«Don’t Tell Me» (հայ․՝ Մի ասա ինձ), ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը։ Թողարկվել է որպես երգչուհու Music ութերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ 2000 թվականի նոյեմբերի 21-ին Maverick Records լեյբլում[1][2]։ Վաճառվել է սինգլի շուրջ 4,5 մլն օրինակ։ 2005 թվականի երգն ընդգրկվել էBlender ամսագրի կազմած «The 500 Greatest Songs Since You Were Born» ցանկի 285-րդ հորիզոնականում։ «Don’t Tell Me» երգն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը ամերիկյան հիթ-շքերթներում[3] և մնացել լավագույն տասնյակում ութ շաբաթ։ Սինգլը հաջողություն է ունեցել ռադիոյում երեք ամիսների ընթացքում, ինչպես նաև այն երկար ժամանակ ընդգրկվել է ակումբային հիթ-շքերթում։ 2001 թվականի մարտին սինգլն ստացել է ոսկե հավաստագիր[4][5]։ Այն հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում, զբաղեցրել առաջին հորիզոնականը Կանադայում[6][7], Նոր Զելանդիայում, Իռլանդիայում և Հարավային Աֆրիկայում՝ վերջին երկու երկրներում առաջին հորիզոնականում մնալով երեք շաբաթ։ Մեծ Բրիտանիայում այն հասել է չորրորդ հորիզոնականին։ Այնտեղ վաճառվել է 185 000 պատճեն[8]։
«Don’t Tell Me» երգի տեսահոլովակի մտահղացումը պատկանում է Ժան Բատիստ Մոնդինոյին, որն արդեն աշխատել էր Մադոննայի «Open Your Heart», «Justify My Love», «Human Nature» և «Love Don’t Live Here Anymore» երգերի տեսահոլովակների վրա, իսկ խորեոգրաֆիայով զբաղվել է Ջեյմի Քինգը[9][10]։ Տեսահոլովակը նկարահանվել է 2000 թվականի հոկտեմբերին։ Տասներորդ ամենմյա Music Video Production Association Awards մրցանակաբաշխությունում, որը կայացել է 2001 թվականի մայիսի 16-ին, տեսահոլովակն արժանացել է մրցանակների երկու անվանակարգերում՝ Տարվա տեսահոլովակ և Լավագույն ռեժիսուրա կին կատարողի համար[11]։ Այն ներկայացվել է նաև «Գրեմմի» մրցանակի որպես Լավագույն երաժշտական հոլովակ և MTV Video Music Award մրցանակի որպես Կնոջ լավագույն տեսահոլովակ և Լավագույն կինեմատոգրաֆիա[12][13]։ 2009 թվականին տեսահոլովակն ընդգրկվել է Մադոննայի Celebration: The Video Collection հավաքածուում[14]։
Մադոննան կատարել է «Don’t Tell Me» երգը «Drowned World Tour»[15] համերգային շրջագայության ժամանակ, երբ ներկայացվել է տեսահոլովակի տեսարանը, «Re-Invention World Tour» շրջագայության ժամանակ, երբ երգը կատարվել է ֆրանսիական մոտիվներով Ամերիկայի ու Փարիզի համար և Bitter Sweet Symphony սեմփլներով այլ քաղաքների համար։
2014 թվականի հունվարին Մադոննան՝ որպես հատուկ հյուր, մասնակցել է Miley Cyrus' MTV Unplugged ծրագրին։ Նա կատարել է «Don’t Tell Me» երգի ակուստիկ տարբերակը Մայլի Սայրուսի հետ (ինչպես նաև «We Can't Stop» երգը)։ Սայրուսը «Don’t Tell Me» երգը համարում է իր ամենասիրելի երգերից մեկը կարաոկեում[16][17][18][19][20]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
Periano Judith (2005)։ Listening to the Sirens: Musical Technologies of Queer Identity from Homer to Hedwig։ University of California Press։ ISBN978-0-520-21587-0
Roberts David (2006)։ British Hit Singles & Albums (19th ed.)։ London: Guinness World Records Limited։ ISBN978-1-904994-10-7
Thakur Pradeep (2009)։ MADONNA: Unstoppable!։ Thakur and Sons Editors։ ISBN978-81-908705-7-3
Timmerman Dirk (2007)։ Madonna Live! Secret Re-inventions and Confessions on Tour։ Maklu։ ISBN978-9-085-95002-8
Vorrath Armin (2011)։ Eine außersinnliche Odyssee zu Madonna [An Extraordinary Odyssey to Madonna]։ Books on Demand։ ISBN978-3-8423-8112-4
Vernallis Carol, Herzog Amy, Richardson John (2015)։ The Oxford Handbook of Sound and Image in Digital Media։ Oxford University Press։ ISBN978-0-19-025817-7