Elron (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elron
Տեսակtrain operating company?
Հիմնադրված էհոկտեմբեր 2013
ՎայրՏալլին, Էստոնիա
Երկիր Էստոնիա
ԱրդյունաբերությունԵրկաթուղի
Կայքelron.ee(էստոներեն)(անգլ.)(ռուս.)
 Elron Վիքիպահեստում

Eesti Liinirongid AS, առևտրային անվանումը` Elron (մինչև 2013 թվականը Elektriraudtee AS` Էլեկտրիռաուդտեէ), Էստոնիայի պետական ընկերությունը, Տալլինի և Հարյումաայի մերձքաղաքային էլեկտրագնացքների, ինչպես նաև ամբողջ Էստոնիայով երթևեկող դիզելային գնացքների օպերատորը։ Ընկերության գլխադասային գրասենյակը գտնվում է Տալլինում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Elektriraudtee բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1998 թվականի դեկտեմբերի 23-ին, Էստոնիայի Eesti Raudtee երկաթուղու վերակազմավորման և սեփականաշնորհման ծրագրի համաձայն բաժանման արդյունքում։ Elektriraudtee -ի ստեղծման ժամանակ նրա բաժնետոմսերի 100% -ը պատկանում էր Eesti Raudtee -ին, իսկ 2000 թվականի նոյեմբերի 15-ին այդ բոլոր բաժնետոմսերը փոխանցվել են էստոնիական պետությանը[1]։

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության բաժնետոմսերի 100% -ի սեփականատերը 2012 թվականի սկզբին Էստոնիայի Տնտեսության և կապի նախարարությունն էր[1]։

Ընկերության կառավարման նախագահն է Անդրուս Օսիպը[2]։

Elektriraudtee էլեկտրիչկան Տալլինի կայարանում

Գործունեութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ընկերությունը մասնագիտանում է Տալլինում և մայրաքաղաքի Հարյումաայի շրջանցման էլեկտրականացված երթուղիների կազմակերպման մեջ, ինչպես նաև ոչ էլեկտրականացված երթուղիներով միջքաղաքային փոխադրումների կազմակերպման մեջ։ Ի դեպ, 2009 թվականի տվյալներով Elektriraudtee ընկերությունը սպասարկել է վեց երթուղի երկու հիմնական ուղղություններով` արևելյան և արևմտյան (էլեկտրականացված երկաթգծերի ընդհանուր երկարությունը կազմել է 131.6 կմ)[1]։

Գործունեության ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ընկերության էլեկտրագնացքներով փոխադրումների թիվը կազմել է 3.08 մլն. (6% -ով պակաս, քան 2008 թվականին)[1]։

Ընկերության եկամուտը 2010 թվականին կազմել է 34,5 մլն. կրոն (2009 թվականի 35,7 մլն-ի փոխարեն) և զուտ շահույթը` 757,2 հազ. կրոն (2009 թվականին՝ 3,7 մլն. կրոն)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Обзор АО Elektriraudtee». // ru.elektriraudtee.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  2. «АО Elektriraudtee подписало договор о поставке новых поездов». // rus.delfi.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Majandusaasta aruanne 2010 (годовой отчет 2010)» (PDF). // ru.elektriraudtee.ee. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]