Dr. Watson

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dr. Watson
Տեսակdebugger? և Microsoft Windows component?
Անվանված էբժիշկ Վաթսոն

Dr. Watson, Microsoft Windows օպերացիոն համակարգի ծրագրերի դեբագեր։ Այն սովորաբար կրում է drwatson.exe, drwtsn32.exe կամ dwwin.exe անունները, կախված օպերացիո համակարգի տարբերակից։ Ծրագիրը իր անունը ստացել է ի պատիվ Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի պատմության բժիշտ Ջոն Վաթսոնի, քանի որ ծրագրի նպատակը՝ սխալի ախտորոշումը և այն լուծելն է։ Սկզբնական շրջանում գործիքը կրել է «Sherlock»[1] անվանումը։ «Watson» բառը հետագայում սկսվել է օգտագործվել և դրա հետ մեկ տեղ սկսվել է օգտագործել սխալների հավաք և ուղղարկում օգտատիրոջը[2]։

Զեկույց սխալների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Dr. Watson-ի կողմից հավաքված տեղեկությունը՝ իրենից ներկայացնում էր տեխնիկանան տեղեկություն, որը պետք է ծրագրային ապահովման մասնագետներին, որպեսզի անալիզի ներկայացնի սխալը։ Drwtsn32.log տեքստային ֆայլը ստեղծվում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում սխալ, և այն հնարավոր է ուղղարկել ծրագրային ապահովման մասնագետներին լուծում ստանալու համար։ Ինչպես նաև հնարավոր է ստեղծվի ֆայլ-մինիդամպ՝ բինարային ֆայլ, որը հնարավոր է բացել և ենթարկել անալիզի ծրագրի միջոցով։ Dr. Watson կարող է որոշել սխալի ճշգրիտ տեղը, եթե կա անհրաժեշտություն սիմվոլային ֆայլի (symbol files) և կարող է կարգավորել ճանապարհը այդ ֆայլերին հասնելու համար։

Այն ժամանակ, երբ Windows-ում հայտնվում է կրիտիկական սխալ, համակարգը որոնում է կատարում ծրագրային սխալի մշակչում (error handler)։ Ծրագրային սխալի մշակիչը, հասարակ գրանցված ֆունկցիա է, որը աշխատում է այն ժամանակ երբ առաջանում է խնդիր։ Կա հնարավորություն օգտագործել «Dr. Watcon»-ը օպերացիոն համակարգի ներքին դեբագերի հետ[3]։

Windows Vista տարբերակի հետ միասին ծրագրի անվանումը դարձավ «Problem Reports and Solutions»[4]։

Նմանատիպ ծրագրեր Windows-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Google Breakpad-ը[5], համարվում է բազմապլատֆորմային գրադարան բաց ներքին կոդով, որը նախատեսված է սխալի մասին զեկույց ուղղարկելու համար։ Այն օգտագործում է հայտնի Firefox բրաուզերի զեկուցային համակարգը։

CrashRpt գրադարանը[6], նույնպես նախատեսված է սխալների մասին զեկույցների հավաքման և ուղղարկման համար։ Այն համարվում է բաց գրադարան, սակայն ի տարբերություն Breakpad-ի այն նախատեսված է միայն Windwos-ի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What was Dr. Watson's original name?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Why is Windows Error Reporting nicknamed "Dr. Watson"?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 21-ին.
  3. Rick Grehan (October 1994). «Watcom C/C++ Gets a New Face». BYTE. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Windows Vista Help: What happened to Dr. Watson?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Breakpad». Google. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 11 августа 2009-ին.
  6. «CrashRpt». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]