Emperor
Emperor | |
---|---|
Երկիր | Նորվեգիա, Նոթոդեն |
Ժանրեր | բլեք-մետալ վիկինգ մետալ պրոգրեսսիվ մետալ սիմֆոնիկ բլեք մետալ |
Գործունեություն | 1991—2001, 2005—2009, 2013-2014, 2016- ներկա |
Լեյբլ | Century Media Candlelight Nuclear Blast |
Կապված | Ihsahn |
Կայք | emperorhorde.com |
Անդամներ | |
Իսան Սամոթ Թրյում Թորսոն | |
Նախկին անդամներ | |
Մորթիիս Բարդ Ֆաուսթ Ալվեր Չորտ | |
Emperor Վիքիպահեստում |
Emperor - նորվեգական բլեք-մետալ-խումբ, մեծ ազդեցություն է թողել ժանրի զարգացման մեջ։ Խմբի նախնական ալբոմները դրեցին սիմֆոնիկ բլեք-մետալի հիմքը։ Շատերը խմբի ուղղվածությունը անվանում են նաև որպես Black metal art[1] կամ Sophisticated black metal. Խումբը կազմավորվել է 1991 թվականին։
Emperor-ի սկզբնական ալբոմները սկիզբ են դրել սիմֆոնիկ բլեք մետալ ժանրին։
Խմբի հիմնադիրներն ու անփոխարինելի անդամներն են մուլտիինստրումենտալիստ Իսանը(Վեգարդ Սվերրե Տվեիտան) և կիթառահար ու բաս կիթառահար Սամոթը(Թոմաս Հաուգեն)։ Խումբը ավարտ է դրել գործունեությանը 2001 թվականին, սակայն մինչ օրս, երաժիշտները վերամիավորվում են համերգային գործունեության համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսանը և Սամոթը ծանոթացել երաժշտական սեմինարի ժամանակ՝ դեռևս դեռահաս տարիքում, և սկսել են միասին տարբեր խմբերում նվագել։ Մոտավորապես 1990 թվականին նրանք բաս կիթառահար Վիդար Վոերի և հարվածային գործիքներ նվագող Թորմյորն Ակկերհաուգենի հետ ստեղծում են Thou Shalt Suffer Դեթ-մետալ խումբը։ 1991-ին Իսանն ու Սամոթը, Celtic Frost-ի և Bathory-ի երաժշտությունից ոգեշնչված ստեղծում են իրենց Emperor նախագիծը։ Բաս կիթառահար Հովարդ Էլլեֆսենի հետ, ով վերցնում է Mortiis անունը, նրանք ձայնագրում են Wrath of the Tyrant դեմոն։ Քանի որ այդ ժամանակ խմբում հարվածային գործիքներ նվագող չկար, համապատասխան հատվածները նվագում էր Սամոթը։
Ապա խմբին միանում է թմբուկահար Բարդ Էիտունը, ով վերցնում է Ֆաուստ անվանումը, իսկ Սամոթը զբաղեցնում է կիթառահարի տեղը։ Խումբը այդ ժամանակ պայմանագիր է ստորագրում Candlelight լեյբլի հետ, որով թողարկում է Emperor մինի ալբոմը։ Այս թողարկումից հետո Մորտիիսը լքում է խումբը, տեղափոխվում Շվեդիա և սկսում առանձին երաժշտական կարիերա։
1990-ականների սկզբին, նորվեգական բլեք մետալիստները, ընդ որում Emperor-ի անդամները միավորվում են մի գաղափարային շարժման մեջ, որի հիմնադիրն ու ղեկավարը Mayhem-ի կիթառահար Եվրոնիմուսն էր։ Նա Helvete անվանումով երաժշտական խանութ ուներ, որի նկուղը դարձավ <<ներքին սև շրջանի>> հավաքատեղին, որի անդամները հետաքրքված էին սատանիզմով և քրիստոնեության մերժմամբ։ Խմբավորման անդամները Նորվեգիայի քաղաքներում այրել են մի քանի փայտե եկեղեցիներ, ինչին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Սամոթը և Ֆաուստը։
Ֆաուստը, 1992 թվականի օգոստոսի 21-ին Լիլհամմերում սպանում է պատահական հանդիպած հոմոսեքսուալ տղամարդուն, ով ինտիմ նպատակներով նրան առաջարկել էր գնալ մոտակա անտառ։ Ֆաուստը՝ համաձայնվելով գնում է, սակայն տեղ հասնելուն պես դանակով հարվածներ է հասցնում այդ տղամարդուն։ Դեպքերի ակտիվ հետազննումը սկսվում է մեկ տարի անց, երբ հայտնի է դառնում Վարգ Վիկեռնեսի կողմից Եվրոնիմուսի սպանության մասին։ Ֆաուստը 14 տարով ազատազրկման է ենթարկվում, իսկ Սամոթն ու բաս կիթառահար Տչորտը ճանաչվում են մեղավոր Հոլմենքոլլենում եկեղեցի հրդեհելու մեջ և կարճ ժամանակահատվածով ևս ազատազրկվում են։ Որոշ ժամանակ խմբից միայն Իսանն էր ազատության մեջ։
1994 թվականին Candlelight լեյբլով թողարկվում է խմբի դեբյուտային ալբոմը՝ In the Nightside Eclipse -ը, որը ձայնագրվել էր դեռևս 1993 թվականի օգոստոսին՝ մինչև երաժիշտների հետաքննությունը։ Քննադատների կողմից ալբոմը ստանում է հիացական կարծիքներ հատկապես հիանալիորեն համադրված ստեղնաշարային գործիքների <<կեղտոտ>> ու ագրսսիվ հատվածների և այլ սիմֆոնիկ էլեմենտների համար, որոնք հիմնականում Իսանի շնորհիվ էին տեղ գտել։
Բանտում լինելու ընթացքում Սամոթը դեռ շարունակում էր երաժշտություն գրել, փոխանակվում էր Իսանի հետ ձայնագրություններով և աշխատում էր ստուդիայում, երբ նրան թույլ էին տալիս բանտախցից դուրս գալ։ 1996 թվականին ՝ Սամոթի ՝ ժամանակից շուտ ազատվելուց հետո խումբը նոր բաս կիթառահարի ՝ Ալվերի և թմբուկահար Թրյում Թորսոնի հետ ձայնագրում է Reverence մինի ալբոմը , իսկ արդեն հաջորդ տարի՝ Anthems to the Welkin at Dusk-ը ՝ խմբի երկրորդ լիաֆորմատ ալբոմը։ Այս ալբոմը ցույց է տալիս, որ խումբը շարունակում էր շարժվել իր դեբյուտային ալբոմի ոճական ուղղությամբ։ Սրանից հետո Ալվերը լքում է խումբը։
Խմբի հաջորդ, նոր ալբոմը ՝ IX Equilibrium -ը հիմնականում ուներ պրոգրեսսիվ մետալի և դեթ մետալի էլեմենտներ և գրված էր ինտենսիվ համերգային գործունեության հաշվարկներով։ Պրոգրեսսիվ մետալին հակվածությունը Իսանի շնորհիվ էր, որը շարունակվեց նաև վերջին ալբոմում ՝ Prometheus: The Discipline of Fire & Demise(2001): Իսանի և Սամոթի տարաձայնությունների հետևանքով (Սամոթը նախընտրում էր ավելի դեթ մետալային հնչողություն) խումբը վերջ է դնում գործունեությանը ալբոմը ձայնագրելուց հետո։ Իսանը իր կնոջ հետ ստեղծում է Peccatum նեոդասական նախագիծը, իսկ 2006 թվականից սկսում է թողարկել սոլո ալբոմներ։ Սամոթը և Թրյումը ստեղծում են Zyklon դեթ մետալ խումբը, որը, մինչ իր վերացումը 4 ալբոմ է թողարկում։
2005 թվականին Իսանը, Սամոթը և Թրյումը վերամիավորվում են Օսլոյում՝ Inferno փառատոնի շրջանակներում և 2006 ու 2007 թվականներին ԱՄՆ-ում ու Եվրոպայում երաժշտական շրջագայություններ են կատարում։ Ընդ որում ՝ 2006 թվականի ԱՄՆ-ի համերգները անցնում են առանց Սամոթի, ով վիզան չի ստանում։ 2007 թվականին կրկին հայտարարվում է խմբի բաժանման մասին։
2013-ին Իսանն ու Սամոթը կրկին հայտարարում են վերամիավորման մասին, որն այս անգամ նվիրված էր խմբի դեբյուտային ալբոմի՝ In the Nightside Eclipse-ի 20 ամյակին։ Այսպիսով 2014 թվականին նրանք հանդես են գալիս մի քանի փառատոների բեմերում։ Այս անգամ նրանց միանում է նաև Ֆաուստը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիային ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 Emperor (12" մինիալբոմ)
- 1994 As the Shadows Rise 7" EP
- 1994 In the Nightside Eclipse
- 1996 Reverence (մինիալբոմ)
- 1997 Anthems to the Welkin at Dusk
- 1999 IX Equilibrium
- 2001 Prometheus: The Discipline of Fire & Demise
Սպլիտներ, հավքածուներ և համերգային ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 Emperor / Hordanes Land (սպլիտ Enslaved-ի հետ)
- 1998 Emperor / Wrath of the Tyrant (հավաքածու)
- 1999 Thorns vs. Emperor (սպլիտ Thorns-ի հետ)
- 2000 True Kings of Norway (սպլիտ)
- 2001 Emperial Vinyl Presentation
- 2003 Scattered Ashes: A Decade of Emperial Wrath (հավաքածու)
- 2009 Thus Spake The Nightspirit (սինգլ, համերգային ձայնագրություն)
Դեմո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
- Խումբը Discogs կայքում (անգլ.)
- Խումբը MusicBrainz կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Emperor» հոդվածին։ |
|