Jump to content

Emirates Towers

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Emirates Towers
արաբ․՝ أبراج الإمارات
ՏեղագրությունԴուբայ, {{{2}}} Արաբական Միացյալ Էմիրություններ
Կառուցման ժամանակ1996-1999 թվականներ
Բարձրություն
Տանիք355 մետր[1] (1-ին երկնաքեր)
309 մետր[2] (2-րդ երկնաքեր)
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ56[1] (1-ին երկնաքեր), 54[2] (2-րդ երկնաքեր)
Վերելակների թիվ17[1] (1-ին երկնաքեր), 12[2] (2-րդ երկնաքեր)
ՃարտարապետՀեյզել Վոն
ԿառուցողMultiplex
Besix[3]

Emirates Towers (արաբ․՝ أبراج الإمارات), շինությունների համալիր, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Բաղկացած է երկու երկնաքերից՝ Emirates Office Tower-ից և Jumeirah Emirates Towers Hotel-ից, որոնք իրար կապված են 9,000 մ2 մակերեսով երկհարկանի առևտրային տարածքով, որոնք հայտնի են «The Boulevard» անվամբ։ Համալիրը պատկանում է շեյխ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումին[4]։ Երկու աշտարակները, որոնցից մեկն ունի 355, իսկ մյուսը 309 մետր բարձրություն, աշխարհի բարձրությամբ 51-րդ[5], իսկ Դուբայի 11-րդ ամենաբարձր կառույցն է[6]։ Սակայն, որոշ ժամանակ, այս համալիրը եղել է Դուբայի ամենաբարձր կառույցը[7]։

Emirates Towers համալիրը տեղակայված է Դուբայի Շեյխ Զայիդի պողոտայում։ Համարվում է քաղաքի խորհրդանիշներից մեկը։ The Emirates Office Tower-ը կառուցվել է «Al Ghurair Investment Group»-ի շինարարական ընկերություններից մեկը[8], իսկ Jumeirah Emirates Towers Hotel-ը՝ Ssangyong-ի և BESIX-ի դուստր ընկերության Six Construct-ի կողմից[9]։ Հյուրանոցն ունի 400 սենյակ։

Դուբայի համայնապատկերը։ Աջ հատվածում Emirates Towers-ն է։

Նախագծման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ աշտարակներն ունեն հավասար քանակով հարկեր։ Իրականում, ձախ երկնաքերը, որն ավելի բարձր է, գետնի մակարդակից ունի 56 հարկ, իսկ մյուս աշտարակը՝ 54 հարկ։ Սրա պատճառն այն է, որ Emirates Office Tower-ի որոշ հարկեր ունեն առավել մեծ բարձրություն, քան Jumeirah Emirates Towers Hotel-ինը։ Ձախ երկնաքերն ունի 17 վերելակ, իսկ աջը՝ 12։ Համալիրը շրջապատված է կանաչ բուսածածկ տարածքով, որտեղ բնակվում են սիրամարգեր։ Դրանք պատկանում են Զաբիլ պալատին, որը գտնվում է համալիրից դեպի ձախ[10]։

Emirates Towers համալիրը գտնվում է մոտ 570,000 մ2 մակերես այգում, որտեղ առկա են լճեր, ջրվեժներ ու հանրային նշանակության տարածքեր։ Այնտեղ առկա է նաև շուրջ 1,500 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի[11]։

2019 թվականին Մարկուս Սաթոնը նշանակվեց Jumeirah Emirates Towers-ի գլխավոր կառավարիչ[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «Emirates Tower One - The Skyscraper Center». Council on Tall Buildings and Urban Habitat. Արխիվացված է օրիգինալից 2014-05-24-ին.
  2. 1 2 3 «Emirates Tower Two - The Skyscraper Center». Council on Tall Buildings and Urban Habitat. Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին.
  3. «Emirates Tower One». Council on Tall Buildings and Urban Habitat. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  4. «Emirates Tower One - The Skyscraper Center». www.skyscrapercenter.com. Վերցված է 2019-11-19-ին.
  5. «100 Tallest Buildings in the World». Council on Tall Buildings and Urban Habitat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  6. «World's Tallest Skyscrapers». Emporis.com. Արխիվացված օրիգինալից 2010-12-25. Վերցված է 2008-01-27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. «About the Tallest Buildings in the UAE Through the Years - MyBayut». 2018 թ․ մարտի 6.
  8. «Emirates Financial Towers glass works on schedule». 2008 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին. Վերցված է 2026-02-05-ին.
  9. «✅ Emirates Towers - Data, Photos & Plans». WikiArquitectura. Վերցված է 2021-01-14-ին.
  10. «Emirates Towers: Nerve centre of UAE». gulfnews.com (անգլերեն). 2017-12-12. Վերցված է 2024-09-27-ին.
  11. Rezmin (2013-06-02). «5 Interesting Facts About Emirates Towers». Things to Do, City Guides, Itineraries, & Travel Tips - Rayna Tours Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-11-19-ին.
  12. «Marcus Sutton has been appointed General Manager at Jumeirah Emirates Towers in Dubai».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Emirates Towers» հոդվածին։