El Ateneo Grand Splendid

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
El Ateneo, ինտերիեր
El Ateneo Grand Splendid, շենքի ճակատային մասը

El Ateneo Grand Splendid, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի ամենամեծ գրախանութը։ Գտնվում է Բուենոս Այրեսի Ռեկոլետա շրջանի Ավենիդա Սանտա Ֆե պողոտա 1860 հասցեում[1] ։ Բրիտանական Guardian թերթի գնահատականով, El Ateneo Grand Splendid-ն աշխարհի ամենագեղեցիկ գրախանութներից մեկն է[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը՝ որպես թատրոն, նախագծել է ճարտարապետ Պերո ի Տորես Արմենգոն[4]։ Ինտերիերի մշակումը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին։ Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1919 թվականին մայիսին[5]։ 1920 թվականի վերջին վերապրոֆիլավորվեց կինոթատրոնի, իսկ 2000 թվականին թատրոնի շենքում Ateneo գրախանութների ցանցը գրատուն բացվեց։

Թատրոնը 1050 նստատեղ ուներ; Այնտեղ ելույթ են ունեցել Կառլոս Գարդելը, Ֆրանսիսկո Կանարոն, Ռոբերտո Ֆիրնոն, Իգնասիո Կորսինին և ուրիշները։ 1924 թվականին թատրոնի շենքում բացվել է Radio Splendid ռադիոկայանը, որը տեղում համերգներ էր ձայնագրում։ Կինոթատրոն դառնալուց հետո այնտեղ ցուցադրվել են առաջին արգենտինական կինեմատոգրաֆի ձայնավոր կինոնկարները։

Ճարտարապետ Ֆերնանդո Մանսոնեի ղեկավարությամբ 2000 թվականին շենքը վերաձևավորվեց գրախանութի[6]։ Նախկին կինոթատրոնի դահլիճում նստարանների փոխարեն գրադարակներ դրեվեցին[7], նախկին օթյակներում հնարավորություն կա նստելու և թերթելու գրքերը[8]։ Նախկին բեմում սրճարան է։ Թատրոնի պատերին փայտի փորագրություն է, առաստաղին իտալական նկարիչ Նազարենո Օրլանդիի նկարներով ֆրեսկոներ են[4], կարկիր վարագույրն ու թատերական լուսավորությունը նախնական ձևով է։ Չնայած ներկառուցված շարժասանդուղքին և վերականգնմանը գրախանութում տիրում է թատրոնի շունչն ու մթնոլորտը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. San Martín Raquel (հունվարի 17, 2008)։ «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]։ La Nación (Spanish) (Buenos Aires)։ Վերցված է մայիսի 10, 2015։ «Ayer, los empleados de la librería porteña -en Santa Fe 1860- comentaban la noticia.» 
  2. Dodson Sean (հունվարի 11, 2008)։ «Top shelves»։ The Guardian։ London։ Վերցված է մայիսի 10, 2015։ «2) El Ateneo in Buenos Aires» 
  3. The world’s 10 best bookshops | Books | guardian.co.uk (անգլ.)
  4. 4,0 4,1 San Martín Raquel (հունվարի 17, 2008)։ «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]։ La Nación (Spanish) (Buenos Aires)։ Վերցված է մայիսի 10, 2015։ «El teatro fue diseñado por los arquitectos Peró y Torres Armengol a principios de siglo, con 4 hileras de palcos, 500 butacas, una cúpula pintada por el italiano Nazareno Orlandi y esculturas de Troiani a los costados del escenario y en la marquesina de estilo griego del frente.» 
  5. San Martín Raquel (հունվարի 17, 2008)։ «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]։ La Nación (Spanish) (Buenos Aires)։ Վերցված է մայիսի 10, 2015։ «Esta semana, la librería porteña ocupó el segundo lugar en la lista de las diez librerías más importantes del mundo por su esplendor arquitectónico, según el diario británico The Guardian , que destacó la conservación del interior del edificio, inaugurado en mayo de 1919 y convertido en librería 81 años más tarde, en 2000.» 
  6. San Martín Raquel (հունվարի 17, 2008)։ «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]։ La Nación (Spanish) (Buenos Aires)։ Վերցված է մայիսի 10, 2015։ «En febrero de 2000, el Grupo Ilhsa firmó un contrato de alquiler por 10 años sobre el edificio e invirtió 3 millones de pesos en remodelaciones, a cargo del estudio del arquitecto Fernando Manzone.» 
  7. San Martín Raquel (հունվարի 17, 2008)։ «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]։ La Nación (Spanish) (Buenos Aires)։ Վերցված է մայիսի 10, 2015։ «En tres plantas alfombradas, que conservan el rojo y dorado original, la librería tiene 2000 metros cuadrados totales.» 
  8. Dodson Sean (հունվարի 11, 2008)։ «Top shelves»։ The Guardian։ London։ Վերցված է մայիսի 10, 2015։ «As you can see from this photomontage the El Ateneo has retained its former splendour, with high painted ceiling, original balconies and ornate carvings intact.» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինատներ: 34°35′46″ հվ. լ. 58°23′39″ ամ. ե. / 34.59611° հս․. լ. 58.39417° ավ. ե. / 34.59611; 58.39417