Domus Sanctae Marthae
| Տեսակ | շենք |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Վատիկան |
| Անվանված է | Սուրբ Մարթա |
| Հիմնադրված է | 1996 |
| Բացված | 1996 |
| Փոխարինված է | Santa Marta in Vaticano? |
![]() | |
![]() | |
Domus Sanctae Marthae (թարգմանաբար՝ լատիներենից «Սուրբ Մարթայի տուն», իտալերեն՝ Casa Santa Marta), Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին կից շինություն, որը 2013-2025 թվականներին ծառայել է որպես Հռոմի պապի նստավայր, ինչպես նաև կոնկլավին մասնակցող Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալների բնակության վայր։ Անունը ստացել է բեթանիացի Սուրբ Մարթայի պատվին:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը գտնվում է Սուրբ Մարթայի հոսփիսի տեղում, որը 1891 թվականին կառուցել է Լեո XIII պապը[1]։ Սուրբ Մարթայի ներկայիս տունը կառուցվել է այն բանից հետո, երբ Հովհաննես Պողոս II պապը 1996 թվականին Universi Dominici Gregis առաքելական սահմանադրության մեջ ներմուծեց պոնտիֆիկոսի ընտրության նոր կանոններ՝ սահմանելով, մասնավորապես, կոնկլավի մասնակիցների տեղավորման կանոնները[2]:
2013 թվականին իր ընտրվելուց հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ չի տեղափոխվի պապական պաշտոնական նստավայր՝ Առաքելական պալատ, այլ մնալու է Սուրբ Մարթայի տանը[3]: Այնտեղ էլ նա մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Interesting Conclave Facts». www.ewtn.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Universi Dominici Gregis (February 22, 1996) | John Paul II». w2.vatican.va. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Pope Francis to live in Vatican guesthouse, not papal apartments» (անգլերեն). www.catholicnews.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Pope Francis has died on Easter Monday aged 88 - Vatican News». www.vaticannews.va (անգլերեն). 2025 թ․ ապրիլի 21. Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.

