Jump to content

Fiat Chrysler Automobiles

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fiat Chrysler Automobiles
պատկերանիշ
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող
Երկիր Նիդերլանդներ
Հիմնադրվածհոկտեմբերի 12, 2014
Լուծարվածհունվարի 16, 2021
Գլխադասային գրասենյակԱմստերդամ, Նիդերլանդներ և Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Գլխավոր քարտուղարՋոն Էլկան
Անձնակազմ198 545 մարդ (2018)[1]
ՀիմնադիրFiat S.p.A.? և Stellantis North America
Կայքfcagroup.com(իտալ.)(անգլ.)

Fiat Chrysler Automobiles N.V. (կարճ FCA (ԷֆՍիԷյ), իտալաամերիկյան ավտոարտադրող, արտադրված մեքենաների քանակով աշխարհում յոթերորդը. գոյություն է ունեցել 2014-2021 թվականներին: Մայր ընկերությունը գրանցված է եղել Նիդերլանդներում, իսկ գլխամասային գրասենյակը եղել է Լոնդոնում: FCA-ն ստեղծվել է 2014 թվականին՝ իտալական Fiat հոլդինգի կողմից ամերիկյան Chrysler ընկերության գնման արդյունքում. 2021 թվականին այն միավորվել է PSA-ի հետ՝ ձևավորելով «Stellantis» ընկերությունը: Ընկերության գործունեությունը վերահսկում էր Exor ներդրումային խումբը, որը ներկայացնում է Անյելի ընտանիքի շահերը[2][3][4]։

Fiat Chrysler Automobiles N.V.-ն գործում էր իր եվրոպական դուստր ենթաբաժնի՝ FCA Italy S.p.A.-ի (նախկինում՝ Fiat Group Automobiles) և ամերիկյան ենթաբաժնի՝ FCA US-ի (նախկինում՝ Chrysler LLC) միջոցով: Հոլդինգային ընկերությանը պատկանում էին այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Alfa Romeo-ն, Chrysler-ը, Dodge-ը, Fiat Automobiles-ը, Fiat Professional-ը, Jeep-ը, Lancia-ն, Ram Trucks-ը, Abarth-ը, Mopar-ը և SRT-ն: Հոլդինգային ընկերությանը պատկանում էին նաև Maserati-ն, Comau-ն, Magneti Marelli-ն և Teksid-ը: Մինչև 2015 թվականի վերջը Fiat Chrysler Automobiles N.V.-ի կազմում էր Ferrari-ն, բայց 2016 թվականին նրա բաժնետոմսերը բաշխվում էին FCA-ի վերջնական բաժնետերերի միջև[2][5]:

2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Chrysler-ը 2009 թվականի սկզբին հայտարարել է ընկերության սնանկության մասին: Նրա ակտիվները ձեռք է բերել նորաստեղծ Chrysler Group LLC ընկերությունը, որը հիմնադրվել էր ԱՄՆ ֆինանսների նախարարության, ԱՄՆ ավտոաշխատողների կենսաթոշակային հիմնադրամի և իտալական Fiat հոլդինգային ընկերության ֆինանսական աջակցությամբ, այն ձեռք է բերել 20% բաժնեմասը: Հաջորդ հինգ տարիների ընթացքում Fiat-ը մեծացրել է իր բաժնեմասը մինչև 100%, և 2014 թվականի ապրիլի 1-ին ստեղծվել է Fiat Chrysler Automobiles N.V. միավորված ընկերությունը: 2016 թվականի հունվարին Ferrari-ն առանձնացրել է, և նրա բաժնետոմսերը բաշխվել են Fiat Chrysler Automobiles-ի բաժնետերերի միջև: 2018 թվականի հոկտեմբերին վաճառվել է ավտոպահեստամասերի արտադրող Magneti Marelli-ն:

2019 թվականի դեկտեմբերին համաձայնություն է ձեռք բերվել միավորելու FCA-ն և PSA-ն։ 2021 թվականի հունվարին երկու ավտոարտադրողները միավորվել են Stellantis անունով[6][7][8]:

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի վաճառքը կազմել է 4,42 միլիոն ավտոմեքենա։ Հիմնական ստորաբաժանումներն էին․

  • Հյուսիսային Ամերիկա՝ 2.49 միլիոն մեքենայի վաճառք։
  • Լատինական Ամերիկա՝ 580 հազար մեքենայի վաճառք։
  • Ասիա-խաղաղօվկիանոսյան՝ 152 հազար մեքենայի վաճառք։
  • Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա՝ 1.327 միլիոն մեքենայի վաճառք։
  • Maserati՝ 19 հազար մեքենայի վաճառք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.fcagroup.com/en-US/investors/financial_regulatory/financial_reports/files/FCA_NV_2018_Annual_Report.pdf
  2. 1 2 «Company Overview of Fiat Chrysler Automobiles N.V.». Bloomberg. 2017-07-19. Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին. Վերցված է 2017-07-19-ին.
  3. «Fiat Chrysler to spin off Ferrari, issue $2.5 billion convertible bond». Reuters. 2013-03-28. Արխիվացված է օրիգինալից 2014-10-29-ին. Վերցված է 2017-07-19-ին.
  4. Мари Месропян (2014-02-02). «Fiat получит полный контроль над Chrysler». Ведомости. Արխիվացված օրիգինալից 2017-07-29-ին. Վերցված է 2017-07-19-ին.
  5. «Group Brands». fiatspa.com. Արխիվացված օրիգինալից 2012-06-10-ին. Վերցված է 2017-07-19-ին.
  6. «Fiat Chrysler and Peugeot shareholders vote to merge, creating world's fourth-largest car maker». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2021-01-21-ին.
  7. Noble, Breana. «Stellantis merger to close on Jan. 16 after PSA, FCA shareholders approve». The Detroit News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-20-ին. Վերցված է 2021-01-21-ին.
  8. «The merger of FCA and Groupe PSA has been completed» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-01-16-ին. Վերցված է 2021-01-21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fiat Chrysler Automobiles» հոդվածին։