Du riechst so gut (հայերեն՝ «Դու բուրում ես այնքա՜ն լավ»), գերմանականՌամշթայն խմբի երգն է իրենց առաջին Herzeleid ալբոմից։ Խմբի թվով առաջին սինգլն է, թողարկվել է 1995 թվականի օգոստոսի 24-ին Motor Music լեյբլի կողմից։ Այս սինգլը վերաթողարկվել է 1998 թվականին Du riechst so gut '98 անվանմամբ և նոր տեսահոլովակով։
Երգացանկ
#
Անվանում
Տևողություն
1.
«Du riechst so gut (Single version)» (Դու բուրում ես այնքա՜ն լավ)
4:50
2.
«Wollt ihr das Bett in Flammen sehen? (Album version)» (Դուք ուզո՞ւմ էք տեսնել անկողին կրակի մեջ?)
5:19
3.
«Du riechst so gut (Scal Remix by Project Pitchfork) »
Du riechst so gut '98 (հայերեն՝ «Դու բուրում ես այնքա՜ն լավ '98»), գերմանականՌամշթայն խմբի վեցերորդ սինգլն է։ 1995 թվականին թողարկված սինգլի վերաթողարկումն է։ Սկավառակը թողարկվել է 1998 թվականի ապրիլի 17-ին, խմբի երկրորդ՝ Sehnsucht ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց։ Երգի համար նկարահանվել է նաև նոր տեսահոլովակ։