DaBaby

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
DaBaby
DaBaby - The Know Show.png
Բնօրինակ անունանգլ.՝ Jonathan Lyndale Kirk
Ի ծնե անունանգլ.՝ Jonathan Lyndale Kirk
Նաև հայտնի է որպեսBaby Jesus
Ծնվել էդեկտեմբերի 22, 1991(1991-12-22) (29 տարեկան)
Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, երգիչ և հեղինակ-կոմպոզիտոր
ԼեյբլԻնտերսքոպ Ռեքորդս
ԿրթությունVance High School? և University of North Carolina at Greensboro?
Կայքofficialdababy.com
DaBaby Վիքիպահեստում

Ջոնաթան Լինդեյլ Քիրք (անգլ.՝ Jonathan Lyndale Kirk; դեկտեմբերի 22, 1991(1991-12-22), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), առավել հայտնի է որպես DaBaby (նախկինում հայտնի էր որպես Baby Jesus), ամերիկացի ռեփեր և երգերի հեղինակ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքից[1][2][3]։

Նրա «Baby on Baby» (2019) դեբյուտային ստուդիական ալբոմը զբաղեցրել է Billboard 200 չարթի 7-րդ հորիզոնականը[4], իսկ երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Kirk»-ը (2019)՝ առաջին հորիզոնականին[5][6][7]։ Ալբոմների կազմում թողարկվել են այնպիսի հիթ սինգլներ, ինչպիսիք են «Suge» «Intro» և «Bop» երգերը[8]։ Բացի իր սեփական աշխատանքներից, նա նաև մասնակցել է Post Malone-ի, Կամիլա Կաբելոյի և Megan Thee Stallion-ի երգերին։ 2020 թվականի ապրիլի 17-ին նա թողարկել է իր երրորդ ստուդիական ալբոմը՝ «Blame It on Baby»-ն։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Լինդեյլ Քիրքը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Օհայո նագանգի Քլիվլենդ քաղաքում։ 1999 թվականին նա տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաք, որտեղ նա անցկացրել է վաղ տարիների մեծ մասը։ Նա հաճախել և ավարտել է Vance High School 2010 թվականին։ Նա հաճախել է Գրինսբորոյի Հյուսիսային Կարոլինայի համալսարանը երկու տարի[9], սակայն չի ավարտել ուսուցումը, ասելով, որ դպրոցը հաճախում էր միայն ծնողների խնդրանքով[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

DaBaby-ն սկսել է լրջորեն երաժշտության զբաղվել 2014 և 2015 թվականների միջև[10]։ 2015 թվականին նա սկսել է իր երաժշտական կարիերան, թողարկելով դեբյուտային միքսթեյփը՝ «Nonfiction»-ը։ Դրան շուտով հաջորդել են «God's Work», «Baby Talk» միքսթեյփերի շարքերը և «Back on My Baby Jesus Sh*t»-ը։ Ի սկզբանե նա հանդես էր գալիս Baby Jesus կեղծանվան ներքո[10][11]։

2019 թվականի հունվարին, երբ Քիրքը պայմանագիր է կնքել Interscope-ի հետ, նա սկսել է զբաղվել իր սեփական լեյբլով, որն անվանվել է Billion Dollar Baby Enteratinment[12]։ 2019 թվականի մարտի 1-ին Քիրքի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Baby on Baby»-ն, թողարկվել է Interscope Records-ում։ Նա նաև պայմանագիր է կնքել South Coast Music Group-ի հետ և ընդհանուր պայմանագիր ունի երկու լեյբլների հետ։ 13 երգից բաղկացած ծրագիրը ներառել է այնպիսի արտիստների մասնակցությունները, ինչպիսիք են Offset-ը, Rich Homie Quan-ը, Rich the Kid-ը և Stunna 4 Vegas-ը։ «Baby on Baby»-ն դեբյուտել է Billboard 200 ալբոմային չարթի 25-րդ հորիզոնականին։ Քիրքի «Suge» երգը դեբյուտել է Billboard Hot 100-ի 87-րդ հորիզոնականին և հետագայում ընդգրկվել է չարթի լավագույն տասնյակում[13][14]։

DaBaby-ն մասնակցել է 2019 թվականի տարբեր հիթերի, ներառյալ Megan Thee Stallion-ի «Cash Shit» և Quality Control-ի «Baby» երգերը, որոնք ընդգրկվել են Billboard Hot 100 չարթի թոփ-40-ում։ 2019 թվականի հուլիսի 5-ին DaBaby-ն մասնակցել է Dreamville Records-ի «Revenge of the Dreamers» հավաքածու ալբոմի բացող թրեքին՝ «Under the Sun»-ին։ Նա բարձր գնահատականներ է ստացել իր մասնակցության համար, և տարբեր հրատարակություններն անվանել են նրա մասը 2019 թվականի լավագույն աշխատանքներից մեկը[15][16][17], ներառյալ Complex ամսագիրը, որն անվանել է այն «նոր ռեփ սուպերաստղի բեկումնային պահ»։

2019 թվականի օգոստոսին նա հայտարարել է իր երկրորդ ստուդիական ալբոմի մասին, որի անվանումը լինելու է «Kirk»[5]։ Այն թողարկվել է սեպտեմբերի 27-ին և գլխավորել ամերիկյան Billboard 200 չարթը[7]։ Իր սոլո սինգլը՝ «Intro»-ն, շատ հաջող էր, զբաղեցնելով ամերիկյան Billboard Hot 100 չարթի 13-րդ հորիզոնականը։ Դրանից հետո DaBaby-ն նշանավոր մասնակցություն է ունեցել Post Malone-ի «Enemies» երգին[18], որը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 16-րդ հորիզոնականը, և YG-ի «Stop Snitchin», Լիզզոյի «Truth Hurts»[19] և Լիլ Նաս Էքսի «Panini»[20] երգերին, որոնք համապատասխանաբար թողարկվել են 2019 թվականի մայիսի 24-ին, օգոստոսի 23-ին և սեպտեմբերի 13-ին[21]։

DaBaby-ն ավարտել է 2019 թվականը, այդ տարվա ընթացքում ունենալով ամենաշատ 22 երգերը Billboard Hot 100 չարթում[22][23]։

Գրեմմի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել 2020 թվականին, DaBaby-ն երկու մրցանակ է ստացել «Suge» երգի համար, «Լավագույն ռեփ ելույթ» և «Լավագույն ռեփ երգ» անվանակարգերում[24]։ 2020 թվականի ապրիլի 13-ին նա հայտարարել է իր թվիթթերյան կայքէջում իր «Blame It on Baby» երրորդ ստուդիական ալբոմի մասին, որը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 17-ին[25]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baby on Baby (2019)[26]
  • Kirk (2019)[5]
  • Blame It on Baby (2020)

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baby on Baby Tour (2019)[27]
  • Kirk Tour (2019)[28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BMI | Repertoire Search»։ repertoire.bmi.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-24-ին։ Վերցված է 2020-04-23 
  2. Hamilton Fred։ «Dababy | History»։ AllMusic։ Վերցված է March 19, 2019 
  3. Breihan Tom (January 16, 2019)։ «DaBaby Is 2019's Funniest, Weridest Rapper»։ Stereogum։ Վերցված է March 19, 2019 
  4. Austin Mohawk (April 30, 2019)։ «DaBaby»։ Do-512։ Վերցված է August 7, 2019 
  5. 5,0 5,1 5,2 Renshaw David (September 2, 2019)։ «DaBaby says he's releasing new album Kirk later this month»։ The Fader։ Վերցված է September 20, 2019 
  6. Droke Carolyn (August 26, 2019)։ «DaBaby’s Reveals His Upcoming Album Will Be Titled After His Birth Name»։ Uproxx։ Վերցված է October 7, 2019 
  7. 7,0 7,1 Caulfield Keith (October 6, 2019)։ «DaBaby Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Kirk'»։ Billboard։ Վերցված է October 7, 2019 
  8. «DaBaby»։ Spotify։ Վերցված է 2019-05-06 
  9. Holmes Charles (November 14, 2020)։ «The Baby of the Year»։ Rolling Stone։ Վերցված է April 3, 2020 
  10. 10,0 10,1 10,2 Weiss Jeff (January 10, 2020)։ «DaBaby boom: meet the controversial rapper taking over America»։ The Guardian։ Վերցված է April 3, 2020 
  11. Coscarelli Joe (October 3, 2019)։ «DaBaby Blew Up. But Can He Settle Into Stardom?»։ The New York Times։ Վերցված է April 3, 2020 
  12. Payne Ogden (May 14, 2019)։ «Meet DaBaby, Charlotte's Newest Up-And-Coming Rapper With Universal Promise»։ Forbes։ Վերցված է March 9, 2020 
  13. «DaBaby Chart History: Hot 100»։ Billboard։ Վերցված է June 4, 2019 
  14. Staff X. X. L.։ «XXL 2019 Freshman Class Revealed»։ XXL Mag (անգլերեն)։ Վերցված է 2019-07-31 
  15. «DaBaby's Best Guest Verses of 2019, Ranked»։ Billboard։ Վերցված է 2019-12-31 
  16. «DaBaby’s Best Guest Verses, Ranked»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2019-12-31 
  17. «DaBaby's Top 10 Best Features Of 2019»։ HotNewHipHop։ Վերցված է 2019-12-31 
  18. «Post Malone's 'Hollywood's Bleeding' is Packed with 17 Tracks»։ Billboard։ Վերցված է November 11, 2019 
  19. «Lizzo & DaBaby Team Up For "Truth Hurts" Remix: Listen»։ August 23, 2019։ Վերցված է November 11, 2019 
  20. Pulliam-Moore Charles (2019-09-13)։ «Lil Nas X's "Panini" Finally Gets the Chowder Treatment It Deserves»։ io9 (en-us)։ Վերցված է 2020-03-08 
  21. «WATCH: DABABY + RICH DUNK RELEASE NEW HIGH SCHOOL VIDEO»։ Sohh։ October 24, 2019։ Վերցված է November 11, 2019 
  22. Zellner Xander (October 8, 2019)։ «DaBaby Charts 18 Songs on Hot 100, Including All 13 From New Album 'Kirk'»։ Billboard։ Վերցված է 2019-12-31 
  23. «DaBaby Chart History - Hot 100»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-21-ին։ Վերցված է December 31, 2019 
  24. «2020 GRAMMY Awards: Complete Nominees List»։ The Recording Academy։ Վերցված է April 3, 2020 
  25. «DaBaby on Twitter: "THIS FRIDAY! 🤫💿" / Twitter»։ Վերցված է April 17, 2020 – via Twitter 
  26. Thompson Paul A. (March 8, 2019)։ «DaBaby: Baby On Baby»։ Pitchfork։ Վերցված է October 7, 2019 
  27. «DaBaby announces Baby on Baby 2019 tour»։ AXS։ Վերցված է 2019-09-20 
  28. Post Chantilly (October 4, 2019)։ «DaBaby Announces North American "Kirk" Tour With Stunna 4 Vegas»։ HotNewHipHop։ Վերցված է October 15, 2019