Empire Earth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Empire Earth
ՄշակողStainless Steel Studios?
ՆախագծողRick Goodman?
ՀրատարակիչSierra Entertainment?
ԴիստրիբյուտորGOG.com
Սերիայի մասEmpire Earth?
ՀաջորդEmpire Earth II?
Թողարկման թվականնոյեմբերի 12, 2001
ՊլատֆորմներՎինդոուզ
ՇարժիչTitan?
Վերջին տարբերակ2.0
Ժանրստրատեգիական խաղ իրական ժամանակում և համակարգչային ռազմավարական խաղ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 12
USKUSK 12[1]
ESRBESRB T
ԿրիչCD-ROM, digital download? և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար

Երկրի կայսրությունը (անգլ.՝ Empire Earth, EE), RTS ժանրի ստրատեգիաների առաջին մասը, մշակվել է «Stainless Steel Studios» ընկերության կողմից և ներկայացրել է «Sierra Entertainment» ընկերությունը 2001 թվականի նոյոմեբերի 5-ին:

Նմանատիպ խաղեր «Age of Empires».

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և այս ժանրի բոլոր խաղերում այնպես էլ այստեղ պետք է զարգանալ, բարձրացնել բնակչության թիվը, կառուցել շենքեր և ոչնչացնել թշնամուն: Այս խաղի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրան տրվում 500 հազար տարի: Խաղը ունի 14 դարաշրջան, որը սկսվում է նախապատմական դարաշրջանով և վերջանում նանոտեխնոլոգիական դարաշրջանում:

Խաղում կա հնարավորություն կառուցելու քո սեփական քաղաքակրթությունը սկզբնական բոնուսների հաշվին, դրանով էլ այն տարբերվում է ուրիշներից: Զարգանալու համար պետք է արտադրել աշխատողներ, որոնք պետք է ավելացնեն փայտը, հացը, ոսկին, քարը, հանքաքարը: Զարգացմանը կարող են խանգարել թշնամական կայսրությունները, նրանցից պաշտպանվելու համար պետք է վարձել միավորներ, որոնք կարող են պաշտպանել: Խաղում կան շատ տարբեր միավորներ և տեխնոլոգիաներ ու երկու տիպի «հերոսներ», ստրատեգ (բուժում է միավորներին և բարոյալքում հակառակորդին) և զինվոր (բարձրացնում է ոգին և ավելացնում ուժը): Պատերազմի սկզբնական շրջանում փայտերով և մահակներով վայրենիներ են, բայց զարգացման հետ հայտնվում են նոր և վարժված զինվորներ, տանկեր, կործանիչներ, ռմբակոծիչներ ատոմային սպառազինությամբ: Նավատորմից սկզբում կռվում են ֆրեգատներ, հաջորդաբար հայտնվում են սուբմարիններ, ավիակիրներ և այլն:

EE-ն ունի 19 քաղաքակրթություն, խաղի սկզբում կարելի է ընտրել դրանցից մեկը կամ ստեղծել քոնը:

Դարաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի տարբերիչ առանձնահատկությունը «Դարաշրջաններն» են

  1. Նախապատմական դարաշրջան (Prehistoric Age) — 2 մլն տարի ք.ծ.ա.: Քար նետողներ և մահակներով զինվորներ:
  2. Քարե դար (Rock Age) — 25000—20000 ք.ծ.ա. Առաջին նավատորմ: Գրերի գյուտ:
  3. Պղնձե դար (Copper Age) — 10000—2500 մինչև մեր թվարկություն: Հայտնվում են հոսպիտալներ և առաջին հրաձիգները (իսկ կոնկրետ նետաձիգներ): Առաջին հերոսները՝ Սարգոնը և Գիլգամեշը:
  4. Բրոնզե դար (Bronze Age) — 2500 մինչև մեր թվարկություն: Հին Հունաստան և Հռոմ: Նետահարները կառքերով և փղերով, նիզակ նետողներ: Հերոսները՝ Ալեքսանդր Մակեդոնացի և Հաննիբալ: Առաջին պաշարողական գործիքները:
  5. Մութ դարեր (Dark Age) — Մեր դարաշրջանի առառջին 1000 տարիները: Քրիստոնեական Հռոմը և Ուշ միջնադար: Հերոսները՝ Կառլոս Մեծ և Հուլիոս Կեսար: Հայտնվում են նոր տեսակի նետաձիգներ:
  6. Միջնադար (Middle Ages) — XI—XV դարեր: Պաշարողական միջոցների և հրաձիգների շարունակական զարգացում: Հերոսները՝ Վիլհելմ I Նվաճող և Ռիչարդ I Առյուծասիրտ:
  7. Վերածննդի դարաշրջան (Ռենեսանս, Renaissance) — XV—XVI դարեր: Առաջին կրականետ զենքերը, միաժամանակ մնում են նաև միջնադարյան զինվորները: Հերոսներ՝ Իզաբելլա I և Հենրի V:
  8. Կայսերական դարաշրջան (Imperial Age) — XVI—XVIII դարեր: Ոսկե դար: Հայտնվում են առաջին ռմբարկուները (հրետանային զինվոր) և գրենադերներ: Ունիկալ զնիվորներիից հայտնվում են «դիպուկ հրաձիգներи» (դիպուկահարներ, Եգերներ), որոնք կարող են լինել անտեսանելի և թշնամու ցանկացած հետևակային մարտիկի վերացնում են մի կրակոցով: Հերոսները՝ Եղիսաբեթ I և Օլիվեր Կրոմվել:
  9. Արդյունաբերական դարաշրջան (Industrial Age) — XIX դար: Հրաձիգների զարգացում, շոգեգոլորշով աշխատող մեքենաներ: Երկու հերոսներն էլ՝ Օտտո ֆոն Բիսմարկը և Նապոլեոն Բոնապարտը, նստած են ձիերի վրա և հրաձիգներ են:
  10. Առաջին համաշխարհային պատերազմ — 1900—1939 թվականներ: Հայտնվում են տանկեր, ավիացիա, զրահապատ նավեր և սուզանավեր:Հերոսներն են գեներալ Դե Վերրանը և օդաչու Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը: Այս դարից սկսած բոլոր հերոսները առանց ձիերի են:
  11. Երկրորդ համաշխարհային պատերազմ — 1939—1945 թվականներ: Հայտնվում են ատոմային ավիառումբեր: Հերոսներն են Էրվին Ռոմմելը և Թրեվիս Շակելֆորդը:
  12. Մեր օրեր — XX դարի վերջ XXI դարի սկիզբ: Հենց մեր ժամանակաշրջանին մոտ ժամանակներ: Հերոսներն են Բրեսդեն-ստրատեգը և Դեննիսը:
  13. Ինֆորմացիայի դարաշրջան — մոտավորապես XXI դարի առաջիկա քառորդը: Կիբորգների և լազերային զենքի զարգացումը: Խաղում խոսվում է այն մասին, որ այդ դարաշրջանում իրար դեմ են դուրս գալիս երկու գերտերություններ Չինաստանը և Ռուսաստանի կայսրության տարածքները վերադարձնող Նոր Ռուսաստանը: ԱՄՆ-ն կորցրած դիրքերի պատճառով ակտիվ մասնակցություն չի ունենում կոնֆլիկտում: Հերոսներն են Ալեքսեյ Կացմանը և Սերգեյ Մոլոտովը:
  14. Նանոտեխնոլոգիաների դարաշրջան — XXI դարի վերջ: Ապագա: Ի հայտ են գալիս երկրորդ սերնդի կիբորգները, լազերային տանկերը, նոր ատոմային ռմբակոծիչներ: Հերոսներն են ԿՀՎ գործակալ Մոլլի Ռայանը և Ռուսաստանի դեմոկրատական դիմադրության առաջնորդ կիբորգ գեներալ Մոլոտովը (Սերգեյ Մոլոտովը Չինաստանում տեղի ունեցած աղետից հետո):

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ներկայացված են խաղի հերոսները[2]։

Դար Զինվոր Ստրատեգ
3 Գիլգամեշ արքա Սարգոն Աքքադյան
4 Ալեքսանդր Մեծ Հաննիբալ
5 Կառլոս Մեծ Հուլիոս Կեսար
6 Վիլհելմ I Նվաճող Ռիչարդ Առյուծասիրտ
7 Իզաբելլա Կաստիլիայի Հենրի V
8 Եղիսաբեթ I Օլիվեր Կրոմվելь
9 Բիսմարկ Նապոլեոն
10 Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը Դե Վերրան
11 Էրվին Ռոմմել Թրեվիս Շեկլֆորդ
12 Ռ.Վ. Բրեսդեն Դեննիս Սենտ-Ալբանս
13 Ալեքսեյ Կացման Սերգեյ Մոլոտով
14 Մոլլի Ռայան Կիբորգ Մոլոտով

Աշխարհի հրաշալիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում գոյություն ունեն Աշխարհի հրաշալիքներ, որոնք ունեն իրենց էֆեկտները

Անվանում Էֆեկտ
Զիկկուրատ Համատարած օգտագործում
Կոլիզեում Բնակչության վերաբաշխում
Ալեքսանդրիայի փարոս Մաքրում է ջուրը
Զևսի տաճար Ինքնաբուժություն
Իշտարի դարպասներ Ամրացնում է պարիսպները
Ալեքսանդրիայի գրադարան Բացում է բոլոր շենքերը

Աշխարհի հրաշալիքները բացվում են երրորդ դարից սկսած:

Խաղափուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում առկա է չորս խաղափուլ՝ Հելլադա, Անգլիա, Գերմանիա և Ռուսաստան: Ամեն նոր խաղափուլ սկսվում է այն ժամանակից, որով վերջացել է նախորդը: Խաղում կա նաև վարժանքի խաղափուլ, որտեղ ներկայացվում են խաղի հիմնական կանոնները, ռեսուրսների հավաքումը և բանակի օգտագործումը:

Հունաստանի խաղափուլ (Greek Campaign)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղափուլը սկսվում է Հին Անատոլիայում, բնակիչները ովքեր իմանում են,որ իրենց սպառնում է մահացու վտանգ: Իմաստուն քուրմ Կալկասը հայտնեց ժողովրդին, որ փրկվելու միակ տարբերակը արևմուտք փախչելն է, որտեղ գտնվում է թշնամական Տրոաս գյուղը: Հերակլեսը, ով անատոլիացիների ղեկավարն էր, գրավեց Տրոասը և, օգտագործելով իր բնակիչների գիտելիքները, կառուցեց նավատորմ, որով էլ նրա ժողովուրդը ուղևորվեց դեպի Ֆեսսալիյա: Անատոլիայից եկած մարդիկ կոչվեցին ախեյացիներ և գրավեցին այն տարածքները, որտեղ սկսեցին բնակվել:

Բայց Հերակլեսի հետևորդները պարտվեցին դանայցիների ազգին, հենց այս ազգից են դուրս եկել Սպարտայի և Արգոսի ղեկավարներ Մենելայոսը և Ագամեմնոնը, որոնց առաջնորդությամբ հույները նվաճեցին Տրոգադան: Երբ անցան Ագամեմնոնի և նրա որդի Օրեստի ժամանակները, Արգոսի բնակիչները հիմնադրեցին նոր քաղաք՝ Աթենք, որի բնակիչները կարողացան հասնել անկախության և արքա Թեսևսի գլխծավորությամբ նվաճեցին շրջակա քաղաքները: Սպարտան և Թեբեն որոշում են չսպասել աթենքցիների հարձակմանը և հարձակվում են առաջինը: Պայման կնքելով, երկու բանակները հարձակվում են երկու կողմից, սպարտացիները ցամաքից, իսկ թեբեացիները ծովից:

Այդ ժամանակ աստվածները Թեսևսին վերցնում են Օլիմպիա լեռան վրայից, աթենքցիները մնում են միայնակ և միայնակ էլ հետ են շպրտում գրոհները: Տարիներ անց սպարտացիները ցանկացան վրեժ լուծել և պատերազմ են հայտարարում աթենքցիներին: Պերիկլեսի առաջնորդությամբ աթենքցիները նորից հաղթում են: Անցնում են տարիներ և քաղաքը Հունաստանի մեծ մասի հետ միասին գրավվում է մակեդոնացիների կողմից: Նրանց արքան էր Ալեքսանդրը, իր զորավարներ Ֆիլոտի, Կրատերի, Մելեագրոմի հետ ցանկացավ նվաճել միջերկրածովյան և Ասիայի տարածաշրջանները (ամբողջ Հին Արևելք):

Անգլիայի խաղափուլ (English Campaign)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի խաղափուլը սկսվում է Նորմանդիայի դքսությունում: Վիլհելմը, Նորմանդիայի դուքս Ռոբերտի տղան, լորդ Տուստեյնի հետ պայքարում էր իշխանության համար: Տուստեյնը Վիլհելմի հոր մահից հետո ապստամբություն էր սկսել: Հավատարիմ զինվորների շնորհիվ երիտասարդ Վիլհելմը հաղթում է ապստամբներին և դառնում Նորմանդիայի դուքս: Սակայն Վիլհելմի մանկության ընկեր Գայ Բուրգունդին անսպասելիորեն աբստամբություն է սկսում: Այս լուրը Վիլհելմին հաղորդում է պալատական ծաղրածու Գոլլեն: Վիլհելմը Ֆրանսիայի թագավոր Հենրիխի օգնությամբ բանակ է հավաքում և ոչնչացնում ապստամբներին: Հետո նա հայացքը թեքեց դեպի Անգլիա:

Գերմանիայի խաղափուլ (German Campaign)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը սկսվում է 1915 թվականին, երբ Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը և կոմս Հոլկը ինքնաթիռով վթարի են ենթարկվում և ցանկանում են դուրս գալ Վիշնիցայից՝ Ռուսական կայսրության տարածքից: Յոզեֆին օգնում է՝ ազատելով նրա կնոջը գերությունից: Յոզեֆը և նրա ընկերները կտրում են ծառերը ու ճանապարհ բացում «Կարմիր Բարոնի» և ֆոն Հոլկի համար, որպեսզի նրանք գնան դեպի արևմուտք ու հասնեն երկրորդ ռեյխի բանակին: Երկրորդ առաջադրանքում խաղացողը պետք է օգնի գերմանական տրանսպորտային նավատորմին բեռները հասցնել նավահանգիստ: 20 նավ պետք է հասնի նավահանգիստ, բայց եթե նավերը խրվում են, դրանք ինքնաոչնչացվում են, նաև խաղացողը կարող է առևտրային պայմանագիր կնքել Դանիայի հետ: Երրորդ առաջադրանքում խաղացողը պետք է գրավի երեք ֆրանսիական նավատորմ: Չորրորդ առաջադրանքում խաղացողից պահանջվում է կռվել Գերմանական կայսրության համար, Լեհաստանի Սոմմա գետի ճակատամարտում, բայց խաղացողը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա և սկսել պատերազմ: Հինգերորդ առաջադրանքն է Պայքար Բրիտանիայի համար: Խաղացողից պահանջվում է ոչնչացնել Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ու բոլոր բրտիանական նավահանգիստները: Վեցերորդ առաջադրանքն է «Ծովառյուծ» օպերացիան, որում խաղացողից պահանջվում է փոխել պատմությունը:

Ռուսաստանի խաղափուլ (Russian Campaign)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական խաղափուլում խաղացողը ղեկավարում է «Նոր Ռուսաստան» կուսակցությունը, որը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը: Խաղը սկսվում է 2018 թվականին, մեծ ճանապարհի սկզբին ռուսական քաղաքականության այլախոհ Գրիգորի Նազարովը, որը ղեկավարում էր մեծամասշտաբ քաղաքացիական պատերազմը Վոլգոգրադից, կարողանում է գրավել Կրեմլը:

Սցենարի երկրորդ հատվածը այն մասին է, թե ինչպես է Գրիգորին նվաճում Եվրոպական մայրցամաքը, որտեղ Արևմտյան պայմանագրի երկրները (Դանիայի գլխավորությամբ), Հյուսիսային պայմանագրի երկրները (Օսլո կենտրոնով), Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ցանկանում են ռազմական ճանապարհով «Նոր Ռուսաստանին» դուրս շպրտել Մոսկվայից և ճնշել «ապստամբներին», ովքեր ապաստան գտան Նիժնի Նովգորոդում (թեև աշխարհագրական դիրքը նման չէ):

Երրորդ մասում արդեն ծեր Գրիգորին իր ռոբոտ թիkնապահին նշանակում է իրեն փոխարինող, հավատարիմ ուժերի օգնությամբ Մոսկվայում վերջ դնելով պետական հեղաշրջման փորձին: Գրիգորին մահանում է սրտի հետ կապված խնդիրներից: Իշխանության է գալիս նրա ռոբոտ փոխարինող Գրիգորի II-ը: Նոր Ռուսաստանը շարունակում է աշխարհի նվաճումը:

Չինացի գիտանականները գաղտնի կերպով փորձում են ստեղծել ժամանակի մեքենա: Նրանք ցանկանում էին ստեղծել ժամանակային խառնաշփոթ, բայց Սերգեյ Մոլոտովը ոչնչացնում է մեքենան և արդյունքում ստանում ռադիացիայի համարյա մահացու չափաբաժին: Սերգեյի կյանքը փրկվում է, բայց նրա մարմնի մեծ մասը փոխարինվում է կիբեռիմպլանտներով:

Այս ընթացքում Նոր Ռուսաստանը ղեկավարում էր Եվրասիայի մեծ մասը: Սցենարի նախավերջին մասում 2098 թվականին Կարիբներ, Կուբա և ԱՄՆ ներխուժման փորձի ժամանակ, գեներալ Սերգեյ Մոլոտովը իմանում է, որ Գրիգորի II-ը խելքը թռցրել է, երբ նա հրամայում է բնաջնջել բոլոր կուբայական բնակավայրերը (18 մլն մարդ) վախենալով, որ կուբացիները կսկսեն պարտիզանական պատերազմ:

Մոլոտովը փախչում է ԱՄՆ և միանում ԿՀՎ գործակալ Մոլլի Ռայանին: Նրանք վերականգնում են չինական ժամանակի մեքենայի նախագիծը, կրկին գրավում են Կուբան և տեղափոխվում են 2018 թվականի Վորոնեժ: Մոլոտովին և Ռայանին հաջողվում է լրտեսների օգնությամբ «հավասարեցնել հաշիվը» տեխնոլոգիաների ասպարեզում: Սկսվում է պատերազմ, որը վերջանում է Գրիգորի II-ի ոչնչացմամբ և Գրիգորի Նազարովի սպանությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.mobygames.com/game/windows/empire-earth/rating-systems
  2. Ցանկը միանգամից սկսվում է երրորդ դարից, որովհետև նրանց կարելի է վարձել սկսած այս շրջանից:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Вики по игре на английском языке

Русскоязычная вики связанная с Empire Earth