Crédit Agricole

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Crédit Agricole
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, վարկային կազմակերպություն, բանկ, ֆինանսական ինստիտուտ, cooperative bank? և հանրային ընկերություն
Հիմնադրված է2000
ՎայրՄոնրուժ, Ֆրանսիա և Փարիզ
Երկիր Ֆրանսիա
ԱրդյունաբերությունQ112165989?[1]
Հասույթ25,2 մլրդ € (2023)[2]
Աշխատողների թիվ150 000 մարդ (դեկտեմբերի 31, 2012)
Դուստր ընկերություններCrédit Lyonnais?, Crédit Agricole Italia?, Crédit agricole de La Réunion?, Crédit Agricole Corporate and Investment Bank?, Square Habitat?, Crédit agricole assurances? և Caceis?
Կայքcredit-agricole.com(ֆր.)(անգլ.)
Մասնակից էFédération bancaire française?
ԲորսաEuronext
 Crédit Agricole Վիքիպահեստում

Crédit Agricole (արտասանվում է Կրեդի ագրիկոլ), ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատ, որը BNP Paribas-ի, Société Générale-ի և Groupe BPCE-ի հետ մեկտեղ կազմում է ֆրանսիական բանկային շուկայի «մեծ քառյակը»։ Մեծությամբ Ֆրանսիայի երկրորդ, Եվրոպայի երրորդ և աշխարհի տասներորդ բանկն է[3]։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում։ Հիմնադրվել է 1894 թվականին։ 2009 թվականին Fortune Global 500 մրցույթում գրավել է 46-րդ տեղը[4]։ 2018 թվականին իր ակտիվների հանրագումարով աշխարհում զբաղեցրել է տասներորդ տեղը[5]։ 2011 թվականից համարվում է համաշխարհային մասշտաբով համակարգային նշանակություն ունեցող բանկ[6]։ Crédit Agricole խմբի հիմնական ընկերությունը Crédit Agricole S.A.-ն է։ Խմբի մեջ մտնում են նաև Crédit Lyonnais բանկը, այլ երկրներում գործող մի շարք բանկեր, ապահովագրական ընկերություն և ակտիվների կառավարմամբ զբաղվող Amundi ընկերությունը։ Խումբը ներկայացված է 48 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), ունի շուրջ 10.000 բաժանմունքներից բաղկացած ցանց (դրանցից 8.200-ը Ֆրանսիայում), որոնց միջոցով սպասարկում է 52 միլիոն հաճախորդների։ Ինչպես բանկի անվանումն է հուշում՝ այն պատմականորեն սերտ առնչություն ունի գյուղատնտեսության ֆինանսավորման հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SIRENE (ֆր.)
  2. https://presse.credit-agricole.com/assets/casa-cp-2023-t4-resultats-pdf-3816-9ed05.html — 2024.
  3. «The world's 100 largest banks, 2021». S&P Global Market Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  4. Fortune Global 500
  5. «Leading world banks by assets | Statista» (անգլերեն). Statista. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «2018 list of global systemically important banks (G-SIBs)» (PDF; 176 kB) (անգլերեն). Secretariat to the Financial Stability Board Bank for International Settlements. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Crédit Agricole : la banque verte s'engage à devenir arc-en-ciel». Boursier.com. 2008 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gale Directory of Company Histories, "Credit Agricole" (2012) online

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Crédit Agricole» հոդվածին։