First Love (երգ, Ջենիֆեր Լոպես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«First Love»
«First Love» սինգլի շապիկը (Ջենիֆեր Լոպես, 2014)
Ջենիֆեր Լոպեսի սինգլը
«A.K.A.» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 1, 2014
ՖորմատԹվային ներբեռնում
ՁայնագրվածՓետրվար, 2014
Conway Studios (Լոս Անջելես)
Wolf Cousins Studios (Ստոկհոլմ)
ԺանրՓոփ
Տևողություն3:35
ԼեյբլCapitol Records
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Իլյա Սալմանզադե, Փիթեր Կարլսոն
Ջենիֆեր Լոպեսի սինգլների ժամանակագրություն
«We Are One (Ole Ola)»
(2014)
«First Love»
(2014)
«Stressin»
(2014)

«First Love», ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի մայիսի 1-ին, որպես նրա «A.K.A.» (2014) կոչվող ութերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Մաքս Մարտինի, Սավան Կոտեչայի և Իլյա Սալմանզադեի կողմից։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆեր Լոպեսը, «A.K.A.» ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակահատվածում մի փոքր դադար վերցնելուց հետո, իր գործընկերներ Մաքս Մարտինի, Սավան Կոտեչայի և Քորի Ռունիի հետ զրույց է ունեցել կին-տղամարդ հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են, թե ինչքան դժվար կարող են լինել հարաբերությունները, և թե ինչպես «երբ դու գտնում ես այն մարդուն, ում դու կցանկանայիր գտած լինել մի քանի տարի առաջ»։ Մի քանի օր հետո Մաքս Մարտինը և Սավան Կոտեչան Ջենիֆերին հայտնում են, որ այդ զրույցի հիման վրա ցանկանում են երգ գրել։ Ջենիֆեր Լոպեսը հարցազրույցներից մեկում հայտնում է․ «Ես «Կուռք» (Idol) նախագածի Hollywood Week նկարահանմանն էի, և նրանք ուզում էին գալ և նվագել դա ինձ համար։ Նրանք այնքան ոգևորված էին։ Նրանք երգը նվագելու եկան ճաշի ժամանակ՝ «Կուռք» նախագծի ետնաբեմի իմ փոքրիկ հանդերձարանում, և ես պարզապես սիրեցի այն։ Երգը պարզ ճանապարհով գրավել է այս մեծ զգացումը։ Ես զգում եմ կարծես թե բոլոր լավագույն երգերը դրա նման են։ Դա բավականին հետաքրքիր էր։ Մենք այն ձայնագրեցինք հաջորդ մի քանի օրերի ընթացքում։»[1] Մեկ այլ հարցազրույցում նա խոսելով երգի համահեղինակ Մաքս Մարտինի մասին, նշում է որ նա միշտ ցանկացել է աշխատել Մաքս հետ, քանի որ նա պատրաստում է հիանալի փոփ հիթեր[2]։

2014 թվականի ապրիլի 25-ին Ջենիֆերը հայտարարում է, որ «First Love» երգը թողարկվելու է որպես իր նոր ալբոմի երկրորդ սինգլ։ Ապրիլի 27-ին ցուցադրվում է երգի շապիկի պատկերը[3], իսկ ապրիլի 30-ին երգը հասանելի է լինում համացանցում լսելու համար[4]։ Մեկ օր հետո՝ մայիսի 1-ին, այն պաշտոնապես թողարկվում է որպես «A.K.A.» ալբոմի երկրորդ սինգլ։

Երգի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«First Love»-ը 3 րոպե 35 վայրկյան տևողությամբ[5] բարձր տեմպով փոփ երգ է[6]։ Երգը սիրած մարդուն գտնելու մասին է, ում դու կցանկանայիր գտած լինել նախկինում։ Կրկներգում երգչուհին երգում է․ «Ես կուզեի որ դու լինեիր իմ առաջին սերը / Քանի որ եթե դու լինեիր առաջինը / Ապա չէր լինի երկրորդ, երրորդ կամ չորրորդ սեր»[7]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակում նկարահանվել է բրիտանացի մոդել Դևիդ Գանդին

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էնթոնի Մանդլերը, նկարահանվել է 2014 թվականի մայիս ամսվա սկզբին Լոս Անջելեսից դուրս գտնվող Կալիֆորնիայի անապատում։ Ջենիֆեր Լոպեսը նշել է որ այն իր կարիերայի ընթացքում նկարահանված ամենադժվար տեսահոլովակն է եղել։ «Փոթորկոտ քամի էր։ Բառիս բուն իմաստով մենք զգում էինք թե կարծես տորնադոյի մեջտեղում ենք», նա նշում է հարցազրույցներից մեկում[8]։

Մայիսի 27-ին երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրում է տեսահոլովակից մի փոքրիկ հատված[9], իսկ նույն օրը այն ամբողջական տարբերակով ներկայացվում է Entertainment Tonight ծրագրի եթերում, որից հետո նաև տեղադրվում է երգչուհու VEVO էջում։ Տեսահոլովակի սև-սպիտակ գունավորման ընտրության մասին Ջենիֆերը People ամսագրին պարզաբանում է, որ շատ են քննարկել թե արդյոք այն պետք է նկարել գույներով թե անգույն, սակայն տեսահոլովակի ռեժիսոր Էնթոնի Մանդլերի որոշմամբ այն նկարահանվել է անգույն[10]։ Տեսահոլովակում նաև նկարահանվել է բրիտանացի հայտնի մոդել Դևիդ Գանդին[11]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2014) Ամենաբարձր
հորիզոնական
Brazil (ABPD)[12] 42
Finland (Suomen virallinen radiosoittolista)[13] 65
Ֆրանսիա SNEP[14] 193
Իռլանդիա IRMA[15] 79
Italy (FIMI)[16] 41
Ճապոնիա Japan Hot 100[17] 80
Russia (Tophit Weekly General Airplay)[18] 201
Շոտլանդիա Scottish Singles Top 40[19] 68
Սլովակիա IFPI[20] 50
South Korea (Gaon Download Chart)[21] 15
South Korea (Gaon Digital Chart)[22] 20
Իսպանիա PROMUSICAE[23] 15
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[24] 63
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[25] 87
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[26] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[27] 21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[28] 40

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2014) Հորիզոնական
US Billboard Dance Club Songs[29] 7

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
Կանադա Կանադա[30] Մայիսի 1, 2014 Թվային ներբեռնում Universal Music Group
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[31] Capitol Records
Ֆրանսիա Ֆրանսիա[5] Մայիսի 3, 2014 Universal Music Group
Գերմանիա Գերմանիա[32]
Իտալիա Իտալիա[33]
Իսպանիա Իսպանիա[34]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[35] Մայիսի 20, 2014 Mainstream radio Capitol Records
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[36] Հունիսի 8, 2014 Թվային ներբեռնում Capitol Records UK

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Interview: With 'A.K.A.,' Jennifer Lopez Is More Herself Than Ever». Radio.com. 2014 թ․ մայիսի 7.
  2. Ramirez, Erika (2014 թ․ ապրիլի 25). «Jennifer Lopez Previews New Album in Malibu: First Listen». Billboard. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Single Cover: Jennifer Lopez – 'First Love'». Rap-Up. 2014 թ․ ապրիլի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  4. Davidson, Amy (2014 թ․ ապրիլի 30). «Jennifer Lopez's new single 'First Love' emerges online — listen». Digital Spy. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  5. 5,0 5,1 «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads» (French). Amazon.fr. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Wass, Mike (2014 թ․ ապրիլի 28). «Jennifer Lopez Unveils Flawless "First Love" Cover Art, Confirms The Pop Anthem As Next Single». Idolator. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  7. Davidson, Amy (2014 թ․ ապրիլի 30). «Jennifer Lopez's new single 'First Love' emerges online — listen». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  8. Lee, Christina (2014 թ․ մայիսի 21). «Jennifer Lopez Teases Steamy "First Love" Video». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  9. Wass, Mike (2014 թ․ մայիսի 27). «Jennifer Lopez Teases Her Super Sexy "First Love" Video On Instagram». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  10. Gomez, Patrick (2014 թ․ մայիսի 30). «See Jennifer Lopez in Her Steamy New 'First Love' Video». People Magazine. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  11. Wass, Mike (2014 թ․ մայիսի 29). «Jennifer Lopez Heats Up The Desert In Sultry "First Love" Video: Watch». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  12. «Brazil» (PDF). ABPD. 2001 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  13. «IFPI - Jennifer Lopez: First Love». Suomen virallinen lista. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  14. Lescharts.com — Jennifer Lopez — First Love (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է June 27, 2014.
  15. "Chart Track: Week 24, 2014". Irish Singles Chart.
  16. «FIMI - Classifica settimanale WK 21 (dal 2014-05-19 al 2014-05-25)». FIMI. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. Jennifer Lopez Album & Song Chart History Japan Hot 100 for Jennifer Lopez.
  18. «Weekly General Airplay TopHit100 23.06-29.06, 2014». TopHit.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  19. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է November 20, 2016.
  20. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201430.
  21. «Gaon Download Chart». Gaon Chart. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  22. «Gaon Digital Chart». Gaon Chart. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  23. Spanishcharts.com — Jennifer Lopez — First Love Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է July 7, 2014.
  24. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է June 15, 2014.
  25. Jennifer Lopez Album & Song Chart History Billboard Hot 100 for Jennifer Lopez. Ստուգվել է April 25, 2014.
  26. Jennifer Lopez Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Jennifer Lopez. Ստուգվել է July 15, 2014.
  27. Jennifer Lopez Album & Song Chart History Billboard Pop Songs for Jennifer Lopez. Ստուգվել է July 1, 2014.
  28. Jennifer Lopez Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Jennifer Lopez. Ստուգվել է June 20, 2014.
  29. «Dance Club Songs: Year End 2015». Billboard. billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  30. http://ca.7digital.com/artist/jennifer-lopez/release/first-love(չաշխատող հղում)
  31. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  32. «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads» (German). Amazon.de. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads» (Italian). Amazon.it. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads» (Spanish). Amazon.es. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  36. «First Love: Jennifer Lopez: MP3 Downloads». Amazon.co.uk. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]