Every Day Is a Holiday

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Every Day Is a Holiday»
Քեթի Փերրիի սինգլը
Թողարկված23 նոյեմբերի 2015
Ժանրպարային երաժշտություն, սուրբծննդյան երաժշտություն
Տևողություն2:00
ՊրոդյուսերԴյուկ Դյումոն

«Every Day Is a Holiday» (թարգմ․՝ «Ամեն օրը տոն է»), երգ, որը գրել և ձայնագրել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին։ Ձայնագրության պրոդյուսեր է դարձել Դյուք Դյումոնը[1]։ Երգը պարային և ավանդական սուրբծննդյան երաժշտության խառնուրդ է[2][3]։ Սա Փերիի կարիերայի առաջին սուրբծննդյան երգն է[4]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 23-ին[5]։ Նույն օրը ներկայացվել է երկու րոպեանոց գովազդային հոլովակ, որում ցուցադրվել է 2015 թվականի H&M ընկերության տոնական հավաքածուն[6][2]։ Դրանում Փերրին գործում է թխվածքաբլիթե մարդուկների, նվերների և մեծ արջերի հետ՝ հագած տոնական տարբեր հագուստներ, որոնք պատրաստել է H&M-ը։ գովազդային հոլովակը նկարահանվել է ռեժիսոր Յոնաս Ակերլունդի կողմից 2015 թվականի հուլիսին[7]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Business Insider-ից Լարա Օ'Ռեյլին տեսանյութը նկարագրել է որպես «տարօրինակ»[8], մինչդեռ Idolator-ից Բյանկա Գրեյսին նկարագրել է որպես «մի քիչ անպետք, բայց ուրախ»[9]։ Fuse-ից Ջեֆ Բեջամինը երգը համարել է «գրավիչ» և այն առաջին տեղն Է զբաղեցրել «2015 թվականի լավագույն տոնական երգերի» ցանկում[3]։ VH1-ի գրախոսը նույնպես դրական արձագանք է տվել՝ գովազդային հոլովակը անվանելով «ուրախ» և «եռանդուն», իսկ Փերիի զգեստները՝ «լավը»[10]։ Marie Claire-ից Լորեն Վալենտինը երգը անվանել է «թրեք, որը լի է բարի լուրերով»[11]։ Esquire-ի Մեթ Միլլերը տեսահոլովակին բացասական արձագանք է տվել[12]։ Glamour-ի գրախոս Քրիստոֆեր Ռոզան երգն ընդգրկել է Փերիի վատագույն երգերի ցանկի 7-րդ հորիզոնականում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Premiere: H&M Holiday Featuring Katy Perry»։ H&M։ November 23, 2015։ Արխիվացված է օրիգինալից November 27, 2016-ին։ Վերցված է November 23, 2015 
  2. 2,0 2,1 Menyes Carolyn (November 23, 2015)։ «Katy Perry Debuts Christmas Single 'Every Day Is a Holiday' for H&M Campaign [WATCH]»։ Music Times։ Արխիվացված է օրիգինալից November 24, 2015-ին։ Վերցված է November 23, 2015 
  3. 3,0 3,1 Benjamin Jeff։ «11 Best Holiday Songs of 2015 (So Far): Carly Rae, PTX & More»։ Fuse։ Արխիվացված է օրիգինալից November 24, 2015-ին։ Վերցված է November 23, 2015 
  4. Keirans Maeve (November 23, 2015)։ «Katy Perry Releases H&M Holiday Commercial With New Music And A Shirtless Man In A Santa Hat»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից November 30, 2015-ին։ Վերցված է November 23, 2015 
  5. Mallenbaum Carly (November 23, 2015)։ «Katy Perry debuts new 'Holiday' song in H&M commercial»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից November 24, 2015-ին։ Վերցված է November 23, 2015 
  6. «Katy Perry brings fashion, fantasy and fun to H&M's spectacular holiday campaign»։ H&M։ Արխիվացված է օրիգինալից November 24, 2015-ին։ Վերցված է November 23, 2015 
  7. O'Mahony Marsha (December 1, 2015)։ «Cinderford singer stars in H&M Christmas ad with Katy Perry»։ Gloucester Citizen։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2015-ին։ Վերցված է December 30, 2015 
  8. O'Reilly Lara (November 23, 2015)։ «Katy Perry stars in a bizarre, slightly terrifying holiday ad for H&M»։ Business Insider։ Արխիվացված է օրիգինալից November 24, 2015-ին։ Վերցված է November 23, 2015 
  9. Gracie Bianca։ «Katy Perry's H&M Commercial Features New "Everyday Is A Holiday" Song: Watch»։ Idolator։ Արխիվացված է օրիգինալից November 24, 2015-ին։ Վերցված է November 23, 2015 
  10. «Katy Perry's cute, fun styles for commercial»։ VH1։ November 24, 2015։ Արխիվացված է օրիգինալից January 30, 2016-ին։ Վերցված է January 5, 2016 
  11. Valenti Lauren (November 23, 2015)։ «Katy Perry's New Holiday Song Is Here»։ Marie Claire։ Արխիվացված է օրիգինալից January 30, 2016-ին։ Վերցված է January 4, 2016 
  12. Miller Matt (November 24, 2015)։ «Katy Perry Welcomes You to Holiday Hell With H&M»։ Esquire։ Արխիվացված է օրիգինալից February 16, 2017-ին։ Վերցված է February 15, 2017 
  13. Rosa Christopher (October 21, 2020)։ Katy Perry's 10 Best (and Worst) Songs։ Glamour։ Վերցված է October 25, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]