EA Sports
Բնագավառ | տեսախաղերի արդյունաբերություն ![]() | |
---|---|---|
Ստեղծում | 1991 ![]() | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ ![]() | |
Վերադաս կազմակերպություն | Electronic Arts ![]() | |
Գլխամասի վայր | Բերնաբի ![]() | |
Պաշտոնական կայք | www.easports.com ![]() |
EA Sports, Electronic Arts-ի մասնաճյուղ, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակմամբ։ Ի սկզբանե հանդիսանալով Electronic Arts-ի մարքեթինգային հնարք՝ նրանք նմանակում էին իրական սպորտային հեռուստաալիքներին՝ իրենց անվանելով «EA Sports Network» (EASN) և խաղերում օգտագործելով իրական մեկնաբանների, օրինակ՝ Ջոն Մեդդենի, պատկերները և արտահայտությունները: Սակայն շուտով այն վերածվել է առանձին բրենդի, որը թողարկել է խաղային շարքեր, ինչպիսիք են EA Sports FC, PGA Tour, NHL, NBA Live և Madden NFL։
Այս բրենդի ներքո ներկայացված խաղերի մեծ մասը ստեղծում է EA Vancouver-ը՝ Բրիտանական Կոլումբիայի Բըրնաբի քաղաքում գտնվող Electronic Arts ստուդիան, ինչպես նաև EA Orlando-ն (նախկինում՝ Tiburon Studios)՝ Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում: EA Sports-ի հիմնական մրցակիցը 2K Sports-ն է։ Հատկանշական է, որ մինչև 2018 թվականը երկու ընկերություններն էլ մրցակցում էին NBA(Բասկետբոլ) խաղերի շուկայում, որտեղ 2K-ն թողարկում էր NBA 2K շարքը։ Konami-ն EA Sports-ի մրցակիցն է ֆուտբոլային խաղերի ասոցացիայում ՝ իր սեփական eFootball շարքով։
Բրենդի ստեղծումից մի քանի տարի անց բոլոր EA Sports խաղերը սկսվում էին հինգ վայրկյան տևողությամբ տեսանյութով, որը ներկայացնում էր բրենդը՝ Էնդրյու Էնթոնիի ձայնով, որը հնչեցնում էր կարգախոսը՝ «It’s in the game» («Այն խաղի մեջ է»): Այս կարգախոսը նշանակում էր, որ EA Sports-ի խաղերը հնարավորինս իրական կերպով մոդելավորում են սպորտի ամբողջական տարրերը[1]։ Էնթոնին երբևէ չի վարձատրվել իր մասնակցության համար և դա արել է պարզապես ընկերոջ խնդրանքով[2]։
Ի տարբերություն որոշ այլ սպորտային խաղերի ընկերությունների, EA Sports-ը չունի հատուկ կապ որևէ հարթակի հետ, ինչը նշանակում է, որ նրա բոլոր խաղերը թողարկվում են ամենավաճառվող ակտիվ հարթակների համար, երբեմն՝ նույնիսկ այն բանից հետո, երբ մյուս ընկերությունների մեծ մասը դադարում է աջակցել դրանց։ Օրինակ, FIFA 98, Madden NFL 98, NBA Live 98 և NHL 98 խաղերը թողարկվել են Sega Genesis-ի և Super NES-ի համար 1997 թվականին։ Madden NFL 2005 և FIFA 2005 խաղերը թողարկվել են PlayStation-ի համար 2004 թվականին (FIFA 2005 և Madden NFL 2005-ը նաև PlayStation-ի համար թողարկված վերջին երկու խաղերն էին), իսկ NCAA Football 08-ը թողարկվել է Xbox-ի համար 2007 թվականին։ Madden NFL 08-ը նույնպես թողարկվել է Xbox-ի և GameCube-ի համար 2007 թվականին և դարձել GameCube-ի համար թողարկված վերջին խաղը, իսկ Madden NFL 09-ը՝ վերջինը Xbox-ի համար։ Բացի այդ, NASCAR Thunder 2003 և NASCAR Thunder 2004 խաղերը թողարկվել են ոչ միայն PlayStation 2-ի, այլև սկզբնական PlayStation-ի համար։
EA Sports-ի բրենդը դարձել է նաև հովանավոր՝ 2009–10 մրցաշրջանից սկսած աջակցելով Անգլիայի Ֆուտբոլի 2-րդ Լիգայի Swindon Town F.C. ակումբին, ինչպես նաև՝ Իռլանդիայի Հանրապետությունում EA Sports Cup մրցաշարին։
2021 թվականի հուլիսին հաքերները, որոնք Electronic Arts ընկերության վրա հարձակվել էին 2021 թվականի հունիսին, հրապարակեցին գողացված տվյալների ամբողջ բազան՝ չկարողանալով վաճառել գողացված ֆայլերը երրորդ կողմի գնորդին[3]։
2023–24 մրցաշրջանի մեկնարկից առաջ EA Sports-ը պայմանագիր կնքեց Իսպանիայի ֆուտբոլի լիգայի ասոցիացիայի՝« Liga Nacional de Fútbol Profesional»-ի հետ՝ հովանավորելու առաջին և երկրորդ դիվիզիոնների մրցաշարերը՝ «LaLiga EA Sports» և «LaLiga Hypermotion» անվանումներով։ Պայմանագրի արժեքը կազմում է տարեկան 30 միլիոն եվրո, և այն նախատեսված է հինգ մրցաշրջանների համար[4]։
2023 թվականի հունիսին EA-ն հայտարարեց ընկերության վերակառուցման մասին՝ EA Entertainment-ը և EA Sports-ը դարձնելով բիզնեսի երկու առանձին մասնաճյուղեր: EA Sports-ի բաժնի նախագահ նշանակվեց Քեմ Ուեբերը[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացառիկ Պայմանագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին EA-ն գնել է NASCAR-ի լիցենզիան վեց տարի ժամկետով, ինչը վերջ դրեց «Papyrus»-ի և «Infogrames»-ի մրցակցությանը: NASCAR-ի լիցենզիան ավարտվեց 2009 թվականին, և այն սկսեց պատկանել Polyphony Digital-ին՝ Gran Turismo շարքի համար, սկսած Gran Turismo 5-ից, ինչպես նաև «Eutechnyx»-ին՝ NASCAR The Game շարքի համար 2011-2015 թվականներին։
2004 թվականի դեկտեմբերի 13-ին EA Sports-ը ստորագրեց 5 տարվա բացառիկ պայմանագիր Ֆուտբոլի ազգային լիգա (NFL) հետ[6][7][8]։ 2008 թվականի փետրվարի 12-ին EA Sports-ը հայտարարեց իր բացառիկ պայմանագրի երկարաձգման մասին՝ մինչև 2012 թվականի NFL մրցաշրջանը[9]։
NFL-ի պայմանագրի կնքումից մեկ ամիս անց՝ 2005 թվականի հունվարի 11-ին EA Sports-ը ստորագրեց 4 տարվա բացառիկ պայմանագիր Arena Football League (AFL)-ի հետ[10]։
2005 թվականի ապրիլի 11-ին Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիան(NCAA) և EA Sports-ը ստորագրեցին պայմանագիր, ըստ որի EA Sports-ը ստացավ ուսանողական խաղեր կազմակերպելու բացառիկ իրավունք 6 տարով[11]։
2005 թվականին EA-ն կորցրեց Բեյսբոլի գլխավոր լիգա (MLB) խաղերի իրավունքները 2K Sports-ին, ինչը վերջ դրեց EA-ի MVP շարքին։ Այնուամենայնիվ, EA-ն ստեղծեց NCAA Baseball խաղը 2006 և 2007 թվականներին՝ MLB լիցենզիան կորցնելուց հետո։
2005 թվականին EA Sports-ը և ESPN-ը ստորագրեցին խոշոր 15 տարվա պայմանագիր, համաձայն որի ESPN-ը պետք է Sega և 2K ընկերություններից ինտեգրվեր EA Sports-ի վիդեոխաղերում[12][13][14][15]։ EA-ի կողմից ESPN-ի լիցենզիայի կիրառությունը աստիճանաբար ավելացավ համաձայնագրի վաղ փուլերում։ ESPN լիցենզիայի օգտագործումը ներառում էր ESPN Radio-ն և սպորտային նշանները խաղերում, ինչպիսիք են Madden NFL-ը, NBA Live-ը, Tiger Woods PGA Tour-ը և NCAA Baseball և Football-ը։ Ներկայումս «ESPN»-ի ինտեգրումը ներառում է նաև փոդքաստներ, տեքստային հոդվածներ (այդ թվում՝ այնպիսի բովանդակություն, որն ավելի վաղ հասանելի էր միայն «ESPN Insider» բաժանորդագրության միջոցով), ինչպես նաև «ESPN Motion » վիդեոներ (ներառյալ ծրագրեր, ինչպիսիք են «Pardon the Interruption»-ը)։
Դաշնային շրջանի գործը՝ O'Bannon ընդդեմ NCAA, որը վճռվել է 2014 թվականին, վերաբերում էր քոլեջի մարզիկների իրավունքներին՝ վերահսկելու իրենց պատկերները NCAA-ի սեփականություններից ստացվող արտադրանքներում: Գործը հատկապես կենտրոնացած էր EA-ի NCAA Basketball 09 խաղի վրա, երբ այն առաջին անգամ ներկայացվեց 2009 թվականին՝ ստիպելով EA-ին դադարեցնել NCAA Basketball շարքը նույն տարում: Դատական վճիռը կայացվել է քոլեջի մարզիկների օգտին, ինչը EA-ի խաղերի համար լիցենզավորման գործընթացը ավելի դժվարացրեց: Չնայած EA-ը շարունակում էր NCAA Football շարքը, NCAA-ն 2013 թվականին դադարեցրեց EA-ի հետ լիցենզավորման պայմանագիրը մի քանի պատճառներով, ներառյալ O'Bannon գործը, և մարզական խաղերի հետ լիցենզավորման վճարների հետ կապված խնդիրները[16][17]։
2012 թվականի հունիսի 4-ին EA-ը ստորագրեց «բազմամյա, բազմապրոդուկտ» համագործակցության համաձայնագիր Ultimate Fighting Championship-ի (UFC) հետ[18]։
2015 թվականին «Rory McIlroy PGA Tour» խաղի թողարկումից հետո EA Sports-ը հայտարարեց, որ ավարտում է իր PGA Tour-ի շարքը՝ 25 տարվա գործունեությունից հետո։ Նշված խաղը հանվեց վաճառքի հարթակներից 2018 թվականի մայիսին։ 2K Sports-ը հայտարարեց, որ ստանձնում է PGA Tour-ի լիցենզավորման պայմանագիրը՝ սկսած 2018 թվականին թողարկված «The Golf Club 2019 featuring PGA Tour» խաղով։
2020 թվականի մայիսին Ֆուտբոլի ազգային լիգան (NFL) և EA-ը հաստատեցին NFL խաղերի բացառիկ պայմանագրի երկարաձգումը մինչև 2025–2026 NFL մրցաշրջանը՝ հնարավոր մեկ տարվա լրացուցիչ երկարաձգման տարբերակով։ Նոր պայմանագիրը EA-ին թույլ է տալիս ստեղծել խաղեր բացի ավանդական NFL Madden շարքից, ներառյալ բջջային խաղեր[19]։
2021 թվականի փետրվարին EA-ը հայտարարեց, որ վերադառնում է ուսանողական խաղերին նոր EA College Football խաղի միջոցով, որը թողարկվելու է առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Նախատեսված է, որ խաղը չի օգտագործի խաղացողների պատկերները՝ շրջանցելով NCAA-ի հետ կապված հարցերը։ Փոխարենը, EA-ը կլիցենզիավորի ուսանողական ֆուտբոլի հետ կապված այլ բրենդային տարրերը, ինչպիսիք են թիմերի անունները, համազգեստները և մարզադաշտերը, քանի որ հայտարարության պահին NCAA-ն դեռ չէր հաստատել խաղացողների պատկերների օգտագործման համար համապատասխան վճարման կանոնները[16]։ Եթե այդպիսի կանոններ հաստատվեն խաղի թողարկումից առաջ, EA-ը կներառի նաև խաղացողների պատկերները։ Այնուամենայնիվ, Նոտր Դամի համալսարանը հայտարարեց, որ մինչև այդպիսի կանոնների հաստատումը հրաժարվում է մասնակցել EA-ի խաղին[20]։ Հայտարարության պահին EA-ը պնդեց, որ NCAA-ի այլ սպորտաձևերի հետ կապված պայմանագրեր չունի[16]։ Այդ նույն ամսին EA-ը ձեռք բերեց Codemasters ընկերությունը, որը հանդիսանում էր F1 շարքի մշակողը՝ վերականգնելով F1 շարքի հրատարակման իրավունքները։
EA acquired Metalhead Software in May 2021, the developers of the Super Mega Baseball series. EA stated that they are looking to taking the core aspects of that series to integrate with licensing from MLB to publish a licensed baseball game again in the future.[21]
2021 թվականի մայիսին EA-ը ձեռք բերեց Metalhead Software ընկերությունը, որը հանդիսանում էր Super Mega Baseball շարքի մշակողը։ EA-ը հայտարարեց, որ նպատակ ունի օգտագործել այդ շարքի հիմնական հատկանիշներ և MLB-ի լիցենզավորումը, որպեսզի ապագայում կրկին հրատարակի լիցենզավորված բեյսբոլի խաղ[21]։
EA-ը գործարքներ է ունեցել ՖԻՖԱ-ի հետ՝ օգտագործելու «FIFA» անունն ու բրենդավորումը իր EA FIFA շարքի համար, ինչպես նաև առանձին ավելի քան 300 գործարքներ լիգաների և թիմերի հետ՝ նրանց անունների, լոգոների և խաղացողների պատկերների օգտագործման համար։ 2021 թվականի հոկտեմբերին Նյու Յորք Թայմսը հայտնեց, որ ՖԻՖԱ-ն նախորդ երկու տարիների ընթացքում սկսել էր բանակցություններ EA-ի հետ՝ բացառիկ պայմանագրի նորացման շուրջ, սակայն մի շարք դժվարություններ առաջացան։ ՖԻՖԱ-ն պահանջել էր բարձրացնել բացառիկ լիցենզիայի վճարը մինչև 1 մլրդ․ դոլլար՝ յուրաքանչյուր չորս տարվա ընթացքում (Ֆուտբոլի աշխարհի գավաթների միջև), և սահմանափակել բացառիկության շրջանակը միայն ֆուտբոլի սիմուլյացիոն խաղերով։ Մինչդեռ EA-ը ցանկանում էր ընդլայնել բրենդավորումը՝ ներառելով նոր վիդեոխաղային նախաձեռնություններ, ինչպիսիք են «esports» մրցումները, ինչը ՖԻՖԱ-ն ցանկանում էր կամ պահպանել իրենց համար, կամ լիցենզավորել այլ բրենդների համար, որպեսզի ավելացներ իրենց եկամուտները[22]։ ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել այս զեկույցի վերաբերյալ՝ նշելով, որ EA-ի հետ բանակցություններում փակուղի է ստեղծվել։ ՖԻՖԱ-ի դիրքորոշումն այն էր, որ իր պարտավորությունն է աջակցել իր 211 անդամ ասոցիացիաներին՝ լիովին օգտագործելով վերջին տարիներին ի հայտ եկած հնարավորությունները։ Այս ռազմավարության շրջանակներում ՖԻՖԱ-ն պարտավորվել է շարունակել կազմակերպել «eSports» մրցումներ։ ՖԻՖԱ-ն նշել է, որ ցանկացած լիցենզիայի պայմանագիր պետք է ներառի մի քանի կողմեր՝ իրավունքների կառավարման և օգտագործման համար[23]։ EA-ը նշել է, որ «FIFA» անունը թողնելու դեպքում դա քիչ ազդեցություն կունենա խաղացողների փորձի վրա, քանի որ լիգաների և թիմերի լիցենզիաները կմնան անփոփոխ։ EA-ը գրանցեց EA Sports FC ապրանքանիշը որպես շարքերի նոր անվանում։ «FIFA» անվանմամբ վերջին խաղը թողարկվել է 2022 թվականին՝ FIFA 23[24]։
2022 թվականի մարտի 2-ին EA-ը, ՖԻՖԱ-ի, NHL-ի, IIHF-ի և F1-ի հետ համատեղ, հայտարարեցին, որ հեռացնում են Ռուսաստանի և Բելառուսի թիմերին առնչվող անուններնի ու լոգոների լիցենզավորման իրավունքները FIFA 22 և NHL 22 խաղերից։ Որոշումը կայացվեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետ կապված վերջին իրադարձությունների պատճառով։ Այս փոփոխությունները նաև ազդեցություն ունեցան F1 22 խաղի մշակման վրա․ «Haas F1 Team»-ի Նիկիտա Մազեպինի փոխարեն ներկայացվեց Քևին Մագնուսենը, Ռուսաստանի Մեծ Գավաթը հեռացվեց մրցաշարային ցուցակից, իսկ Մազեպինի հովանավոր «Uralkali»-ի լոգոները հանվեցին[25]։
Համակարգչային խաղեր(PC)
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 խաղային տարում և 2006-ից 2008 թվականներին, EA-ը Windows-ի համար հրապարակեց EA Sports խաղերի հավաքածուներ՝ EA Sports Collection: Օրինակ, 2006 թվականի շարքը կրում էր «EA Sports 06 Collection» անունը[26][27][28][29]։
2009 թվականի հունիսին EA Sports-ը հայտարարեց, որ 2010-ից սկսած Madden NFL, NCAA Football, NASCAR, NHL, NBA Live և Tiger Woods PGA Tour խաղերը չեն թողարկվի համակարգիչների համար[30]։
Այդ ժամանակվա EA Sports-ի ղեկավար Պիտեր Մուրը, նշում էր, որ որոշման պատճառներն էին սեփականության իրավունքի խախտման խնդիրը և այն փաստը, որ PC-ն որպես վավերացված, լիցենզավորված և սիմուլյացիոն սպորտային խաղերի հարթակ վերջին երեք տարիների ընթացքում էականորեն անկում է ապրել, քանի որ հաջորդ սերնդի կոնսոլները ներգրավել են միլիոնավոր սպառողներ[31]։
Այնուամենայնիվ, «FIFA» շարքը շարունակեց թողարկվել PC-ի համար։ Իսկ 2008 թվականից հետո առաջին անգամ Madden NFL 19-ը թողարկվեց PC-ի համար։ EA-ի կողմից Codemasters-ի ձեռք բերումից հետո F1 շարքը նույնպես սկսեց հրապարակվել EA-ի կողմից PC-ի համար։
PlayStation Home
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի ապրիլի 23-ին EA Sports-ը թողարկեց երկար սպասված «EA Sports Complex» առցանց տարածքը՝ PlayStation Home-ը PlayStation 3-ի համար՝ հասանելի դարձնելով այն եվրոպական և հյուսիսամերիկյան տարբերակներում[32]։ Այն մշակել է «Heavy Water» ընկերությունը։ Complex-ում օգտատերերը կարող էին խաղալ մի շարք մինի-խաղեր, ինչպիսիք են պոկերը, կարտինգը և գոլֆը, իսկ տարածքը ներառում էր նաև վիրտուալ EA խանութ։ Տարածքում ներկայացված էին նաև գովազդներ EA Sports-ի առաջիկա խաղերի համար։ Complex-ում ընդգրկված յուրաքանչյուր մինի-խաղ ուներ պարգևներ։
Սկզբում Complex-ը ուներ ընդամենը երկու սենյակ՝ EA Sports Complex և EA Sports Complex Upstairs։ EA Sports Complex սենյակը ներառում էր մրցարշավներ և գոլֆի համար նախատեսված տարածք, որը, սակայն, խաղարկման համար անհասանելի էր։ Upstairs սենյակը ուներ չորս պոկերի սեղան, որտեղ օգտատերերը կարող էին խաղալ ցանկացած պահին։ 2009 թվականի հունիսի 18-ի թարմացումով Complex-ի անունը փոխվեց՝ դառնալով EA Sports Racing Complex, իսկ Upstairs-ը վերանվանվեց EA Sports Complex Green Poker Room[33]։ Թարմացումը ոչ միայն փոխեց անունները, այլ նաև հեռացրեց գոլֆի տարածքը, ավելացրեց չորս լրացուցիչ մրցարշավներ և մեկ կարմիր պոկերի սեղան պոկերի սենյակում։
2009 թվականի հուլիսի 2-ի թարմացումով Complex-ին ավելացվեց գոլֆ և ևս մեկ պոկերի սենյակ՝ դարձնելով այն չորս սենյականոց։ Սենյակներն էին՝ EA Sports Racing Complex, EA Sports Golf Complex, EA Sports Complex Green Poker Room և EA Sports Complex Red Poker Room։
2009 թվականի հուլիսի 16-ին EA Sports-ը Complex-ի համար թողարկեց ևս մեկ սենյակ՝ դարձնելով այն հինգ սենյականոց։ Այս նոր սենյակը Fight Night Round 4 խաղի տարածքն էր, որը կոչվում էր Club Fight Night։ Այն ընդգրկում էր Club DJ մինի-խաղը, իսկ մոտ ապագայում նախատեսվում էր նաև ռոբոտ-բռնցքամարտ[34]։
2009 թվականի հուլիսի 30-ին EA Sports-ը ավելացրեց սև պոկերի սեղան EA Sports Complex Red Poker Room-ում՝ բարձր մակարդակի խաղացողների համար։ Շուտով նախատեսվում էր ստեղծել հատուկ սենյակ այս սեղանի համար՝ ինչպես Green Poker Room և Red Poker Room սենյակները։ Ավելացվեց նաև հինգերորդ կանաչ սեղան Green Poker Room-ում։ Թարմացումը ներառում էր նաև EA Sports Pro Shop-ի բացումը, որտեղ օգտատերերը կարող էին գնել ամբողջական բռնցքամարտի հանդերձանքներ և կահույք Fight Night Round 4-ից։ Pro Shop-ը գտնվում էր Racing Complex-ում։
2011 թվականի օգոստոսի 2-ին EA Sports-ը մեկնարկեց EA Sports Season Ticket բաժանորդային ծառայությունը։ Այն դադարեցվեց 2015 թվականին և փոխարինվեց EA Access ծառայությամբ[35]։
խաղերի շարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]EA Sports խաղերը սովորաբար տարբերակվում են տարվա թվով, քանի որ մեծ մասը թողարկվում է տարին մեկ անգամ։ Դրանից բացի, քանի որ EA Sports-ը հանդիսանում է պաշտոնական լիցենզիաների հիմնական գնորդը, հաճախ պատահում է, որ կարճ ժամանակահատվածում միևնույն սպորտի մի քանի խաղեր թողարկվեն, որոնք ունեն տարբեր լիցենզիաներ։ Օրինակ՝ FIFA: Road to World Cup 98-ը արագորեն հաջորդեց World Cup 98-ին, ինչը տեղի ունեցավ FIFA Soccer Manager 1997-ի թողարկումից հետո (քանզի EA-ը ստացել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության լիցենզիան 1998 թվականից սկսած՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ)։ Ուսանողական ֆուտբոլի և բասկետբոլի խաղերը թողարկվում են՝ հիմնված Madden NFL և NBA Live խաղերի վրա, համապատասխանաբար։
Խաղերի շարք | Սպորտաձև | Առաջին թողարկում | Վերջին թողարկում |
---|---|---|---|
Super Mega Baseball | Բեյսբոլ | Super Mega Baseball 4 (2023) | |
Madden NFL | Ամերիկյան Ֆուտբոլ | John Madden Football (1988) | Madden NFL 25 (2024) |
NHL | Հոկեյ | NHL Hockey (1991) | NHL 25 (2024) |
EA Sports FC | Ֆուտբոլ | EA Sports FC 24 (2023) | EA Sports FC 25 (2024) |
UFC | Ընդհանուր մենամարտեր | EA Sports UFC (2014) | EA Sports UFC 5 (2023) |
F1 | Ֆորմուլա 1 | Original: F1 2000 (2000) Codemasters: F1 2009 (2009) |
Original: F1 Career Challenge (2003) Codemasters: F1 24 (2024) |
PGA Tour | Գոլֆ | PGA Tour Golf (1990) | EA Sports PGA Tour (2023) |
WRC | Ավտոարշավ | EA Sports WRC (2023) | |
NCAA/College Football | Ամերիկյան Ֆուտբոլ (NCAA) | Bill Walsh College Football (1993) | College Football 25 (2024)[36] |
Նախկին խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղերի շարք | Սպորտաձև | Առաջին թողարկում | Վերջին թողարկում |
---|---|---|---|
FIFA | Ֆուտբոլ | FIFA International Soccer (1993) | FIFA 23 (2022) |
NBA Live | Բասկետբոլ | NBA Live 95 (1994) | NBA Live 19 (2018) |
Mutant League Football | Ամերիկյան Ֆուտբոլ | Mutant League Football (1993) | |
Mutant League Hockey | Հոկելյ | Mutant League Hockey (1994) | |
Mario Andretti Racing | Ավտոարշավ | Mario Andretti Racing (1994) | Andretti Racing (1996) |
Australian Rugby League | Ռեգբի | Australian Rugby League (1995) | |
Cricket | Կրիկետ | Cricket 96 (1996) | Cricket 07 (2006) |
Triple Play / MVP Baseball | Բեյսբոլ | Triple Play Baseball '96 (1995) | MVP Baseball 2005 (2005) |
NASCAR | Ավտոարշավ | NASCAR 98 (1997) | NASCAR 09 (2008) / NASCAR Kart Racing (2009) |
AFL | Ավստրիական Ֆուտբոլ | AFL 98 (1997) | AFL 99 (1998) |
FIFA Manager | Ֆուտբոլ (ղեկավարում) | FIFA Soccer Manager (1997) | FIFA Manager 14 (2013) |
NCAA Basketball | Բասկետբոլ (NCAA) | NCAA March Madness 98 (1998) | NCAA Basketball 10 (2009) |
Knockout Kings / Fight Night | Բռնցքամարտ | Knockout Kings (1998) | Fight Night Champion (2011) |
Superbike | Մոտոարշավ | Superbike World Championship (1999) | Superbike 2001 (2000) |
Supercars | Ավտոարշավ | V8 Challenge (2002) | |
SSX | Սնոուբորդ | SSX (2000) | SSX (2012) |
Rugby | Ռեգբի | Rugby (2000) | Rugby 08 (2007) |
NBA Street | Ստրիտբոլ | NBA Street (2001) | NBA Street Homecourt (2007) |
NFL Street | Ամերիկյան Ֆուտբոլ (փողոցային) | NFL Street (2004) | NFL Street 3 (2006) |
FIFA Street | Ֆուտբոլ (փողոցային) | FIFA Street (2005) | FIFA Street (2012) |
MVP: NCAA Baseball | Բեյսբոլ (NCAA) | MVP 06: NCAA Baseball (2006) | MVP 07: NCAA Baseball (2007) |
Arena Football | Ֆուտբոլ Արենա | Arena Football (2006) | Arena Football: Road to Glory (2007) |
EA Sports Active | Պարապմունք | EA Sports Active (2009) | EA Sports Active 2 (2010) |
Grand Slam Tennis | Թենիս | Grand Slam Tennis (2009) | Grand Slam Tennis 2 (2012) |
MMA | Ընդհանուր մենամարտեր | EA Sports MMA (2010) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The man behind the famous 'EA Sports...it's in the game' voice has been found by this lad». JOE.co.uk.
- ↑ EA Sports Andrew Anthony Talks Madden NFL 25 (Interview). GamerHubTV. 2014-02-01. Արխիվացված օրիգինալից 2021-12-12-ին – via www.youtube.com.
- ↑ «Hackers leak full EA data after failed extortion attempt». July 31, 2021. Արխիվացված է օրիգինալից October 19, 2022-ին. Վերցված է August 5, 2021-ին – via The Record.
- ↑ Jones, Rory (2 August 2022). «LaLiga signs €30m-a-year EA Sports naming rights deal covering all competitions». SportsPro. London.
- ↑ «Empowering our Creative Leaders to Drive Growth» (Press release) (անգլերեն). Redwood City: Electronic Arts. 2023-06-20. Վերցված է 2023-06-20-ին.
- ↑ Richtel, Matt (December 14, 2004). «Electronic Arts Gets an Exclusive N.F.L. Deal». The New York Times. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ Bangeman, Eric (December 13, 2004). «EA gets exclusive rights to the NFL». Ars Technica. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ Rovell, Darren (December 13, 2004). «All Madden, all the time». ESPN. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ «EA Extends NFL Exclusivity Until 2013». Wired. February 12, 2008. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ Fahey, Rob (January 11, 2005). «EA continues sports assault with exclusive AFL deal». Gamesindustry.biz. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ Jenkins, David (April 11, 2005). «Electronic Arts Signs Exclusive Deal With NCAA». Gamastura. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ «Electronic Arts and ESPN Sign 15-Year Deal to Sell Games». The New York Times. January 18, 2005. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ «Deal allows EA access to ESPN personalities». ESPN. January 18, 2005. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ «Electronic Arts inks deal with ESPN». NBC News. January 18, 2005. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ «ESPN, EA Sign Agreement For Sports Games» (Press release). The Walt Disney Company. Business Wire. January 18, 2005. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Ivan, Tom (February 2, 2021). «EA stock reaches all-time high after it announces new college football game». The Washington Post. Վերցված է February 2, 2021-ին.
- ↑ Bailey, Kat (February 5, 2021). «How EA Is Bringing Back College Football and Sidestepping the NCAA's Biggest Problems». Vice. Վերցված է February 5, 2021-ին.
- ↑ «UFC Signs Video Game Deal With EA Sports». MMAWeekly.com. June 5, 2012. Վերցված է June 8, 2021-ին.
- ↑ Sarkar, Samit (May 28, 2020). «EA maintains exclusive Madden NFL license in multiyear renewal». Polygon. Վերցված է May 28, 2020-ին.
- ↑ Murphy, Dan (February 22, 2021). «Notre Dame won't participate in new EA Sports college football game until NIL rules finalized». ESPN. Վերցված է February 25, 2021-ին.
- ↑ 21,0 21,1 Good, Owen (May 5, 2021). «EA Sports is getting back into baseball». Polygon. Վերցված է May 5, 2021-ին.
- ↑ Panja, Tariq (October 13, 2021). «EA Sports Is Planning for a FIFA Without FIFA». The New York Times. Վերցված է October 13, 2021-ին.
- ↑ Wales, Matt (October 15, 2021). «FIFA says football gaming "must involve more than one party controlling and exploiting all rights"». Eurogamer. Վերցված է October 15, 2021-ին.
- ↑ Nelson, Will (2 August 2022). «'FIFA 23' career mode to include real-world managers for the first time». NME. Վերցված է 4 December 2022-ին.
- ↑ Owen S. Good (March 2, 2022). «EA Sports removes Russian teams from NHL, FIFA video games». Polygon. Vox Media. Վերցված է March 2, 2022-ին.
- ↑ «The EA Sports Collection - PC». Amazon. ASIN B00021LTQG. Վերցված է April 21, 2020-ին.
- ↑ «EA Sports 06 Collection (Madden 06, NASCAR Sim Racing, NBA Live 06, NHL 06, Tiger 06) - PC». Amazon. ASIN B000HAR8XA. Վերցված է January 7, 2020-ին.
- ↑ «EA Sports 07 Collection (NBA Live, NHL, Madden, Tiger Woods PGA Tour, Nascar Sim Racing)». Amazon. ASIN B000WSG89M. Վերցված է January 9, 2020-ին.
- ↑ «EA Sports 08 Collection - PC». Amazon. ASIN B000B7PW6E. Վերցված է April 29, 2020-ին.
- ↑ Robinson, Andy (3 July 2008). «PC News: Peter Moore comes clean on EA SPORTS PC». Computer and Video Games. Future Publishing Limited. Արխիվացված է օրիգինալից July 4, 2008-ին. Վերցված է May 29, 2008-ին.
- ↑ Chalk, Andy (3 July 2008). «Peter Moore Talks EA Sports On PCs». The Escapist. Enthusiast Gaming LLC. Արխիվացված է օրիգինալից March 4, 2021-ին. Վերցված է December 22, 2018-ին.
- ↑ Locust Star (23 April 2009). «EA SPORTS Complex Now Live in PlayStation Home». PlayStation Blog. Sony Computer Entertainment. Արխիվացված օրիգինալից December 12, 2009-ին. Վերցված է 9 February 2019-ին.
- ↑ Locust Star (17 June 2009). «Coming to PlayStation Home: New SOCOM Space, Ghostbusters Apartment, EA SPORTS Complex Update + More!». PlayStation Blog. Sony Computer Entertainment. Արխիվացված օրիգինալից August 21, 2009-ին. Վերցված է 9 February 2019-ին.
- ↑ Locst Star (15 July 2009). «This Week in PlayStation Home: BUZZ! and Fight Night Space Launches, and More!». PlayStation Blog. Sony Computer Entertainment. Արխիվացված օրիգինալից September 20, 2009-ին. Վերցված է 9 February 2019-ին.
- ↑ «Origin Access». Origin.com. EA Access. Վերցված է August 12, 2018-ին.
- ↑ «EA Sports to release college football game in summer 2024». ESPN.com. November 22, 2022.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել EA Sports կատեգորիայում։ |