Edu VanHub

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Edu VanHub
ՏիպԿրթական նախագիծ
Հիմնադրված2019 թվական
ՀիմնադիրներԳևորգ Հարությունյան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, ՀՀ մարզեր
գործունեության որլորտՄարզերում մեդիագրագիտության բարձրացում և ուսուցում
Կայքeduvanhub.com

EduVanHub, կրթական նախագիծ[1], որի նպատակն է օգնել գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ու պատանիներին (հատկապես սոցիալապես անապահով) ձեռք բերել որոշակի մեդիագիտելիքներ՝ կառուցելով նրանց համար անհրաժեշտ ներառական և ինովատիվ միջավայր[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի գաղափարն առաջացել է դեռ 2015 թվականին, երբ ծրագրի հիմնադիր Գևորգ Հարությունյանը շրջիկ թատրոնի մաս կազմելով շրջել է Հայաստանյան գյուղերով[4]։ 2018 թվականին Garage Erasmus Foundation-ի Հայաստանյան ներկայացուցչի՝ garagErasmus4yerevan հասարակական կազմակերպության հիմնադրումով հնարավորություն է առաջացել նախագիծը ստեղծման համար[5]։ Edu VanHub-ը կազմակերպության “Van” տեսակի մեքենայով[6] և մեդիաթրեյներների թիմով գնում է գյուղական համայնքներ և իրականացնում մեդիակրթական վորքշոփեր բաղկացած տեսական և գործնական փուլերից[7][8]։ Ծրագիրը դարձել է առաջին շարժական կրթարանը ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում, այն եղել է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում[9][10][11]։ Իրականացվել է ծրագրի 3 փուլ՝ Պիլոտային, Միջազգային և Ինտենսիվ։ Ընդհանուր առմամբ կրթարանը անցել է ավելի քան 18,000 կմ[12][13]։

2019 թվականին իրականացվել է առաջին Պիլոտային նախագիծը Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերի տարբեր գյուղական համայնքներում[14]։ 2019 Նույն թվականի աշնանը մեկնակրկել է ծրագրի Միջազգային փուլը, որի ընթացքում կազմակերպիչներնը վորքշոփեր և պրոմո ակցիաներ են կազմակերպել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում[15]։ 2020 թվականին ծրագրի Ինտենսիվ նախագիծը այցեր է կազմակերպել Լոռու, Տավուշի և Վայոց ձորի համայնքներում[16]։

Նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասնակիցների ծանոթացումը մեդիա և թվային գիտելիքներին
  • Մասնակիցների ծանոթացումը բլոգ վարելու և սոցիալական ցանցերից գրագետ օգտվելու գիտելիքներին և հմտություններին
  • Մասնակիցների ծանոթացումը Erasmus + ծրագրին
  • Մեդիատեղեկատվության տրամադրում Erasmus+ -ի տրված հնարավորությունների մասին
  • Օնլայն հարթակի ստեղծում (կայքի) և սոցիալական ցանցերի ակտիվ կիրառում, որտեղ մասնակիցները կարող են տեղադրել իրենց կատարած մեդիա առաջադրանքները, ստանալ ինֆորմացիա տարատեսակ հնարավորությունների մասին, լսել կրթական խորհուրդներ մեդիա մասնագետներից
  • Մենթորշիփ մասնակիցների համար կապված տարբեր կրթական և մշակութային հնարավորությունների հետ
  • Հնարավորությունների տրամադրում մասնակիցներին տարատեսակ սոցիալական, բիզնես և կրթական ինովատիվ գաղափարների առաջխաղացման համար

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցկացվել են մեդիագրագիտության, բլոգինգի և սոցիլական ցանցերի դասընթացներ Հայաստանի սահմանամերձ համայնքներում բնակվող երիտասարդների համար[17]։ Ծրագրի շահառուներն են 15- 17 տարեկան պատանիները։ Յուրաքանչյուր այցի ժամանակ անցկացվում է երկուական դասընթաց, յուրաքանչյուրի տևողությունը՝ 2-3 ժամ, անցկացվում են տարատեսակ ինտերակտիվ խաղեր և պրակտիկ գործողություններ։ Ծրագրի վերջում մասնակիցները ստանում են միջազգային հավաստագրեր[18]։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սոցիալական ցանցեր
  • բլոգգինգ (վլոգգինգ)
  • թվային մեդիա՝ ինչպես օգտվել համացանցի կրթական աղբյուրներից
  • թվային ռեզյումեի կազմում
  • ֆոտո եև վիդեո նկարահանում և տեղադրում սոցցանցերում,
  • թվային լրագրություն
  • մեդիա անվտանգություն

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունենալ մեդիագիտելիքներ և կրթական մոտիվացիա ստացած պատանիներ և երիտասարդներ
  • Մեդիայի շնորհիվ երիտասարդներին մղել նորարարությունների
  • Մեդիայի միջոցով ներառվել աշխարհի կրթական և այլ գործընթացներին
  • 3 փուլերի ընթացքում նկարահանվել են ծրագրի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր,որոնք ներկայացվել են տեղական և եվրոպական ցուցադրությունների։
  • Մասնակից-երիտասարդների կողմից ստեղված մեդիա նախաձեռնություններ և նյութեր web կայքի միջոցով հնարավորություն օգտվել հայաստանյան և միջազգային կրթական ռեսուրսներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EduVanHub – EduVanHub-Media Education». Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  2. «ESAA Digital magazine, the best projects of ESAA».
  3. «Article of ESAA of Edu VanHub intensive phase».
  4. «Interview of garagErasmus foundation with Gev Harutyunyan about Edu VanHub».
  5. «Article of ESAA of Edu VanHub international phase».
  6. «Обучающий хаб на колесах»: новый метод армянских преподавателей».
  7. «Կրթությունն անիվների վրա».
  8. «Հայաստանում առաջին շարժական կրթարան «Edu VanHub»-ը հյուրընկալվել է Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզերում».
  9. «Медіаосвіта на колесах: як вірмени навчали українських школярів |» (ուկրաիներեն). 2019 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  10. «EduVanHub at Zartucich».
  11. «Հայկական շարժական կրթարան. Հայաստանի և Ուկրաինայի մարզերի պատանիները մեդիագիտելիքներ են ստացել».
  12. «Armenian Publick TV news program interview».
  13. «Armenpress news/media channel».
  14. «"Edu VanHub" նախագիծը Աշոցքում. մեդիակրթություն բարձր դասարանների աշակերտների համար». ashotsq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  15. «erit.am interview». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  16. «erit.am media channel article». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  17. «Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHub».
  18. «Aravot newspaper article».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]