First and Last and Always

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
First and Last and Always
The Sisters of Mercy-ի Ստուդիական ալբոմ
Թողարկված1985 թվականի մարտի 11
Ձայնագրված1984
Ժանրգոթիկ ռոք
Տևողություն45:37
Լեզուանգլերեն
ԼեյբլMerciful Release/Warner Bros.
ՊրոդյուսերԴևիդ Ալեն
The Sisters of Mercy-ի ալբոմների ժամանակագրություն
First and Last and Always (1985) Floodland (1987)

First and Last and Always, The Sisters of Mercy բրիտանական ռոք խմբի դեբյուտային ալբոմը` թողարկված 1985 թվականի մարտի 11-ին խմբի սեփական լեյբլում` Merciful Release-ում (WEA-ի տեղաբաշխողի հետ միասին)։

Խմբի՝ տվյալ ձայնագրությանը մասնակցած բոլոր անդամները` բացառությամբ վոկալիստ Էնդրյու Էլդրիչի, ալբոմի գովազդման համերգային շրջագայությանից հետո լքել են խումբը։

Ալբոմի վերամշակված տարբերակը, որը ներառում է երգերի ռեմիքսային տարբերակներ, Էնդրյու Էլդրիչի կողմից գրված երգեր և սկզբնականապես Ճապոնիայում վաճառքի համար թողարկված երգեր, ստեղծվել է 1992 թվականին։ 2006 թվականին թողարկվեց ևս մեկ վերամշակված ալբոմ, որը համընկավ Sisters Bite the Silver Bullet համերգային շրջագայության հետ և որը բոնուս-երգեր էր ներառում։

Չնայած նրան, որ ինքը Էլդրիչը ժխտել է սկավառակի` գոթիկ ռոք ժանրին պատկանելու փաստը` սկավառակը դարձել է այդ ոճի հիմնականներից` ազդեցություն թողնելով մի շարք հետևորդների վրա։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Sisters of Mercy խումբը հիմնադրվել է Էնդրյու Էլդրիչի և Հերի Մարքսի կողմից 1980 թվականին Լիդսում և 1983 թվականին թողարկել է 5 սինգլներ և երկու EP-ներ։ Ձայնագրությունները ստեղծվել են Merciful Reslease-ում` խմբի սեփական ինդի-լեյբլում և տարածվեցին անկախ կերպով։ 1983 թվականին խմբի հայտնիության աճմանը և բրիտանական ինդի վարկանշային աղյուսակներում նրանց աշխատանքների հայտնվելու հաճախակիության ավելացմանը զուգահեռ հայտարարվեց հաջորդ տարում առաջին ալբոմի պլանավորվող թողարկման մասին։ Էլդրիչը արտադրողակա ծախսերը գնահատել էր £40 000[1], ինչը անկախ խմբի գրպանին համապատասխան չէր։ Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ սկսվեցին հետաքրքրված լեյբլների հետ բանակցությունները։

1983 թվականի հոկտեմբերին խումբը լքեցկիթառահար Բեն Հաննը, իսկ նույն տարվա վերջում նրան փոխարինեցին Dead or Alive խմբի նախկին անդամ Ուեյն Հասիի հետ։ Շուտով` Հասիի տեղափոխումից հետո, երաժիշտների միջև տարաձայնություններ առաջացան[2]։

Ես փորձեր սկսեցի անել Էլդրիչի տան նկուղում Քրեյգի և Հերիի հետ միասին։ Մենք հաճախ և պարզ բաներ էինք նվագում, սակայն առանց Էնդրյուի... Գերին աստիճանաբար հուսախաբ էր լինում և իմ` խմբի կազմի մեջ մտնելուց ընդամենը 3 շաբաթ անցառաջարկեց գնալ նրա և Քրեյգի հետ։ Կարծում եմ, որ այդ ժամանակվանից խումբը պահպանեց իր ամբողջությունը հենց իմ շնորհիվ։

Խումբը ալբոմի համար կատարված հյուրախաղերի ժամանակ

Էլդրիչը, ով մենեջերի գործառույթներ էր կատարում և զբաղվում խմբի ֆինանսական հարցերով, գալիք 1984 թվականին մի քանի ձայնագրման ընկերությունների հետ գործարքներ կատարեց և արդյունքում համաձայնագիր կնքեց WEA Records-ի հետ։ Բացվեց Merciful Release գրասենյակը Լոնդոնում, ստեղծվեց նրանց սեփական հրատարակչական ընկերությունը։ Candelmaesse Limited-ը, որը լիցենզավորել է երգեր RCA Records — RCA Music Limited հրատարակչական բաժնի համար։

Վերաձևավորված The Sisters of Mercy-ի առաջին համերգի ժամանակ, որը կայացավ 1984 թվականի ապրիլի 7-ին Բիրինգհեմում, կատարվեցին մի քանի նոր երգեր, ինչպես նաև ABBA-ի «Gimme! Gimme! Gimme!» երգի քավր տարբերակը[3], որը խումբը ավելի ուշ ձայնագրեց ստուդիայում և թողարկեց որպես սինգլ։ Ելույթներին հաջորդեց կարճ շրջագայություն ԱՄՆ-ում, որը շարունակվեց մինչև ապրիլի 16-ը[4]։

Ստոկպորտյան Strawberry Recording ստուդիայում խումբը ձայնագրել է իր առաջին սինգլը WEA-ի համար։ Այն դուրս է եկել 1984 թվականի հունիսի 4-ին։ Այն չներառվեց Top 40-ի մեջ` մնալով հիթ-շքերթի 46-րդ հորիզոնականում[5]։

Մայիսի 2-ից հունիսի 6-ը «քույրերը» հյուրախաղեր ունեցան Բրիտանիայում և Եվրոպայում[4]։ WEA Records-ի առաջարկությամբ` The Cure խմբի պրոդյուսեր Դեյվ Ալենը մասնակցեց խմբի համերգին 1984 թվականի հունիսի 2-ին, իսկ ավելի ուշ հեռագիր է ստացել Էնդրյու Էլդրիչից. «The Sisters-ը «այո» է ասում Դեյվ Ալենին»։

Հյուրախաղերից հետո The Sisters-ը սկսեց պատրաստվել ալբոմի ձայնագրությանը։ Սակայն առաջին հերթին նրանց այցելեցին Maida Vale ստուդիան (հունիսի 19), որպեսզի ձայնագրեն John Peel Session-ը BBC ռադիոյի համար[6]։ Հեռարձակվեց հուլիսի 13-ին, որբ The Sisters of Mercy-ն արդեն անցել էր ալբոմի ձայնագրմանը[7]։

Ստուդիական ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակավոր ձյնագրություններ Parkside Studios-ում (1984 թվականի գարուն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի ինտենսիվ ձայնագրումներից հետո Հերի Մարքսը գնաց Parkside Studio, որտեղ Ուեյթոնն ու Սթիվ Ալեննը նոր երգեր էին ձայնագրում[8]։

Էլդրիչը ոգևորված էր ձայնագրվող նոր նյութով և նա նույց տվեց երգերի գործիքային դեմո տարբերակները Melody Maker-ի լրագրող Ադամ Սթիվենին։ «Կարծում եմ, որ սա աննախադեպ է լինելու ավելի շուտ ստեղծվածների համեմատությամբ»[9]։

Strawberry Recording Studios (1984 թվականի հունիս-հուլիս)[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի վերջին The Sisters of Mercy-ն պրոդյուսեր Դեյվ Ալենի հետ համատեղ գնացին Strawberry Recording Studios, որը գտնվում է Սթոկպորտում` Մանչեստերից ոչ հեռու։ Ստուդիան արժեր օրական £500 և շաբաթական £3250[10]: Սթոկպորտում պլանավորվում էր ձայնագրել գործիքները և վոկալը։ Հավելյալ վոկալային հատվածների ձայնագրումը հետաձգվեցին մինչև օգոստոս։ Ալբոմի վերջնական տարբերակը պետք է լույս տեսներ 1984 թվականի հոկտեմբերի 3-րդ շաբաթվա մեջ[11]։

Խումբը շտապ ձայնագրությունը սկսեց` ընդ որում ի սկզբանե Հասին և Մարկսը երգում էին իրենց սեփական տեքստերը։ Ավելի ուշ երկու երաժիշտներն էլ օգտագործում էին որոշ տեքստեր և մեղեդիներ սեփական խմբերի երգերում։

The Sisters-ը, ըստ Էլդրիչի, իսկապես ձայնագրել են մի երգ, որը Strawberry-ում դարձավ ‘Yesterday Again’: Այն սկզբնականապես վերնագրված էր ‘Frail and Torn’, և Ուեյնը մի երեկո երգեց իմ կիսաավարտ բառերով երգը Mission-ի ‘Garden of Delight’ առաջին սևագրով։ Մենք ‘Frail and Torn’-ին կատակով էինք վերաբերվում և կատակով այն անվանում էինք Sisters-ի պոտենցիալ ամանորյա սինգլ[8]։

Էլդրիչը նաև վոկալային հատված է ձայագրել «Garden of Delight»-ի համար, սակայն այդ տարբերակը ևս մնացել է չպահանջված։ Արդյունքում երաժիշտը խոստովանել է «Գոյություն ունեն մի քանի բութլեգներ, որտեղ ես փորձում եմ երգել Ուեյնի գրած եքստերով երգերը։ Սակայն ես այդ բառերով չեմ կարողանում ինչ-որ միտք արտահայտել։ Այնտեղ չկա իմաստ, նա ուղղակի խրթին բառերի շարան է գրում»։

Ձայնագրությունը չեղարկվեց, քանի որ Էլդրիչը միայն իր հեղինակային տեքստերը համաձայնվեց երգել` չհամաձայնվելով այլ մասնակիցների առաջարկներին։ «Marian» երգը բացառություն եղավ. Էլդրիչը բառեր գրեց Ուեյն Հասիի երաժշտության հիման վրա ռեկորդային կարճ ժամանակահատվածում։

Ձայնագրումը ավարտվեց 1984 թվականի հուլիսի վերջին։ 18 երգեր տեղավորվեցին 10 բոբինների մեջ։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ վինիլ
# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Black Planet»  Էնդրյու ԷլդրիչՈւեյն Հասի 4:26
2. «Walk Away»  ԷլդրիչՀասի 5:28
3. «No Time to Cry»  ԷլդրիչԱդամս/Հասի/Մարքս 4:03
4. «A Rock and a Hard Place»  ԷլդրիչՀասի 3:34
5. «Marian (Version)»  ԷլդրիչՀասի 5:44
6. «First and Last and Always»  ԷլդրիչՄարքս 4:02
7. «Possession»  ԷլդրիչԱդամս/Էլդրիչ /Հասի 4:39
8. «Nine While Nine»  ԷլդրիչՄարքս 4:12
9. «Amphetamine Logic»  ԷլդրիչՄարքս 4:54
10. «Some Kind of Stranger»  ԷլդրիչՄարքս 7:20
45:37
2006 թվականի վերաթողարկման մեջ ավելացվածներ
# ԱնվանումՏեքստԵրաժշտությունԲնօրինակ սինգլ Տևողություն
11. «Poison Door»  ՄարքսՄարքսWalk Away 3:41
12. «On the Wire»  ԷլդրիչԷլդրիչWalk Away 12" 4:21
13. «Blood Money»  ԷլդրիչՀասիNo Time to Cry 3:13
14. «Bury Me Deep»  ԷլդրիչԷլդրիչNo Time to Cry 12" 4:44
15. «Long Train»  ԷլդրիչԷլդրիչWalk Away (limited free flexi) 7:31
16. «Some Kind of Stranger (early)»  ԷլդրիչՄարքսNone (early demo) 8:38
78:32

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Niemczyk, Ralf. Plus-Minus Null — Sisters Of Mercy // SPEX magazine. — Ocrober 1983. — P. 5. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  2. Roach, Martin; Perry, Neil. The Mission: Names Are for Tombstones, Baby. — London: Independent Music Press, 1993. — P. 20. — 282 p. — ISBN 1897783019
  3. Houghton, Jayne. Mercy Me // ZigZag. — May 1984.
  4. 4,0 4,1 «Sisters Gigography». thesistersofmercy.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. British Hit Singles & Albums / Ed. by David Roberts. — 19th ed. — London: HiT Entertainment, 2006. — P. 504.
  6. Levy, Eleanor. Bad Habits // Record Mirror. — June 1984.
  7. «BBC - Radio 1 - Keeping It Peel - 19/06/1984 Sisters Of Mercy». bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «Ghost Dance Discography: Recording Diaries: River of No Return». ghostdance.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. Sweeting A. Ballad of a Thin Man // Melody Maker. — autumn 1984.
  10. «1980s business card». strawberrynorth.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. Serpents Kiss! // Spiral Scratch. — Jan/Feb 1989. Архивировано из первоисточника 14 Մարտի 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]