Elsa Tower 55

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elsa Tower 55
Տեսակերկնաքեր
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունKawaguchi?
Հարկեր55
Մակերես74 342 քառակուսի մետր
ՍեփականատերDaikyo?
Հիմնադրված է1998
ՃարտարապետTakenaka Corporation
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Elsa Tower 55 (ճապ.՝ エルザタワー55 Էրքւզա տավա. ֆիֆուտիֆայբու), ամբողջովին բնակելի, 55-հարկանի և 186-մետրանոց երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Սայտամա պրեֆեկտության Կավագուտի քաղաքի Մոտոհո 2-15-1 հասցեում։ Երկնաքերը կառուցվել է 1998 թվականի մարտին։ Դրանում տեղակայված է 650 բնակարան։ Սա Կավագուտի քաղաքի և Սայտամա պրեֆեկտության ամենաբարձր շենքն է։ Մինչև 2004 թվականը եղել է Ճապոնիայի ամբողջովին բնակեցված ամենաբարձր շենքը, իսկ 2004 թվականին այդ տիտղոսն անցավ Acty Shiodome երկնաքերին[1][2]։ 2015 թվականին իրականացվեցին վերանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ, քանի որ դրա կառուցումից անցել էր 17 տարի։ Շինարարության ընդհանուր գումարը կազմում է 1,2 մլրդ յեն[3]։ Մոտոհո շրջանը, որտեղ տեղակայված է Elsa Tower 55-ը, գտնվում է Արակավա գետից ոչ շատ հեռու, որի վրայով էլ անցնում է Սայտամի և Տոկիոյի սահմանը։ Յուրաքանչյուր տասը հարկում կա խաղահրապարակ, որը կոչվում է «skypocket park»:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Elsa Tower 55». Skyscraper Source Media. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Elsa Tower 55». The Skyscraper Center. Council on Tall Buildings and Urban Habitat. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին. {{cite web}}: Text "CTBUH" ignored (օգնություն)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Elsa Tower 55» հոդվածին։