Jump to content

Echoing Green

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Echoing Green
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1987
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կայքechoinggreen.org

Echoing Green, միջազգային ոչ առևտրային կազմակերպություն, որն իր նպատակն է հայտարարել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը։ Այն զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ձեռնարկատերերին կրթաթոշակներ և ռազմավարական աջակցություն տրամադրելով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1987 թվականին, մասնավոր բաժնեմասային General Atlantic ընկերության կողմից[1]` վենչուրային կապիտալի մոդելի օգնությամբ սոցիալական ազդեցության ընդլայնման նպատակով։

Հիմնադրման պահից Echoing Green-ը միջոցներ է ներդրել ավելի քան 600 սոցիալական ձեռնարկատիրություններում, որոնք գործում են աշխարհի 60 երկրներում` ներդնելով ընդհանուր առմամբ 36 միլիոն ամերիկյան դոլար նոր, սոցիալական ուղղվածություն ունեցող կազմակերպություններում ու նախագծերում[2]։

Echoing Green-ն տրամադրում է երեք տեսակի կրթաթոշակներ. Global Fellowship, Black Male Achievement Fellowship և Climate Fellowship[3]: Global Fellowship-ըն աջակցում է այն սոցիալական ձեռնարկատերերին, որոնց գործունեությունը կապված է հասարակական խնդիրների այնպիսի լուծումների որոնման հետ, որոնք օգտակար կլինեն իրենց երկրներում։ Black Male Achievement Fellowship-ն ստեղծվել է Open Society Foundation-ի հետ համագործակցությամբ, 2012 թվականին, աջակցում է այն գործարարներին, որոնք գործ ունեն ԱՄՆ-ում աշխատող սևամորթ տղամարդկանց ու դեռահասների խնդիրների հետ։ Climate Fellowship-ն ստեղծվել է ZOOM Foundation-ի հետ համագործակցության արդյունքում, 2013 թվականին, այն աջակցում է կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ աշխատող անհատներին ու կազմակերպություններին։

Echoing Green-ի օգնությամբ գործարկված կազմակերպություններից են Teach For America-ն, City Year-ը, College Summit-ը, Citizen Schools-ը, One Acre Fund-ը, SKS Microfinance-ը և այլն[4]։

Կազմակերպությունը թողարկել է Work on Purpose ծրագիրը, որը պատրաստում է ուսանողներին սոցիալական ձեռնարկատիրական ուղղվածության ապագա աշխատանքին։ Պարապունքներն անցկացվում են քոլեջներում, համալսարաններում և ոչ առևտրային կազմակերպություններում։

Ղեկավար կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չերիլ Դորսի, Echoing Green կազմակերպության տնօրենը։ Նա այս կազմակերպությունից կրթաթոշակ է ստացել 1992 թվականին՝ մանկական մահացությունը Բոստոնում բջջային սարքերի միջոցով կանխելու իր ծրագրի համար։ 2002 թվականին Դորսին դարձել է Echoing Green-ի ղեկավարն ու այն ամբողջովին ոչ առևտրային կազմակերպություն դարձրել[5]։
  • Լարա Գալինսկի, ընկերության ավագ փոխնախագահ։ Գալինսին սոցիալական ձեռնարկատիրության մասին երկու` Be Bold: Create a Career with Impact և Work on Purpose գրքերի հեղինակն է, իսկ վերջերս սկսել է աշխատել Work on Purpose ծրագրի հետ[6]։

Տնօրենների խորհրդի կազմում, ի թիվս այլոց, General Atlantic-ի տնօրեն Դեյվիդ Հոջսոնն է և Society for Science & The Public-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն և Science News-ի հրատարակիչ Մայա Աջմերան[7]։

Գործունեության ցուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010-2011 թվականների տվյալների` Echoing Green-ն ունեցել է ավելի քան 5 միլիոն ամերիկյան դոլար` կատարելով 1 միլիոն դոլարի ներդրում[8]։

2019 թվականի ընթացքում կազմակերպությունը կատարել է $2.7 միլիոն ներդրում` աշխարհում 71 սոցիալական ձեռնարկատիրություններում[9]։

Որոշ կրթաթոշակառուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուենդի Կոպ (1991 թվականի կրթաթոշակառու), ազգային կրթական Teach For America կորպուսի հիմնադիր[10]։
  • Մայքլ Բրաուն և Ալան Հավեզ (1991 թվականի կրթաթոշակառուներ), ազգային City Year կազմակերպության համահիմնադիրներ։ Կազմակերպությունն օգնում է աղքատ ընտանիքների երեխաներին արժանապատիվ կրթություն ստանալ` տրամադրելով սոցիալական, կրթական և հոգեբանական աջակցություն[11]։
  • Վիկրամ Ակուլա (1998 թվականի կրթաթոշակառու), SKS Microfinance-ի հիմնադիր, որի նպատակն է նվազեցնել աղքատությունը Հնդկաստանում։
  • Ֆելիքս Լլոյդ (2007 թվականի կրթաթոշակառու), ոչ կոմերցիոն սոցիալական Skill-Life, Inc. կազմակերպության հիմնադիր, որի առաքելությունն է առցանց խաղերի միջոցով Ամերիկայում երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացումը[12]։
  • Քենեդի Օդեդե և Ջեսիկա Պոզներ (2010 թվականի կրթաթոշակառուներ), Shining Hope for Communities-ի համահիմնադիրները, որի առաքելությունն է պայքարել ծայրահեղ աղքատության և գենդերային անհավասարության դեմ։
  • Թոմ Օսբորդ (2014 թվականի կրթաթոշակառու` Climate Fellowship ծրագրով), Greenchar-ի հիմնադիրը, որն զբաղվում է ածուխի և խոհանոցային սալիկների վաճառքով` Քենիայում անտառահատումները նվազեցնելու համար[13]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Be Bold: Create a Career with Impact, գիրքը, որը գրվել է Լարա Գալինսկու և Չերիլ Դորսիի համահեղինակությամբ, 2007 թվականին։ Գիրքը կոչված է ոգեշնչել երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերին։
  • Work on Purpose, Լորա Գալինսկու և Քելլի Նյուքսոլի գիրքը, որը պատմում է հինգ տարբեր սոցիալական ձեռնարկատերերի, նրանց պայքարի ու հաջողությունների մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Echoing Green» (անգլերեն). General Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  2. «About Us» (անգլերեն). Echoing Green. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  3. «PRESS RELEASE: Echoing Green Announces The Next Generation Of Social Entrepreneurs With Its 2014 Class Of Global, Climate And Black Male Achievement Fellows» (անգլերեն). Pershing Square Foundation. 26 июня 2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Echoing Green» (անգլերեն). Newman's Own Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  5. Avital Medoff (22 октября 2009). «Cheryl Dorsey: Echoing Green President Promotes Social Change» (անգլերեն). U.S. News & World Report. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  6. Nell Edgington (6 июля 2011). «Building the Social Entrepreneurship Movement: An Interview with Lara Galinsky» (անգլերեն). Social Velocity. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  7. «Board of Directors» (անգլերեն). Echoing Green. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  8. Allen Grossman, Sarah Allpeby, Caitlin Reimers (2013 թ․ հունիսի 13). «Venture P hilanthropy: Its Evolution and Its Future» (PDF) (անգլերեն). Harvard Business School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Annual report
  10. «Wendy Kopp Biography» (անգլերեն). Achievement.org. 11 ноября 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  11. Alice Korngold (15 июля 2009). «ECHOING GREEN: LEVERAGING SKILLS BASED BUSINESS VOLUNTEERS FOR SOCIAL ENTERPRISES» (անգլերեն). Fastcompany.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  12. Cheryl Dorsey. — Essay«TRENDS IN SEED-STAGE SOCIAL ENTREPRENEURSHIP THE IMPORTANCE OF INVESTING IN EMERGING SOCIAL ENTREPRENEURSHIP» (անգլերեն). The Aspeninstitute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  13. Michelle Burwell (7 августа 2014). «Tom Osborn, inventor of 'green' charcoal, proves you're never too young to innovate» (անգլերեն). Christian Science Monitor. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.