FedEx Express
Ստեղծում | 18 Հունիսի 1971 | |
---|---|---|
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Airline hub | Memphis International Airport | |
Location of formation | Մեմֆիս | |
Վերադաս կազմակերպություն | FedEx | |
Գլխամասի վայր | Մեմֆիս | |
Պաշտոնական կայք | www.fedex.com | |
Airline accounting code | 023 | |
IATA airline designator | FX | |
ICAO airline designator | FDX |
FedEx Express, ամերիկյան խոշոր բեռնափոխադրող ավիաընկերություն` հիմնադրված ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում:
2023 թվականի դրությամբ աշխարհի ամենամեծ բեռնատար ավիաընկերությունն էր՝ ըստ ինքնաթիռների չափի և տեղափոխված բեռների քանակի[1]: Այն FedEx կորպորացիայի առաջատար դուստր ձեռնարկությունն է, որն ամեն օր առաքում է բեռներ և ծանրոցներ վեց մայրցամաքների 220 երկրներ[2]։ FedEx Express-ը նաև աշխարհի խոշորագույն Էքսպրես բեռնափոխադրող ընկերությունն է[3]:
Միացյալ Նահանգներում FedEx Express ազգային կենտրոնը գտնվում է Ինդիանապոլիսի միջազգային օդանավակայանում: FedEx Express տարածաշրջանային կենտրոնները տեղակայված են Անքորիջի, Ֆորտ Ուորթի, Գրինսբորոյի, Մայամիի, Նյուարքի, Օքլենդի և Օնտարիոյի օդանավակայաններում: Միջազգային տարածաշրջանային կենտրոնները տեղակայված են Քյոլնի, Դուբայի, Բանգալորի, Լիեժի, Միլանի, Օսակայի, Փարիզի, Շանհայի, Սինգապուրի, Տոկիոյի և Տորոնտոյի օդանավակայաններում[4]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Federal Express կազմակերպության ստեղծման գաղափարը պատկանում է Ֆրեդ Սմիթին, երբ նա դեռևս Եյլի համալսարանի ուսանող էր: Տնտեսագիտության դասի ժամանակ ներկայացրած զեկույցում պնդում էր, որ ժամանակակից տեխնոլոգիական հասարակության մեջ ժամանակն ավելի շատ գումար արժե, քան երբևէ, և մանր էլեկտրոնային սխեմաների (անգլ.՝ Miniaturized electronic circuitry) գալուստով շատ փոքր տեխնիկաներ դարձել են արժեքավոր: Նա պնդում էր, որ սպառողական հասարակությունը զանգվածային արտադրության էլեկտրոնային ապրանքների նկատմամբ ավելի ու ավելի մեծ պահանջարկ ունի, բայց արտադրողների համար հսկայական լոգիստիկ խնդիրներ են ստեղծվել ապրանքների առաքման հարցում: Սմիթը կարծում էր, որ անհրաժեշտ առաքման արագությանը կարելի է հասնել միայն օդային տրանսպորտի միջոցով[5]:
Իր հոդվածում Սմիթն առաջարկել է նոր հայեցակարգ, որպեսզի մեկ փոխադրող պատասխանատու լինի բեռը վերցնելու վայրից մինչև առաքման վերջնակետ հասցնելու ամբողջ գործընթացի համար՝ օգտագործելով իր սեփական ինքնաթիռները, պահեստները, փոստային կայանները և առաքման ֆուրգոնները:
Սմիթը հիմնադրել է Federal Express Corporation-ը 1971 թվականին Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում։ Նա 4 միլիոն դոլլար ներդրել է իր ժառանգությունից, իսկ 91 միլիոն դոլլար ստացել է որպես վենչուրային կապիտալ[6]։ Լիթլ Ռոք ազգային օդանավակայանի աջակցության բացակայությունից հետո Սմիթը ընկերությունը տեղափոխել է Մեմֆիս՝ 1973 թվականին[7]: Իսկ սկսել է գործել 1973 թվականի ապրիլի 17-ին՝ գործարկելով տասնչորս Dassault Falcon 20 ինքնաթիռներ։
Ծառայությունները ներառում էին ծանրոցների և ծրարների ինչպես գիշերային, այնպես էլ երկօրյա առաքում, ինչպես նաև սուրհանդակային առաքում:
Federal Express-ը շուկայում սկսել է դիրքավորվել որպես «550 մղոն / ժ բեռնատարով բեռնափոխադրման ծառայություններ մատուցող» կազմակերպություն։
1975 թվականին Federal Express-ը տեղադրել է իր առաջին փոստարկղը, որը թույլ էր տալիս հաճախորդներին փաթեթներ ստանալ և ուղարկել՝ առանց ընկերության տեղական մասնաճյուղ այցելելու: 1976 թվականին ընկերությունն արդեն գրանցել է շահույթ՝ օրական 19,000 ծանրոցների միջին ծավալով[8]:
Արագ աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1977 թվականին արված օրենսդրական փոփոխությունների՝ վերացվել են բեռնափոխադրող ավիաընկերությունների երթուղիների սահմանափակումները և թույլատրվել է Federal Express ձեռք բերել իր առաջին խոշոր ինքնաթիռները՝ յոթ Boeing 727-100: 1978 թվականին ընկերությունը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում։
Հաջորդ տարի այն դարձել է առաջին տրանսպորտային ընկերությունը, որն օգտագործում էր համակարգիչը ծանրոցների կառավարման համար, երբ գործարկվել է «COSMOS» (անգլ.՝ Customers, Operations and Services Master Online System) համակարգը՝ ծանրոցների, տրանսպորտային միջոցների` իրական ժամանակում կառավարման համար: 1980 թվականին ընկերությունը ներդրել է թվային կառավարվող դիսպետչերական համակարգ՝ հաճախորդների առաքումը համակարգելու համար։ Այս համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին պլանավորել առաքումը նույն օրվա համար[8]։
Federal Express-ի վաճառքներն առաջին անգամ գերազանցել են 1 միլիարդ դոլարը 1983 թվականին[9]: Նույն թվականին ընկերությունը ներկայացրել է ZapMail ֆաքսային ծառայությունը, որը երաշխավորում էր մինչև հինգ էջի առաքում երկու ժամից պակաս ժամանակում ՝ 35 դոլարով: Հետագայում ZapMail-ը հսկայական ծախսերի պատճառ է դարձել[10]:
FedEx դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Federal Express-ը վերանվանվել է FedEx՝ պաշտոնապես ընդունելով տարիներ շարունակ օգտագործվող անվանումը։
Նույն թվականին FedEx-ը գործարկել է fedex.com կայքը, որն առաջարկում էր փաթեթների առցանց հետևում:
1997 թվականին FedEx-ը ստեղծել է իր հանգույցը Ֆորտ Ուորթ Ալյանս օդանավակայանում, իսկ 1999 թվականին բացել է եվրոպական հանգույցը Ֆրանսիայի Շառլ դը Գոլի օդանավակայանում։ 1998 թվականին FedEx-ը միավորվել է Caliber System-ին՝ հանդես գալով որպես FDX Corporation հոլդինգային ընկերություն, իսկ 2000 թվականին վերանվանվել է որպես FedEx Corporation և ստանդարտացրել իր դուստր ձեռնարկությունների անունները[8]։
Տնտեսական անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ականների վերջին տնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել FedEx Corporation-ին և նրա էքսպրես առաքման ստորաբաժանմանը: Շատ ընկերություններ, որոնք փորձել են գումար խնայել, դադարեցրել են առաքումը կամ անցել են ավելի էժան այլընտրանքների, ինչպիսիք են ցամաքային փոխադրումները[11]:
FedEx Express-ն 2009 թվականի փետրվարի 6-ին փակել է Ֆիլիպինների Սուբիկ Բեյ միջազգային օդանավակայանում գտնվող Ասիա-Խաղաղօվկիանոսյան հանգույցը, որը փոխարինվել է Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու Բայյուն միջազգային օդանավակայանում ստեղծված հանգույցով[12][13][14]։
2010 թվականի հոկտեմբերի 27-ին FedEx-ը բացել է իր կենտրոնը Քյոլն-Բոնն օդանավակայանում։ Կենտրոնը հագեցած էր ավտոմատացված տեսակավորման համակարգով, որը կարող էր ժամում մշակել մինչև 18,000 ծանրոց: Կենտրոնի տանիքին էր գտնվում աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը, որն արտադրում էր տարեկան 800 000 կիլովատ ժամ[15]։ [16]
2018 թվականի դեկտեմբերի 7-ին ընկերությունը հայտարարել է Դեյվիդ Քանինգհեմի՝ թոշակի անցնելու մասին նորությունը: Գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Ռաջ Սուբրամանյամը[16][17]։
Բնապահպանական նախաձեռնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաքում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին FedEx Express-ը համալրվել է հիբրիդային էլեկտրական և դիզելային բեռնատարներով[18][19]։
FedEx-ը հայտարարել է, որ 2003 թվականին հիբրիդային բեռնատարի փորձարկումների ժամանակ արտանետումների մակարդակը 65%-ով։
2009 թվականին FedEx Express-ը Iveco-ի հետ համատեղ գործարկել է Էլեկտրական և դիզելային հիբրիդային ֆուրգոնների փորձարկման նոր ծրագիր: Փորձարկման ծրագիրը ներառում էր տասը հիբրիդային ֆուրգոններ, որոնք տեղակայված էին Իտալիայի Միլան և Թուրին քաղաքներում: FedEx-ը հայտարարել է, որ նոր ֆուրգոններում վառելիքի սպառումը կկրճատվեր 26,5% - ով, իսկ ածխաթթու գազի արտանետումները կկրճատվեն 7,5 տոննայով՝ համեմատած FedEx-ի ստանդարտ մեքենաների հետ: Փորձարկումները պետք է ավարտվեին 2010-ի մայիսին, և այդ ժամանակ FedEx-ը կգնահատեր, թե արդյոք ֆուրգոնները պետք է ավելի մեծ մասշտաբով օգտագործվեն:
Խոշոր վթարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են Federal Express ավիաընկերությունների գործունեության ընթացքում տեղի ունեցած որոշ մեծ վթարներ․
Թռիչքի համարը | Ամսաթիվ | Օդանավի տեսակը | Մահացածներ / Ուղևորներ | Տեղեկատվություն |
---|---|---|---|---|
705 | 1994-04-07 | McDonnell Douglas DC-10-30 | 0/4 | Federal Express-ի օդաչու (և նախկին ռազմական օդաչու) Օբերն Քալոուեյը փորձել է առևանգել ինքնաթիռը և վթարի է ենթարկել այն: Նա մտադիր էր ներկայացնել աղետը որպես դժբախտ պատահար, որպեսզի իր ընտանիքը գումար ստանա Federal Express ապահովագրության միջոցով: Սակայն ի վերջո, Քալոուեյը դատապարտվել է ազատազրկման: Ինքնաթիռը վերանորոգվել և վերադարձվել է շահագործման[20]։ |
14 | 1997-07-31 | McDonnell Douglas MD-11 | 0/5 | Անկորիջի միջազգային օդանավակայանից Նյուարք Լիբերթի միջազգային օդանավակայան ժամանելուն պես, պլանավորված թռիչքի ավարտին, թիվ 3 շարժիչը կոշտ վայրԷջքի ժամանակ բախվել է թռիչքուղին, ինչը հանգեցրել է ինքնաթիռի շրջմանը: Անձնակազմը փրկվել է օդաչուների խցիկի պատուհանից, սակայն ինքնաթիռը ոչնչացվել է դրան հաջորդած հրդեհի արդյունքում[21]: |
87 | 1999-10-17 | McDonnell Douglas MD-11 | 0/2 | Շանհայի Հոնկյաո միջազգային օդանավակայանից Սուբիկ Բեյ միջազգային օդանավակայան վայրէջք կատարելիս ինքնաթիռը թռել է թռիչքուղու ողջ երկարությամբ և ընկել ծոցը, որտեղ ամբողջությամբ խորտակվել է[22]։ |
1478 | 2002-07-26 | Boeing 727-232 | 0/3 | Մեմֆիսի միջազգային օդանավակայանից Թալահասե տարածաշրջանային օդանավակայան մուտք գործելիս ինքնաթիռի շասսին հարվածել է թռիչքուղուց մոտ 70 ոտնաչափ բարձրության և 3,650 ոտնաչափ հեռավորության վրա գտնվող ծառին, ինչի հետևանքով այն բախվել է ծառերին և թռիչքուղուց ոչ հեռու կայանված շինարարական տեխնիկայի մեջ: Ինքնաթիռը ոչնչացվել է հրդեհի հետևանքով[23][24]։ |
630 | 2006-07-28 | McDonnell Douglas MD-10-10 | 0/3 | Մեմֆիսի միջազգային օդանավակայան վայրէջք կատարելիս ինքնաթիռի ձախ հիմնական շասսի հենարանը խափանվել է: Շասսիի հենարանի խափանումից հետո թիվ 1 շարժիչը բախվել է թռիչքուղուն, ինչը հանգեցրել է փոքր հրդեհի և ինքնաթիռի վնասման[25]: |
910 | 2016-10-28 | McDonnell Douglas MD-10-10 | 0/2 | Ֆորտ Լոդերդեյլ-Հոլիվուդ միջազգային օդանավակայանում 10L թռիչքուղու վրա վայրԷջք կատարելիս ձախ շարժիչը բռնկվել է վայրէջքի ժամանակ: Այնուհետև, թռիչքուղուց մոտ 6600 ոտնաչափ (2000 մ) հեռավորության վրա, ձախ կողմի շասսին փլուզվել է[26]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The World's Largest Airlines (archived July 2018)
- ↑ «Directory: World Airlines». Flight International. April 3, 2007. էջ 81.
- ↑ «Solved FedEx is the world's largest express transportation | Chegg.com». Վերցված է 28 May 2024-ին.
- ↑ "FedEx Express Global Network" Արխիվացված Դեկտեմբեր 31, 2005 Wayback Machine
- ↑ «Who Made America? | Innovators | Fred Smith». www.pbs.org. Վերցված է 2024-08-13-ին.
- ↑ «How Did the Delivery Service Federal Express Become FedEx?».
- ↑ «Connecting People and Possibilities: The History of FedEx». Վերցված է October 29, 2016-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «History – About FedEx». FedEx. Վերցված է March 30, 2015-ին.
- ↑ «Fred Smith». Entrepreneur.com. October 9, 2008. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «FedEx Corporation – Company History». Fundinguniverse.com. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «FedEx Corp. Reports Third Quarter Earnings | FedEx Global Newsroom». News.van.fedex.com. March 19, 2009. Արխիվացված է օրիգինալից May 18, 2012-ին. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «FedEx to maintain standby operations in Subic until April». GMA Network. February 6, 2009. Վերցված է February 9, 2009-ին.
- ↑ «Fedex closing hub operations in Subic on Friday – Regions – GMANews.TV – Official Website of GMA News and Public Affairs – Latest Philippine News». GMANews.tv. February 5, 2009. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «FedEx closing hub in Philippines, moving to China». Xinhua. February 7, 2009. Արխիվացված է օրիգինալից November 6, 2012-ին. Վերցված է February 9, 2009-ին.
- ↑ «FedEx Inaugurates New Solar-Powered Hub at Cologne Bonn Airport | FedEx Global Newsroom». News.Van.FedEx.com. Արխիվացված է օրիգինալից May 21, 2012-ին. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «Raj Subramaniam Named as FedEx Express President and CEO | FedEx Global Newsroom». News.Van.FedEx.com. Արխիվացված է օրիգինալից February 20, 2019-ին. Վերցված է December 19, 2018-ին.
- ↑ «Rajesh Subarmaniam appointed as President and CEO». connectedtoindia.com. Վերցված է December 27, 2018-ին.
- ↑ «FedEx Hybrid Truck Plan Hits Speed Bump». Environmentalleader.com. October 2, 2008. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ Nastu, Paul (February 22, 2007). «FedEx Adds Electric Hybrids to Denver Fleet».
- ↑ «ASN Aircraft accident description (FedEx Flight 705)». Aviation-safety.net. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «ASN Aircraft accident description (FedEx Express Flight 14)». Aviation-safety.net. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «ASN Aircraft accident description (FedEx Express Flight 87)». Aviation-safety.net. October 17, 1999. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «ASN Aircraft accident description (FedEx Express Flight 1478)». Aviation-safety.net. Վերցված է September 7, 2014-ին.
- ↑ «Accident Photo: FedEx Flight 1478 (2)». AirDisaster.Com. July 26, 2002. Արխիվացված օրիգինալից September 15, 2010. Վերցված է November 2, 2010-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «ASN Aircraft accident description (FedEx Express Flight 647)». Aviation-safety.net. Վերցված է November 2, 2010-ին.
- ↑ «Accident: Fedex MD10 at Fort Lauderdale on Oct 28th 2016, main gear collapse on landing, aircraft on fire». AVHerald. October 28, 2016. Վերցված է October 29, 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել FedEx Express կատեգորիայում։ |