Անապատի մաշկեղ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Eptesicus bottaeից)
Անապատի մաշկեղ չղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Մաշկաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Մաշկեղ չղջիկներ
Տեսակ Անապատի մաշկեղ չղջիկ
Լատիներեն անվանում
Eptesicus bottae
Peters, 1869
Հայերեն տարանուններ

Օգնևի մաշկեղ չղջիկ

Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Անապատի մաշկեղ չղջիկ (լատին․՝ Eptesicus bottae), Օգնևի մաշկեղ չղջիկ, հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հազվադեպ հանդիպում է ՀՀ հարավային, հարավարևելյան մարզերում։ Գերադասում է թփածածկ կամ անտառազուրկ ոչ բարձր սարալանջերը (որտեղ կա ջրամբար)։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 43-56 մմ է, պոչինը՝ 38-45 մմ, նախաբազկինը՝ 42-46 մմ։ Մեջքի մազերը համեմատաբար երկար են, մուգ մոխրագույն, փորինը՝ կարճ, սպիտակ։ Ականջների երկարությունը 16-18 մմ է, ծայրը՝ շագանակագույն։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է փոքր խմբերով (չեն առաջացնում մեծաքանակ գաղութներ)։ Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո։ Ամռան կեսերին ծնում է 1 (կամ 2) ձագ։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։  


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատի մաշկեղ չղջիկ» հոդվածին։