Entertainment Software Association

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Entertainment Software Association
ՏեսակԻրավաբանական անձանց միություն
Երկիր ԱՄՆ
ՀապավումESA
Հիմնադրվածապրիլ 1994
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Կայքtheesa.com(անգլ.)

Entertainment Software Association (ESA), ծրագրային ապահովման և համակարգչային խաղերի ամերիկյան ասոցիացիա։ Ձևավորվել է 1994 թվականի ապրիլին Interactive Digital Software Association (IDSA) անունով և 2003 թվականի հունիսի 16-ին անվանափոխվել է ESA-ի։ Տեղակայված է Վաշինգթոնում։

ESA-ի անդամ են հանդիսանում խաղային բիզնեսի այնպիսի խոշոր ընեկերություններ, ինչպիսիք են օրինակ՝ Atari, Capcom, Disney Interactive Studios, Eidos Interactive, Electronic Arts, Konami, Microsoft, Midway Games, Namco Bandai, Nintendo, Sega, Sony Computer Entertainment, Square Enix, Take Two Interactive, THQ, և WildTangent։

ESA-ի ծրագիրը ներառում է՝

  • Ամենամյա E3 ցուցահանդեսի կազմակերպումը
  • Entertainment Software Rating Board-ի հովանավորումը՝ կազմակերպություն, որը զբաղվում է տեսահոլովակների և խաղերի արտադրության որակի գնահատմամբ
  • Հեղանակայն իրավունքների խախտման դեմ պայքարը
  • Տեսահոլովակներում և խաղերում ցենզուրայի օրինական մակարդակի պահպանումը։

ESA-ի հիմնադիր և առաջին տնօրենը համարվում է Դուգլաս Լովենշտայնը (անգլ.՝ Douglas Lowenstein)[1]։ 2007 թվականի մայիսի 17-ին այս դիրքերում նրան փոխարինելու եկավ ամերկյան քաղաքական գործիչ՝ Մայքլ Գալլախերը(անգլ.՝ Michael Gallagher)[2]։

Entertainment Software Association-ի անդամների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսի 23-ին Activision, Vivendi Universal, LucasArts և id Software ընկերությունները դադարեցին անդամ լինելուց[3][4][5][6]։

2019 թվականի տվյալներով ESA-ն կազմված է հետևյալ ընկերություններից[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Illinois Ordered to Pay ESA Half Million Արխիվացված 2006-08-21 Wayback Machine by Daemon Hatfield, IGN Entertainment, 2006-08-10
  2. ESA selects new president by Brendan Sinclair, GameSpot, 2007-05-17
  3. ESA Members Արխիվացված 2013-12-03 Wayback Machine Entertainment Software Association
  4. «Breaking: Activision and Vivendi discontinue ESA membership — Joystiq». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Breaking: LucasArts leaves the ESA [update] — Joystiq
  6. BREAKING: id Software Leaves ESA | GamePolitics
  7. «Membership». Entertainment Software Association. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.