Jump to content

Fincantieri

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսթրի Լևանտեի նավաշինարանը՝ Պունտա Մանարայից տեսարանով։ Նավահանգստում գտնվող «Օրիզոնտե» դասի «Կայո Դուիլիո» (D 554) ականակիրը մոտենում է ավարտին։

Fincantieri S.p.A., իտալական նավաշինական ընկերություն, որը գտնվում է Իտալիայի Տրիեստ քաղաքում։ Բարձր տեխնոլոգիական նավաշինության բոլոր ոլորտներում գործող միակ օպերատորն է՝ սկսած կռուիզային նավերից մինչև ռազմածովային նավեր, ինչպես նաև օֆշորային ստորաբաժանումներ և ստորջրյա լուծումներ[1]։

Պաշտոնապես հիմնադրվելով 1959 թվականին՝ որպես իտալական գլխավոր նավաշինարանները վերահսկող ֆինանսական ընկերություն, այն միավորում է ավելի քան 230 տարվա պատմություն և ավելի քան 7000 կառուցված նավ։ Այսօր այն աշխարհի ամենակարևոր և Եվրոպայի խոշորագույն խմբերից մեկն է, որի արտադրական ցանցը ներառում է 18 նավաշինարան ամբողջ աշխարհում և ավելի քան 24,000 աշխատակից[2][3]։

Հիմնադրման պահից պատկանել է IRI-ին (Արդյունաբերական վերակառուցման ինստիտուտ) և այժմ 64,21%-ով պատկանում է CDP Equity S.p.A.-ին՝ Cassa Depositi e Prestiti-ի (Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից վերահսկվող ընկերություն) ֆինանսական հոլդինգին[4]: Ընկերությունը ցուցակված է Իտալական բորսայում (Միլանի ֆոնդային բորսա) և հանդիսանում է FTSE Italia Mid Cap ինդեքսի բաղադրիչ[5]:

SEA Europe-ի՝ եվրոպական նավաշինողների ասոցիացիայի անդամ է[2], ինչպես նաև Իտալիայի Մասնավոր նավաշինարանների ասոցիացիայի (Ancanap) հետ մեկտեղ հանդիսանում է Պետական նավաշինարանների ասոցիացիայի (Assonave) հիմնադիր անդամներից[6]:

20,000 տոննա քաշով ռազմածովային նավի մոդել

Ծագումից մինչև 1980-ական թվականների վերակառուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Fincantieri-ի արմատները սկիզբ են առնում 1930-ական թվականներից, երբ իտալական պետությունը IRI-ի (Արդյունաբերական վերակառուցման ինստիտուտ) միջոցով ձեռք էր բերել նավաշինության հիմնական կենտրոնները (Cantieri Riuniti dell'Adriatico (CRDA), Odero-Terni-Orlando (OTO), Navalmeccanica և Ansaldo։ 1948 թվականի մարտին այս կառույցները միավորվել են Finmeccanica-ի մեջ, բացառությամբ OTO-ի, որը 1949 թվականին լքել է նավաշինության ոլորտը՝ Լիվոռնոյի և Մուջանոյի իր գործարանները վաճառելով Ansaldo-ին[7]։

Fincantieri-ը պաշտոնապես հիմնադրվել է 1959 թվականի դեկտեմբերի 29-ին որպես Società Finanziaria Cantieri Navali (Fincantieri S.p.A.)՝ ֆինանսական ընկերություն, որը վերահսկել է իտալական գլխավոր նավաշինարանները՝ միավորելով IRI-ի բոլոր բաժնեմասերը, որոնք նախկինում պատկանել են Finmeccanica-ին։ 1966 թվականին հիմնադրվել է Italcantieri-ն՝ որոշ նավաշինարաններ ուղղակիորեն կառավարելու համար։ 1973 թվականին IRI-ն ձեռք է բերել Piaggio խմբի Cantieri Navali del Tirreno Riuniti-ն, որը նավաշինարաններ է ունեցել Ռիվա Տրիգոզոյում, Մուջանոյում, Անկոնայում և Պալերմոյում[7]: Ընկերությունն իր մեջ ներառել է նաև Grandi Motori Trieste-ն, որն արտադրել է ծովային դիզելային շարժիչներ, սակայն այն 1999 թվականին վաճառվել է Wärtsilä-ին[8]։

Կարևոր քայլ է կատարվել 1984 թվականին, երբ Fincantieri-ին դադարել էր սոսկ ֆինանսական հոլդինգային ընկերություն լինելուց և դարձել էր օպերատիվ ընկերություն՝ ներառելով իր դուստր ձեռնարկությունները, այդ թվում՝ Italcantieri-ն։ Այս փուլում ընկերությունը ստացել է «Fincantieri-Cantieri navali italiani S.p.A.» անվանումը՝ Տրիեստում գտնվող կենտրոնակայանով, և նրա գործունեությունը իրակնացվել է չորս ստորաբաժանումների միջոցով՝ առևտրային նավաշինություն, ռազմական նավեր, վերանորոգում/վերակառուցում և շարժիչներ[7][9]։

1992 թվականին Destriero-ն՝ Մուջանոյի նավաշինարանում կառուցված արագընթաց ալյումինե նավը, առանց վերալիցքավորման իրականացրել է 3106 ծովային մղոն երկարությամբ Ատլանտյան անցումը՝ ընթանալով 53,09 հանգույց (98,32 կմ/ժ) միջին արագությամբ և սահմանելով արագության բացարձակ ռեկորդ, որը մինչ օրս մնում է չգերազանցված[10]։

Միջազգային ընդլայնումը և ցուցակումը ֆոնդային բորսայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերին շուկայում նկատվել է նավաշինության վերելք, հատկապես զբոսանավերի սեգմենտում, որտեղ Fincantieri-ն դարձել է համաշխարհային առաջատար՝ 1995 թվականից ի վեր ունենալով 25 տոկոսը գերազանցող շուկայական բաժնեմաս[11]: 2002 թվականին՝ IRI-ի լուծարումից հետո, սեփականության իրավունքն անցել է Fintecna-ին, իսկ հետագայում՝ Cassa Depositi e Prestiti-ին[12]: IRI և EFIM պետական խմբերի ընկերությունները ներկայացնող Intersind կազմակերպության դադարեցմամբ՝ Fincantieri-ն նույնպես միացել է Confindustria-ին[6]։

2005 թվականին հիմնադրվել է «Mega Yachts» ստորաբաժանումը, որը կենտրոնացած էր խոշոր շքեղ նավերի նախագծման և կառուցման վրա[13], իսկ 2012 թվականին այն հանձնել է առաջին MY Serene-ը՝ 134 մետրանոց զբոսանավը, որն արժանացել է «Superyacht Design Award» մրցանակին[14]:

Իտալիայի կառավարության 2008 թվականի տնտեսական և ֆինանսական պլանավորումը նախատեսում էր նաև Fincantieri-ի ցուցակումը Իտալական բորսայում[15], սակայն, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ընկերությունը հետաձգել է նախագիծը մինչև 2014 թվականը[16]։

Համաշխարհային ընդլայնումն արագացել է 2009 թվականի հունվարի 1-ին ամերիկյան «Manitowoc Marine Group» (ներկայումս՝ «Fincantieri Marine Group») ընկերության ձեռքբերմամբ իր մայր ընկերությունից՝ «The Manitowoc Company, Inc.»-ից։ Այն բաղկացած է եղել Վիսկոնսինում գտնվող երկու նավաշինարաններից, ներառյալ՝ «Marinette Marine»-ն, որը կառուցել է «Freedom» դասի առաջին առափնյա մարտական նավը[17][18]։ Fincantieri-ն «Manitowoc Marine Group»-ից ձեռք է բերել նաև վերջրյա մասի վերանորոգման նավաշինարան Օհայոյում և մեկ արտադրական գործարան Վիսկոնսինում՝ դառնալով Միացյալ Նահանգների առաջատար միջին չափի նավաշինողներից մեկը առևտրային և պետական հաճախորդների, այդ թվում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի և ԱՄՆ առափնյա պահպանության համար[19]։

2012 թվականի դեկտեմբերին Fincantieri-ն 900 միլիոն եվրոյով ձեռք է բերել «STX OSV Holdings Ltd»-ն, որը նավթի և բնական գազի արդյունահանման ու արտադրության գործունեությունն ապահովող նավերի խոշորագույն կառուցողն է։ Գործարքը, որը նախաձեռնել էր «Fincantieri Oil&Gas»-ը՝ ընդհանուր 455 միլիոն եվրոյով 50,75%-ի գնման համար, ամբողջացվել է 900 միլիոն եվրոյով, երբ մեկնարկել է ձեռք բերման հայտը՝ ֆինանսավորվելով սեփական միջոցներով և «Banca IMI», «BNP Paribas», «Banca Carige», «UniCredit» ու «Cassa Depositi e Prestiti» ընկերություններից կազմված խմբի կողմից։ Վարկը երաշխավորված էր «SACE»-ի կողմից, և գործարքը փակվել է 2013 թվականի ապրիլին[20]: Այս գործարքը նշանավորել է Fincantieri-ի մուտքը օֆշորային նավաշինության ոլորտ։ «STX OSV»-ն վերանվանվել է «Vard»՝ «varde» բառից, որը Նորվեգիայում ափի երկայնքով որպես նավագնացության փարոս օգտագործվող բնորոշ քարե աշտարակ է[21]: Իր դուստր ձեռնարկության՝ «Vard Holdings Limited»-ի միջոցով Fincantieri-ն 8 միլիոն եվրոյով ձեռք է բերել կանադական «STX Canada Marine» ընկերությունը, որը մասնագիտացած է նավերի նախագծման և ինժեներիայի ոլորտում[22]: Արդեն իսկ լինելով Եվրոպայի խոշորագույն նավաշինողը՝ այս ձեռքբերումներից հետո խումբը կրկնապատկել է իր չափերը՝ դառնալով չորրորդ խոշորագույնն աշխարհում[23]։

Նույնպես 2013 թվականին ընկերությունը վերսկսել է Միլանի ֆոնդային բորսայում ցուցակվելու նախագիծը և 2014 թվականի հունիսի 12-ին ընդունվել է Իտալական բորսա[24]: Ցուցակման գործընթացը սկսվել է 2014 թվականի հունիսի 16-ին և ավարտվել 2014 թվականի հունիսի 27-ին[25]: Իրադարձությունը տոնելու համար Միլանի Պալացցո Մեցանոտեի (Palazzo Mezzanotte) մոտ տեղադրվել է նավաքիթ, որն այնպիսի տեսք ուներ, կարծես դուրս էր գալիս հենց շենքի միջից[26]: Մեկնարկը եղել է 2014 թվականի հուլիսի 3-ին[27][28]:

2014 թվականի հոկտեմբերի 9-ին, Մուջանոյի նավաշինարանում «Պիետրո Վենուտի» (Pietro Venuti - S 528) սուզանավի ջրարկմանը զուգահեռ, Finmeccanica-ն, ներկայումս՝ Leonardo[29], և Fincantieri-ն ռազմական նավերի կառուցման ոլորտում համագործակցության կարևոր համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսում էր համագործակցություն հետազոտական ու նորարարական գործունեության մեջ, ինչպես նաև հիմնական արտադրանքի ու բաղադրիչների համար ընդհանուր մատակարարների ցանց ստեղծելու հնարավորություն[30]:

2014 թվականի նոյեմբերի 21-ին Fincantieri-ն հայտարարել է, որ զբոսանավերի ոլորտում խոշոր համաձայնագրեր է ստորագրել «Carnival Corporation»-ի, իսկ նավաշինության ոլորտում՝ «China State Shipbuilding Corporation»-ի հետ՝ տեխնոլոգիաների փոխանցմամբ զբոսանավերի կառուցման համար[31]: 2015 թվականի մարտին Fincantieri-ն «Carnival Corporation & plc»-ից ստացել է իր պատմության մեջ ամենախոշոր անկախ պատվերը՝ 4 միլիարդ եվրո արժողությամբ գործարքով, որով ընկերությանը հանձնարարվում էր կառուցել հինգ նոր զբոսանավ[32]։

Ռազմավարական ձեռքբերումներ (2017–2021)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին, «Fondazione Cassa di Risparmio di Trieste»-ի հետ կոնսորցիումով, Fincantieri-ն 79,5 միլիոն եվրոյի առաջարկով հաղթել է «STX France»-ի 66,66%-ի վաճառքի մրցույթում՝ վերջինիս հարավկորեական մայր ընկերության՝ «Stx Offshore & Shipbuilding»-ի սնանկացումից հետո[33][34]։ Գործարքին դեմ է արտահայտվել Ֆրանսիայի կառավարությունը, որը «STX France»-ի նավաշինարանները համարում էր ռազմավարական նշանակության ազգային մակարդակով և հայտարարել էր ընկերությունը պետականացնելու իր մտադրության մասին, որի մնացած 33,34%-ն արդեն իսկ պատկանում էր իրեն՝ համաձայն «STX» հոլդինգային ընկերության հետ նախորդ համաձայնագրերով նախատեսված նախագնման իրավունքի[35][36]։

Պալացցո Կիջիի և Ելիսեյան պալատի միջև ամիսներ տևած բանակցություններից հետո, 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիոնում ստորագրել են «STX France»-ի հսկիչ բաժնետոմսերը Fincantieri-ն վաճառելու վերջնական համաձայնագիրը[37][38], ինչը հաստատվել է 2018 թվականի փետրվարի 2-ին Fincantieri-ի և ֆրանսիական պետության միջև ստորագրված գնման համաձայնագրով[39]։ Այնուամենայնիվ, ինտեգրումը դանդաղեցվել է եվրոպական հակամենաշնորհային մարմինների հետաքննության պատճառով, որոնք մտահոգված էին զբոսանավերի համաշխարհային շուկայում խմբի հնարավոր գերիշխող դիրքով[40][41]: Ի վերջո, 2021 թվականի հունվարին՝ պայմանավորված COVID-19 համավարակով առաջացած գլոբալ տնտեսական անորոշությամբ և կարգավորող մարմինների փաստաթղթերի ձևակերպման ձախողմամբ, Իտալիայի և Ֆրանսիայի կառավարությունները համատեղ հայտարարել են գործարքի չեղարկման մասին[42][43][44]։

Չնայած ձախողված ձեռքբերմանը՝ երկկողմ համագործակցությունը նյութականացվել է պաշտպանական ոլորտում 2019 թվականին «Naviris»-ի ստեղծմամբ[45][46], որն հանդիսանում է Fincantieri-ի և «Naval Group»-ի միջև հավասար բաժնեմասերով համատեղ ձեռնարկություն։ Գտնվելով Ջենովայում և ունենալով հետազոտական կենտրոն Օլիուլում (Ollioules)՝ «Naviris»-ը կառավարում է համատեղ նախագծեր, ինչպիսիք են «Horizon» դասի նավերի արդիականացումը և «European Patrol Corvette»-ի (EPC) մշակումը[47][48]։

2017 թվականին հիմնադրվել է նաև «Fincantieri Infrastructure S.p.A.»-ն՝ Վերոնայում գտնվող կենտրոնակայանով, որը նվիրված էր խոշոր նախագծերի, ինչպիսիք են կամուրջները, մարզադաշտերը և այլ ենթակառուցվածքները, պողպատե կոնստրուկցիաների նախագծմանը, կառուցմանը և հավաքմանը[49]: Ստորաբաժանման ամենանշանակալի աշխատանքը Ջենովայի Սան Ջորջո էստակադայի (Viadotto Genova San Giorgio, նախկինում՝ Մորանդի կամուրջ) վերակառուցումն էր, որն ավարտվել է 2019-2020 թվականներին[50]: 2021 թվականին ստորաբաժանումն էլ ավելի է ընդլայնվել Գորիցիայում գտնվող և մետաղական ատաղձագործության մեջ մասնագիտացված «Inland» ընկերության ձեռքբերմամբ, ինչպես նաև «Fincantieri Infrastructure Opere Marittime»-ի ստեղծմամբ, որը նվիրված է նավահանգիստների, նավամատույցների և պաշտպանիչ արգելապատնեշների կառուցմանը[51]:

2018 թվականի մարտին Fincantieri-ն հիմնադրել է «Fincantieri Services USA» դուստր ձեռնարկությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ)[52]: Նույն տարվա օգոստոսին, «MerMec»-ի հետ միասին, Fincantieri-ն մոտ էր «Vitrociset»-ի 98,54%-ի ձեռքբերմանը[53][54]։ Սակայն համաձայնագիրը ձախողվել է հաջորդ ամիս, երբ «Լեոնարդոն» (Leonardo)՝ «Vitrociset»-ի փոքրամասնական բաժնետերը (1,46%), որոշել էր կիրառել ընկերության կանոնադրությամբ նախատեսված նախագնման իրավունքը՝ այդպիսով ձեռք բերելով ընկերությունը[55]:

2020 թվականին Fincantieri-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես կասեցրել է իր գործունեությունը իտալական նավաշինարաններում[56]: Չնայած առողջապահական արտակարգ դրությամբ պայմանավորված դանդաղեցմանը՝ ընկերությունն ավարտել է տարվա համար նախատեսված հանձնումները, ներառյալ «Enchanted Princess» զբոսանավի հանձնումը, որը 100-րդն էր ընկերության համար[57]։

Նոր ուղղություն 2020 թվականից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատասխան փոփոխվող աշխարհաքաղաքական պայմանների՝ 2020 թվականից Fincantieri-ն ընդլայնել է իր գործունեությունը պաշտպանական և ստորջրյա ոլորտներում, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրներ օգտագործող շարժիչային լուծումների ուսումնասիրության և մշակման մեջ[3][58]։

2023 թվականին ընկերությունը գլխավորել է Սպեցիայում Ստորջրյա տիրույթի ազգային հաբի (National Underwater Dimension Hub, իտալերեն՝ Polo Nazionale della Subacquea) ստեղծումը, որը նվիրված է ստորջրյա ոլորտի լուծումների հետազոտության և մշակման խթանմանը[59][60]: Այս ոլորտում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով Fincantieri-ն նախաձեռնել է մի շարք ռազմավարական գործընկերություններ[61][62][63] և իրականացրեց թիրախային ձեռքբերումներ։ 2024 թվականի փետրվարին այն ձեռք է բերել օֆշորային և ստորջրյա ոլորտներում գործող «Remazel» ընկերությունը[64], իսկ 2025 թվականի հունվարին՝ եվրոպական պաշտպանության, այդ թվում՝ ռազմածովային պաշտպանության ամրապնդման շրջանակներում, Leonardo-ից վերցրել է «Whitehead Alenia Sistemi Subacquei»-ի ռազմածովային սպառազինության բիզնեսը, որը վերանվանվել է «WASS Submarine Systems»՝ հանդիսանալով առաջադեմ ստորջրյա պաշտպանական համակարգերի, ինչպիսիք են տորպեդները և էխոլոտները, արտադրությամբ զբաղվող պատմական ընկերություն[65]։

2024 թվականի ապրիլին Մոնֆալկոնեի նավաշինարանում ջրարկվել է նոր «Sun Princess»-ը՝ հեղուկացված բնական գազով (ՀԲԳ) աշխատող Fincantieri-ի առաջին նավը[66]: Հաջորդ տարի Fincantieri-ն, համագործակցելով նորվեգական «Viking» ընկերության հետ, ներկայացրել է աշխարհում առաջին զբոսանավը, որն ամբողջությամբ աշխատում է նավի վրա պահեստավորված ջրածնով։ «Viking Libra» անվանված նավի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի վերջ Անկոնայի նավաշինարանում[67]: Հաջորդ հունիսին հաստատվել է Իտալիայի ռազմածովային ուժերի նոր սերնդի 4-րդ սուզանավի կառուցման պատվերը՝ 500 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ[68]։

2024 թվականի հուլիսի 18-ին Fincantieri-ն հայտարարել է «Hera» ընկերության հետ գործընկերության մասին՝ շինհրապարակներում առաջացող արդյունաբերական թափոնների օպտիմալացված կառավարման նպատակով։ Սա թույլ էր տալիս Fincantieri-ն հասնել ESG (բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման) նպատակներին իր նավաշինարաններում[69]: Օգոստոսի 5-ին Իտալիայի ռազմածովային ուժերը մոտ 236 միլիոն եվրո արժողությամբ նոր պարեկային նավ պատվիրեցին «Orizzonte Sistemi Navali»-ից, որը հանդիսանում է պաշտպանական ոլորտում Fincantieri-ի (51%) և «Լեոնարդոյի» (49%) համատեղ ձեռնարկությունը[70]։

2025 թվականի փետրվարի 5-ին Fincantieri-ն «Norwegian Cruise Line» ընկերությունից ստացել է 9 միլիարդ եվրո արժողությամբ մաքսի-պայմանագիր՝ չորս զբոսանավերի կառուցման համար, որոնցից յուրաքանչյուրն ունի գրեթե 226 հազար համախառն տարողություն և որոնք պետք է հանձնվեն համապատասխանաբար 2030, 2032, 2034 և 2036 թվականներին[71]: 2025 թվականին պաշտոնապես մեկնարկել է «Minerva» նախագիծը՝ նավերի ու ռազմական սուզանավերի համար մինի միջուկային ռեակտորների արտադրության և հետագա միջուկային շարժիչով մարտական միավորների կառուցման համար՝ ի պատասխան Պաշտպանության նախարարության հարցման և Իտալիայի ռազմածովային ուժերի հետ համագործակցությամբ[72]: 2025 թվականին ներկայացվել է նաև «Navis Sapiens» նախագիծը, որը համատեղում է արհեստական բանականությունը, մեծ տվյալները և առաջադեմ կապունակությունը՝ ստեղծելու նոր սերնդի նավեր, որոնք ընդունակ են թե՛ ինքնուրույն մշակել նավի վրայի բոլոր տվյալները, և թե՛ իրական ժամանակում հաղորդակցվել ափի ու նավատորմի այլ միավորների հետ[73][74]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուիզային նավեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի նավաշինարանները խոշոր մարդատար նավերի կառուցման երկար տարիների ավանդույթ են ունեցել, ներառյալ Սեստրի Պոնենտեի նավաշինարանում ջրարկված «Rex» օվկիանոսային լայները, որը 1933 թվականին արժանացել է հեղինակավոր «Կապույտ ժապավեն» (Blue Riband) մրցանակին[75]:

1985 թվականին՝ իր վերջին օվկիանոսային լայներների կառուցումից քսան տարի անց, ընկերությունը պաշտոնապես մուտք է գործել զբոսանավերի ոլորտ՝ «SITMAR Cruises»-ից ստանալով երկու քույր նավերի պատվեր, որոնց արտաքին տեսքը նախագծել էր Ռենցո Պիանոն[76]: 1990 թվականին հանձնվել է երկու նավերից առաջինը՝ «Crown Princess»-ը[77]: Շուկայի կայուն աճը հնարավորություն էր տվել նաև բացել նոր հարթակներ՝ նվիրված զբոսանավերի կառուցմանը. Մարգերայի նավաշինարանը ոլորտ մուտք է գործեցլ 1991 թվականին՝ «Costa Classica»-ի հանձնմամբ, որին 2003 թվականին հաջորդել է Սեստրի Պոնենտեի նավաշինարանը՝ «Costa Fortuna»-ով, իսկ 2009 թվականին՝ Անկոնայի նավաշինարանը՝ «Silver Spirit»-ով[76]։

Կառուցված ամենանշանակալի նավերի թվում էին «Carnival Destiny»-ն (1996), որն աշխարհում առաջին զբոսանավն էր, որը գերազանցել է 100 000 համախառն տարողությունը[76], և «Grand Princess»-ը (1998), որն իր ջրարկման պահին աշխարհի ամենախոշոր և ամենաթանկ մարդատար նավն էր[78]:

2024 թվականին հանձնվել է «Sun Princess»-ը, որն Իտալիայում երբևէ կառուցված ամենախոշոր նավն է՝ մոտ 175 500 համախառն տարողությամբ, և հեղուկացված բնական գազով (ՀԲԳ) աշխատող Fincantieri-ի առաջին նավը[79]։

Ռազմածովային նավեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Իտալիայի ռազմածովային ուժերի միակ մատակարարը լինելուց, Fincantieri-ն նաև մակերեսային նավեր է կառուցում մի շարք այլ երկրների ռազմածովային ուժերի համար։

Պաշտպանական ոլորտում ընկերությունն ակտիվ է նաև ինքնագնաց համակարգերի մշակման գործում։ Մասնավորապես, «Fincantieri NexTech» դուստր ձեռնարկությունը մշակել է հարթակներ, որոնք համատեղում են ավտոմատացման, հեռակառավարման և տարբեր տեսակի անօդաչու մեքենաների միջև փոխգործելիության տեխնոլոգիաները[80]:

Ամենանշանակալի նախագծերի թվում է նոր սերնդի FREMM ֆրեգատների մշակումը՝ Իտալիայի և Ֆրանսիայի համատեղ նախագծի միջոցով[81]: «Bergamini» դասի առաջին ֆրեգատը (այսպես է այն անվանվում Իտալիայի ռազմածովային ուժերում) ջրարկվել է 2011 թվականի հուլիսին Ռիվա Տրիգոզոյի նավաշինարանում[82]:

Բացի այդ, 2020 թվականին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը «Fincantieri Marinette Marine» դուստր ձեռնարկությանը հանձնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի համար «Constellation» դասի FFG(X) նոր բազմաֆունկցիոնալ ֆրեգատների առաջատար նավի կառուցման պայմանագիրը, որը հիմնված է FREMM նախագծի ձևափոխված տարբերակի վրա։ Սա առաջին դեպքն է եղել, երբ ընկերությունը հանդես է եկել որպես ԱՄՆ-ի գլխավոր կապալառու[83]։

Ստորջրյա սարքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ոլորտում Fincantieri-ն լուծումներ է մշակում խորը օվկիանոսի հանքային և գիտական հետազոտությունների[3], ինչպես նաև ստորջրյա հաղորդման ու կապի ցանցերի կառուցման և սպասարկման համար՝ հատկապես «Xtera» ընկերության ձեռքբերման և «Wsense»-ի հետ գործընկերության միջոցով[84][85]:

Ռազմական ոլորտում ընկերությունը հանդիսանում է Իտալիայի ռազմածովային ուժերի ստորջրյա ստորաբաժանումների պաշտոնական մատակարարը՝ U212NFS (Near Future Submarine) ծրագրով[86][87], և իր դուստր ձեռնարկության՝ «WASS Submarine Systems»-ի միջոցով արտադրում է պաշտպանական համակարգեր, ինչպիսիք են ստորջրյա անօդաչու սարքերը, տորպեդները, էլեկտրոնային հակազդեցության միջոցները և սոնարները[88]։

Ծովային և մասնագիտացված նավեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նորվեգական «Vard» ընկերության ձեռքբերումից հետո Fincantieri-ն դարձել է օֆշորային գործառնությունների համար մասնագիտացված նավերի նախագծման և կառուցման համաշխարհային առաջատարներից մեկը[89][90]:

Այն շուկայի առաջատար է օֆշորային քամու էլեկտրակայանների կառուցման և սպասարկման մեջ մասնագիտացված CSOV (Commissioning Service Operation Vessels) և SOV (Service Operation Vessels) տեսակի նավերի արտադրության ոլորտում։ Այս նավերն ունեն մարտկոցային հիբրիդային շարժիչային համակարգեր և նախագծված են այնպես, որ պատրաստ լինեն այնպիսի վառելիքների օգտագործմանը, ինչպիսիք են ջրածինը, ամոնիակը և մեթանոլը[91]: Աչքի ընկնող օրինակներից են «Edda Wind» և «Norwind Offshore» ընկերությունների համար արտադրված նավերը[92][93], որոնք հագեցած են տատանումների փոխհատուցման համակարգերով (motion compensation systems). դրանք թույլ են տալիս տեխնիկական անձնակազմին անվտանգ կերպով տեղափոխվել հարթակներ նույնիսկ ծովային և եղանակային անբարենպաստ պայմաններում[94]:

Խումբը գործում է նաև մալուխատար և ստորջրյա հետազոտական նավերի սեգմենտում՝ «Prysmian» և «NKT» օպերատորների համար կառուցելով միավորներ, որոնք ընդունակ են գործել ծայրահեղ խորություններում և բարդ պայմաններում[95][96]:

Ընկերության պատմական և ամենանշանակալի կառույցների թվում է նաև Մոնֆալկոնեի նավաշինարանում կառուցված «Saipem 7000»-ը, որն իր 14 000 տոննա ընդհանուր բեռնամբարձությամբ շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր կիսասուզվող կռունկ-նավերից մեկը[97]։

Fincantieri-ն կառուցում է ro-ro (հորիզոնական բեռնավորմամբ) մարդատար և բեռնատար նավեր 1960-ական թվականներից ի վեր, երբ նավերի այս տեսակը տարածում էր գտել Իտալիայում։ Դրանց կառուցման մեջ հիմնականում ներգրավված են Պալերմոյի, Անկոնայի և Կաստելամարե դի Ստաբիայի նավաշինարանները։

2010-ական թվականներից սկսած՝ Fincantieri-ն կենտրոնացել է երկվառելիքային միավորների կառուցման վրա, որոնց շարժիչներն աշխատում են դիզելով և մեթան գազով, ինչպես նաև էլեկտրաջերմային շարժիչներով օժտված հիբրիդային միավորների վրա։ Մասնավորապես, 2014 թվականին ջրարկվեց «F.A. Gauthier» լաստանավը, որը Հյուսիսային Ամերիկայում գործող առաջին գազով աշխատող նավն էր[98], իսկ 2026 թվականին նախատեսվում է ավարտել «Costanza I di Sicilia» նավի կառուցումը, որը նախատեսված է Սիցիլիայի փոքր կղզիների հետ կապի ապահովման համար[99]։

Սարքավորումներ, համակարգեր և ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ստորաբաժանումն աջակցում է բոլոր մյուս ուղղություններին՝ զբոսանավերից մինչև պաշտպանական ոլորտ, կառավարելով նավի վրայի կարևորագույն համակարգերի կենսական ցիկլն ամբողջությամբ և իրականացնելով շարժիչային, մանևրայնության ու կայունացման ինտեգրված սարքավորումների նախագծումն ու կառուցումը, ինչպես նաև էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը՝ ինչպես ծովային օգտագործման, այնպես էլ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների համար։ Fincantieri-ի գործունեությունը կազմակերպված է երեք հաբերի շուրջ՝ Էլեկտրոնիկա և թվային արտադրանք, Մեխանիկական համակարգեր և բաղադրիչներ, և Ենթակառուցվածքներ՝ նավերի արտադրությունը համատեղելով սեփական տեխնոլոգիական լուծումների հետ[2]։

Ենթակառուցվածքների հաբը (Infrastructure Hub) նվիրված է խոշոր քաղաքացիական և ծովային օբյեկտների կառուցմանը՝ կամուրջներից ու արդյունաբերական շենքերից մինչև հիդրավլիկ և նավահանգստային ենթակառուցվածքներ, ինչպիսիք են ալիքարգելներն ու նավամատույցները[100]:

Իրականացված հիմնական ենթակառուցվածքային նախագծերի թվում է եղել Ջենովայի Սան Ջորջո էստակադայի կառուցումը, որը 2018 թվականին հանձնվել է մի կոնսորցիումի, որի կազմում ներառված են եղել «Fincantieri Infrastructure»-ը, «Webuild»-ը և «Italferr»-ը[101]: Նոր կամրջի մետաղական տախտակամածները կառուցվել են Կաստելամարե դի Ստաբիայի և Սեստրի Պոնենտեի գործարաններում, որից հետո սեկցիաները տեղափոխվել են Ջենովա՝ հավաքման համար[102][103]: 2020 թվականին «Fincantieri Infrastructure Opere Marittime» դուստր ձեռնարկությանը հանձնվել է նաև Ռապալլոյի մարինայի (զբոսանավերի նավահանգստի) վերակառուցումը, որն ավերվել է 2018 թվականի հոկտեմբերի փոթորկի հետևանքով առաջացած ալեկոծությունից[104], ինչպես նաև Վադո Լիգուրեի նավահանգստի նոր ալիքարգելի կառուցումը[105][106]։

Միջազգային մակարդակով ընկերությանը շնորհված հիմնական պայմանագրերի թվում էին.

  • Բելգիայում Ալբերտի ջրանցքի վրա ութ պողպատե կամուրջների նախագծումն ու կառուցումը 2018-2020 թվականներին՝ որպես արդիականացման ծրագրի մաս, որը թույլ կտա ավելի մեծ նավերի անցումը[107],
  • 2021 թվականին Մայամիում նոր զբոսանավային տերմինալի կառուցումը[108],
  • Ռումինիայում Դանուբ գետի վրայով անցնող Բրեիլայի կամրջի պողպատե տախտակամածի կառուցումը, որը բացվել է 2023 թվականին և ներկայումս հանդիսանում է մայրցամաքային Եվրոպայի երկրորդ ամենաերկար կախովի կամուրջը[109]։

Fincantieri-ն իր ներդրումն է ունեցել նաև Միլան-Կորտինա 2026-ի (Milano-Cortina 2026) Օլիմպիական կրակարանների ավիացիոն ալյումինե կոնստրուկցիաների կառուցման գործում[110]։

Fincantieri-ում կառուցված նավեր (ընտրված)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1967՝ «Vittorio Veneto» (550), հածանավ Իտալիայի ռազմածովային ուժերի համար
  • 1983՝ «Giuseppe Garibaldi», ավիակիր Իտալիայի ռազմածովային ուժերի համար
  • 1990՝ «Pacific Jewel» (69,845 համախառն տարողություն՝ ՀՏ) «P&O Cruises Australia»-ի համար
  • 1991՝ «Pacific Dawn» (70,285 ՀՏ) «P&O Cruises Australia»-ի համար
  • 1993՝ «MS Statendam» (55,451 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 1993՝ «MS Maasdam» (55,575 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 1994՝ «MS Ryndam» (55,819 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 1995՝ «Sun Princess» (77,499 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 1995՝ «Carnival Destiny» (101,353 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 1996՝ «MS Veendam» (57,092 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 1996՝ «Dawn Princess» (77,499 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 1997՝ «MS Rotterdam» (61,849 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 1998՝ «Sea Princess» (77,499 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 1998՝ «Disney Magic» (83,000 ՀՏ) «Disney Cruise Line»-ի համար
  • 1999՝ «MS Volendam» (60,906 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 1999՝ «Carnival Triumph» (101,509 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 1999՝ «Disney Wonder» (83,000 ՀՏ) «Disney Cruise Line»-ի համար
  • 2000՝ «MS Zaandam» (61,396 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2000՝ «MS Amsterdam» (62,735 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2000՝ «MV Oceana» (77,499 ՀՏ) «P&O Cruises»-ի համար
  • 2000՝ «Carnival Victory» (101,509 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2001՝ «MS Zuiderdam» (81,769 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2002՝ «Carnival Conquest» (110,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2002՝ «MS Oosterdam» (82,000 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2003՝ «Caribbean Princess» (113,000 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2003՝ «RV Petrel» (3,371 ՀՏ) «Uksnoy & Co A/S»-ի համար
  • 2003՝ «Carnival Glory» (110,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2003՝ «Costa Fortuna» (102,587 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2003՝ «Costa Magica» (102,587 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2004՝ «MS Westerdam» (81,811 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2004՝ «Carnival Valor» (110,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2004՝ «Cavour» (550), ավիակիր Իտալիայի ռազմածովային ուժերի համար
  • 2005՝ «Andrea Doria» (D 553), էսկադրային ականակիր (էսմինեց) Իտալիայի ռազմածովային ուժերի համար
  • 2005՝ «Costa Concordia» (114,137 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2005՝ «Carnival Liberty» (110,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2006՝ «MS Noordam» (82,500 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2006՝ «Costa Serena» (114,147 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2006՝ «Carnival Freedom» (110,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2007՝ «Caio Duilio» (D 554), էսկադրային ականակիր (էսմինեց) Իտալիայի ռազմածովային ուժերի համար
  • 2007՝ «MS Eurodam» (86,700 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2007՝ «MS Queen Victoria» (90,000 ՀՏ) «Cunard Line»-ի համար
  • 2007՝ «Carnival Splendor» (110,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2007՝ «MV Ventura» (116,017 ՀՏ) «P&O Cruises»-ի համար
  • 2008՝ «Ruby Princess» (113,000 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2008՝ «Costa Luminosa» (92,700 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2008՝ «Costa Pacifica» (114,500 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2009՝ «Carnival Dream» (130,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2009՝ «MS Nieuw Amsterdam» (86,700 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2009՝ «Costa Deliziosa» (92,700 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2009՝ «MS Azura» (115,055 ՀՏ) «P&O Cruises»-ի համար
  • 2010՝ «MS Queen Elizabeth» (90,901 ՀՏ) «Cunard Line»-ի համար
  • 2010՝ «Costa Favolosa» (114,500 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2010՝ «Carnival Magic» (130,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2011՝ «Costa Fascinosa» (114,500 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2012՝ «Carnival Breeze» (130,000 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2013՝ «MS Royal Princess» (143,700 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2014՝ «MS Regal Princess» (143,700 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2014՝ «Costa Diadema नियमित» (132,500 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2015՝ «MV Britannia» (145,000 ՀՏ) «P&O Cruises»-ի համար
  • 2015՝ «Le Lyrial» (10,944 ՀՏ) «Compagnie du Ponant»-ի համար
  • 2015՝ «MV Viking Star» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2016՝ «MV Seabourn Encore» (40,350 ՀՏ) «Seabourn»-ի համար
  • 2016՝ «Seven Seas Explorer» (54,000 ՀՏ) «Regent Seven Seas Cruises»-ի համար
  • 2016՝ «MV Viking Sea» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2016՝ «MS Koningsdam» (99,500 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2016՝ «Carnival Vista» (135,500 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2017՝ «MV Viking Sky» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2017՝ «Majestic Princess» (143,700 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2017՝ «MSC Seaside» (153,516 ՀՏ) «MSC Cruises»-ի համար
  • 2017՝ «MV Viking Sun» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2018՝ «MV Seabourn Ovation» (40,350 ՀՏ) «Seabourn»-ի համար
  • 2018՝ «MS Nieuw Statendam» (99,500 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2018՝ «Carnival Horizon» (135,500 ՀՏ) «Carnival Cruise Lines»-ի համար
  • 2018՝ «MV Viking Orion» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2018՝ «MSC Seaview» (153,516 ՀՏ) «MSC Cruises»-ի համար
  • 2019՝ «Sky Princess» (143,700 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2019՝ «Carnival Panorama» (133,500 ՀՏ) «Carnival Cruise Line»-ի համար
  • 2019՝ «MV Viking Jupiter» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2020՝ «Costa Firenze» (135,500 ՀՏ) «Costa Crociere»-ի համար
  • 2020՝ «Enchanted Princess» (143,700 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2020՝ «Scarlet Lady» (110,000 ՀՏ) «Virgin Voyages»-ի համար
  • 2021՝ «MSC Seashore» (169,380 ՀՏ) «MSC Cruises»-ի համար
  • 2021՝ «MV Viking Venus» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2021՝ «Valiant Lady» (110,000 ՀՏ) «Virgin Voyages»-ի համար
  • 2021՝ «MS Rotterdam (2020)» (99,000 ՀՏ) «Holland America Line»-ի համար
  • 2022՝ «MV Mark W. Barker» (26,000 ՀՏ) «Interlake Steamship Company»-ի համար
  • 2022՝ «Resilient Lady» (110,000 ՀՏ) «Virgin Voyages»-ի համար
  • 2022՝ «MSC Seascape» (169,380 ՀՏ) «MSC Cruises»-ի համար
  • 2022՝ «MV Viking Mars» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2022՝ «Norwegian Prima» (140,000 ՀՏ) «Norwegian Cruise Line»-ի համար
  • 2022՝ «MV Viking Neptune» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2023՝ «Norwegian Viva» (140,000 ՀՏ) «Norwegian Cruise Line»-ի համար
  • 2023՝ «MV Viking Saturn» (47,800 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2023՝ «Vista» (67,000 ՀՏ) «Oceania Cruises»-ի համար
  • 2023՝ «Explora I» (63,000 ՀՏ) «Explora Journeys»-ի համար
  • 2024՝ «Sun Princess» (178,000 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2024՝ «MV Viking Vela» (53,700 ՀՏ) «Viking Ocean Cruises»-ի համար
  • 2024՝ «Queen Anne» (113,000 ՀՏ) «Cunard Line»-ի համար
  • 2024՝ «Explora II» (63,000 ՀՏ) «Explora Journeys»-ի համար
  • 2025՝ «Mein Schiff Relax» (160,000 ՀՏ) «TUI Cruises»-ի համար
  • 2025՝ «Star Princess» (178,000 ՀՏ) «Princess Cruises»-ի համար
  • 2026՝ «Mein Schiff Flow» (160,000 ՀՏ) «TUI Cruises»-ի համար

Նավաշինարանների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի դրությամբ Fincantieri-ն շահագործում է հետևյալ նավաշինարաններն ու չոր նավահանգիստները՝[2]

  • {{{2}}} Տրիեստի նավաշինարաններ (գտնվում է Տրիեստում)
  • {{{2}}} Մոնֆալկոնեի նավաշինարաններ (գտնվում է Մոնֆալկոնեում, Գորիցիա)
  • {{{2}}} Մարգերայի նավաշինարաններ (գտնվում է Մարգերայում, Վենետիկ)
  • {{{2}}} Մուջիանոյի նավաշինարաններ (գտնվում է Սպեցիայում)
  • {{{2}}} Ռիվա Տրիգոսո նավաշինարաններ (գտնվում է Սեսթրի Լևանտեում, Ջենովա)
  • {{{2}}} Սեստրի Պոնենտեի նավաշինարաններ (գտնվում է Ջենովայում)
  • {{{2}}} Անկոնայի նավաշինարաններ (գտնվում է Անկոնայում)
  • {{{2}}} Կաստելամարե դի Ստաբիա նավաշինարաններ (գտնվում է Կաստելամարե դի Ստաբիայում, Նեապոլի)
  • {{{2}}} Պալերմոյի նավաշինարաններ (գտնվում է Պալերմոյում)
  • {{{2}}} VARD Բրատտվագ նավաշինարան
  • {{{2}}} VARD Լանգստեն նավաշինարաններ
  • {{{2}}} VARD Սյովիկնես նավաշինարան
  • {{{2}}} VARD Բրեիլա նավաշինարաններ
  • {{{2}}} VARD Տուլչեայի նավաշինարաններ
  • {{{2}}} VARD Պրոմար նավաշինարան
  • {{{2}}} VARD Վունգտաու նավաշինարան
  • {{{2}}} Marinette Marine (գտնվում է Մարինետում, Վիսկոնսին)
  • {{{2}}} Bay Shipbuilding Company (գտնվում է Ստուրջոն Բեյում, Վիսկոնսին)
  • {{{2}}} ACE Marine (գտնվում է Գրին Բեյում, Վիսկոնսին)

Խմբի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Fincantieri Group-ը հիմնականում բաղկացած է հետևյալ ընկերություններից, որոնք կազմակերպված են ըստ գործունեության ոլորտների[2]՝

Կրուիզ և լաստանավ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fincantieri S.p.A.
  • Fincantieri Services USA LLC (100%)
  • ACE Marine LLC (87.44%)
  • Fincantieri India Pte Ltd. (100%)
  • Fincantieri USA Inc. (100%)
  • Fincantieri Arabia for Naval Services LLC (100%)
  • Fincantieri (Shanghai) Trading Co. Ltd. (100%)
  • Etihad Ship Building LLC (35%)
  • Fincantieri Naval Services՝ Sole Proprietorship LLC (100%)
  • MTM S.c.a.r.l. (41%)

Ռազմական նավեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fincantieri S.p.A.
  • Orizzonte Sistemi Navali S.p.A. (51%)
  • Fincantieri Marine Group Holdings Inc. (87.44%)
  • Fincantieri Marine Group LLC (87.44%)
  • Marinette Marine Corporation LLC (87.44%)
  • Naviris S.p.A. (50%)
  • Fincantieri Services Doha LLC (100%)
  • Maestral (50%)

Նավի ինտերիեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Marine Interiors Cabins S.p.A. (100%)
  • Marine Interiors S.p.A. (100%)
  • Seanergy a Marine Interiors company S.r.l. (80%)
  • MI S.p.A. (100%)
  • OPERAE a Marine Interiors Company S.r.l. (85%)
  • Vard Interiors AS (98.38%)

Ծովային և մասնագիտացված նավեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fincantieri S.p.A.
  • Fincantieri Oil&Gas S.p.A. (100%)
  • Vard Group AS (98.38%)
  • Vard Promar SA (98.38%)
  • Vard Vung Tau Ltd. (98.38%)
  • Vard Shipyards Romania SA (98.38%)
  • Vard Design AS (98.38%)
  • Vard Marine Inc. (98.38%)
  • Fincantieri S.p.A.
  • Remazel Engineering S.p.A. (100%)
  • WASS Submaryne Systems (100%)

Սարքավորումներ, համակարգեր և ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fincantieri S.p.A.
  • Fincantieri NexTech S.p.A. (100%)
  • Issel Nord S.r.l. (100%)
  • Cetena S.p.A. (86,10%)
  • E-PHORS S.p.A. (100%)
  • IDS Ingegneria Dei Sistemi S.p.A. (100%)
  • HMS IT S.p.A. (100%)
  • S.L.S. - Support Logistic Services S.r.l. (100%)
  • Vard Electro AS (98,38%)
  • Isotta Fraschini Motori S.p.A. (100%)
  • Fincantieri SI S.p.A. (100%)
  • Power4Future S.p.A. (52%)
  • FINMESA S.c.a.r.l. (50%)
  • Seaonics AS (98.38%)
  • Team Turbo Machines S.A.S. (100%)
  • BOP6 S.c.a.r.l. (100%)
  • Fincantieri Infrastructure S.p.A. (100%)
  • Fincantieri Infrastructure Opere Marittime S.p.A. (100%)
  • Fincantieri Infrastructure Florida Inc. (100%)
  • Fincantieri Infrastrutture Sociali S.p.A. (90%)
  • SOF S.p.A. (90%)

Ֆինանսական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Շահույթ (միլիոն եվրո) EBITDA
(միլիոն եվրո)
Զուտ շահույթ
(millions of €)
Զուտ ֆինանսական դիրք (միլիոն եվրո) Կապիտալ

(միլիոն եվրո)

Ներդրումներ (միլիոն եվրո) Չկատարված պատկերներ
(millions of €)
Նավերի առաքում Աշխատակիցներ
2025[2] 9194 681 117 1872 987 389 54 849 24 24 370
2024[111] 8128 509 33 1281 845 263 43 522 26 22 588
2023[112] 7651 397 −53 2271 434 258 34 629 26 21 215
2022[113] 7482 221 −309 2531 587 295 34 591 19 20 792
2021[114] 6911 495 22 −859 834 358 36 339 19 20 774
2020[115] 5879 314 −240 −1062 777 309 36 770 19 20 150
2019[116] 5849 320 −141 −736 1050 279 37 127 26 19 823
2018[117] 5474 414 72 −494 1253 161 32 743 35 19 274
2017[118] 5020 341 57 −314 1309 163 28 482 25 19 545
2016[119] 4429 267 25 −615 1241 224 24 003 26 19 181
2015[120] 4183 −26 −175 −438 1266 161 22 061 21 20 019

2025 թվականի դրությամբ հիմնական բաժնետերերն են[121]՝

  • CDP Equity S.p.A.՝ 64.24%
  • Market՝ 35.62%
  • Treasury shares՝ 0.14%

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cos'è Fincantieri: storia e curiosità sull'azienda» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  2. 1 2 3 4 5 6 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AR2025» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 1 2 3 «Fincantieri, Piano industriale: navi crociera, militari e specializzate offshore» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  4. «Fincantieri, aumento di capitale» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  5. «Fincantieri» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  6. 1 2 «Il gruppo Fincantieri» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. 1 2 3 Galisi, Roberto (2011). Dai salvataggi alla competizione globale. La Fincantieri dal 1959 al 2009 (իտալերեն). Milan: FrancoAngeli. ISBN 978-88-568-3531-1.
  8. «History». Wartsila.com. Վերցված է 2016-01-13-ին.
  9. «Fincantieri». Dizionario di Economia e Finanza (իտալերեն). Treccani. Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  10. «Attraversare l'Atlantico: il record imbattuto del Destriero» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  11. «Fincantieri, il gruppo triestino leader mondiale della cantieristica» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  12. «Fintecna». Dizionario di Economia e Finanza (իտալերեն). Treccani. Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  13. «Fincantieri Yachts presenta VIS, la nuova generazione» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  14. «Scoop: Fincantieri delivers 134 metre superyacht Serene». Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  15. «Documento di Programmazione Economico-Finanziaria per gli anni 2008-2011» (PDF) (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  16. «Fincantieri verso la quotazione in Borsa, ok della Consob» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  17. «Fincantieri perfeziona l'acquisto di Manitowoc Marine Group» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  18. «Navi militari: Fincantieri in pole position per i piani della Marina Usa» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  19. «FINCANTIERI MARINE GROUP ESTABLISHED TO OPERATE IN THE U.S. MARKET. FINCANTIERI COMPLETES ACQUISITION OF MANITOWOC MARINE GROUP». Fincantieri.it. 2009-01-02. Վերցված է 2016-01-13-ին.
  20. «Fincantieri to Buy 51% of STX OSV to Add Oil-Rig Support Vessels». Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  21. «Vard (Fincantieri) battezza l'ingresso nell'offshore» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  22. «Fincantieri in vena di acquisizioni. Vard acquisisce STX Canada Marine» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  23. Howard, Gary (2014 թ․ մարտի 21). «Fincantieri makes $117m in first year with Vard». Արխիվացված է օրիգինալից 2015-04-30-ին. Վերցված է 2016-01-13-ին.
  24. «Fincantieri si prepara ad approdare in Borsa» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  25. «Fincantieri, IPO al via lunedì dopo il via libera di Consob» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  26. «Piazza Affari, spunta una nave per il debutto di Fincantieri» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  27. «Cerved, Fineco e Fincantieri in fila per la quotazione» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  28. «Fincantieri debutta in Borsa Italiana» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  29. «Finmeccanica, ok al nuovo nome Leonardo» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  30. «Accordo Fincantieri-Finmeccanica per navi militari» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  31. «Fincantieri, accordo in Cina per le navi da crociera» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  32. «Fincantieri: accordo da 2,5 miliardi con Carnival per costruire 4 navi» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  33. «Fincantieri-Stx, la Corea dice sì» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  34. «Stx, ecco perché Italia e Francia litigano sui maxi-cantieri» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  35. «Fincantieri, Parigi nazionalizza Stx» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  36. «Francia-Italia, il caso Fincantieri-Stx» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  37. «Fincantieri-Stx, tra Gentiloni e Macron finto pareggio» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  38. «Macron e Gentiloni stringono i bulloni del rapporto Italia-Francia» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  39. «Fincantieri-Stx, firma accordo con Francia per 50% Stx France» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  40. «Commission opens in-depth investigation into the proposed acquisition of Chantiers de l'Atlantique by Fincantieri». Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  41. «I cantieri navali francesi contro l'Italia: l'Ue bocci la vendita di Stx a Roma» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  42. «Salta l'accordo Francia-Italia: stop Fincantieri-Stx, resta Parigi» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  43. «Fincantieri, fallisce l'accordo con gli Chantiers de l'Atlantique» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  44. «Italy and France abandon plan for Fincantieri takeover of Chantiers de l'Atlantique». Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  45. «Fincantieri, "Naviris" è il nome della joint venture con Naval Group» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  46. «Sede a Genova per Naviris, la joint venture tra Fincantieri e Naval Group» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  47. «Naviris procede a tutta velocità» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  48. «Naviris, è operativa la joint venture tra Fincantieri e Naval Group» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  49. «Fincantieri pronta a intervento con Infrastructure» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  50. «Verona, Fincantieri Infrastructure inaugura l'officina del nuovo ponte Morandi» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  51. «Fincantieri pronta all'azione con la sua "Infrastructure"» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  52. «Fincantieri Services USA Launched» (բրիտանական անգլերեն). 2018-03-09. Վերցված է 2018-03-12-ին.
  53. «Fincantieri, altro tassello nel puzzle militare: compra Vitrociset in cordata con Mermec» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  54. «Fincantieri e Mermec rilevano Vitrociset, raggiunto l'accordo» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  55. «Leonardo e Fincantieri, duello su Vitrociset» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  56. «Fincantieri, sospensione attività prorogata fino al 3 aprile: accordo per CIG» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  57. «Fincantieri, ecco Enchanted Princess, la centesima nave costruita dal gruppo negli ultimi 30 anni» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  58. «Difesa, underwater e nucleare. Ecco il nuovo piano di Fincantieri» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  59. «Nasce a La Spezia il polo nazionale della subacquea» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  60. «Nasce il polo della subacquea insieme all'Arsenale» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  61. «Fincantieri e Sparkle si alleano per presidiare i fondali» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  62. «Fincantieri con Graal Tech per droni sottomarini» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  63. «Accordo Fincantieri-Saipem per collaborare nella dimensione subacquea» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  64. «Fincantieri completa l'acquisizione del 100% di Remazel» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  65. «Radiocor – notizia su Fincantieri» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  66. «Sun Princess, ultimi ritocchi: la nave pronta al battesimo» (իտալերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.
  67. «Fincantieri e Viking: nave da crociera a idrogeno entro il 2026» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  68. «Fincantieri cresce nel settore della difesa: costruirà il quarto sottomarino di nuova generazione per la Marina Militare». milanofinanza.it. milanofinanza.it. 2024 թ․ հունիսի 28. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
  69. «Fincantieri gestirà i rifiuti industriali con Hera. Cosa prevede la nuova partnership». milanofinanza.it. milanofinanza.it. 2024 թ․ հուլիսի 18. Վերցված է 2024 թ․ հուլիսի 19-ին.
  70. «Difesa, Fincantieri e Leonardo costruiranno con Orizzonte Sistemi Navali un nuovo pattugliatore da 236 milioni per la Marina». milanofinanza.it. milanofinanza.it. 2024 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 6-ին.
  71. «Fincantieri, le più costose navi da crociera di sempre». lastampa.it. lastampa.it. 2025 թ․ փետրվարի 6. Վերցված է 2025 թ․ փետրվարի 6-ին.
  72. «Fincantieri, mini reattori nucleari a bordo di navi militari: cos'è il programma Minerva» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  73. «Navis Sapiens, la nave intelligente di Fincantieri» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  74. «Navis Sapiens, il progetto di Fincantieri per la nave intelligente» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  75. «Il Rex ha conquistato il Nastro Azzurro» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  76. 1 2 3 «Fincantieri, il business delle crociere compie 30 anni» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  77. «Quando Piano disegnò la nave che rilanciò Fincantieri» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  78. «Grand Princess (1998-present)». Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  79. «Varata da Fincantieri la Sun Princess, prima nave da crociera a GNL» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  80. «SAND e UMS, il futuro autonomo sviluppato da Fincantieri NexTech» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  81. «Fincantieri: Fremm, new generation fregate» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  82. «Marina Militare: al via i lavori per la prima FREMM EVO» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  83. «Fincantieri Marinette Marine si è aggiudicata il programma della US Navy» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  84. «Prysmian e Fincantieri, alleanza nelle telecomunicazioni sottomarine» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  85. «Fincantieri rafforza il business sottomarino con Wsense» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  86. «Il programma per i nuovi sottomarini U212 NFS della Marina Militare» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  87. «Il sottomarino italiano U-212 NFS» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  88. «Così i sottomarini Fincantieri sposano i siluri WASS» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  89. «Fincantieri, nuovo contratto per Vard: costruirà due navi per l'eolico offshore per North Star» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  90. «Vard ha consegnato a NCT Offshore l'unità posacavi» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  91. «Vard: ecco come Fincantieri accelera sull'eolico offshore» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  92. «Chi è e cosa fa Edda Wind, nuovo cliente di Vard (Fincantieri)» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  93. «Fincantieri: Vard costruirà altre due navi per l'eolico offshore» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  94. «Fincantieri rafforza la leadership nell'offshore» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  95. «Fincantieri costruirà una nave posacavi per Prysmian Group» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  96. «Vard to build NKT's new cable-laying vessel». Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  97. «A bordo della nave gru Saipem, maxi cantiere galleggiante» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  98. «Fincantieri, varato a Castellammare il tecno-traghetto a gas per il Canada» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  99. «Varato da Fincantieri a Palermo il nuovo traghetto della Regione Siciliana» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  100. «Fincantieri Infrastructure: conti e business» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  101. «Ponte di Genova sarà costruito da Salini-Fincantieri-Italferr» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  102. «Ponte Genova, ecco come Fincantieri ha costruito il nuovo viadotto» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  103. «I pezzi del nuovo ponte di Genova costruiti a Castellammare di Stabia» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  104. «Fincantieri Infrastructure sul Riva» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  105. «Fincantieri ricostruirà il porto di Rapallo e realizzerà la nuova diga di Vado Ligure» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  106. «Sarà Fincantieri a realizzare la nuova diga di Vado Ligure» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  107. «Fincantieri Infrastructure si aggiudica la costruzione di quattro ponti in Belgio» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  108. «Fincantieri con MSC per nuovo terminal a Miami da 350 milioni» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  109. «Inaugurato il ponte di Braila sul Danubio con acciaio Fincantieri» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  110. «Fincantieri contribuisce ai bracieri di Milano-Cortina 2026» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  111. «Annual Report 2024» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  112. «Annual Report 2023» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  113. «Annual Report 2022» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  114. «Annual Report 2021» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  115. «Annual Report 2020» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  116. «Annual Report 2019» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  117. «Annual Report 2018» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  118. «Annual Report 2017» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  119. «Annual Report 2016» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  120. «Annual Report 2015» (PDF). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
  121. «Fincantieri, come è andato l'aumento di capitale» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]