաչափը` լիցենզավորման պատճառով խնդրահարույց է FreeCAD ծրագրի համար և հիմնականում անհամատեղելի է դրա հետ[12][13][14]։
Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թողարկում | Ամսաթիվ |
---|---|
0.0.1 | 2002-10-29 |
0.1 | 2003-01-27 |
0.2 | 2005-08-09 |
0.3 | 2005-10-31 |
0.4 | 2006-01-15 |
0.5 | 2006-10-05 |
0.6 | 2007-02-27 |
0.7 | 2009-04-24 |
0.8 | 2009-07-10 |
0.9 | 2010-01-16 |
0.10 | 2010-07-24 |
0.11 | 2011-05-03[15] |
0.12 | 2011-11-20[16] |
0.13 | 2013-01-29[17] |
0.14 | 2014-07-01[18] |
0.15 | 2015-04-08[19] |
0.16 | 2016-04-18[20] |
0.17 | 2018-04-06[21] |
0.18 | 2019-03-12[22] |
0.19 | 2019-11-03 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «FreeCAD History»։ wiki.freecadweb.org
- ↑ The freecad Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ Release history
- ↑ http://listoffreeware.com/best-free-obj-viewer-software-windows/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 https://www.freecadweb.org/wiki/Manual:Import_and_export_to_other_filetypes
- ↑ Licence
- ↑ «Testing FEM Workbench of FreeCAD»։ jolahde.kapsi.fi։ Վերցված է 2020-05-31
- ↑ «Feature list - FreeCAD Documentation»։ wiki.freecadweb.org։ Վերցված է 2020-06-01
- ↑ «Open Cascade at FOSDEM 2020»։ opencascade.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-19-ին
- ↑ Okoi Martins (December 1, 2017)։ «FreeCAD – A 3D Modeling and Design Software for Linux»։ FOSSMint։ Վերցված է May 2, 2019
- ↑ «Feature list»։ FreeCAD wiki։ Վերցված է դեկտեմբերի 15, 2013
- ↑ Larabel Michael (2013-01-24)։ «FSF Wastes Away Another "High Priority" Project»։ Phoronix։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-09-ին։ Վերցված է 2013-08-22
- ↑ Prokoudine Alexandre (հունվարի 26, 2012)։ «What's up with DWG adoption in free software?»։ libregraphicsworld.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-09-ին։ Վերցված է նոյեմբերի 3, 2013
- ↑ «Frequently Asked Questions about the GNU Licenses – Is GPLv3 compatible with GPLv2?»։ The official site։ Վերցված է ապրիլի 13, 2011
- ↑ «Release notes 0.11»։ Վերցված է փետրվարի 19, 2019
- ↑ «Release notes 0.12»։ Վերցված է փետրվարի 19, 2019
- ↑ «Release notes 0.13»։ Վերցված է փետրվարի 19, 2019
- ↑ «Release notes 0.14»։ Վերցված է փետրվարի 19, 2019
- ↑ «Release notes 0.15»։ Վերցված է փետրվարի 19, 2019
- ↑ «Release notes 0.16»։ Վերցված է փետրվարի 19, 2019
- ↑ «Release notes 0.17»։ Վերցված է փետրվարի 19, 2019
- ↑ «Release notes 0.18»։ Վերցված է մարտի 15, 2019