Diamond Princess

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Diamond Princess»
Diamond Princess in Hobart.jpg
{{{2}}} Բերմուդա
Պատկանելիություն{{{2}}} Բերմուդա
ԱրտադրողMitsubishi Heavy Industries
Թողարկման ամսաթիվը2004, փետրվար
Շահագոր­ծման սկիզբը2004, մարտ
Ծառայության տարիները2004 - մինչ օրս
Նավի տարողունակությունը115 875 GRT
Նավի երկարությունը289,86 մ
Անձնակազմ­ի թիվը1 238

«Diamond Princess» (Ադամանդե արքայադուստր), մեծ զբոսանավ, որը պատկանում է «Princess Cruises» ընկերությանը։ Նավը գործարկվել է 2004 թվականին և հիմնականում նավարկվում է Ալյասկայում ամռանը, Ասիայում՝ ձմռանը։ Ունի իր նմանակը՝ «Sapphire Princess»-ը։ Երկու նավերը պատրաստվել են Ճապոնիայում՝ «Mitsubishi Heavy Industries» ընկերության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավն ի սկզբանե պետք է անվանվեր «Sapphire Princess» (Սապֆիրե Արքայադուստր), կառուցվել է միաժամանակ երկվորյակ-նավի՝ Diamond Princess-ի հետ, որը պետք է առաջինը շահագործման հանձնվեր։ Սակայն «Diamond Princess»-ի կառուցումը հետաձգվել է այն բանից հետո, երբ մեծ հրդեհ է բռնկվել նավի տախտակամածին։ Քանի որ նավի շահագործումը որոշ ժամանակով հետաձգվել է, երկվորյակ նավը՝ «Սապֆիրե Արքայադուստրն» իր վրա է վերցրել այրված «Ադամանդե Թագուհու» դերը։ Այս փոփոխությունը թույլ է տվել «Ադամանդե Թագուհուն» պահպանել փոխադրումների ժամկետները, մինչև նավը հրդեհից կվերականգնվեր։ Վերանորոգումից հետո «Diamond Princess»-ը շահագործման է դուրս եկել՝ որպես «Sapphire Princess»։

Տախտակամածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավն ունի 17 տախտակամած, որոնք հասանելի են բոլոր ուղևորների համար։ Տախտակամածում գործում են հետևյալ ծառայությունները՝ բժշկական կենտրոն, բար, գրադարան, տուրօպերատորների ցանց, նկարչական պատկերասրահ, ճաշասենյակներ, ուղևորների նավասենյակներ, խաղատուն, թատրոն, հանգստի սենյակ, ճաշասենյակներ, խաղերի սենյակ, ֆիթնես կենտրոն, լողավազաններ, համերգասրահ, երիտասարդական կենտրոն, գոլֆի խաղադաշտ, թենիսի խաղադաշտ, օազիս, գիշերային ակումբ և այլն։

Կարանտին[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 20-ին նավը հերթական շրջագայության է դուրս եկել և փետրվարի 3-ին վերադարձել է Յոկոհամա։ Ուղևորների մեջ է եղել Չինաստանի մի քաղաքացի, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս SARS-CoV-2։ Նա հունվարի 25-ին իջել է Հոնկոնգում։ Ուղևորների անալիզների բժշկական թեստավորումից հետո վարակվածների թիվը հասել է 10-ի[1], հետո ավելացել է նորից 10-ով[2] վարակվածներ, նրանք բոլորը հոսպիտալացվել են։ Առաջին 10 վարակվածները եղել են Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։

2020 թվականի փետրվարի 6-ի դրությամբ նավը կանգնած է եղել նավահանգստի խարսխակայանում, նավում գտնվել են ավելի քան 50 երկրի քաղաքացիներ՝ 3600 մարդ (ուղևորներ և անձնակազմի անդամներ)։ Նախապես նավում գտնվող 3700 մարդուց 100-ը հոսպիտալացվել է և լքել նավը[3]։

Կարանտինի ընթացքում ավելացել է վարակակիրների թիվը․ փետրվարի 10-ին հայտնաբերվել է 130 վարակակիր[4], փետրվարի 12-ին՝ 175[5], որոնցից երկուսը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում, ևս երկուսը՝ արհեստական ճանապարհով թթվածին են ստացել։

Փետրվարի 16-ին վարակակիրների թիվը հասել է 355 մարդու[6]։ Փետրվարի 17-ին վարակակիրների ընդհանուր թիվը դարձել է 454[7], որոնցից 14-ը ուղարկվել են ԱՄՆ այն 328 մարդկանց մեջ, որոնք տարհանվել են ԱՄՆ-ի կողմից դեպի Կալիֆորնիայի և Տեխասի կարանտինային վայրեր[8]։ Հայտնի է դարձել նաև ՌԴ առաջին վարակակիր քաղաքացին[9]։

Փետրվարի 18-ին վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 542 ուղևոր և անձնակազմի անդամ, ստուգվել են 2404 մարդ[10]։Կրկնակի վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է[11]։Կանադան հայտարարել է, որ իր քաղաքացիներին տարհանում է փետրվարի 20-ին[12]։

Diamond Princess Princess Cruises նավի օպերատորը հայտնել է, որ ամբողջովին կփոխհատուցի շրջագայության արժեքը, հարակից տրանսպորտային և հյուրանոցային ծախսերը։ Կարանտինի ընթացքում նավի վրա գտնվելն անվճար է լինելու[13]։

Փետրվարի 19-ին կարանտինը հանվել է բոլոր այն անձանց վրայից, որոնց թեստերը բացասական են եղել, եթե իհարկե նրանք կարանտինում չեն գտնվել՝ որպես վարակակիր։ Հատուկ չվերթով իրենց քաղաքացիների տարհանելու պատրաստակամություն են հայտնել Հարավային Կորեան, Հոնկոնգը, Ավստրալիան, Կանադան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ֆիլիպինները, Թայվանը և Իտալիան[14]։

  • Փետրվարի 20-ին Ճապոնիայի երկու քաղաքացի՝ 84 և 87 տարեկան, որոնց դուրս են բերել նավից, մահացել են հիվանդանոցում[15][16]։
  • Փետրվարի 23-ին մահացել է Ճապոնիայի քաղաքացիություն ունեցող երրորդ ուղևորը՝ 80+ տարիքով[17]։
  • Փետրվարի 25-ին մահացել է չորրորդ ուղևորը՝ տարեց ճապոնացին[18]։
  • Փետրվարի 28-ին՝ հինգերորդ մահացողը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ 70 տարեկան[19]։
  • Մարտի 1-ին Ավստրալիայում մահացել է 78-ամյա քաղաքացի, որը տարհանվել էր նավից[20]։
  • Մարտի 6-ին մահացել է յոթերորդ ուղևորը՝ Հոնկոնգի բնակիչ[21]։

Փետրվարի 26-ին վարակակիր լինելու դրական արդյունքներ են գրանցվել 4061-ից 705 ուղևորի մոտ[22]։

2020 թվականի մարտի 1-ից Յոկահամայում ափ են իջել վերջին 130 ուղևորը, նրանց նկատմամբ սահմանվել է երկշաբաթյա կարանտին։ Նավն ախտահանվելու է և անց է կացվելու տեխնիկական զննում[23]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Японии у 10 человек на круизном лайнере обнаружили коронавирус» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2020-02-05 
  2. «Еще у 10 пассажиров круизного судна в Японии обнаружили коронавирус» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2020-02-06 
  3. «Двое россиян находятся на круизном судне в Японии, где выявили коронавирус» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2020-02-05 
  4. «Еще десятки человек заразились коронавирусом на изолированном лайнере» (ռուսերեն)։ Lenta.ru։ Վերցված է 2020-02-12 
  5. «До 175 возросло число заразившихся коронавирусом на круизном лайнере в Японии» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2020-02-12 
  6. B. N. O. News (2020-02-02)։ «Tracking coronavirus: Map, data and timeline» (անգլերեն)։ BNO News։ Վերցված է 2020-02-15 
  7. 日本放送協会։ «新型ウイルス クルーズ船 新たに99人の感染確認»։ NHKニュース։ Վերցված է 2020-02-17 
  8. 日本放送協会։ «アメリカのチャーター機の乗客 14人の感染確認»։ NHKニュース։ Վերցված է 2020-02-17 
  9. «Россиянка заразилась коронавирусом на круизном лайнере Diamond Princess» (ռուսերեն)։ forbes.ru։ Վերցված է 2020-02-17 
  10. 日本放送協会։ «新型ウイルス クルーズ船で新たに88人感染確認»։ NHKニュース։ Վերցված է 2020-02-18 
  11. «Еще один гражданин РФ заразился коронавирусом на борту круизного лайнера в Японии - посольство» (ռուսերեն)։ Эхо Москвы։ Վերցված է 2020-02-18 
  12. Helen Regan, Adam Renton and Ivana Kottasová CNN (2020-02-18)։ «Coronavirus live updates: Diamond Princess evacuations planned as virus cases increase» (անգլերեն)։ CNN։ Վերցված է 2020-02-18 
  13. «Updates on Diamond Princess»։ princess.com։ Վերցված է 2020-02-14 
  14. 日本放送協会։ «クルーズ船 陰性なら19日から下船 各国はチャーター便の動き»։ NHKニュース։ Վերցված է 2020-02-18 
  15. «Два пассажира "Даймонд принцесс" умерли от коронавируса, еще двое россиян заразились»։ BBC News Русская служба։ 2020-02-20։ Վերցված է 2020-03-06 
  16. Валерия Доброва (2020-02-20)։ «Два человека умерли от коронавируса на корабле Diamond Princess» (ռուսերեն)։ Известия։ Վերցված է 2020-03-06 
  17. Buckland Kevin (2020-02-23)։ «Third death from Japan cruise ship as health minister vows to set virus strategy»։ Reuters։ Վերցված է 2020-02-23 
  18. «Fourth Diamond Princess cruise ship passenger has died, reports» 
  19. «British man dies from coronavirus in Japan»։ BBC News (անգլերեն)։ 2020-02-28։ Վերցված է 2020-02-29 
  20. «Coronavirus: man evacuated from Diamond Princess becomes first Australian to die of Covid-19»։ Guardian (անգլերեն)։ 2020-03-01։ Վերցված է 2020-03-01 
  21. «クルーズ船の香港の男性が死亡 乗船者で7人目:朝日新聞デジタル»։ 朝日新聞デジタル (ճապոներեն)։ Վերցված է 2020-03-07 
  22. «横浜港で検疫中のクルーズ船内で確認された新型コロナウイルス感染症について(2月26日公表分)» (ճապոներեն)։ www.mhlw.go.jp։ Վերցված է 2020-03-06 
  23. «Final group disembarks from Diamond Princess»։ NHK (Japan Broadcasting Corporation)։ 2020-03-01։ Վերցված է 2020-03-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]