Cry Baby (Մելանի Մարտինեսի ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Cry Baby
Թողարկված2015
Տևողություն2798 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլAtlantic
ՊրոդյուսերFrequency

Cry Baby (հայ. «Լացկան»), ամերիկյան երգչուհի Մելանի Մարտինեսի դեբյուտային ստուդիական ալբոմն է։ Այն վիզուալ կոնցեպտուալ ալբոմ է։ Հիմնական ժանրերն են ալտերնատիվ փոփը, էլեկտրոնային փոփը և ինդի փոփը։ Թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 14֊ին Atlantic Records երաժշտական լեյբլում ՝ CD-ի և վինիլի տեսքով[1]։ Ալբոմն ներառում է երեք երգ։ Մինչև ձայնապնակի թողարկումը հրապարակվել են երկու երգեր։ «Pity Party» երգը հրապարակվել է 2015 թվականի հունիսի 2֊ին, իսկ երկրորդ՝ «Soap»֊ը 2015 թվականի հուլիսի 10֊ին։ Երրորդ և վերջին ՝ «Sippy Cup»  երգը հրապարակվել է 2015 թվականի հուլիսի 31֊ին։ Ընդհանուր առմամբ, քննադատների կողմից ալբոմը դրական կարծիքներ է ստացել։ 2017 թվականի փետրվարին ԱՄՆ֊ում ստացել է պլատինե կարգավիճակ, վաճառվելով 1 միլիոն օրինակով[2]։ Մելանին 2016 թվականի նոյեմբերի 25֊ին թողարկում է իր ալբոմի EP տարբերակը՝ «Cry Baby Extra Clutter»֊ը[3]։ Այն թողարկվել է բացառապես վինիլային տարբերակով` ներառելով երեք բոնուսային երգեր «Cry Baby»֊ից, ինչպես նաև «Gingerbread Man»֊ը` թողարկված 2015 թվականի Սուրբ Ծննդին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանին The Voice֊ից դուրս մնալուց անմիջապես հետո սկսել է ձայնագրել իր դեբյուտային ալբոմը[4]։ 2013 թվականին ալբոմի ակուստիկ տարբերակն արդեն պատրաստ էր, նա նույնիսկ պատրաստվում էր այն հրապարակել, սակայն շատ չանցած հրաժարվում է։ Ավելի ուշ, նա ավարտում է Dollhouse֊ի ձայնագրումը և ամբողջությամբ փոխում իր հնչողությունը։ 2014 թվականի մայիսին, երբ թողարկվում է Dollhouse֊ի EP֊ը տարբերակը[5], հայտարարում է, որ հուսով է, թե իր ալբոմը կթողարկվի հոկտեմբերին[6]։ Հոկտեմբերին թողարկվում է Carousel երգի տեսահոլովակը[7], հետաձգում իր ալբոմի թողարկման ամսաթիվը և հայտարարում, որ հույս ունի այն թողարկել գարնանը։ Գարնանը, Kinetics & One Love֊ը հայտարարել են, որ ալբոմի վոկալային մասը ձայնագրված է[8], իսկ Մելանիան պաշտոնապես հայտարարում է սպասվող ալբոմի անվանումը, այն է՝ «Cry Baby»[9]։ 2015 թվականի մայիսի 27֊ին Մելանին պաշտոնապես հաստատում է ալբոմի առաջին երգի անվանումը՝ «Pity Party»։ Մայիսի 29֊ին տեսահոլովակը պատահաբար հրապարակել է Մելանիի կողմից, սակայն իր Twitter֊յան էջում խոստովանել է, որ ուրախ է տեսահոլովակը դիտած երկրպագուների համար և խոստացել է, որ «ամեն ինչ դեռ առջևում է»։ Այն պաշտոնապես թողարկվել է հեռարձակման օրը[10]։ Հեռարձակման ընթացքում հայտարարում է, որ Cry Baby֊ն կթողարկվի օգոստոսին։ Հունիսի վերջին հաստատվում է երկրորդ երգի՝ «Soap»֊ի թողարկման ամսաթիվը՝ հուլիսի 10։ Սակայն երգը հրապարակվում է մեկ օր շուտ։ Տեսահոլովակը թողարկվել է նույն օրը։

Հուլիսի 16֊ին թողարկման ամսաթիվը հրապարակվել է Amazon֊ում, սակայն այն կեղծ էր[11]։ Հուլիսի 17֊ին հայտարարվում է ալբոմի մոտալուտ թողարկման մասին, իսկ այն նախապես պատվիրողների համար Մելանիի վեբ֊կայքում հասանելի էին «նվեր արկղեր»։ Մինչ ալբոմի թողարկումը հրապարակվել է երգերի ամբողջական ցանկը, սակայն վեբ֊կայքը, որը այն հրապարակել էր, փոփոխել է մի քանի երգերի անվանումներ՝  «Tag, You It»֊ը «Jump Rope»֊ով, իսկ «Play Date»֊ը` «Half Hearted»֊ով։ Երգացանկը պաշտոնապես հրապարակվել է հուլիսի 24֊ին։ Մելանին հուլիսի 27֊ից իր Instagram֊յան էջում հրապարակում էր հատվածներ երգերից (բացառությամբ նրանց, որոնք հասանելի էին հավաքածուի մեջ)։ Հուլիսի 28֊ին Մելանին հրապարակել է «Sippy Cup»֊ից հատված և հայտարարել, որ երգը կթողարկվի հուլիսի 31֊ին։ Հուլիսի 20֊ին SPIN֊ը ներկայացնում է տեսահոլովակը, իսկ երգը թողարկվում է հաջորդ օրը։ Ալբոմը թողարկվել է օգոստոսի 14֊ին։ Ավելի ուշ թողարկված CD տարբերակը փաթեթավորված էր ինչպես պատմությունների հավաքածու խտասկավառակի հետ։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 14֊ին Atlantic Records լեյբլի կողմից։ Այն հասանելի է թվային ներբեռնումի տեսքով, CD, վինիլ և ձայներիզի տարբերակներով։ CD֊ն և Վինիլ տարբերակները ունեն հատուկ փաթեթավորում, որն ներառում է հեքիաթների գիրք, պատկերազարդված Chloe Tersigni֊ի կողմից[12]։ Cry Baby֊ն Billboard 200֊ի չարթում սկսել է 6֊րդ հորիզոնականից` թողարկումից մեկ շաբաթ անց վաճառվելով 41 000 օրինակով։ Այն նաև գլխավորել է Այլընտրանքային ալբոմների չարթը։ 2016 թվականի օգոստոսի 2֊ին հայտնի է դառնում, որ թողարկումից հետո ալբոմի վաճառքը գերազանցել է 263․050 օրինակի սահմանը։ 2017 թվականի փետրվարի 24֊ին ալբոմը ԱՄՆ֊ում ստացել է պլատինե հավաստագիր` վաճառվելով մեկ միլիոն օրինակով։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Pity Party»֊ն հրապարակվել էր որպես առաջին սինգլ։ 2015 թվականի մայիսի 29֊ին Vessel֊ում թողարկվել էր տեսահոլովակը, այնուհետև, երեք օր անց՝ 2015 թվականի հուլիսի 1֊ին` YouTube֊ում։ Այն RIAA֊ից ստացել է ոսկե հավաստագիր։

«Soap»֊ը թողարկվել էր որպես երկրորրդ սինգլ։ Այն թողարկվել է 2015 թվականի հուլիսի 10֊ին ՝ տեսահոլովակի հետ միասին։ Այն RIAA֊ից նույնպես ստացել է ոսկե հավաստագիր։

2015 թվականի հուլիսի 31֊ին «Sippy Cup»֊ը տեսահոլովակի հետ միասին թողարկվել է որպես երրորդ սինգլ։ Այն «Dollhouse» սինգլի (2014) ավելի մութ շարունակությունն էր։

Այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինեսը ասել է, որ բոլոր երգերի համար տեսահոլովակներ է թողարկելու։ 2015 թվականի նոյեմբերի 18֊ին թողարկված «Training Wheels» տեսահոլովակի սյուժեն համապատասխանում է «Soap»֊ի սյուժեին, սակայն Training Wheels֊ը որպես սինգլ չի ազդարարվել։ 2016 թվականի մարտի 14֊ին Մարտինեսը թողարկել է «Cry Baby» ալբոմի գլխավոր սինգլի տեսահոլովակը։ 2016 թվականի հունիսի 2֊ին թողարկվել է «Alphabet Boy»֊ի տեսահոլովակը։ 2016 թվականի օգոստոսի 24֊ին թողարկվել են կրկնակի տեսահոլովակներ՝ «Milk and Cookies» և «Tag, You’re It»։ 2016 թվականի նոյեմբերի 15֊ին հրապարակվել է «Pacify Her» երգի տեսահոլովակը։ Ավելի ուշ՝ 2016 թվականի դեկտեմբերի 1֊ին թողարկվել է «Mrs. Potato Head» երգի տեսահոլովակը, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 23֊ին թողարկվել է «Mad Hatter» երգի տեսահոլովակը, որը վերջինն էր ալբոմում։


Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Հեղինակ Պրոդյուսեր Տևողություն
1. «Cry Baby»
  • Kinetics & One Love
3:59
2. «Dollhouse»
  • Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
3:51
3. «Sippy Cup»
  • Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
3:15
4. «Carousel»
  • Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
3:50
5. «Alphabet Boy»
  • Մարտինես
  • Kinetics & One Love
  • Kinetics & One Love
4:13
6. «Soap»
  • Shearer
3:29
7. «Training Wheels»
  • Babydaddy
3:25
8. «Pity Party»
    • Baran
    • DioGuardi
3:24
9. «Tag, You're It»
  • SmarterChild
  • Michael Miller
3:09
10. «Milk and Cookies»
  • Մարտինես
  • Dussolliet
  • Markowitz
  • SmarterChild
  • Michael Keenan
3:26
11. «Pacify Her»
  • Michael Keenan
3:40
12. «Mrs. Potato Head»
  • Մարտինես
  • Dussolliet
  • Sommers
  • Kinetics & One Love
3:37
13. «Mad Hatter»
  • Մարտինես
  • Dussolliet
  • Bryan Fryzel
  • Aaron Kleinstub
3:21
46:38

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (ru-RU) ‎Альбом «Cry Baby (Deluxe Edition)» (Melanie Martinez), 2015-08-14, https://itunes.apple.com/ru/album/cry-baby-deluxe-edition/id1021871522, վերցված է 2018-07-11 
  2. «Melanie Martinez’ "Cry Baby" Album Certified Platinum»։ Headline Planet (en-US)։ 2017-03-02։ Վերցված է 2018-07-11 
  3. «Cry Baby’s Extra Clutter Vinyl EP»։ store.melaniemartinezmusic.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-11 
  4. eleanorehl (2012-12-04)։ «Christina Aguilera’s Rude Diss To ‘Voice’ Contestant Melanie Martinez»։ Hollywood Life (en-US)։ Վերցված է 2018-07-11 
  5. «EXCLUSIVE: Melanie Martinez Talks About Her Journey After 'The Voice'»։ LATINA (անգլերեն)։ Վերցված է 2018-07-11 
  6. «Melanie Martinez, Norm Macdonald and other stuff you'll want to know about»։ LasVegasWeekly.com։ Վերցված է 2018-07-11 
  7. «Premiere: Melanie Martinez’s "Carousel" Video Is Nightmarishly Cool»։ BuzzFeed (անգլերեն)։ Վերցված է 2018-07-11 
  8. «Descubre a Melanie Martinez y su 'Cry Baby' - La Guía GO!»։ La Guía GO! (es-ES)։ 2016-09-15։ Վերցված է 2018-07-11 
  9. «So You're Waiting for That Second Melanie Martinez Album? Here's the Latest - Fuse»։ www.fuse.tv։ Վերցված է 2018-07-11 
  10. «Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/613 — Վիքիդարան»։ hy.wikisource.org (հայերեն)։ Վերցված է 2018-07-12 
  11. Cry Baby, Atlantic, 2015-08-14, https://www.amazon.com/Cry-Baby-MELANIE-MARTINEZ/dp/B00YJNQWIS, վերցված է 2018-07-12 
  12. «Cry Baby by Melanie Martinez»։ Official Melanie Martinez Website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-12