Deep (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Deep»
Nine Inch Nailsի երգը
ԹողարկվածՀունիս, 2001
ԺանրԻնդաստրիալ ռոք
Տևողություն3:35 (ռադիո)
4:08 (ալբոմ)
ԼեյբլElektra Records
ՀեղինակՏրենտ Ռեզնոր
ՊրոդյուսերԹրենտ Ռեզնոր,
Ալան Մոլդեր,
Պիտեր Աֆտերման

«Deep»անգլ. թարգմանաբար՝ «Խորը»), երգ, որը ձայնագրել է ամերիկյան Nine Inch Nails ինդուստրիալ-ռոք խումբը հատուկ «Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը» ֆիլմի սաունդթրեքի համար[1]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունիսին երգը թողարկվել է սեղմասկավառակի վրա որպես պրոմոսինգլ և որպես ռադիոտեղերոշիչ ֆիլմի սաունդթրեքի ու հենց ֆիլմի աջակցության համար։ Սինգլի CD-հրատարակությունում ներկայացվել են «Deep»-ի ալբոմային և ռադիո տարբերակները։ Գոյություն ունի նաև երգի գործիքային տարբերակը, որը հասանելի է remix.nin.com կայքում։ Սինգլը Nine Inch Nails Halo գրախոսականների համարակալման համակարգում չի ընդգրկվել և խմբի ոչ մի ստուդիական ալբոմում չի ներկայացվել, չնայած այն բանին, որ այն նկարահանվել է որպես պաշտոնական տեսահոլովակ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է 2001 թվականի մայիսին իռլանդացի ռեժիսոր Էնդ ՄաքՔալիոնի կողմից[2]։ Դրանում կինոնկարի գլխավոր դերակատարը՝ Անջելինա Ջոլին, ներգրավված չէր, քանի որ տեսահոլովակը ֆիլմի սյուժեի հետ կապված չէր։

Թրենտ Ռեզնորը տեսահոլովակում խաղում է կողոպտչի դեր։ Հանցակից աղջկա հետ միասին նա ազգային դրամահատարանից գողանում է արկղեր՝ ենթադրելով, որ դրանցում կա մեծ գումար կամ դրամական արժեք։ Կողոպտիչները շտապելով հեռանում են (ընդ որում, տարբեր մեքենաներով)։ Այնուհետև փորձում են բացել արկղերը, բայց դրանք պարունակում էին խիստ թունավոր քայքայիչ ներկանյութեր, որոնք սկսում են թափվել Ռեզնորի և նրա օգնականի վրա։ Որպեսզի միմյանց զգուշացնեն վտանգավոր արկղերի մասին, կողոպտիչները գալիս են իրար ընդառաջ, բայց նրանց մեքենաները բախվում են ճակատ ճակատի։ Վթարից հետո Ռեզնորին հաջողվում է դուրս գալ ջարդված մեքենայից։ Նա գտնում է հանցակից աղջկան, որը անգիտակից վիճակում պառկած էր ասֆալտին։ Տեսահոլովակի սկզբում կա նորությունների հեռարձակման մի հատված, որտեղ հաղորդավարը պատմում է թունավոր ներկանյութերի առաջացման և մաշկի վրա ընկնելու դեպքում մարդու վրա դրանց ազդեցության մասին։

Տեսահոլովակի հեռարձակումը մեկնարկել է 2001 թվականի օգոստոսի 13-ին MTV Europe երաժշտական ալիքով[2]։ Այնտեղ տեսահոլովակը որոշակի ժողովրդականություն է ձեռք բերել, թեև բազմաթիվ հարցազրույցներում Թրենտ Ռեզնորը ասել է, որ հիասթափված է եղել Էնդ ՄաքՔալիոնի աշխատանքից[3]։

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ CD Elektra Records/PRCD 1637-2[4]
Սինգապուր Սինգապուր CD Elektra Records/PRCD 1637[4]
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Deep» (ռադիո տարբերակ)Թրենտ Ռեզնոր 3:35
2. «Deep» (ալբոմային տարբերակ)Թրենտ Ռեզնոր 4:08

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թրենտ Ռեզնոր՝ վոկալ, երաժշտություն/բառեր, արտադրող
  • Թոմ Բեյքեր՝ վարպետություն
  • Ալան Մոլդեր, Պիտեր Աֆտերման՝ արտադրող

Դիրքեր հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2001) Բարձրագույն
դիրք
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Hot Modern Rock Tracks[5] 18
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Hot Mainstream Rock Tracks[6] 37

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Erlewine Stephen Thomas.։ «Tomb Raider (Original Motion Picture Soundtrack)» (անգլերեն)։ Allmusic։ Վերցված է 2017-04-21 
  2. 2,0 2,1 ««Deep»» (անգլերեն)։ MVDBase.com։ Վերցված է 2017-03-22 
  3. Trent Reznor (2004-05-10)։ «Access»։ nin.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-28-ին։ Վերցված է 2008-02-19 
  4. 4,0 4,1 ««Films and Soundtracks»» (անգլերեն)։ nincatalog.com։ Վերցված է 2017-03-22 
  5. «Alternative Songs»։ Billboard (անգլերեն)։ Prometheus Global Media։ Վերցված է 2017-04-14 
  6. «Mainstream Rock Songs»։ Billboard (անգլերեն)։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին։ Վերցված է 2017-04-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]