Facebook Query Language

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Facebook Query Language
Տեսակ հարցումների լեզու
Առաջացել է 2007 թ․ փետրվար
Ներշնչվել է SQL
Կայք https://developers.facebook.com/

Ֆեյսբուքի Հարցումների Լեզու (անգլ.՝ Facebook Query Language, FQL) SQL ոճի հարցումների լեզու է, որը թույլ է տալիս որոշակի տվյալներ ստանալու համար հարցումներ կատարել Ֆեյսբուքին՝[1] միևնույն ժամանակ խուսափելով Ֆեյսբուքի հարթակի API-ի օգտագործման անհրաժեշտությունից։[2] FQL-ից տվյալներն լռելյան վերադարձվում են JSON ձևաչափով։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

FQL-ն հասանելի է 2007փետրվարից։[3]

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ հարցման մեջ ստանում ենք ընթացիկ օգտագործողի տվյալների 4 տարբեր տիպեր միևնույն աղյուսակից («status»-ից)՝

SELECT status_id,message,time,source FROM status WHERE uid = me()

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Facebook Query Language (FQL)»։ Փաստաթղթեր։ Ֆեյսբուք։ Վերցված է 2010-12-16 
  2. «About Facebook-FQL»։ Tag info։ Stack Overflow։ Վերցված է 2012-05-18 
  3. Steinberg Ari (26 փետրվարի, 2007 թ․)։ «Facebook Query Language (FQL)»։ Ֆեյսբուքի բլոգը։ Ֆեյսբուք։ Վերցված է 2012-05-18