Dear Socks, Dear Buddy
Dear Socks, Dear Buddy | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հիլարի Քլինթոն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակչություն | Simon & Schuster |
Հրատարակվել է | նոյեմբերի 17, 1998 |
Նախորդ | It Takes a Village? |
Հաջորդ | An Invitation to the White House? |
Dear Socks, Dear Buddy |
Dear Socks, Dear Buddy: Kids' Letters to the First Pets (թարգմ․՝ «Թանկագին Սոքս, թանկագին Բադդի․ մանկական նամակներ առաջին ընտանի կենդանիներին»), երեխաների համար նախատեսված գիրք, որը գրել է ԱՄՆ առաջին տիկին Հիլարի Քլինթոնը։ Թողարկվել է 1998 թվականին Simon & Schuster հրատարակչության կողմից։
Սյուժեն պատմում է Սպիտակ տանը 1992-1996 թվականներին ապրած ընտանի կենդանիների՝ Սոքս կատվի և Բադդի շան մասին։
Պատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքում տեղ են գտել ավելի քան 50 նամակներ, որոնք Քլինթոնների երեխաներ գրել են ընտանի կենդանիներին, ինչպես նաև Սոքս կատվի և Բադդի շան շուրջ 80 լուսանկարներ։ Նաև ներառվել են Բիլ Քլինթոնի որոշ նամակներ, որոնցում նա խոսում է կենդանիների վարքի և նրանց միջև մրցակցության մասին[1]։
Վերջում տրվում է տնային կենդանիների խնամքի մի քանի խորհուրդ և կոչ՝ սովորեցնել երեխաներին արտահայտել իրենց մտքերը նամակում։ Վերջին գլուխը ստացել է «Նշում Ամերիկայի պարկերի և գանձերի փրկության մասին» անվանումը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը գրելու գաղափարը հայտնվել է Simon & Schuster հրատարակչության մոտ Հիլարի Քլինթոնի մեկ այլ բեսթսելերի՝ «It Takes a Village» գրքի հաջողությունից հետո[3]։ Մտահղացման հեղինակների կարծիքով՝ դա Սպիտակ տանը ընտանի կենդանիների մասին գրքերի մի ամբողջ շարքի լավ շարունակությունն էր[4], նախորդ մասը գրել է Բարբարա Բուշը Միլլի շան մասին[5]։
1998 թվականի հունիսին հրապարակայնորեն հայտարարվել է գիրք թողարկելու մտադրության մասին։ Լրագրող Լինդա Քուլմանն օգնել է Քլինթոնին գրել և խմբագրել այն։ Book պարբերականն ավելի ուշ Քուլմանին բնութագրել է որպես գրական նեգր։ Տպաքանակը կազմել է 500 հազար օրինակ[2][6], ընդ որում՝ վաճառվել է 350 հազար օրինակ[7]։ Գովազդային արշավը զանգվածային չէր, ինչպես այն անցկացվել է «It Takes a Village» գրքի դեպքում, ուստի վաճառքները նույնպես նվազել են (որպես մեկ այլ պատճառ է նշվել հատուկ ժանրը)։ Բիլ Քլինթոնը գիրքը չի գովազդել Քլինթոն-Լևինսկի սկանդալի և դրան հաջորդած իմպիչմենտի պատճառով[8]։
Եկամուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլարի Քլինթոնի հայտարարության համաձայն՝ նա կանխավճար չի ստացել գիրք գրելու համար։ Բոլոր եկամուտները նա փոխանցել է National Park Foundation-ին՝ ԱՄՆ ազգային պարկերի ծառայության պաշտոնական բարեգործական կազմակերպությանը[9]։ Հրատարակիչը նաև հայտարարել է, որ գումարի մի մասը կփոխանցվի հիմնադրամին։ Գրականության Հեղինակային իրավունքները նույնպես փոխանցվել են հիմնադրամին, որպեսզի ազատվեն հարկերի վճարումից[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «'Dear Buddy, Did You Ever Get Petted By the Spice Girls?'». Newsweek. 1998 թ․ հոկտեմբեր. էջ 108.
- ↑ 2,0 2,1 Colford, Paul D. (1998 թ․ դեկտեմբերի 6). «Socking it to Buddy; First lady's pet book is a tail-all account». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին – via HighBeam Research.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Carvajal, Doreen (1998 թ․ հունիսի 8). «Media Talk: The First Pets Get Their Own Book». The New York Times.
- ↑ «First Lady's book deal is animal act». The Spokesman-Review. Spokane, Washington. Associated Press. 1998 թ․ հունիսի 5. էջ A4.
- ↑ Temple-Raston, Dina (2002 թ․ հունվար). «Master Class: Want to Write a Book? Columbia Prof Sam Freedman Can Show You the Way». Book – via Questia Online Library.(չաշխատող հղում)
- ↑ Streitfeld, David (1998 թ․ սեպտեմբերի 17). «No Thanks For the Memoirs; Publishers Turn Down Lewinsky Book, But Other Political Page-Turners Do Well». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին – via HighBeam Research.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Roberts, Roxanne (2000 թ․ հոկտեմբերի 4). «White House Welcome». The Washington Post.
- ↑ Colford, Paul D. (1999 թ․ փետրվարի 23). «With the Trial Over, the Storytelling Begins». The Buffalo News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին – via HighBeam Research.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Book based on letters to Clintons' pets». The Salina Journal. Associated Press. 1998 թ․ հունիսի 4. էջ A4 – via Newspapers.com.
- ↑ Johnston, David Cay (2000 թ․ ապրիլի 15). «The Clintons Pay $92,104 In Federal Income Taxes». The New York Times.