Die Kalewainen in Pochjola

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Die Kalewainen in Pochjola
գերմ.՝ Die Kalewainen in Pochjola
Die-Kalewainen-in-Pochjola.jpg
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորKarl Müller-Berghaus?
Սյուժեի աղբյուրԿալեվալա
Ստեղծման տարեթիվ1890
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 28, 2017
Հրատարակման տարեթիվ1890

Die Kalewainen in Pochjola, օպերա, որը ստեղծվել է գերմանացի կոմպոզիտոր Կառլ Մյուլլեր-Բերգհաուսի կողմից և բաղկացած է չորս գործողությունից։ Օպերան ստեղծվել է կարելական-ֆիննական «Կալեվալա» էպոսի մոտիվներով։ Գրվել է 1890 թվականին, առաջին բեմադրությունը կայացել է 2017 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերան գրվել է Աբո քաղաքում, կոմպոզիտոր Կառլ Մյուլլեր-Բերգհաուսի կողմից, 1890 թվականին, որտեղ նա գլխավորել է Աբո քաղաքի Գործիքային ընկերությունը (1888-1895 թվական)։

Լիբերտոն գերմաներենով գրել է Ֆրից Շպենգլերը` կարելական-ֆիննական «Կալեվալա» էպոսի տեքստի հիման վրա։

1892 թվականի Համբուրգում պլանավորած օպերայի պրեմիերան չի կայացել[1]։ Թեև օպերան հիշատակվել է 1933 թվականին` Կալեվալայի համայնքային տարեգրություններում, այն ամբողջովին երբեք չի բեմադրվել։

Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի տոնակատարության շրջանակներում, 2017 թվականի փետրվարի 28-ին, Տուրկուի «Logomo» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել օպերայի պրեմիերան, որտեղ դրա բեադրությանը մասնակցել են ֆինն երաժշտավար Լեիֆ Սերգեստամը և Տուրկուի Ֆիլարմոնիայի նվագախումբը, սոպրանո Իոհաննա Ռուսաննեն-Կարտանոն և բարիտոն Թոմմի Հակալան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]