Diamond DA42

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Diamond DA42
ՏեսակԹեթև մարդատար
ՇարժիչԵրկշարժիչ
ԱրտադրողDiamond Aircraft Industries
Առաջին թռիչքԴեկտեմբերի 9 2002թ.
Շահագործման սկիզբ2004թ.
ԿարգավիճակԱրտադրվում է
Միավորի արժեք522,750 ԱՄՆ դոլար[1]
 Diamond DA42 Վիքիպահեստում

Diamond DA42 Twin Star կամ պարզապես Diamond DA42, ավստրիական Diamond Aircraft Industries ընկերության նախագծած թեթև բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ։ Այն իրենից ներկայացնում է երկշարժիչանի չորստեղանի ինքնաթիռ։

Ինքնաթիռն առաջին թռիչքը իրականացրել է 2002 թվականին։ Նախագծվել է Diamond DA40-TDI ինքնաթիռի հիման վրա։ Հավաքված էհիմնականում կոմպոզիտային նյութերից, որոնք պատրաստված են պլաստմասայից։ Դիզելային շարժիչով առաջին ինքնաթիռն է, որը կատարել է թռիչք Ատլանտյան օվկիանոսում՝ թռչելով Կանադայից դեպի Պորտուգալիա։ Թռիչքի տևողությունը եղել է 28 ժամ միջինը մեկ ժամում 11,2 գալոն վառելիքի ծախսով։ Ինքնաթիռը, որպես օդային տաքսի, սերտիֆիկատ է ստացել 2004 թվականի մայիսին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարժիչները՝ 2-շարժիչանի։ Հնարավոր է հավաքման երեք տարբերակ՝
    • 2 Thielert Aircraft Engines և Thielert Centurion դիզելային շարժիչներ յուրաքանչյուրը 135 լ/վ. հզորությամբ (DA42 TDI մոդիֆիկացիա),
    • 2 Austro Engine AE 300 տուրբոդիզելային շարժիչ 168 լ/վ. հզորությամբ (DA42 NG մոդիֆիկացա),
    • 2 Lycoming I0-360 բենզինային շարժիչ 180 լ/վ. հզորությամբ (DA42 L360 մոդիֆիկացիա),
  • Նստատեղերի քանակը՝ նախատեսված է 4 հոգու համար (1 օդաչու և 3 ուղևոր կամ 2 օդաչու և 2 ուղևոր)։

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Ինքնաթիռի երկարությունը 8,56 մ է։
    • Բարձրությունը՝ 2,49 մ։
    • Թևերի բացվածքը 13,55 մ։

Կշիռ և տարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դատարկ ինքնաթիռի քաշը կազմում է 1251 կգ։
  • Ընդունված տարողունակությունը կազմում է 532 կգ։
  • Թռիչքի առավելագույն տարողունակությունը կազմում է 1783 կգ։

Թռիչքային տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրեյսերային արագությունը 277 կմ/ժ է։
  • Թռիչքի երկարությունը 1475 կմ է։
  • Առավելագույն բարձրությունը 5480 մ է։

Տեսակներ և մոդիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DA42 MPP ինքնաթիռ. նախատեսված է օդային լուսանկարչության և տեսանկարահանման, ինչպես օդային հետախուզության համար։

2010 թվականին իսրաելական Aeronautics Defense Systems ընկերությունը ներկայացրեց Dominator XP անօդաչու թռչող սարք, որը պատրաստվել էր DA42 ինքնաթիռի հիմքի վրա։

Օգտագործվում է[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականի մայիսի 29-ին Diamond DA42 ինքնաթիռը թռիչքից մի քանի րոպե անց Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվում։ Ինքնաթիռում եղել են Շվեյցարիայի չորս քաղաքացի, որոնցից երկուսը զոհվել են՝ (58-ամյա տղամարդ, ով հավանաբար եղել է օդաչուն և 54-ամյա կին)։ Ինքնաթիռի մյուս երկու ուղևորները հոսպիտալացվել են, որոնցից մեկը ծանր վիճակում։ Նախնական տվյալներով վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով[19]։
  • 2012 թվականի հուլիսի 4-ին Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Վելիկոբերեզնյայի շրջանի Ռուսկիհ Մոչար գյուղի տարածքում վթարի է ենթարկվում Ուկրաինայի սահմանապահ ծառայության Օդեսայի էսկադրիլիայի հարավային շրջանային ծառայության DA-42 ինքնաթիռը[20][21]:Ինքնաթիռում էին գտնվում Օդեսիայի էսկադրիլիայի շտաբի ետ Վիտալի Մամոնտովը, շտուրման Ալեքսանդր Լյուսենկոն և բորտօպերատոր Կոնստանտին Օգոլյոկը, ովքեր բոլորը զոհվում են[22][23]։
  • 2014 թվականի հոկտեմբերի 22-ին Միջերկրական ծովի օդային տարածքում՝ Կիրպոսի և Լիբանանի միջև օդաչուն հայտնում է ինքնաթիռում տեխնիկական խնդիրների առկայության մասին և (40 nm от аэропорта Ларнаки) Պաֆոս-Բեյրութ թռիչքի ընդհատման և Լառնակա վերադառնալու մասին։ Հետագա զեկուցումներ չեն եղել։ Շրջադարձից հետո ինքնաթիռը կտրուկ կորցնում է բարձրությունը 9000 ֆունտից իջնելով 6000 ֆունտ և անհետանում ռադարներից։ Նույն օրը հայտնաբերվում են ինքնաթիռի մասերը, իսկ հաջորդ օրը՝ ուղևորների դիակները։ Ինքնաթիռում էին գտնվում Կիպրոսի քաղաքացի հրահանգիչ-օդաչու Ավգուստինոս Ավգուստին և Լիբանանի քաղաքացի օդաչու Գեորգի Օբագին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jaggi, Rohit. "Flight test: the Diamond DA42 NG." Financial Times, 8 May 2010.(անգլ.)
  2. Одесские пограничники будут летать на австрийских патрульных самолетах // «День» от 15 декабря 2010.(ռուս.)
  3. Одесские пограничники получили семь патрульных самолетов // «Думская. NET» от 23 декабря 2015.(ռուս.)
  4. "Фотографии с места катастрофы самолета Diamond DA-42 в Закарпатье."(ռուս.)
  5. "British Forces operating two modified DA42 with 39 squadron in ISTAR role". The Register, 18 February 2010.(անգլ.)
  6. "Displaying Serials in range ZA." ukserials.com.(անգլ.)
  7. Gordon Arthur. Thailand: Defence modernisation // «Asian Military Review», November 2013. pages 6-12.(անգլ.)
  8. Президент Гурбангулы Бердымухамедов принял участие в торжествах в честь 24-й годовщины независимости Туркменистана Արխիվացված 2017-08-23 Wayback Machine // «Туркменистан: золотой век» от 27 октября 2015.(ռուս.)
  9. «Misiones: la AFIP retuvo tres aviones que el Gobierno le compró al ejército de EE.UU». La Nacion. 2016 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.(անգլ.)
  10. «Ghana Air Force to spend US$200 million on five aircraft». DefenceWeb. 2011 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.(անգլ.)
  11. «Diamond DA40 FP». Jamaica Defence Force. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.(անգլ.)
  12. «Diamond Aircraft : Diamond Airborne Sensing Sells DA42 MPP Surveillance Aircraft to Niger». Diamond-air.at. 2008 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.(անգլ.)
  13. Butowski, Piotr (2016 թ․ հունիս). «Russian Diamonds». Air International. Vol. 90, no. 6. էջ 4. ISSN 0306-5634.(անգլ.)
  14. "Royal Thai Air Force chooses 6 DA42 for it's (sic) training program." Արխիվացված 2009-02-05 Wayback Machine Diamond Aircraft.(անգլ.)
  15. «armasuisse webpage: Diamond DA42 Centaur OPA». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին.(անգլ.)
  16. "Market Expands for Light ISR Aircraft."(չաշխատող հղում) Defense News(չաշխատող հղում)(անգլ.)
  17. Dominguez, Gabriel; Gibson, Neil (2017 թ․ օգոստոսի 4). «Turkmenistan releases footage of AW109 helos conducting live-fire drill». IHS Jane's 360. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.(անգլ.)
  18. Hərbi TV (2016 թ․ հոկտեմբերի 31). «Turkmenistan Military Parade 2016». YouTube (Turkmen). Ashgabat. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(անգլ.)
  19. В Германии разбился частный самолет, погибли два человека.(ռուս.)
  20. В Закарпатье разбился самолет погранслужбы: погибли три офицера // «Факты. UA» от 5 июля 2012.(ռուս.)
  21. Фотографии с места катастрофы самолета Diamond DA-42 в Закарпатье // «UA-Reporter» от 5 июля 2012.(ռուս.)
  22. Начальник штаба Одесской авиаэскадрильи погиб в авиакатастрофе в Закарпатье.(ռուս.)
  23. В Закарпатской области разбился легкомоторный самолет Госпогранслужбы, погибли 3 человека.(չաշխատող հղում)(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]