E-190-ի ավիավթար Իչունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
E-190-ի ավիավթար Իչունում
Embraer E-190
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականօգոստոսի 24, 2010
ԲնութագրումԴուրս է եկել թռիչքուղուց
ՊատճառՎատ եղանակ
ՎայրԻչուն, ,  Չինաստան
Թռիչքի վայրHarbin Taiping International Airport? և Հարբին
Վերջնական կետYichun Lindu Airport?
Զոհվածներ42
Վիրավորներ54
Aviation Safety Network ID20100824-0
Օդանավ
ՄոդելЕ-190
Ավիաընկերություն«Henan Airlines»
Կողային համարB-3130
Ուղևորներ91
Անձնակազմ5
Կենդանի մնացած54

E-190-ի ավիավթար Չինաստանում, Е-190 ինքնաթիռի ավիավթարը Իչուն (Հեյլունցզյան) քաղաքի մոտ, տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 22:10[1]։ Սա պատմության մեջ Embraer Е-190 ինքնաթիռի առաջին վթարն է[2]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Henan Airlines» ավիաընկերության Embraer E-190 ինքնաթիռը, Խարբին քաղաքի օդանավակայանից տեղական ժամանակով 20:45 (16:45՝ Մոսկվայի ժամանակով) թռչելով VD8387 երթուղով, վթարի է ենթարկվել Չինաստանի հյուսիս-արևելքում, Իչուն (Հեյլունցզյան) քաղաքի օդանավակայանում։ Գիշերային վայրէջքի (տեղական ժամանակով Ժամը 22:10-ին) ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, մասնատվել է և այրվել։ Տեսանելիությունը 300 մետրից ավել չի եղել[3]։

Փրկարարական գործողությունը և վթարի պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետի վայր շտապել են փրկարարներ։ Հայտնի է, որ փրկվել են 49 հոգի։ Բոլոր փրկվածները տեղափոխվել են հոսպիտալ։ Նրանցից երեքի դրությունը ծանր է եղել[4]։ Նախնական տվյալներով վթարի պատճառներից մեկը կարող էր լինել վատ եղանակը. օդաչուն թանձր մառախուղի պայմաններում չի տեսել թռիչքուղին[5]։

Արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարից անմիջապես հետո «Henan Airlines»-ը անորոշ ժամանակով չեղյալ է հայտարարել իր բոլոր չվերթերը։ Կատարվածի հետ կապված ավիաընկերության գործադիր տնօրենը զրկվել է պաշտոնից։ «Embraer» ընկերությունը իր ցավակցություններն է հայտնել «Henan Airlines»-ին, տուժվածներին և զոհվածների հարազատներին։

2010 թվականի օգոստոսի 25-ին առավել ծանր վնասվածքներ ստացած 15 անձինք բուժման նպատակով տեղափոխվել են մարզի մայրաքաղաք՝ Խարբին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лайнер с 91 пассажиром разбился в Китае
  2. «Accident description». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  3. Видимость в районе крушения самолета в КНР не превышала 300 метров// РИА Новости, 24 августа 2010
  4. С разбившегося в Китае лайнера выжили 49 человек // Vesti.kz, 24 августа 2010
  5. Причиной авиакатастрофы в Китае стали плохие погодные условия