«Demeanor», ամերիկացի ռեփեր Pop Smoke-ի երգը բրիտանացի երգչուհի Դուա Լիպայի մասնակցությամբ։ Թողարկվել է 2021 թվականի հուլիսի 20-ին որպես Pop Smoke-ի երկրորդ հետմահու «Faith» ալբոմի առաջատար սինգլ Victor Victor և Republic Records լեյբլներում։
2021 թվականի հուլիսի 9-ին Դուա Լիպան հայտնել է, որ կներկայացվի ռեփերի Pop Smoke-ի Faith առաջիկա ալբոմում՝ սոցիալական ցանցերում տեղադրելով տեսանյութ, որում ռեփերը լսում է իր 2018 թվականի «One Kiss» սինգլը՝ «YOU CAN’T SAY POP WITHOUT SMOKE» մակագրությամբ՝ նշելով ալբոմի թողարկման ամսաթիվը[2]։ Վեց օր անց հրապարակվել է ալբոմի թրեք-ցուցակը, որը հաստատում է Դուա Լիպայի մասնակցությունը երգին[3]։ «Demeanor»-ը թողարկվել է Victor Victor Worldwide և Republic Records լեյբլներում 2021 թվականի հուլիսի 16-ին որպես «Faith»-ի տասնվեցերորդ երգ[4]։ Երգը հայտնվել է Rhythmic contemporary ռադիոյում ԱՄՆ-ում 2021 թվականի հուլիսի 20-ին որպես ալբոմի առաջատար սինգլ[5][6]։ Այն նաև հայտնվել է Իտալիայում contemporary hit radio-ով 2021 թվականի հուլիսի 23-ին[7]։
Երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Նաբիլ Երդերկինի կողմից, թողարկվել է 2021 թվականի հուլիսի 29-ին։ Տեսահոլովակը ներառում է միջնադարի և Վերածննդի թեմաներ և պատկերում է «շքեղ ընթրիք ամրոցում»: Դուա Լիպան գլխավոր դեր է խաղում տեսահոլովակում, իսկ Pop Smoke-ի և աղավնու պատկերով նկարներն օգտագործվում են հանգուցյալ ռեփերին պատկերելու համար[8][9]։