«Dangerous», բրիտանացի երաժիշտ Ջեյմս Բլանտի երրորդ ստուդիական ալբոմի՝ Some Kind of Trouble-ի հինգերորդ սինգլ։ Սինգլը թողարկվել է 2011 թվականի հուլիսի 26-ին։ Երգը գրվել է Սթիվ Ռոբսոնի և Ջեյմս Բլանտի կողմից։
Երգի տեսահոլովակը առաջին անգամ հանրությանն է ներկայացվել Յութուբ կայքում, 2011 թվականի սեպտեմբերի 20-ին[1]։ Տեսահոլովակի ռեժիոսորն էր Լյուկ Ջանին։ Տեսահոլովակը նկարահանվել է Լոնդոնի Volupte ակումբում։ Այն նկարհաանվել է մի կնոջ տեսանկյունից, ով քայլում էր ակումբի տարբեր համարներով, այդ թվում՝ խոհանոցում, իսկ տեսահոլովակի վերջում նա հանդիպում է Ջեյմս Բլանտին[2]։