Jump to content

Cruel Summer (երգ, Թեյլոր Սվիֆթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Cruel Summer (երգ, Թեյլոր Սվիֆթ)»
Թեյլոր Սվիֆթի երգը
Ժանրսինթիփոփ և էլեկտրոփոփ
Լեզուանգլերեն
Տևողություն178 s
ԼեյբլRepublic Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ, Ջեկ Անտոնոֆ և St. Vincent
ՊրոդյուսերՋեկ Անտոնոֆ և Թեյլոր Սվիֆթ

«Cruel Summer», ամերիկացի երգչուհի-երգահան Թեյլոր Սվիֆթի Lover (2019) յոթերորդ ստուդիական ալբոմի երգերից մեկը։ Երգը գրել են Սվիֆթը, Ջեք Անտոնոֆը և Սեյնթ Վինսենթը, իսկ պրոդյուսինգով զբաղվել են Սվիֆթն ու Անտոնոֆը։ Այն էլեկտրոփոփ, սինթ-փոփ և ինդուստրիալ փոփ ժանրերի ստեղծագործություն է։ Երաժշտությունը ներառում է սինթեզատորներ, բիթեր և վոկոդերով մշակված վոկալ։ Երգի բառերը պատմում են ինտենսիվ և ցավոտ ամառային սիրավեպի մասին։

Lover ալբոմի նախնական արձագանքներում «Cruel Summer»-ը արժանացել է գովասանքի իր մեղեդային կառուցվածքի և գրավիչ հնչողության համար։ Շատերն այն համարել են ալբոմի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Հետագա տարիների գնահատականներում երգը ներառվել է Սվիֆթի լավագույն գործերի շարքում և ընդգրկվել է Rolling Stone«Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը» ցուցակի 2024 թվականի վերանայված տարբերակում։ 2019 թվականին «Cruel Summer»-ը մտել է տարբեր սինգլների հիթ-շքերթների առաջին 30-յակ և աստիճանաբար դարձել է երկրպագուների սիրելի երգերից մեկը, ինչի արդյունքում մամուլում և երկրպագուների շրջանում բարձրացվել է հարց, թե ինչու Սվիֆթը այն չի թողարկել որպես սինգլ։

Սվիֆթի վեցերորդ համերգային շրջագայության՝ «The Eras Tour»-ի երգացանկում ներառվելուց հետո (2023), «Cruel Summer»-ը վիրուսային կերպով տարածվել է սոցիալական ցանցերում։ Դա հանգեցրել է նրան, որ Republic Records լեյբլը 2023 թվականի հունիսի 20-ին թողարկել է երգը որպես սինգլ։ ԱՄՆ-ում այն հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և պահել է իր դիրքը չորս շաբաթ՝ շարունակ դարձնելով Սվիֆթին ամենաշատ թիվ մեկ հիթեր ունեցող մենակատարը Pop Airplay և Adult Pop Airplay ռադիո-շքերթներում։ Բացի այդ, երգը զբաղեցրել է առաջին տեղը ինչպես Billboard Global 200-ում, այնպես էլ Ավստրալիայի, Կանադայի, Ֆիլիպինների և Սինգապուրի սինգլների հիթ-շքերթներում։ Երգը Ֆրանսիայում ստացել է ադամանդե, իսկ Ավստրալիայում, Բրազիլիայում, Նոր Զելանդիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում՝ բազմակի պլատինե հավաստագրում։ 2025 թվականի հուլիսի 31-ին երգը Spotify հարթակում հատել է 3 միլիարդ լսումների քանակը՝ դառնալով Սվիֆթի առաջին երգը, որ հասել է այդ ցուցանիշին։

Նախապատմություն և կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեյնթ Վինսենթը համահեղինակել է «Cruel Summer» երգը։

Թեյլոր Սվիֆթն իր յոթերորդ ստուդիական ալբոմը՝ Lover-ը, նկարագրել է որպես «սիրային նամակ՝ ուղղված սիրուն»՝ իր առաջացրած զգացմունքներով հանդերձ[1]։ Ալբոմը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին Republic Records լեյբլի կողմից և ներառում է 18 երգ[2]։ Դրանցից երկրորդը «Cruel Summer»-ն է[3]։ Սվիֆթի խոսքերով՝ երգը պատմում է մի անորոշ ամառային սիրավեպի մասին, որը ցավ և հուսահատություն է հարուցում[4]։ Այդ հարաբերությունը, ըստ նրա, նման է իրավիճակի, երբ «դու տենչում ես մի բան, որը դեռ չունես։ Այն մի քայլ հեռու է, բայց դու պարզապես չես կարող հասնել նրան»[4]։

«Cruel Summer»-ը պատկանում է էլեկտրոփոփ, սինթ-փոփ, բաբլգամ փոփ և ինդուստրիալ փոփ ժանրերին[5][6][7][8][9][10][11][12]։ Քննադատները դրա հնչողությունը համարել են մելանխոլիկ կամ երազային[13][14]։ Երգում առկա է «զայրացած» կապող հատված, որի հիմքում հնչում են արագ սինթեզատորներ, վոկոդերով մշակված վոկալներներ և ռեֆրեն, որը բաղկացած է երկար, բարձր և տատանվող «ooooh» հնչյունից[10][15][16][17][18][19][20]։ Երգն արագ տեմպով է՝ 170 զարկ/րոպե, չափը՝ 4/4, տոնայնությունը՝ A մաժոր։ Այն հետևում է A–C♯m–F♯m–D ակորդների հաջորդականությանը, իսկ Սվիֆթի վոկալային դիապազոնը տատանվում է A2 մինչև E5[21][22]։ Երգը գրել են Սվիֆթը, Ջեք Անտոնոֆը և Սեյնթ Վինսենթը[23]։ Պրոդյուսերներն են Սվիֆթն ու Անտոնոֆը[24]: Սեյնթ Վինսենթը մասնակցել է նաև պրոդյուսինգին և նվագել է կիթառ[25]։ Բառային տեսանկյունից ստեղծագործությունը ներկայացնում է «անհանգիստ ամառային սիրավեպի տանջանքը և երանությունը»[26]։ «Hit Songs Deconstructed»-ից Դեյվիդ Փենը նշել է, որ երգի վոկալները, գործիքավորումը և տեքստը գործում են համաչափ՝ ստեղծելով ամբողջական օրինաչափություն, որը հայտնի է որպես տաղաչափություն[27]։

Երգը նաև անդրադառնում է հանրային ուշադրության կենտրոնում գտնվող փոփ աստղերի առջև ծառացող դժվարություններին[15]։ Տեքստի անկեղծությունը համեմատվել է Սվիֆթի 2017 թվականի Reputation ալբոմի հինգերորդ երգի՝ «Delicate»-ի հետ[15]։ «Billboard»-ից Հերան Մամոյի կարծիքով այստեղ Սվիֆթը պայքարում է ուժեղ զգացմունքների հետ՝ պատկերելով էմոցիաներով լի գիշերային ժամանց[28]։ «The Ringer»-ից Ջասթին Սթայլզը գրել է, որ երգը պատմում է Սվիֆթի ավելի անձնական կողմի մասին՝ անդրադառնալով նրա կյանքի բարդ շրջանին, երբ նա սիրահարվել էր իր նախկին ընկերոջը՝ Ջո Էլվինին, մինչդեռ նրա հանրային կյանքը քաոսի մեջ է[24]ր։ «Pitchfork»-ից Աննա Գական երգը համարել է դրամայից զերծ հաճելի ստեղծագործություն՝ մագնիսական վարդագույն շողով[29]։ «The Spinoff»-ը նշել է, որ «Cruel Summer»-ում Սվիֆթի վոկալների առանձնահատկություններից մեկը ժամանակակից քանթրի հնչողությունն է[16]։

Թողարկում և կոմերցիոն հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Cruel Summer»-ը թողարկվել է որպես Lover ալբոմի երկրորդ երգ՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին Republic Records լեյբլի միջոցով[30]։ Սկզբնական շրջանում այն հիթ-շքերթներում հայտնվել է որպես ալբոմային երգ՝ զբաղեցնելով բարձր հորիզոնականներ մի շարք երկրներում․ Սինգապուրում՝ 8-րդ տեղ, Մալայզիայում՝ 13-րդ, Իռլանդիայում և Նոր Զելանդիայում՝ 20-րդ, Ավստրալիայում՝ 23-րդ, Միացյալ Թագավորությունում՝ 27-րդ, Կանադայում՝ 28-րդ[31][32][33][34][35][36][37]։ ԱՄՆ-ում երգը հայտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 29-րդ հորիզոնականում (2019 թվականի սեպտեմբերի 7-ի տվյալներով) և դարձել է Lover-ի յոթ երգերից մեկը, որոնք մտել են չարթի լավագույն 40-յակի մեջ[38]։ Այն հիթ-շքերթում մնացել է երկու շաբաթ[39]։ Ժամանակի ընթացքում երգը լայնորեն դարձել է երկրպագուների սիրելի ստեղծագործություն[40][41]։ Քննադատների ու երկրպագուների մոտ հարց է առաջացել, թե ինչու Սվիֆթը այն չի թողարկել որպես սինգլ[42][43]։

Swift singing onstage dressed in a sparkling bodysuite
«Cruel Summer»-ը կրկին լայն տարածում է ստացել, երբ Սվիֆթն այն ներառել է «The Eras Tour» համերգային շրջագայության երգացանկում։

2023 թվականի մարտին Թեյլոր Սվիֆթը մեկնարկել է իր վեցերորդ և ամենամեծ համերգային շրջագայությունը՝ «Eras Tour»-ը, որ նվիրված էր նրա բոլոր «երաժշտական դարաշրջաններին»[44]։ Շոուն սկսվում էր Lover ալբոմով, որի ընթացքում «Cruel Summer»-ը կատարվում էր երկրորդը[43]։ Այդ շրջանում երգը սկսել է նորից տարածվել՝ լսումների քանակով սոցիալական ցանցերում վիրուսային դառնալուց հետո[42][45]։

ԱՄՆ-ում սինգլը կրկին հայտնվել է «Billboard Hot 100» հիթ-շքերթում և 2023 թվականի հունիսի 3-ի տվյալներով զբաղեցրել է 49-րդ հորիզոնական[39]ը։ Հունիսի կեսերից երգը սկսել է հաճախ հնչել ամերիկյան ռադիոկայաններում, ինչի արդյունքում 2023 թվականի հունիսի 20-ին «Republic Records»-ը այն թողարկել է որպես սինգլ՝ ժամանակակից ռադիոհիթի ձևաչափով[46][43][47]։ Հունիսի 26-ին ստեղծագործությունը ընդգրկվել է նաև «hot adult contemporary» ռադիոընկերությունների երգացանկերում[48]։ 2023 թվականի հունիսի 17-ին, «Eras Tour»-ի Փիթսբուրգի համերգի ժամանակ, Սվիֆթը բացահայտել է, որ 2020 թվականին՝ Lover-ի գովազդային փուլի ընթացքում, մտադիր է եղել «Cruel Summer»-ը թողարկել որպես սինգլ, սակայն այդ գաղափարը մերժվել է COVID-19 համավարակի բռնկման պատճառով։ Նա որոշել է փոխել իր ստեղծագործական ուղղությունը և թողարկել հաջորդ ալբոմը՝ Folklore[47][49]։

«Cruel Summer»-ը դարձել Թեյլոր Սվիֆթի 41-րդ երգը, որը տեղ է գտել «Billboard Hot 100» հիթ-շքերթի լավագույն տասնյակում[50]։ Այն Lover ալբոմի չորրորդ երգն է, որին հաջողվել է գրանցել այդ արդյունքը։ «Eras Tour»-ի համերգային ֆիլմի թողարկումից հետո, 2023 թվականի հոկտեմբերի 18-ին, երգի կենդանի կատարումը և «LP Giobbi»-ի ռեմիքսը ներառվել են «The Cruelest Summer» վերնագրով սթրիմինգային հավաքածուում[51]։

«Cruel Summer»-ը գրավել է «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնականը՝ դառնալով Lover ալբոմի առաջին և Սվիֆթի 10-րդ թիվ մեկ սինգլը, որ ունեցել է այդ հաջողությունը[52]։ Այն մեկ շաբաթով իր տեղը զիջել է Սվիֆթի մեկ այլ երգով՝ «Is It Over Now?»-ով, ապա կրկին վերադարձել է առաջին հորիզոնականին[53]։ Ընդհանուր առմամբ երգը չորս ոչ հաջորդական շաբաթ անցկացրել է առաջին հորիզոնականում՝ դարձնելով Սվիֆթին առաջին կին կատարողը, որին հաջողվել է ինքն իրեն փոխարինել հիթ-շքերթի գագաթին երկու և երեք անգամ[54][55]։

Քննադատների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lover ալբոմի վերաբերյալ արձագանքներում «Cruel Summer»-ը երաժշտական քննադատներից ստացել է բարձր գնահատականներ։ «Նյու Յորք Թայմս»-ից Ջոն Կարամանիկան գովել է «խիտ, եթերային» հնչողությունը և Սվիֆթի վոկալի առանձնահատկությունները[56]։ «Լոս Անջելես Թայմս»-ի խմբագիր Միքայել Վուդը «Cruel Summer»-ը համարել է Lover-ի լավագույն երգը և նշել, որ երգի կապող հատվածը, որտեղ Սվիֆթը «գոռում է սատանայի մասին», կարող է տարվա ամենաշատ հնչող պահը դառնալ[57]։ «Vox»-ից Ալեքս Աբադ-Սանթոսը երգը ներառել է Lover ալբոմի իր կարծիքով լավագույն երեք երգերի շարքում[58]։ «The Spinoff»-ը նշել է, որ Սվիֆթն իսկապես հրաշալի է կատարում երգը և համեմատել է Bananarama խմբի 1983 թվականի համանուն երգի հետ[16]։ «The Ringer»-ից Ջասթին Սեյլսը ստեղծագործությունը համարել է Թեյլորի անձնական դրամայի շատ ավելի հաջող քննադատություն, քան նախորդ ալբոմի որևէ երգ։ Վերջինս ավելացրել է, որ Սվիֆթն ունկնդիրներին ազատում է շրջապատի վատ էներգիայից՝ «Cruel Summer»-ով։ Նա երգն անվանել է Սվիֆթի ամենաազդեցիկ երգը՝ «1989» ալբոմի սինգլներից հետո և ընդգծել, որ այն ձևավորում է Lover-ի «ջերմ մթնոլորտը»[24]։ «NME»-ի Նիք Լևինը երգը համարել է փայլուն փոփ ստեղծագործություն[59]։ «Consequence»-ի Նատալիա Բարը հատկապես առանձնացրել է Սվիֆթի վոկալը երգի միացնող հատվածում («He looks up, grinning like a devil»)՝ այն անվանելով «միաժամանակ զվարճալի, տանջալից և հուզիչ»։ Նա առաջարկել է երգն անմիջապես դարձնել ՅուԹյուբում-ում վիրուսային կերպով տարածվող տեսանյութ և երգը ներառել է 2019 թվականի ամենակատարյալ փոփ ստեղծագործությունների շարքում[60]։ «Cruel Summer»-ը հայտնվել է «Rolling Stone»-ի (4-րդ տեղ) և «Billboard»-ի (10-րդ տեղ) տարվա լավագույն երգերի ցուցակներում[61][62]։

Հետագայում էլ երգը շարունակել է արժանանալ բարձր գնահատականի և համարվել Lover-ի հիմնական ստեղծագործությունը։ 2021 թվականին «Billboard»-ն այն ներառել 21-րդ դարի լավագույն կապող հատված (bridge) ունեցող երգերի ցուցակում (11-րդ հորիզոնական)[63]։ Երգը բարձր դիրքեր է զբաղեցրել Սվիֆթի ստեղծագործությունների քննադատական վարկանիշներում։ «Rolling Stone»-ից Ռոբ Շեֆիլդի 2021 թվականի ցանկում այն գրավել է 229 երգից 11-րդ, իսկ «NME»-ից Հաննա Մայլրեի 2020 թվականի ցանկում՝ 161 երգից 6-րդ հորիզոնականը[64][65]։ «Clash»-ի քննադատները երգը համարել են Սվիֆթի 15 լավագույն ստեղծագործություններից մեկը՝ ընդգծելով դրա «կախվածություն առաջացնող» կառուցվածքը[66]։ 2022 թվականին «Exclaim!»-ից Ալեքս Հադսոնը և Մեգան ԼաՊիերը այն ներառել են Սվիֆթի 20 լավագույն երգերի ցանկում (երկրորդ հորիզոնական)՝ գովելով Սեյնթ Վինսենթի արվեստագիտական ներդրումը[67]։ «Entertainment Weekly»-ից Ալլեր Նուսը երգը նկարագրել է որպես «հուզական լարվածությամբ լի հիթ»[68]։ «Rolling Stone»-ի Բրիթանի Սփանոսը 2023-ին գրել է, որ ստեղծագործությունում Սվիֆթը «ցուցադրում է ռոք-աստղի էներգիա՝ համադրված սիրո և շտապողականության հետ»[42]։ «Billboard»-ը 2023 թվականինին ընդգծել է, որ «Cruel Summer»-ը երկրպագուների և քննադատների սիրելի երգերից է[69]։ 2024 թվականի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր ըստ Rolling Stone ամսագրի» ցանկում այն զբաղեցրել է 400-րդ հորիզոնականը[70]։

«Cruel Summer» երգի մրցանակներ և նոմինացիաներ
Մրցանակ Տարի Կատեգորիա Արդյունք Հղում
iHeartRadio Music Awards 2024 Տարվա երգ Առաջադրված [71]
Տարվա փոփ երգ Առաջադրված
Տարվա «TikTok Bop» երգ Հաղթանակ
BMI Pop Awards 2024 Տարվա ամենաշատ հնչած երգ Հաղթանակ [72]
Billboard Music Award 2024 Լավագույն «Billboard Global 200» երգ Առաջադրված [73]
Լավագույն «Billboard Global (Excl. U.S.)» երգ Առաջադրված
Լավագույն ռադիո երգ Առաջադրված
New Music Awards 2024 Տարվա լավագույն 40/CHR երգ Հաղթանակ

Կրեդիտները վերցված են Lover ալբոմի նոտագրությունից[3]

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Cruel Summer»-ի 2019 թվականի չարթեր
Չարթ (2019) Լավագույն
արդյունք
Australia (ARIA)[35] 22
Canada (Canadian Hot 100)[37] 28
Չեխիա Singles Digitál Top 100[74] 84
Greece International (IFPI)[75] 57
Malaysia (RIM)[32] 13
New Zealand (Recorded Music NZ)[76] 20
Պորտուգալիա (AFP)[77]
Շոտլանդիա Scottish Singles Top 40[78] 70
Singapore (RIAS)[31] 8
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[79] 10
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[36] 27
US Billboard Hot 100[80] 29
«Cruel Summer»-ի 2023–2024 թվականների չարթեր
Chart (2023–2024) Peak
position
Ավստրալիա ARIA[81] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[82] 16
Բելգիա Ultratop Flanders[83] 46
Կանադա Canadian Hot 100[84] 1
Կանադա Canada AC (Billboard)[85] 1
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[86] 1
Կանադա Canada Hot AC (Billboard)[87] 1
Croatia International Airplay (Top lista)[88] 7
Չեխիա IFPI[89] 4
Չեխիա Singles Digitál Top 100[90] 43
Դանիա Tracklisten[91] 31
Ֆինլանդիա Suomen virallinen radiosoittolista[92] 14
France (SNEP)[93] 52
French Airplay (SNEP)[94] 9
Գերմանիա Media Control AG[95] 15
German Airplay (Official German Charts)[96] 1
Greece International (IFPI)[97] 11
Hong Kong (Billboard)[98] 11
Iceland (Tónlistinn)[99] 6
India International (IMI)[100] 7
Indonesia (Billboard)[101] 3
Israel International Airplay (Media Forest)[102] 6
Իտալիա FIMI[103] 85
Ճապոնիա Japan Hot 100[104] 48
Japan Combined Singles (Oricon)[105] 44
Latvia Airplay (LaIPA)[106] 1
Latvia Streaming (LaIPA)[107] 9
Lithuania (AGATA)[108] 30
Lithuania Airplay (TopHit)[109] 3
Luxembourg (Billboard)[110] 17
Malaysia (Billboard)[111] 3
Malaysia International (RIM)[112] 2
Middle East and North Africa (IFPI)[113] 19
Նիդերլանդներ Dutch Top 40[114] 7
Netherlands (Global Top 40)[115] 4
Նիդերլանդներ Mega Single Top 100[116] 11
Նոր Զելանդիա RIANZ[117] 3
Nigeria (TurnTable Top 100)[118] 59
Նորվեգիա VG-lista[119] 18
Panama (Monitor Latino)[120] 10
Panama (PRODUCE (it))[121] 10
Paraguay (Monitor Latino)[122] 14
Philippines (Billboard)[123] 1
Poland (Polish Airplay Top 100)[124] 8
Poland (Polish Streaming Top 100)[125] 58
Պորտուգալիա (AFP)[126]
Russia Airplay (TopHit) 181
Singapore (RIAS)[127] 1
South African Airplay (TOSAC)[128] 2
South Korea (Circle)[129] 72
Spain (PROMUSICAE)[130] 63
Sweden (Sverigetopplistan)[131] 13
Շվեյցարիա Schweizer Hitparade[132] 9
Taiwan (Billboard)[133] 11
UAE (IFPI)[134] 3
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[135] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[136] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[137] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[138] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[139] 12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[140] 1
Venezuela (Record Report)[141] 41
Vietnam (Vietnam Hot 100)[142] 12

Ամսական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Cruel Summer» ամսական չարթեր
Չարթ (2023–2024) Լավագույն
արդյունք
CIS (TopHit)[143] 42
Paraguay (SGP)[144] 58
South Korea (Circle)[145] 72

Տարեվերջյան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Cruel Summer»-ի 2023 թվականի տարեվերջյան հիթ-շքերթներ
Չարթ (2023) Դիրք
Australia (ARIA)[146] 8
Austria (Ö3 Austria Top 40)[147] 51
Canada (Canadian Hot 100)[148] 13
CIS Airplay (TopHit)[149] 169
Germany (GfK)[150] 69
Global 200 (Billboard)[151] 27
Global Singles (IFPI)[152] 7
Iceland (Tónlistinn)[153] 41
Netherlands (Dutch Top 40)[154] 47
Netherlands (Single Top 100)[155] 77
New Zealand (Recorded Music NZ)[156] 19
Philippines (Philippines Hot 100)[157] 8
Poland (Polish Airplay Top 100)[158] 69
Sweden (Sverigetopplistan)[159] 85
Switzerland (Schweizer Hitparade)[160] 65
UK Singles (OCC)[161] 11
US Billboard Hot 100[162] 18
US Adult Contemporary (Billboard)[163] 13
US Adult Pop Airplay (Billboard)[164] 14
US Pop Airplay (Billboard)[165] 11
«Cruel Summer»-ի 2024 թվականի տարեվերջյան հիթ-շքերթներ
Չարթ (2024) Դիրք
Australia (ARIA)[166] 9
Austria (Ö3 Austria Top 40)[167] 63
Canada (Canadian Hot 100)[168] 14
CIS Airplay (TopHit)[169] 134
Denmark (Tracklisten)[170] 100
Estonia Airplay (TopHit)[171] 57
France (SNEP)[172] 95
Germany (GfK)[173] 52
Global 200 (Billboard)[174] 4
Iceland (Tónlistinn)[175] 41
Netherlands (Dutch Top 40)[176] 79
Netherlands (Single Top 100)[177] 85
New Zealand (Recorded Music NZ)[178] 16
Philippines (Philippines Hot 100)[179] 16
South Korea (Circle)[180] 109
Sweden (Sverigetopplistan)[181] 73
Switzerland (Schweizer Hitparade)[182] 35
UK Singles (OCC)[183] 11
US Billboard Hot 100[184] 12
US Adult Contemporary (Billboard)[185] 2
US Adult Pop Airplay (Billboard)[186] 3
US Pop Airplay (Billboard)[187] 10
Venezuela Anglo (Record Report)[188] 15

«Cruel Summer» երգի հավաստագրեր
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[189] 9× Platinum 630 000^
Ավստրիա (IFPI Austria)[190] Platinum 30 000x
Բրազիլիա (ABPD)[191] 2× Platinum 80 000*
Դանիա (IFPI Denmark)[192] Platinum 90 000^
Ֆրանսիա (SNEP)[193] Diamond 400 000*
Գերմանիա (BVMI)[194] Gold 200 000^
Իտալիա (FIMI)[195] Platinum 100 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[196] 6× Platinum 180 000*
Լեհաստան (ZPAV)[197] 2× Platinum 100 000*
Պորտուգալիա (AFP)[198] 4× Platinum 40 000x
Իսպանիա (PROMUSICAE)[199] 2× Platinum 120 000^
Շվեյցարիա (IFPI Switzerland)[200] 3× Platinum 60 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[201] 4× Platinum 2 400 000^
Սթրիմինգ
Հունաստան (IFPI Greece)[202] Platinum 2 000 000^
Ճապոնիա (RIAJ)[203] Gold 100 000^
Շվեդիա (GLF)[204] Platinum 8 000 000x

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Cruel Summer» երգի թողարկման ամսաթվեր և ձևաչափեր
Շրջան Ամսաթիվ Ձևաչափեր Տարբերակ Լեյբլ Հղում
ԱՄՆ Հունիսի 20, 2023 Ժամանակակից ռադիո-հիթ Օրիգինալ Republic [48]
Հունիսի 26, 2023 «Hot adult contemporary» ռադիո [48]
Իտալիա Սեպտեմբերի 15, 2023 Ռադիո հեռարձակում Island [205]
Տարբեր Հոկտեմբերի 18, 2023
  • Կենդանի
  • LP Giobbi ռեմիքս
Republic [48]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aniftos, Rania (2019 թ․ օգոստոսի 8). «Taylor Swift Calls Lover Album Her 'Love Letter to Love,' Details 2 Unreleased Tracks». Billboard. Վերցված է 2024 թ․ հուլիսի 25-ին.
  2. Coscarelli, Joe (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift Releases Lover the Old-Fashioned Way». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 25-ին.
  3. 3,0 3,1 Swift, Taylor (2019). Lover (liner notes). Republic Records.
  4. 4,0 4,1 Mastrogiannis, Nicole (2019 թ․ օգոստոսի 24). «Taylor Swift Shares Intimate Details of Lover Songs During Secret Session». iHeartMedia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  5. Hunter-Tilney, Ludovic (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift: Lover – Cupid's arrow hits the bullseye». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  6. Lee, Taila (2023 թ․ հունվարի 26). «The Taylor Swift Essentials: 13 Songs That Display Her Storytelling Prowess And Genre-Bouncing Genius». The Recording Academy. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
  7. Zaleski, 2024, էջ 151
  8. Hudson, Alex; LaPierre, Megan (2022 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift's 20 Best Songs Ranked». Exclaim!. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. Sun, Curtis (2022 թ․ հոկտեմբերի 25). «All 285 Songs Jack Antonoff Has Produced, Ranked: See The List». Consequence. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
  10. 10,0 10,1 O'Connor, Roisin (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift: Her 100 Album Tracks – Ranked». The Independent. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. Hodgkinson, Will (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift: Lover Review — Charming Return to Her Nashville Roots». The Times. Վերցված է 2025 թ․ ապրիլի 23-ին.
  12. Wood, Mikael (2019 թ․ օգոստոսի 25). «Taylor Swift's 'Lover': All 18 songs, ranked». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. Zaleski, Annie (2019 թ․ օգոստոսի 26). «Taylor Swift Is Done Proving Herself on the Resonant Lover». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Taylor Swift Launches Eras Tour with Three-Hour, 44-Song Set». BBC News. 2023 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
  15. 15,0 15,1 15,2 Bruner, Raisa (2019 թ․ օգոստոսի 23). «Let's Discuss the Lyrics to Every Song on Taylor Swift's Lover». Time. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  16. 16,0 16,1 16,2 «The Spinoff Reviews All 18 Songs on Taylor Swift's Lover». The Spinoff. 2019 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  17. Wood, Mikael (2019 թ․ օգոստոսի 24). «Review: Taylor Swift's 'Lover' courts — gasp! — adults with grown-up emotional complexity». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  18. «Taylor Swift and Jack Antonoff's 20 Best Collaborations». Slant Magazine. 2022 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
  19. Willman, Chris (2022 թ․ դեկտեմբերի 13). «Taylor Swift's 50 Best Songs, Ranked». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
  20. McCormick, Neil (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift, Lover, review: zippy, feminist electropop about young love – and watching rugby down the pub». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  21. «Cruel Summer Sheet Music». Musicnotes. 2019 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  22. «Key & BPM/Tempo of Cruel Summer by Taylor Swift». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  23. Aubrey, Elizabeth (2019 թ․ օգոստոսի 22). «St Vincent has worked with Taylor Swift on a new song, 'Cruel Summer'». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  24. 24,0 24,1 24,2 Sayles, Justin (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift Shakes Off the Bad Vibes With 'Cruel Summer'». The Ringer. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  25. Lipshutz, Jason (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift's Lover Analysis: On The Free-Spirited Album, She Does What She Wants, When She Wants». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  26. Tousignant, Lauren (2023 թ․ մայիսի 13). «Taylor Swift, Give Us the 'Cruel Summer' Music Video, You Coward». Jezebel. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  27. Penn, David (2023 թ․ հոկտեմբերի 18). «Taylor Swift's 'Cruel Summer' Deconstructed: Strategic Hooks, Intriguing Lyrics & an Emotional Connection». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.
  28. Mamo, Heran (2019 թ․ սեպտեմբերի 6). «Taylor Swift's 'Cruel Summer' Lyrics». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  29. Gaca, Anna (2019 թ․ օգոստոսի 26). «Taylor Swift: Lover». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  30. Aniftos, Rania (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift Unveils Lover Track List». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  31. 31,0 31,1 «RIAS International Top Charts Week 35». RIAS. Recording Industry Association Singapore. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  32. 32,0 32,1 «Top 20 Most Streamed International & Domestic Singles In Malaysia» (PDF). Recording Industry Association of Malaysia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  33. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  34. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  35. 35,0 35,1 «Single Top 50: 8 September 2019». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  36. 36,0 36,1 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  37. 37,0 37,1 «Billboard Canadian Hot 100: Week of September 7, 2019». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  38. Trust, Gary (2019 թ․ սեպտեմբերի 3). «Every Song From Taylor Swift's Lover Album Charts On The Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  39. 39,0 39,1 Zellner, Xander (2023 թ․ մայիսի 30). «Taylor Swift's 'Cruel Summer' Returns to Hot 100 for First Time Since 2019». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  40. Lang, Cady (2023 թ․ հունիսի 16). «How a 4-Year-Old Track Became Taylor Swift's Song of the Moment». Time. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.
  41. Griffiths, George (2023 թ․ հունիսի 27). «Inside the Rise and Rise of Taylor Swift's 'Cruel Summer'». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  42. 42,0 42,1 42,2 Spanos, Brittany (2023 թ․ ապրիլի 28). «'Cruel Summer': The Taylor Swift Hit We Deserve». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
  43. 43,0 43,1 43,2 Trust, Gary (2023 թ․ հունիսի 15). «Taylor Swift's 'Cruel Summer' Is Her New Radio Single, Four Years After Its Release». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  44. Mier, Tomás; Paul, Larisha (2023 թ․ հունիսի 2). «Taylor Swift Extends 'Eras Tour' to Latin America, Promises 'Lots More' International Shows». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.
  45. Pandey, Manish; Allison, Pete (2023 թ․ հունիսի 30). «Taylor Swift: Cruel Summer back in UK top 40 again four years later». BBC News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  46. *«A Recap of Radio Add Recaps». Hits. 2023 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  47. 47,0 47,1 Iasimone, Ashley (2023 թ․ հունիսի 18). «Taylor Swift on 'Cruel Summer' Becoming a Single Four Years After Its Release: 'No One Understands How This Is Happening'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.
  48. 48,0 48,1 48,2 48,3 Cantor, Brian (2023 թ․ հունիսի 26). «Taylor Swift's 'Cruel Summer' Ranks As Hot Adult Contemporary Radio's Most Added Song». Headline Planet. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  49. Scribner, Herb (2023 թ․ հունիսի 18). «Taylor Swift has a new single on the way, but it's actually four years old». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  50. Trust, Gary (2023 թ․ հուլիսի 10). «Olivia Rodrigo's 'Vampire' Debuts as Her Third Billboard Hot 100 No. 1». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  51. Atkinson, Katie (2023 թ․ հոկտեմբերի 19). «Taylor Swift Unveils Live Version of 'Cruel Summer' & New Remix 'For Old Time's Sake'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին.
  52. Trust, Gary (2023 թ․ հոկտեմբերի 23). «Taylor Swift's 'Cruel Summer' Hits No. 1 on Billboard Hot 100, Becoming Her 10th Leader». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
  53. Trust, Gary (2023 թ․ նոյեմբերի 6). «Taylor Swift's 'Is It Over Now? (Taylor's Version)' Debuts at No. 1 on Billboard Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  54. Trust, Gary (2024 թ․ հունվարի 8). «Jack Harlow's 'Lovin on Me' Returns to No. 1 on Hot 100, Doja Cat's 'Agora Hills' Hits Top 10». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  55. Trust, Gary (2023 թ․ նոյեմբերի 13). «Taylor Swift's 'Cruel Summer' Returns to No. 1 on Hot 100, Jung Kook & The Beatles Debut in Top 10». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
  56. Caramanica, Jon (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift Emerges From the Darkness Unbroken on Lover». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  57. Wood, Mikael (2019 թ․ օգոստոսի 25). «Taylor Swift's Lover: All 18 songs, ranked». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  58. Abad-Santos, Alex (2019 թ․ օգոստոսի 23). «The 3 best songs on Taylor Swift's new album, Lover». Vox. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  59. Levine, Nick (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift – Lover review». NME. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  60. Barr, Natalia (2019 թ․ օգոստոսի 26). «Album Review: Taylor Swift Takes the High Road on the More Mature Lover». Consequence. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  61. «The 50 Best Songs of 2019». Rolling Stone. 2019 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  62. «The 100 Best Songs of 2019: Staff List». Billboard. 2019 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  63. «The 100 Greatest Song Bridges of the 21st Century: Staff Picks». Billboard. 2021 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  64. Sheffield, Rob (2021 թ․ հոկտեմբերի 26). «All 199 of Taylor Swift's Songs, Ranked by Rob Sheffield». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  65. Mylrea, Hannah (2020 թ․ սեպտեմբերի 8). «Every Taylor Swift song ranked in order of greatness». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  66. «Taylor Swift: Her 15 Best Songs». Clash. 2022 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  67. Hudson, Alex; LaPierre, Megan (2022 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Swift's 20 Best Songs Ranked». Exclaim!. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  68. Nuss, Allaire (2022 թ․ նոյեմբերի 7). «Taylor Swift's 10 Seminal Albums, Ranked». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
  69. Unterberger, Andrew (2023 թ․ դեկտեմբերի 15). «Billboard's Greatest Pop Stars of 2023: No. 1 — Taylor Swift». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
  70. «The 500 Greatest Songs of All Time». Rolling Stone. 2024 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  71. Atkinson, Katie (2024 թ․ ապրիլի 2). «Here Are the 2024 iHeartRadio Music Awards Winners». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
  72. Grein, Paul (2024 թ․ հունիսի 5). «Taylor Swift Wins Songwriter of the Year at 2024 BMI Pop Awards». Billboard. Վերցված է 2024 թ․ հունիսի 5-ին.
  73. Grein, Paul (2024 թ․ նոյեմբերի 25). «Zach Bryan, Taylor Swift, Morgan Wallen & Sabrina Carpenter Are Top 2024 Billboard Music Awards Finalists: Full List». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 26-ին.
  74. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201935 into search.
  75. «Digital Singles Chart (International)». IFPI Greece. 2019 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  76. «Single Top 40: 2 September 2019». Recorded Music NZ. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  77. "Portuguesecharts.com – Taylor Swift – Cruel Summer". AFP Top 100 Singles.
  78. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  79. «Veckolista Heatseeker, vecka 35» (շվեդերեն). Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  80. «Billboard Hot 100: Week of September 7, 2019». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  81. Australian-charts.com — Taylor Swift — Cruel Summer. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  82. Taylor Swift — Cruel Summer Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  83. Ultratop.be — Taylor Swift — Cruel Summer (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  84. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
  85. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift.
  86. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift.
  87. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift.
  88. «ARC 100 - date: 18. September 2023» (PDF). Hrvatska radiotelevizija. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  89. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202343.
  90. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202334 into search.
  91. Danishcharts.com — Taylor Swift — Cruel Summer. Tracklisten. Hung Medien.
  92. Taylor Swift: Cruel Summer (ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland.
  93. «Top Singles (Week 11, 2024)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  94. «Classement Radio» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  95. Musicline.de — Chartverfolgung — Taylor Swift — Cruel Summer (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  96. «Airplay Charts Deutschland». Hung Medien. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  97. «Digital Singles Chart (International) – Week: 43/2023». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  98. «Taylor Swift Chart History (Hong Kong Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.
  99. «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
  100. «IMI International Top 20 Singles for week ending 13th November 2023 | Week 45 of 52». IMIcharts. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
  101. «Taylor Swift Chart History (Indonesia Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  102. «Media Forest charts». Media Forest. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.
  103. Italiancharts.com — Taylor Swift — Cruel Summer (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  104. Taylor Swift Album & Song Chart History Japan Hot 100 for Taylor Swift.
  105. «Oricon Top 50 Combined Singles: 2024-02-26» (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  106. «Latvijas radio stacijās spēlētākās dziesmas TOP 36. nedēļa» (լատվիերեն). LaIPA. 2023 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  107. «Mūzikas Patēriņa Tops/ 43. nedēļa». LaIPA. 2023 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  108. «2023 43-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2023 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 27-ին.
  109. «Top Radio Hits Lithuania Weekly Chart: Jan 25, 2024» (ռուսերեն and անգլերեն). TopHit. 2023 թ․ հունվարի 26. Վերցված է 2025 թ․ հունիսի 13-ին.
  110. «Taylor Swift Chart History (Luxembourg Songs)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 27-ին.
  111. «Taylor Swift Chart History (Malaysia Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.
  112. «TOP 20 Most Streamed International Singles In Malaysia Week 10 (01/03/2024-07/03/2024)». RIM. 2024 թ․ մարտի 16. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին – via Facebook.
  113. «This Week's Official MENA Chart Top 20: from 20/10/2023 to 26/10/2023». International Federation of the Phonographic Industry. 2023 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  114. Nederlandse Top 40 - week 44, 2023 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  115. «Nederlandse Global Top 40 – week 29, 2023» (հոլանդերեն). Dutch Top 40. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  116. Dutchcharts.nl — Taylor Swift — Cruel Summer (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  117. Charts.org.nz — Taylor Swift — Cruel Summer. Top 40 Singles. Hung Medien.
  118. «TurnTable Nigeria Top 100: December 1st, 2023 - December 7th, 2023». TurnTable. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
  119. Norwegiancharts.com — Taylor Swift — Cruel Summer. VG-lista. Hung Medien.
  120. «Top 20 Panamá General - Del 28 de Agosto al 3 de Septiembre, 2023». Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  121. «TOP 50 INTERNACIONAL BMAT-PRODUCE DEL 5 A EL 11 DE OCTUBRE 2023» (իսպաներեն). Sociedad Panameña de Productores Fonográficos. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  122. «Top 20 Paraguay General - Del 11 al 17 de Septiembre, 2023». Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին.
  123. «Taylor Swift Chart History (Philippines Songs)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  124. «OLiS – oficjalna lista airplay» (Select week 14.10.2023–20.10.2023.) (լեհերեն). OLiS. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
  125. «OLiS – oficjalna lista sprzedaży – single w streamie» (Select week 20.10.2023–26.10.2023.) (լեհերեն). OLiS. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
  126. "Portuguesecharts.com – Taylor Swift – Cruel Summer". AFP Top 100 Singles.
  127. «RIAS Top Charts Week 27 (30 Jun - 6 Jul 2023)». RIAS. RIAS. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  128. «Local & International Radio Chart Top 10 Week 50 – 2023». The Official South African Charts. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  129. «Digital Chart – Week 33 of 2024». Circle Chart (կորեերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 22-ին.
  130. «Top 100 Canciones». PROMUSICAE. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  131. «Veckolista Singlar, vecka 21». Sverigetopplistan. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
  132. Taylor Swift — Cruel Summer swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  133. «Taylor Swift Chart History (Taiwan Songs)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  134. «This Week's Official UAE Chart Top 20: from 20/10/2023 to 26/10/2023». International Federation of the Phonographic Industry. 2023 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  135. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  136. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  137. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift.
  138. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift.
  139. Taylor Swift Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Taylor Swift.
  140. Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift.
  141. «Top 100 - Record Report». Record Report. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  142. «Taylor Swift Chart History (Billboard Vietnam Hot 100)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 15-ին.
  143. «Top Radio Hits Global Monthly Chart October 2023». TopHit. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
  144. «Diciembre - TOP #100 de Canciones de SGP» (իսպաներեն). Sociedad de Gestion de Productores Fonograficos del Paraguay. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  145. «Digital Chart – August 2024». Circle Chart (կորեերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 12-ին.
  146. «ARIA Top 100 Singles Chart for 2023». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  147. «Ö3 Austria Top40 Jahrescharts 2023: Singles». Ö3 Austria Top 40. 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  148. «Canadian Hot 100 – Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  149. «Top Radio Hits Global Annual Chart: 2023». TopHit. Վերցված է 2025 թ․ հունվարի 19-ին.
  150. «Jahrescharts 2023» (գերմաներեն). GfK Entertainment charts. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին.
  151. «Billboard Global 200 – Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  152. «Miley Cyrus' Flowers Confirmed by IFPI as Biggest-Selling Global Single of the Year». IFPI. 2024 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
  153. «TÓNLISTINN – LÖG – 2023» (իսլանդերեն). Plötutíðindi. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  154. «Top 100-Jaaroverzicht van 2023» (հոլանդերեն). Dutch Top 40. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
  155. «Jaaroverzichten – Single 2023». dutchcharts.nl (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  156. «Top Selling Singles of 2023». Recorded Music NZ. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  157. «Billboard Philippines Songs – Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
  158. «Podsumowanie roczne – OLiA» (լեհերեն). OLiS. Polish Society of the Phonographic Industry. Վերցված է 2024 թ․ մարտի 28-ին.
  159. «Årslista Singlar, 2023». Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  160. «Schweizer Jahreshitparade 2023». hitparade.ch. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  161. Griffiths, George (2023 թ․ դեկտեմբերի 29). «The Official Top 40 Biggest Songs of 2023». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  162. «Hot 100 Songs – Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  163. «Adult Contemporary Songs — Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  164. «Adult Pop Airplay Songs — Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  165. «Pop Airplay Songs — Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  166. «ARIA Top 100 Singles Chart for 2024». Australian Recording Industry Association. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
  167. «Jahreshitparade Singles 2024». austriancharts.at (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  168. «Canadian Hot 100 – Year-End 2024». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 13-ին.
  169. «Top Radio Hits Global Annual Chart: 2024». TopHit. Վերցված է 2025 թ․ հունվարի 19-ին.
  170. «Track Top-100 2024». Hitlisten. Վերցված է 2025 թ․ հունվարի 15-ին.
  171. «Top Radio Hits Estonia Annual Chart: 2024». TopHit. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  172. «Top de l'année – Top Singles – 2024» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2025 թ․ հունվարի 11-ին.
  173. «Top 100 Single-Jahrescharts» (գերմաներեն). GfK Entertainment charts. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 9-ին.
  174. «Billboard Global 200 – Year-End 2024». Billboard. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 14-ին.
  175. «TÓNLISTINN – LÖG – 2024» (իսլանդերեն). Plötutíðindi. Վերցված է 2025 թ․ հունվարի 11-ին.
  176. «Top 100-Jaaroverzicht van 2024» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 30-ին.
  177. «Jaaroverzichten – Single 2024». dutchcharts.nl (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
  178. «End of Year Top 50 Singles». Recorded Music NZ. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
  179. «Philippines Hot 100 – Year of 2024». Billboard Philippines. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
  180. «Digital Chart – 2024». Circle Chart (կորեերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 11-ին.
  181. «Årslista Singlar, 2024». Sverigetopplistan. Վերցված է 2025 թ․ հունվարի 15-ին.
  182. «Schweizer Jahreshitparade 2024». hitparade.ch (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 30-ին.
  183. Ainsley, Helen (2024 թ․ դեկտեմբերի 27). «The Official biggest Songs of 2024». Official Charts Company. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 27-ին.
  184. «Hot 100 Songs – Year-End 2024». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 13-ին.
  185. «Adult Contemporary Songs — Year-End 2024». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 13-ին.
  186. «Adult Pop Airplay Songs — Year-End 2024». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 13-ին.
  187. «Pop Airplay Songs — Year-End 2024». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 13-ին.
  188. «Resumen Anual 2024» (PDF). Record Report. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 26-ին.
  189. «ARIA Charts – Accreditations – 2024 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  190. «Austrian single certifications – Taylor Swift – Cruel Summer» (German). IFPI Austria.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  191. «Brazilian single certifications – Taylor Swift – Cruel Summer» (Portuguese). Pro-Música Brasil.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  192. «Danish single certifications – Taylor Swift – Cruel Summer». IFPI Danmark.
  193. «French single certifications – Taylor Swift – Cruel Summer» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  194. «Gold-/Platin-Datenbank (Taylor Swift; 'Cruel Summer' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  195. «Italian single certifications – Taylor Swift – Cruel Summer» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  196. THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
  197. «OLiS - oficjalna lista wyróżnień» (Polish). Polish Society of the Phonographic Industry.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Click "TYTUŁ" and enter Cruel Summer in the search box.
  198. «Portuguese single certifications – Taylor Swift – Cruel Summer» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  199. «Spanish single certifications – Taylor Swift – Cruel Summer». El portal de Música. Productores de Música de España.
  200. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Cruel Summer'. IFPI Switzerland. Hung Medien.
  201. «British single certifications – Taylor Swift – Cruel Summer». British Phonographic Industry.
  202. «IFPI Charts – Digital Singles Chart (International)» (Greek). IFPI Greece.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  203. «Japanese single certifications – Taylor Swift – Cruel Summer» (Japanese). Recording Industry Association of Japan.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2024年3月 on the drop-down menu
  204. certweek IS REQUIRED FOR SWEDISH CERTIFICATIONS.
  205. «EarOne | Radio Date, le novità musicali della settimana». EarOne (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.