DBpedia
| DBpedia | |
|---|---|
| dbpedia.org(անգլ.) | |
| Տեսակ | գիտելիքի շտեմարան, առցանց տվյալների բազա, database derived from Wikimedia projects? և գիտելիքների գրաֆ |
| Լեզու | բազմալեզու |
| Սեփականատեր | Լայպցիգի համալսարան և Universität Mannheim? |
| Հեղինակ | Լայպցիգի համալսարան, Universität Mannheim? և Hasso Plattner Institute? |
| Բացված | հունվարի 10, 2007 |
DBpedia («DB» բառից՝ «տվյալների բազա»), նախագիծ, որի նպատակն է Վիքիպեդիայի տեղեկատվությունից կառուցվածքային բովանդակություն հանել: Այս կառուցվածքային տեղեկատվությունը հասանելի է դառնում Համաշխարհային ցանցում՝ օգտագործելով OpenLink Virtuoso-ն[1][2]: DBpedia-ն թույլ է տալիս օգտատերերին իմաստաբանական հարցումներ կատարել Վիքիպեդիայի ռեսուրսների հարաբերությունների և հատկությունների վերաբերյալ, ներառյալ այլ հարակից տվյալների հավաքածուների հղումները[3]:
Նախագիծը Համաշխարհային ցանցի հեղինակ Թիմ Բերներս-Լիի կողմից հռչակվել է որպես հղումներով տվյալների «ամենահայտնի ապակենտրոնացված աշխատանքներից մեկը»[4]: 2021 թվականի հունիսի դրությամբ DBpedia-ն պարունակում էր ավելի քան 850 միլիոն իմաստային (սեմանտիկ) եռյակներ:
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագիծը սկսվել է Բեռլինի Ազատ Համալսարանի և Լայպցիգի Համալսարանի աշխատակիցների կողմից[5]՝ OpenLink Software-ի հետ համագործակցությամբ, և այժմ այն պահպանվում է Մանհեյմի Համալսարանի, Լայպցիգի Համալսարանի և Փենսիլվանիայի Համալսարանի աշխատակիցների կողմից[6][7]: Առաջին հրապարակային հասանելի տվյալների բազան հրապարակվել է 2007 թվականին[5]: Տվյալները հասանելի են անվճար լիցենզիաներով (CC BY-SA)։
Վիքիպեդիայի հոդվածները հիմնականում բաղկացած են ազատ տեքստից, բայց նաև ներառում են հոդվածներում ներկառուցված կառուցվածքային տեղեկատվություն, ինչպիսիք են «տեղեկաքարտ» աղյուսակները (բացվող վահանակներ, որոնք լռելյայն հայտնվում են Վիքիպեդիայի շատ հոդվածների վերին աջ անկյունում կամ բջջային տարբերակների սկզբում), կատեգորիզացված տեղեկատվություն, պատկերներ, աշխարհագրական կոորդինատներ և արտաքին վեբ էջերի հղումներ։ Այս կառուցվածքային տեղեկատվությունը դուրս է բերվում և տեղադրվում միասնական տվյալների բազայում, որին կարելի է դիմել հարցումներով։
Տվյալների հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]DBpedia տվյալների հավաքածուի 2016-04 թվականների թողարկումը նկարագրում է 6,0 միլիոն միավոր, որոնցից 5,2 միլիոնը դասակարգված են միասնական օնտոլոգիայի մեջ, ներառյալ 1,5 միլիոն մարդ, 810,000 վայր, 135,000 երաժշտական ալբոմ, 106,000 ֆիլմ, 20,000 տեսախաղ, 275,000 կազմակերպություն, 301․000 տեսակ և 5000 հիվանդություններ[8]: DBpedia-ն Resource Description Framework-ը (RDF)՝ օգտագործում է դուրս բերված տեղեկատվությունը ներկայացնելու համար և բաղկացած է 9,5 միլիարդ RDF եռյակից, որից 1,3 միլիարդը վերցված է անգլերեն Վիքիպեդիայից, իսկ 5,0 միլիարդը՝ այլ լեզվով տարբերակներից[8]:
Այս տվյալների հավաքածուից կարելի է դուրս բերել բազմաթիվ էջերում սփռված տեղեկատվությունը: Օրինակ՝ գրքի հեղինակի մասին կարող է հավաքվել ստեղծագործության կամ հեղինակի մասին էջերից:
Վիքիպեդիայից տեղեկատվություն հանելու դժվարություններից մեկն այն է, որ նույն հասկացությունները կարող են արտահայտվել տարբեր պարամետրերի միջոցով տեղեկատուփում և այլ ձևանմուշներում, ինչպիսիք են |birthplace= և |placeofbirth=: Այդ պատճառով, հարցումներին, թե որտեղ են մարդիկ ծնվել, ավելի ամբողջական արդյունքներ ստանալու համար, պետք է որոնվեն այս երկու հատկանիշներն էլ: Արդյունքում, մշակվել է DBpedia Mapping Language-ը, որն օգնում է այս հատկությունների քարտեզագրմանը՝ միաժամանակ նվազեցնելով հոմանիշների թիվը: Վիքիպեդիայում օգտագործվող տեղեկատվական արկղերի և հատկությունների մեծ բազմազանության պատճառով այս քարտեզագրումների մշակման և կատարելագործման գործընթացը բաց է հանրային ներդրումների համար[9]:
2014 թվականի տարբերակը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերին[10] Նախորդ տարբերակների համեմատ հիմնական փոփոխությունը վերացական տեքստերի դուրս բերման եղանակն էր: Նաև ներկայացվեց տվյալների նոր հավաքածու՝ քաղված Wikimedia Commons-ից։
2021 թվականի հունիսի դրությամբ, DBpedia-ն պարունակում է ավելի քան 850 միլիոն եռյակ[11]:
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]DBpedia-ն Վիքիպեդիայի էջերից փաստացի տեղեկատվություն է քաղում, թույլ տալով օգտատերերին գտնել հարցերի պատասխաններ, որտեղ տեղեկատվությունը տարածված է Վիքիպեդիայի բազմաթիվ հոդվածներում: Տվյալների հասանելիությունը իրականացվում է RDF-ի համար նախատեսված SPARQL SQL-անման հարցման լեզվի միջոցով:
Օրինակ, եթե ձեզ հետաքրքրում է «Տոկիո Մյու Մյու» ճապոնական շոջո մանգայի շարքը, և ցանկանում եք գտնել այն նկարազարդող Միա Իկումիի այլ աշխատանքների ժանրերը, DBpedia-ն համատեղում է Վիքիպեդիայի «Տոկիո Մյու Մյու»-ի, Միա Իկումիի և այս հեղինակի այլ աշխատանքների՝ ինչպիսիք են «Սուպեր Դոլլ Լիկա-չանը» և «Կոյի Կուպիդոնը», վերաբերյալ տեղեկատվությունը: Քանի որ DBpedia-ն տեղեկատվությունը նորմավորում է մեկ տվյալների բազայի մեջ, հետևյալ հարցումը կարող է տրվել առանց իմանալու, թե ճշգրիտ որ գրառումն է պարունակում տեղեկատվության յուրաքանչյուր հատվածը և կթվարկվի դրանց հետ կապված ժանրերը. query
PREFIX dbprop: <http://dbpedia.org/ontology/>
PREFIX db: <http://dbpedia.org/resource/>
SELECT ?who, ?WORK, ?genre WHERE {
db:Tokyo_Mew_Mew dbprop:author ?who .
?WORK dbprop:author ?who .
OPTIONAL { ?WORK dbprop:genre ?genre } .
}
Օգտագործման օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]DBpedia-ն ունի մարդկային գիտելիքի տարբեր ոլորտներ ընդգրկող միավորների լայն շրջանակ, ինչը այն դարձնում է տվյալների հավաքածուների միացման բնական կենտրոն, որտեղ արտաքին տվյալների հավաքածուները կարող են հղվել դրա հասկացություններին[12]: DBpedia տվյալների բազան RDF մակարդակով փոխկապակցված է համացանցում առկա տարբեր այլ բաց տվյալների բազաների հետ։ Սա հավելվածներին թույլ է տալիս DBpedia տվյալները հարստացնել տվյալներով այդ հավաքածուներից։ 2013 թվականի սեպտեմբերի դրությամբ DBpedia-ի և արտաքին տվյալների հավաքածուների միջև կա ավելի քան 45 միլիոն փոխհղումներ, ներառյալ՝ Freebase, OpenCyc, UMBEL, GeoNames, MusicBrainz, CIA World Factbook, DBLP, Գուտենբերգ նախագիծ, DBtune Jamendo, Eurostat, UniProt, Bio2RDF և ԱՄՆ մարդահամարի տվյալները[13][14]: Thomson Reuters նախաձեռնության OpenCalais-ը, The New York Times-ի Linked Open Data նախագիծը, Zemanta API-ն[15] և DBpedia Spotlight-ը նույնպես ներառում են հղումներ դեպի DBpedia[16][17][18]: BBC-ն DBpedia-ն օգտագործում է իր բովանդակությունը կազմակերպելու համար։[19][20] Faviki-ն օգտագործում է DBpedia-ն իմաստային պիտակավորման համար[21]: Samsung-ը նաև DBpedia-ն է ներառում իր «Գիտելիքների փոխանակման հարթակում»[22]:
Կառուցվածքային միջտիրույթային գիտելիքի այսպիսի հարուստ աղբյուրը պարարտ հող է արհեստական բանականության համակարգերի համար: DBpedia-ն օգտագործվել է որպես գիտելիքների աղբյուրներից մեկը IBM Watson-ի Jeopardy! հաղթական համակարգում[23]:
Amazon-ը տրամադրում է DBpedia հանրային տվյալների հավաքածու, որը կարող է ինտեգրվել Amazon Web Services հավելվածներում:[24]
DBpedia-ից ստեղծագործողների մասին տվյալները կարող են օգտագործվել արվեստի գործերի վաճառքի դիտարկումները հարստացնելու համար:[25]
Ushahidi Քրաուդսորսինգ ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունը ստեղծել է իր ծրագրաշարի նախատիպը, որն օգտագործում էր DBpedia-ն քաղաքացիների կողմից ստեղծված հաշվետվությունների վրա իմաստային նշումներ կատարելու համար: Նախատիպը ներառում էր Շեֆիլդի համալսարանի կողմից մշակված «YODIE» (Yet another Open Data Information Extraction system) ծառայությունը[26] որն օգտագործում է DBpedia-ն նշումներ կատարելու համար: Ushahidi-ի նպատակն էր բարելավել հաշվետվությունների վավերացման կառավարման արագությունն ու հարմարությունը[27]:
DBpedia Spotlight
[խմբագրել | խմբագրել կոդը]DBpedia Spotlight-ն գործիք է DBpedia ռեսուրսների մասին տեքստային նշումներ կատարելու համար: Սա թույլ է տալիս ոչ կառուցվածքային տեղեկատվական աղբյուրները DBpedia-ի միջոցով կապել բաց տվյալների ամպի հետ: DBpedia Spotlight-ը կատարում է անվանական միավորների դուրս բերում, ներառյալ միավորների հայտնաբերումը և անվան ճշգրտումը (այլ կերպ ասած՝ երկիմաստության վերացում): Այն կարող է նաև օգտագործվել անվանական միավորների ճանաչման և տեղեկատվության դուրս բերման այլ առաջադրանքների համար: DBpedia Spotlight-ը ձգտում է հարմարեցվող լինել օգտագործման բազմաթիվ տարբերակների համար: Նախագիծը ձգտում է աջակցել DBpedia-ի ավելի քան 320 դասերի բոլոր 3.5 միլիոն միավորների և հասկացությունների նշումներին: Նախագիծը սկսվել է 2010 թվականի հունիսին Բեռլինի Ազատ Համալսարանի վեբ համակարգերի խմբում:
DBpedia Spotlight-ը հանրությանը հասանելի է որպես թեստավորման վեբ ծառայություն և Java/Scala API, որը լիցենզավորված է Apache լիցենզիայի միջոցով: DBpedia Spotlight բաշխումը ներառում է jQuery հավելված, որը թույլ է տալիս մշակողներին մեկնաբանել էջերը վեբի ցանկացած վայրում՝ իրենց էջին մեկ տող ավելացնելով[28]: Հաճախորդները հասանելի են նաև Java կամ PHP լեզուներով[29]: Գործիքը մեկնաբանում է տարբեր լեզուներ իր ցուցադրական էջի[30] և վեբ ծառայությունների միջոցով: Միջազգայնացումը աջակցվում է ցանկացած լեզվի համար, որն ունի Վիքիպեդիա տարբերակ[31]:
Archivo օնտոլոգիայի տվյալների բազա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականից սկսած՝ DBpedia նախագիծը տրամադրում է վեբ օնտոլոգիայի լեզվով (OWL) գրված վեբ-մատչելի օնտոլոգիաների պարբերաբար թարմացվող տվյալների բազա[32]: Archivo-ն նաև տրամադրում է չորս աստղանի գնահատման սխեմա իր կողմից հավաքագրված օնտոլոգիաների համար՝ հիմնվելով մատչելիության, որակի և օգտագործման համար պիտանիության համապատասխան չափանիշների վրա։ Օրինակ, գրաֆիկների վրա հիմնված տվյալների SHACL համապատասխանությունը գնահատվում է անհրաժեշտության դեպքում։ Օնտոլոգիաները պետք է նաև պարունակեն մետատվյալներ իրենց բնութագրերի վերաբերյալ և նշեն հանրային լիցենզիա, որը նկարագրում է դրանց օգտագործման պայմանները[33][34] 2021 թվականի հունիսի դրությամբ Archivo տվյալների բազան պարունակում է 1368 գրառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]DBpedia-ն հիմնադրվել է 2007 թվականին Սորեն Աուերի, Քրիստիան Բիզերի, Գեորգի Կոբիլարովի, Յենս Լեհմանի, Ռիչարդ Սիգանիակի և Զաքարի Այվսի կողմից[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bizer, Christian; Lehmann, Jens; Kobilarov, Georgi; Auer, Soren; Becker, Christian; Cyganiak, Richard; Hellmann, Sebastian (2009 թ․ սեպտեմբեր). «DBpedia - A crystallization point for the Web of Data» (PDF). Web Semantics: Science, Services and Agents on the World Wide Web. 7 (3): 154–165. CiteSeerX 10.1.1.150.4898. doi:10.1016/j.websem.2009.07.002. ISSN 1570-8268. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «About DBpedia». DBpedia. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Komplett verlinkt — Linked Data» (գերմաներեն). 3sat. 2009 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Sir Tim Berners-Lee Talks with Talis about the Semantic Web». Talis. 2008 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին.
- 1 2 3 DBpedia: A Nucleus for a Web of Open Data, available at , , or
- ↑ «Credits». DBpedia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Home». 2024 թ․ մարտ.
- 1 2 «YEAH! We did it again ;) – New 2016-04 DBpedia release». DBpedia. 2016 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «DBpedia Mappings». mappings.dbpedia.org. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Changelog». DBpedia. 2014 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Holze, Julia (2021-07-23). «Announcement: DBpedia Snapshot 2021-06 Release». DBpedia Association (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-07-28-ին.
- ↑ E. Curry, A. Freitas, and S. O'Riáin, "The Role of Community-Driven Data Curation for Enterprises", Արխիվացված 23 Հունվար 2012 Wayback Machine in Linking Enterprise Data, D. Wood, Ed. Boston, MA: Springer US, 2010, pp. 25-47.
- ↑ «Statistics on links between Data sets», SWEO Community Project: Linking Open Data on the Semantic Web, W3C, Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին
- ↑ «Statistics on Data sets», SWEO Community Project: Linking Open Data on the Semantic Web, W3C, Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին
- ↑ «Zemanta API». dev.zemanta.com. Վերցված է 2021-07-26-ին.
- ↑ Sandhaus, Evan; Larson, Rob (2009 թ․ հոկտեմբերի 29). «First 5,000 Tags Released to the Linked Data Cloud». The New York Times Blogs. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Life in the Linked Data Cloud». opencalais.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին. «Wikipedia has a Linked Data twin called DBpedia. DBpedia has the same structured information as Wikipedia – but translated into a machine-readable format.»
- ↑ «Zemanta talks Linked Data with SDK and commercial API». ZDNet. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին. «Zemanta fully supports the Linking Open Data initiative. It is the first API that returns disambiguated entities linked to dbPedia, Freebase, MusicBrainz, and Semantic Crunchbase.»
- ↑ «European Semantic Web Conference 2009 - Georgi Kobilarov, Tom Scott, Yves Raimond, Silver Oliver, Chris Sizemore, Michael Smethurst, Christian Bizer and Robert Lee. Media meets Semantic Web - How the BBC uses DBpedia and Linked Data to make Connections». eswc2009.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «BBC Learning - Open Lab - Reference». BBC. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին. «Dbpedia is a database version of Wikipedia. It is used in a lot of projects for a wide range of different reasons. At the BBC we are using it for tagging content.»
- ↑ «Semantic Tagging with Faviki». readwriteweb.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Samsung/KnowledgeSharingPlatform: K# - Knowledge Sharing Platform». Samsung – via GitHub.
- ↑ David Ferrucci, Eric Brown, Jennifer Chu-Carroll, James Fan, David Gondek, Aditya A. Kalyanpur, Adam Lally, J. William Murdock, Eric Nyberg, John Prager, Nico Schlaefer, and Chris Welty "Building Watson: An Overview of the DeepQA Project." Արխիվացված 6 Նոյեմբեր 2020 Wayback Machine In AI Magazine Fall, 2010. Association for the Advancement of Artificial Intelligence (AAAI).
- ↑ «Amazon Web Services Developer Community : DBpedia». developer.amazonwebservices.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Filipiak, Dominik; Filipowska, Agata (2015 թ․ դեկտեմբերի 2). «DBpedia in the Art Market». Business Information Systems Workshops. Lecture Notes in Business Information Processing. Vol. 228. էջեր 321–331. doi:10.1007/978-3-319-26762-3_28. ISBN 978-3-319-26761-6.
- ↑ «GATE.ac.uk - applications/yodie.html». gate.ac.uk. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «ushahidi/platform-comrades». GitHub (անգլերեն). 2019 թ․ հունիսի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ Mendes, Pablo. «DBpedia Spotlight jQuery Plugin». jQuery Plugins. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ DiCiuccio, Rob (2016 թ․ սեպտեմբերի 25). «PHP Client for DBpedia Spotlight». GitHub.
- ↑ «Demo of DBpedia Spotlight». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Internationalization of DBpedia Spotlight». GitHub. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «DBpedia Archivo». Վերցված է 2021-07-08-ին.
- ↑
Frey, Johannes; Streitmatter, Denis; Götz, Fabian; Hellmann, Sebastian; Arndt, Natanael (2020 թ․ հոկտեմբերի 27). «DBpedia Archivo: a web-scale interface for ontology archiving under consumer-oriented aspects». In Sure-Vetter, York; Sack, Harald; Cudré-Mauroux, Philippe; Maleshkova, Maria; Pellegrini, Tassilo; Acosta, Maribel (eds.). Semantic systems: the power of AI and knowledge graphs. Cham, Switzerland: Springer. doi:10.1007/978-3-030-59833-4_2. ISBN 978-3-030-59832-7. S2CID 219939266. Download as PDF or ePUB.
- ↑ Frey, Johannes; Streitmatter, Denis; Götz, Fabian; Hellmann, Sebastian; Arndt, Natanael (2020 թ․ սեպտեմբերի 10). DBpedia Archivo: a web-scale interface for ontology archiving under consumer-oriented aspects. Leipzig, Germany: Institut für Angewandte Informatik (InfAI). Վերցված է 2021-07-08-ին. YouTube video 00:10:38.