F B ճահճագնաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
F B ճահճագնաց
Swamp Crossing Vehicle FB.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակփոխադրամիջոց և զրահապատ մարտական մեքենա
ԱրտադրողՄիցուբիշի
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Արտադրության տարիներ1935
ՆախորդSB Ճահճագնաց (1933)
ՀաջորդTB Ճահճագնաց (1942)
Շարժիչներ
Շարժիչդիզելային 100 PS
Բնութագիր
Անիվային բազաերկու կողմից 8-ական
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն6,9 մետր
Լայնություն2,8 մետր
Բարձրություն2,2 մետր
Մասսա4.5 տոննա
Դինամիկ
Նստատեղեր2 կամ 3
Առավ. արագություն30 կմ/ժ (ցամաքում)
15 կմ/ժ (ճահճում)
8.5 կմ/ժ (ջրում)

F B, Ճապոնիայի կայսերական բանակի ռազմական մասնագիտացված տրանսպորտային միջոց, զրահատեխնիկա, որը նախատեսված է եղել ճահճային տարածքներն հաղթահարելու համար։ F B ճահճագնացը եղել է բանակի կողմից ստեղծված մի շարք մեքենաներից մեկը, որը միտված է եղել մեքենայացումը և շարժունակությունը բարձրացնելու ջանքերին։ Նրան նախորդել է նախատիպը, որը հայտնի էր որպես «S B ճահճագնաց», սակայն այն չափազանց ծանր էր և խոշոր՝ օգտագործման համար։ F BS B-ի ավելի կարճ և թեթև տեսակն է, և առաջին անգամ փորձարկվել է 1935 թվականին։ Ընդհանուր առմամբ կառուցվել է 146 միավոր F B, որով էլ այն դարձել է ճապոնական բանակի կողմից արտադրված այս տիպի տրանսպորտային միջոցների մոդելներից թվով ամենամեծը։ F B-ին հաջորդել է չափերով ավելի փոքր T B ճահճագնաց հետախուզական մեքենան[Ն 1]:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

F B ճահճագնաց զրահամեքենան մշակվել և կիրառվել է ռազմական նպատակներով ճահճային տեղանքը հատելու համար։ Այս մեքենայի զարգացումը կարևոր էր Ճապոնիայի կայսերական բանակի ուժերի մեքենայացման և «կոպիտ տեղանքով տեղափոխվելու ունակության» նպաստման համար։ F B-ն գործի է դրվել 1935 թվականին և ընդհանուր առմամբ կառուցվել էր 146 միավոր[1]։ F B անձնակազմը բաղկացած էր երկու կամ երեք մարդուց։ Փոխադրամիջոցի յուրաքանչյուր կողմում կար ութ ճանապարհային անիվ, իսկ ուղղորդող օղակներին ամրացված էին ռետինե լողակներ, որպեսզի տրանսպորտային միջոցը ճահճում չխորտակվի։ F B-ն նախատեսված է եղել նաև ջրային ճանապարհներով մարդկանց տեղափոխելու համար՝ պայմանավորված շարժիչի շարժահաղորդ լիսեռով։

S B ճահճագնաց մեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

SB ճահճագնաց զրահամեքենա

S B ճահճային մեքենան եղել է ռազմական ճահճագնացի առաջին նախատիպը, որը մշակվել է որպես ռազմական տրանսպորտ-փոխադրող՝ նախատեսված ճահճային տեղանքի և ջրային ուղիների հատման համար։ Այն նախատեսված է եղել նաև մարդկանց ջրով փոխադրելու համար և ղեկավարվել է շարժիչային լիսեռով։ Կառուցվել է 1933 թվականին։ Այն, ինչպես դրան հաջորդած ճահճային F B մեքենան, ունեցել է ուղեկից օղակներին ամրացված ռետինե լողափուքսեր, որպեսզի կանխվի մեքենայի ընկղմվելը ճահճի մեջ։ S B -ի տաբերությունը F B -ի կառուցվածքից «թրթուրների վրա լողակների» առկայությունն է և կորպուսի տակ գտնվող լրացուցիչ թրթուրները[2]։ S B-ը չի արտադրվել, քանի որ այն համարվել է չափազանց ծանր և երկար. կշիռը՝ 10 տոննա, երկարությունը՝ 10 մ։ Դրանից հետո մշակվել է FB ճահճագնացը՝ S B -ի փորձարկման ընթացքում առաջացած այդ խնդիրները հաշվի առնելով[2]։

Հետախուզական ճահճագնաց T B[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին F B-ի հիման վրա արտադրվել է ոչ մեծ ճահճագնաց մեքենա, որը հայտնի է, որպես T B հետախուզական ճահճագնաց։ Այն կշռում էր 1,8 տոննա։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 53 մեքենա[3]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ճահճագնացը տրանսպորտային միջոց է, որը հատուկ ստեղծված է ճահճային տարածքները հատելու համար և տարբեր տեխնոլոգիական գործողություններ է իրականացնում խոնավ տարածքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]